Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Որպես ընդդիմադիր կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին 06/07/2018   18:36  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի լավն էր, քան կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ցանկանում է շատ անկեղծ խոսել, ինչպես վերջերս շատ հաճախ անում է:  «Պարո'ն վարչապետ, Ձեր ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, իսկ հարցուպատասխանն ավելի լավն էր, քան ծրագիրը: Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում՝ բազմաթիվ, գոնե` ոճաբանական խնդիրներ, վստահաբար, լուծված կլինեին: Պարո'ն վարչապետ, ընդդիմություն եղած ժամանակ փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ, որ, որպես ընդդիմադիր, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք և ինչ հռետորաբանությամբ վարպետության դասեր կտայիք` այդ ծրագրի հետ կապված: Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր մենք այս առիթն ունենք ձեր փոխարեն»,-  նշեց Աշոտյանը:

Նա նշեց, որ երբ 1919-ին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակում գրել էր. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»:

Աշոտյանն ընդգծեց, որ ուզում է խոսել նաև ծրագրի բովանդակության մասին՝  առանց հեգնանքի, ցինիզմի, պաթոսի, ուղղակի խնդիրները նշել: «Շատ լավ ծրագիր է՝ ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ճիշտ եք արել: Ինչո՞ւ մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ: Ինչո՞ւ սահմանափակեք Ձեզ որևէ պարտականությամբ, ոնց կստացվի, այդպես էլ այստեղ եզրափակիչ ելույթով հանդես կգաք, երբ մի օր վարչապետի լիազորությունները վայր դնեք: Շատ լավ է ձևակերպված Արցախյան հիմնախնդրի լուծման ձևակերպումը` ոչ ոք ոչինչ չի հասկանում: Մայիսի 9-ի՝ Ձեր արած հայտարարությունները և ներկայացված տեքստը համահունչ չեն, ձեր հարցուպատասխանն ու տեսակետը համահունչ չեն հնչեցված նախորդ երկու տեսակետներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ամենևին էլ չի հեգնում և ամենայն ազնվությամբ խնդրում է նրանց՝  որպես խորհրդարանական դիվանագետների, Արցախյան խնդրի կարգավորման այսօրվա` իշխանական բանաձևը, որ  իրենք՝  անկախ քաղաքական տարաձայնություններից, այն առաջ տանեն:

Աշոտյանի խոսքով՝ ծրագրում կա նաև մի վտանգավոր բան, որն անհրաժեշտ է շտկել  մինչև քվեարկությունը: Նա նշեց, որ ինքը միշտ գիտեր՝ Արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի և Արցախի վրա, քանի որ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը՝ ազատ ապրելու իրավունքը: «Այդպե՞ս է, թե՞ չէ: Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով` հարձակման հետևանքով: Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է: Խնդրում եմ՝ հանեք այս արտահայտությունը, սրբագրեք, խմբագրեք, չի կարելի այն թողնել: Սա եղբայրական հորդոր է՝ որևէ քաղաքական հեգնանք տակը չկա»,- նշեց պատգամավորը:

Նա ասաց նաև, որ հրաշալի է՝ Չինաստանը «ձեռքի հետ» մեծ նախագծով ներդրում է անում, նոր ճանապարհ կառուցում, բայց… «Դուք Վրաստանում էիք, մենք միասին էինք. շնորհակալ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությանն այդ ռևերանսն արեցիք: Լսեցի՞ք վրացիների հետաքրքրությունը չինական կոմունիկացիոն նախագծերով,  բա մեկ տողով չգրե՞նք, որ մենք էլ ենք հետաքրքրված այդ ծրագրով: Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի և Ճապոնիայի հետ, երբ այդ ժողովուրդներն աշխարհաքաղաքական` հազարամյակների կոնֆլիկտ ունեն: Վստահաբար, դեսպանները խոշորացույցով նայելու են, գոնե տարանջատեք, այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է՝ չունեն»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաև կրթական ոլորտին՝ ասելով, որ, բացի թվարկած առաջնահերթություններից, որոնք շարունակություններ են դեռ նախորդ ծրագրերի, պետք է ավելացնել նաև ներառական կրթության խնդիրը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը:

