Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2020   18:26 Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   18:11 Այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար. Աղասի Ենոքյան 01/20/2020   18:03 Իշխանությու՞ն ես, ուրեմն պիտի պատրաստ լինես քննադատության 01/20/2020   18:00 Խրախուսվել են զորամասի լավագույն զինծառայողները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/20/2020   17:44 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք 01/20/2020   17:41 Վերջը սոված ենք մնալու. Հրանտ Բագրատյան 01/20/2020   17:33 Արսեն Թորոսյանը ՀԲ-ի պատվիրակության հետ քննարկել է առողջության ապահովագրության ներդրման օրակարգը 01/20/2020   17:27 Բյուջե 2020-ում օրենքի ֆունդամենտալ խախտումներ կան. Գագիկ Մինասյան 01/20/2020   17:18 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի 01/20/2020   17:09 Սպանդանոցների տարբերակը սխալ է, կոռուպցիոն ռիսկեր կան. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ 01/20/2020   16:59 Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի՝ 47-ամյա բնակչին 01/20/2020   16:55 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար 01/20/2020   16:43 Մարդիկ հիասթափվում են, ուրեմն իշխանությունն պետք է ուժեղացնի հակահեղափոխական վտանգի խնդիրը. Քաղաքագետ 01/20/2020   16:32 Thales-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը․ նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ 01/20/2020   16:22 Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/20/2020   16:05 Անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար. Հովհաննես Խուդոյան 01/20/2020   15:58 Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն 01/20/2020   15:55 Մարտի 1-ը հետ կապ ունեցող անձանց մոտ հարց կառաջանա իրենց հետագա ֆիզիկական գոյության հետ կապված. Հովիկ Աղազարյան 01/20/2020   15:49 «Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին 01/20/2020   15:43 Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի վաղը 01/20/2020   15:26 ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   15:16 Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան 01/20/2020   15:12 ԱԺ-ն չընդունեց ԼՀ-ի օրինագիծը 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   15:03 Եթե իշխանությունն իր մեջ ուժ ունենար հավատալու, որ իրեն ոչինչ չի սպառնում, նման քայլերի չէր գնա.Արա Վարդանյան 01/20/2020   15:00 Ես խրոնոլոգիային չեմ հետևել. Փաստն այն է, որ վարչապետը ցավակցական խոսքը հղել է. Մակունց 01/20/2020   14:53 Արմեն Թավադյանի կալանավորման հետեւանքով TV 5-ի որոշ հեռուստանախագծեր կասեցվել են. Հարություն Հարությունյան 01/20/2020   14:34 «Լուսավոր Հայաստանը» Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի Տարոն Սիմոնյանը 01/20/2020   14:31 Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում 01/20/2020   14:27 Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն 01/20/2020   14:16 Խորհրդականներին վերաբերվող պահանջները նվազեցվում են 01/20/2020   14:08 Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելանքը չի վերացվել 01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/20/2020   13:52 Թիրախավորվում են կոնկրետ լրատվամիջոցներ . Լեւոն Քոչարյան 01/20/2020   13:47 ՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են իրար հետ. Արա Ղազարյան 01/20/2020   13:43 Մսավաճառներն ու անասնապահները բացեցին դեպի Կառավարություն տանող ճանապարհը. իրավիճակը մնում է լարված 01/20/2020   13:32 «Կատարվածը հարված է մեր պետական անվտանգության համակարգին». «Վերնատունը» Կուտոյանի մահվան մասին 01/20/2020   13:18 Այո, նախկինին վերադարձ չի լինելու. Էդուարդ Շարմազանով 01/20/2020   13:10 Մարդուն թող պատժեն օրենքի սահմանում, բայց ոչ ցանկությամբ կամ քմահաճույքով. Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ 01/20/2020   13:07 Գազը սահմանին չի թանկանա ողջ 2020 թվականի համար. Մհեր Գրիգորյան 01/20/2020   13:02 Կառավարության դիմաց կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր 01/20/2020   12:58 Սակագնի վրա լրացուցիչ 60 մլն դոլար բեռ է ծանրացել. ով կվճարի այդ գումարը 01/20/2020   12:55 Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   12:34 Հետո՞, ես պարտավոր էի գնա՞լ, բարևած էլ չկանք. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին չմասանկցելու մասին 01/20/2020   12:31 Մսավաճառները փակել են կառավարություն տանող ճանապարհը
01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/19/2020   20:35 Հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու. Էդմոն Մարուքյան 01/19/2020   14:40 Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 01/19/2020   18:36 Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի` տմարդի վերաբերմունքից. Արմեն Աշոտյան 01/19/2020   20:23 Գլխավոր դատախազը պնդում է՝ ապացույցները Կուտոյանի ինքնասպանության մասին են վկայում 01/19/2020   20:02 ԱԱԽ քարտուղարն արձագանքել է Կուտոյանի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին 01/19/2020   18:04 Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր,ում ես ճանաչել եմ իմ կյանքում. Արթուր Վանեցյան 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/19/2020   19:43 Բնավ նման բանի չէի սպասում. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին 01/19/2020   14:52 Օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման. Թեհմինա Վարդանյան 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/20/2020   12:09 Վարչապետն իր աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/18/2020   20:39 Արտակարգ դեպք Արթիկում.բաշխիչ ցանցում էլեկտրահարվել է աշխատակիցը ու ընկել բարձր լարման խուցը 01/20/2020   13:02 Կառավարության դիմաց կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր 01/18/2020   20:28 Լանջիկի մոտ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.վարորդը հոսպիտալացվել է

