Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին 06/04/2018   20:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

 

«Մեծարգո պարոն Վոլոդին,

հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին այս համաժողովի կազմակերպման համար:

Խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես միջազգային հարաբերությունների կարեւոր գործոն, զգալիորեն աճել է՝ ներդաշնակորեն լրացնելով եւ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Փոխազդեցությունն օրենսդիր մարմինների միջեւ նշանակալի ներդրում է վստահելի շփումների եւ երկխոսության պահպանման գործում նույնիսկ այն խնդրահարույց հարցերում, որտեղ պետությունների դիրքորոշումները կարող են հիմնովին տարբերվել:

Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, երկխոսությունն ու համագործակցությունն առավել կարեւոր են, քան երբեւէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, ականատես ենք բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ համաշխարհային մասշտաբի հետեւանքներ: Հետեւաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության եւ խաղաղության ապահովման համար:

Միջխորհրդարանական շփման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են արդյունավետ հակազդելու այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, անօրինական միգրացիան:

Մեր կարծիքով՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները պետք է ներառեն՝

*մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հակազդելու օրենսդրության ձեւավորումը, այս ոլորտում փորձի փոխանակումը,

*միջազգային պայմանագրերի վավերացմանը նպաստելը,

*խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդումը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

* մարտահրավերներին դիմակայելու համատեղ ծրագրերի մշակումը:

Օրինակ, խոսելով այնպիսի մարտահրավերի մասին, ինչպիսին անօրինական միգրացիան է՝ գտնում եմ, պետք է մշակվի համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանային զգայուն խնդիրների երկարաժամկետ լուծմանը: Ծրագրերը պետք է նախագծված լինեն այնպես, որ միգրացիան դիտարկվի որպես լրացուցիչ հնարավորություն երկրի զարգացման գործընթացներում:

Անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական համագործակցության իրավական հիմքերը: Նման աշխատանքն իրականացվում է ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրենսդրական հիմք, որը կարգավորում է անվտանգության խնդիրները:

Հսկայական աշխատանք է իրականացվում նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Երեւանում ընդունված մինչեւ 2025 թվականը Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման պլանը Հայաստանի նախագահության ընթացքում ենթադրում է միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու համատեղ գործողություններ: 2016 թվականին հաստատվել է ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորելու մասին կանոնակարգը: Այս տարվա աշնանն էլ՝ հոկտեմբերի 29-30-ին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Երեւանում կայանալիք նիստում ի թիվս այլոց կքննարկվեն նաեւ կիբեռանվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Միջազգային միջխորհրդարանական կազմակերպությունները փոխզիջումային լուծումների մշակման համար առավել արդյունավետ հարթակներից մեկն են:

Գործընկերներ,

վերջին ներքաղաքական փոփոխությունները Հայաստանում ի ցույց են դրել պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացման աստիճանը մեր երկրում: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ չնայած բոլոր ներքին գործընթացներին, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ: Մենք հավատարիմ կլինենք մեր միջազգային պարտավորություններին:

Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով:

Չնայած միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման առաջարկին եւ դրանց իրականացմանն ուղղված հայկական կողմի հետեւողական ջանքերին, պաշտոնական Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը բանակցային գործընթացում՝ միաժամանակ չափից ավել մեծացնելով իր ռազմական ներուժը: Հայաստանը հաստատում է իր ձգտումը շարունակելու հակամարտության խաղաղ լուծման որոնումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչպես նաեւ ընդգծում ենք վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը եւ լիակատար պահպանումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի 2016-2017 թթ. գագաթաժողովներում կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Այս հարցում կցանկանայի ընդգծել խորհրդարանականների դերը: Մեր աշխատանքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք ռազմատենչ հռետորաբանությունը եւ այլատյացության հայտարարությունները:

Քննարկելով միջազգային անվտանգության հարցերը՝ չեմ կարող չանդրադառնալ Մերձավոր Արեւելքի իրավիճակին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Ազգային փոքրամասնությունների իրավիճակը մեր մշտական անհանգստության առարկան է, առավել եւս, որ այդ տարածաշրջանում առկա է մեծ հայկական համայնք: Ձգձգված ճգնաժամը դարձավ տարածաշրջանային ահաբեկչական ուժերի ակտիվացման պատճառ, հանգեցրեց փախստականների թվի աճի: Միայն Հայաստանը Սիրիայից ընդունել է շուրջ 22.000 փախստական: Մեր երկիրը դարձել է Եվրոպայում երրորդ պետությունն ազգաբնակչության թվի համեմատ ընդունած փախստականների թվով: Դրանք իրական մարտահրավերներ են, որոնք չեն կարող մնալ առանց ուշադրության: Միջազգային հանրությունը պետք է նպաստի սիրիական ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով, միջազգային կառույցների միջնորդությամբ:

Տիկնայք եւ պարոնայք,

միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը, խորհրդատվությունների բազմակողմ մեխանիզմը եւ համաձայնեցված գործողությունները կօգնեն դիմակայելու այն վտանգներին ու մարտահրավերներին, որոնք ծնվում են, ինչպես նաեւ դառնան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամուր հիմք: Խորհրդարանականների համագործակցությունը թույլ կտա ապահովել միջազգային գործընթացների օրենսդրական հիմքը՝ հաշվի առնելով ազգային շահերը, ամրացնելով յուրաքանչյուր պետության անկախությունն ու անվտանգությունը: Վստահ եմ, որ այս համաժողովն էապես կնպաստի բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով միջխորհրդարանական համագործակցության փոխշահավետ ուղիներ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 04/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
19:08 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին
11:57 20/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին
21:23 01/05/2018  |  ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
20:48 01/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն անհրաժեշտ է համարում քաղաքական ճգնաժամի առանց ցնցումների հանգուցալուծումը
21:05 27/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
19:02 12/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Ալժիրի խորհրդարանի երկու պալատների նախագահներին
18:19 09/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն ընդունել է Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահին
11:00 30/03/2018  |  ՄամուլԱրա Բաբլոյանի ունեցվածքը. «Փաստ»
18:46 19/03/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]