Աշոտյանի խոսքով՝ առանձին քննարկման խնդիր են տնտեսական առաջնահերթությունները: «Փառահեղ է գրված.՝ պարզապես Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթից քոփի-փեյսթ են արել տառացիորեն: Սիրելի' նախարարներ, այն, ինչ կարելի է վարչապետին, կներեք, չի կարելի վարչապետի ցլերին՝ հունական ասացվածքով ասած: Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է: Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում իշխանափոխության արդյունքները ու չեմ հեգնում՝ կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ թանգարան բացեք` մոմե արձաններին նվիրված: Չեմ հասկանում՝ Սևանը, Գառնի-Գեղարդը, Դիլիջանն ու Ծաղկաձորը ձեզ ի՞նչ են արել, որ հիմնական տուրիզմի մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիմելով «Ելք»-ին` նա նշեց, որ նրանք ժամանակավոր կառավարություն չեն, ինչքա՞ն կաշխատեն, Աստված և ժողովուրդը գիտի, սակայն վերաբերմունքն աշխատանքի հանդեպ պետք է լինի հավուր պատշաճի: «Ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չէ, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն են: Մի' աշխատեք այնպես, ասես թե հաջորդ օրը լինելու են արտահերթ ընտրություններ: Դուք պարտավոր եք աշխատել հորիզոնականորեն»,- ասաց Աշոտյանը:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` նա ասաց, որ նման ելույթներով ավելի շատ վնաս են տալիս իրենց թիմին, քան օգուտ: Աշոտյանի գնահատականով՝ վերջիվերջո, ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ:

Բացի այդ, ըստ Աշոտյանի, որքան էլ կառավարությունը կազմվել է Փաշինյանի թիմով, այն one man show չէ: «Բարի եղեք, յուրաքանչյուրդ ձեզ վրա վերցրեք պատասխանատվություն և մի' փակեք մեր քննադատության բերանը Փաշինյանի կերպարով: Հասկանում եմ՝ նրան սիրում են, հասկանում եմ՝ հեշտ է թաքնվել Փաշինյանի թիկունքում, երբ նա այդքան մեծ հեղինակություն է վայելում, բայց դուք էլ ձեզ վրա բեռ վերցրեք: 6-րդ էջում գրել եք` ընտրություններ, և, կարծես, ավարտվել է ծրագիրը: Այստեղ պարադոքս կա, չընկնեք ձեր թակարդը, եթե աշխատեք այն մտայնությամբ, որ ընտրություններն են կարևոր, մնացածը կարևոր չէ, հետո ինքներդ չեք ուզենալու արտահերթ ընտրություններ անել: Հաշվի առեք այդ չելենջը. վարչապետը երկու օտարալեզու մեջբերում արեց, դրա համար ես էլ եմ ինձ թույլ տալիս այդ շռայլությունը»:

Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն երկրի միակ ընդդիմությունն է, և կոչ արեց գնահատել այս քաղաքական ինստիտուտի գոյությունը: «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ գուցե մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ՝ ձեր գնահատականով: Ձեր ֆանատներին, ձեզ հետևողներին ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեզ վրա, հիշեք խոսքս՝ այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով՝ վարչապետի կերպարն ընդունված է ընկալել որպես Մահաթմա Գանդիի կերպար, բայց այսօր Փաշինյանը շեղվել էր իր կերպարից՝ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Տրոցկու ելևէջներ են ու Կաշպիրովսկու մոգականությունը: Աշոտյանը Փաշինյանին կոչ արեց՝ կողմնորոշվել կերպարների հարցում, քանի որ դրանք հակասում են մեկը մյուսին:

Աշոտյանն իր ելույթը եզրափակեց Սոկրատի խոսքով. «Երբ աշակերտներից մեկը մոտեցավ Սոկրատին և ասաց՝ ուսուցի'չ, ուստա', պսակվե՞մ, թե՞ չէ: Ուստան ասաց՝ ամուսնացի'ր: Հարցին, թե` ինչո՞ւ, պատասխանեց. «Բոլոր դեպքերում կշահես. եթե երջանիկ եղար, եթե լավ կնոջ հանդիպեցիր, երջանիկ կլինես, եթե վատ կնոջ հանդիպեցիր, կդառնաս ընդդիմություն: Պարո'ն վարչապետ, երջանկության մասին շատ խոսեցինք, և հույս ունեմ,  որ նպատակը որևէ կերպ շաղկապված չէ նաև ձեր խմբակցության որոշ պատգամավորների կողմից հնչեցված մարիխուանայի օրինականացման հեռանկարի հետ: Խնդրում եմ մեր երջանկությանը վերաբերվել շատ լուրջ: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց այդպես էլ իրականություն չդարձած նրանց խոստումները
17:01 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՍա նպատակների հուշագիր է, որտեղ չկա դրանց իրագործման գործիքակազմ. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին
16:58 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԻրավապահների առանձնահատուկ պարտավորություների մեջ է մտնում նաև կոռուպցիոն մեխանիզմների գործունեության արդյունքում պետությանը պատճառված իրական վնասի գնահատումը, վերականգնումը
16:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն. Վարչապետ
16:27 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից
14:30 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԳազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա. Փաշինյան
13:57 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ՀՀ զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին. Փաշինյան
13:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում հստակության և թվերի բացակայության վերաբերյալ քննադատությանը
12:44 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը
12:39 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]