Մասիսի քաղաքապետի հայտարարությունը 06/07/2018   10:05  |  ԼՐԱՀՈՍ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ, ուստի Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի 05.06.2018թ. որոշումները թիվ 12200518 քրեական գործի շրջանակներում մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանիս և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող:

Համբարձումյանը հայտնում է, որ իրենց պաշտոնավարման դադարեցումը կարող է համայնքի համար ծանր հետևանքներ ունենալ:

Քաղաքապետը հավելում է նաև, որ պատրաստ է ժամանակավոր դադարեցնել պաշտոնավարումը՝ միայն տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման առկայության դեպքում:

Դ. Համբարձումյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար

Լ. Գրիգորյանին

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ

Գ. Ս. Գևորգյանին

Պատճենը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման

նախարար Սուրեն Պապիկյանին

Հարգելի՛ պարոն,

Սույն թվականի հունիսի 05-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի առանց համարակալման գրությամբ (նշված է քրեական գործի համարը որպես գրության համար) Մասիսի քաղաքապետարան է ուղարկվել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի 05.06.2018թ. որոշումները թիվ 12200518 քրեական գործի շրջանակներում մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանիս և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին:

Սույն գրությամբ տեղեկացնում եմ, որ դատախազի որոշումները Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին գործող օրենսդրության շրջանակներում հնարավոր չի կատարել հետևյալ հիմնավորմամբ՝

Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ (հոդված 26):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն այն ինստիտուտը, երբ համայնքի նորընտիր ղեկավարը չի ստանձնել իր պարտականությունների կատարումը և անհրաժեշտ է նշանակել պարտականությունների ժամանակավոր կատարող մինչև ընտրված ղեկավարի կողմից պարտականությունների ստանձնելը(հոդված 27) :

Ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում:

Հետևաբար՝ իմ կողմից ինքնակամ, առանց որևէ իրավական ակտ կայացնելու պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի Մասիս քաղաքում տեղական ինքնակառավարման բացակայությանը և իրավաբանական քաոսի՝ որևէ պետական մարմին Հայաստանում նման դեպքում լիազորված չէ նշանակելու քաղաքապետին փոխարինող անձ:

Դատախազը իմ` որպես Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում դադարեցնելու մասին որոշումներ կայացնելիս հիմք է ընդունել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը, 152-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը :

Հարկ է նշել, որ Մասիսի քաղաքապետարանը չունի իր կառուցվածքում <վարչակազմ> անվանմամբ կառույց, որին կարող են վերահասցեագրվել վերը նշված որոշումները:

ՀՀ քրեական դատավարության 152-րդ հոդվածը կարգավորում է հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հարաբերությունները: Այս հոդվածի համակարգային վերլուծությունից բխում է, որ այն պետք է դիտարկել մինչեւ 23.03.2018թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը գործող 26.05.2011թ. «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանության շրջանակներում եւ դրա կարգավորումների հետ փոխկապակցված:

Այդ մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին» ձեւակերպումը, ինչը նշանակում է, որ այդպիսի որոշում կարող է կայացվել այն հանրային ծառայողի նկատմամբ, որը զբաղեցնում է ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոն, եւ հետեւաբար դրանով է պայմանավորված որոշումը նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին ուղարկելը:

Համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնելու, համապատասխան անձանց լիազորությունները դադարեցնելու կառուցակարգերը սահմանված են բացառապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է միայն քրեական գործերի վարույթի կարգը (հոդված 1), հետևաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի պահանջները կարող են իրագործվել՝ կատարվել, միայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համապատասխան հիմքերի շարքում նշվելուց և ի կատար ածման կարգը սահմանվելուց հետո: Այս միտքը հաստատվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի 2-րդ մասի տրամաբանական վերլուծությամբ՝ դատախազի որոշումը կիրառելի չէ ուղղակի, այլ միայն միջնորդավորված՝ այլ մարմնի կողմից որոշում կայացնելու եղանակով:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պետական և տեղական ինքնակառավարման մարմիներն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ակնհայտ է, որ ես՝ որպես Մասիսի քաղաքապետ, ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չեմ կատարելու վերը նշված որոշումների պահանջները, մեր կողմից ինքնակամ եղանակով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի ծանր հետևանքների համայնքի համար, ուստի և ես, և փոխքաղաքապետը պարտավոր ենք շարունակել մեր պարտականությունների կատարումը՝ օրենքով սահմանված կարգով:

Պատրաստ ենք ժամանակավոր դադարեցնել մեր պաշտոնավարումը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման առկայության դեպքում:

Մասիսի քաղաքապետ` Դավիթ Համբարձումյան»

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/20/2020   17:19 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. պարզաբանում է աստղաբանը

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]