Թեմաներ
Հինգշաբթի 08 / 13 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/13/2020   17:15 Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ․ ոստիկանության միջոցառումները 08/13/2020   16:49 Դատարանը երկրորդ անգամ է վերադարձնում «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացրած հայցադիմումը 08/13/2020   16:37 «Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքներն ուղղել են դեպի արևմուտք. Սևակ Հակոբյան 08/13/2020   16:22 «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 08/13/2020   16:13 Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան 08/13/2020   16:06 Պատգամավորը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին 08/13/2020   15:53 Սպասվում են տեղումներ 08/13/2020   15:46 Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից. ermenihaber.am 08/13/2020   15:40 Խոհարարական և հացաթխման դասընթացներ՝ դատապարտյալների համար 08/13/2020   15:29 Քրեական ենթամշակույթի դեմ համակարված պայքարի շրջանակում ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը 08/13/2020   15:26 Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Մելիքյան 08/13/2020   15:14 168.am. ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից 08/13/2020   15:09 Մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում 08/13/2020   14:54 ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները 08/13/2020   14:42 «Օգնեք մեզ, պարոն վարչապետ». երեք անչափահաս երեխաների հետ ընտանիքը կառավարական ամառանոցի մոտ է 08/13/2020   14:39 «Կնստեմ այնքան, մինչև գիտակցությունս կկորցնեմ». բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը հացադուլ է հայտարարել 08/13/2020   14:30 Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ 08/13/2020   14:23 Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո) շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 08/13/2020   14:08 Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/13/2020   13:42 Մենք պետության կարիքներից տուժած ենք, մեր իրավունքները ոչ թե ոտնահարված են, այլ «կատոկած». Եկմալյանի բնակիչները բողոքում են 08/13/2020   13:33 Պուտինն ու Ալիևը հետախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր 08/13/2020   13:30 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով 08/13/2020   13:22 Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան 08/13/2020   13:16 ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում. «Լիդիան Արմենիա» 08/13/2020   12:58 Կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակագործներին ու գինեգործներին 08/13/2020   12:52 Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Կառավարության մոտ ժամանեց շտապօգնության մեքենա 08/13/2020   12:38 Փոխանակ սելը ճռռա, սելվորն ա ճռռում. Եկեք բիզնեսի փոխարեն չճռռանք. Փաշինյան 08/13/2020   12:22 Ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է. Փաշինյան 08/13/2020   12:19 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր 08/13/2020   12:14 «Մեկը եկել 22 հարկ է սարքել, ասումա փողը տուր տունը տամ՝ ո՞նց թե փողը տուր, բա դակումենտը ինչի համար է» Եկմալյանի բնակիչները կրկին բողոքում են 08/13/2020   12:05 Տնտեսվարողների մոտ կանոնների պահպանումն էականորեն պահպանվել է. Ավինյան 08/13/2020   12:00 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 08/13/2020   11:57 Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին 08/13/2020   11:52 Որոշ մարդիկ ապրում են շների, կատուների, կրծողների հետ. Եկմալյանի բնակիչները տները քանդել ու նոր տուն չեն տվել 08/13/2020   11:49 ՀՀ նախագահի մրցանակն այսուհետ կկոչվի Պողոսյան մրցանակ 08/13/2020   11:46 Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը 08/13/2020   11:41 Չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ 08/13/2020   11:35 Սևանի թերակղզում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում 08/13/2020   11:27 Մանկատան շրջանավարտին բնակարան տալը լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում. Փաշինյան 08/13/2020   11:22 Արցախում երրորդ օրն է՝ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 08/13/2020   11:16 ԱՄՆ-ն երկու տարով սառեցրել է Թուրքիային սպառազինության վաճառքը 08/13/2020   11:14 Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել. հարմար պահի ռևանշի են դիմելու. Տիգրան Աբրահամյան 08/13/2020   11:07 Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություն 08/13/2020   11:00 Երախտապարտ ենք Իրաքի մեր համայնքին «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին գումար ուղարկելու համար. Ստեփանյան 08/13/2020   10:57 Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին 08/13/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229-ով 08/13/2020   10:47 Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ» 08/13/2020   09:50 Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից. «Ժողովուրդ» 08/13/2020   09:44 Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ . «Ժողովուրդ»
08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/12/2020   22:38 Ավինյանը սխալվեց, Մարուքյանը ճիշտ էր. Մարուքյանը՝ պարետի՝ արտագնա աշխատողների համար, արտակարգ դրությունը մեղմացնելու խոստման մասին (տեսանյութ) 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   22:54 Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/13/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229-ով 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության

ՀԱԿ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է հրապարակել ու կառավարությանն աջակցելու պատրաստակամություն հայտնել 06/04/2018   19:31  |  ԼՐԱՀՈՍ

 «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հայտարարություն է տարածել, որով պատրաստակամություն է հայտնում աջակցել կառավարությանը օրենսդրական համապատասխան մեխանիզմներ մշակելու հարցում: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀԱԿ-ի տարածած հայտարարությունն ամբողջությամբ. 

«Հայ Ազգային կոնգրեսը 

Վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը (առաջարկությունների ամբողջական փաթեթը կցվում է սույն հայտարարությանը առանձին հավելվածով)։
Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։
Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը /կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչեւ 6 տարի սահմանելով/, եւ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:
Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձին Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
Կոնգրեսը պատրաստ է աջակցել կառավարությանը` օրվա գլխավոր այս խնդիրների լուծման համար օրենսդրական համապատասխան մեխանիզմները մշակելու գործում:

Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է լրացուցիչ հետևյալ քայլերը.

Ընտրակաշառքը
ա) Փոփոխություններ կատարել Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում` հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ընտրակաշառքին առնչվող հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, ինչպես նաև կիրառել խրախուսական գործիքներ` ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու և ապացույցներ ներկայացնելու համար:

բ) Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունների օրը նշանակվելու օրվանից սկսած մինչեւ քվեարկության օրը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը:

գ) Սահմանել ընտրակաշառք բաժանող և դրան հավասարեցված այլ հանցագործություններ կատարած կուսակցությունների և ընտրացուցակներում ընդգրկված անձանց ընտրական գրանցումը չեղյալ համարելու հստակ ընթացակարգեր։

դ) Քանի որ ընտրակաշառքի մեխանիզմը անխափան կարող է գործել միայն ընտրողի փաստացի կամարտահայտության նկատմամբ հսկողության իրականացմամբ, ուստի դա կանխելու նպատակով`

- վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը և մինչև քվեարկության ծրարում հայտնվելը այն դիտարկել որպես ազատ շրջանառության փաստաթուղթ: Վերացնել քվեաթերթիկը տպագրելու, հաշվառելու, պահպանելու, ՏԸՀ անդամների կողմից ստորագրելու բարդ, խճճող և ծախսատար ընթացակարգերը: ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրել ընտրացուցակներում հաշվառված ընտրողների կրկնակի քանակով, իսկ դրանք որոշակի խմբաքանակներով տեղադրել նաև քվեախցիկներում,

- ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար սահմանել առանձին քվեաթերթիկներ` բացառելով գրիչով որևէ նշագրում, անվավեր համարել ոչ միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա կա որեւէ նշում, այլ նաեւ այն քվեաթերթիկները, որոնք ունեն հատուկ նշան պարունակող ծալվածք կամ ծրարի մեջ ուղեկցվում են թղթային կամ այլ նույնականացնող առարկաներով, 

- Որեւէ մեկի օգնությամբ քվեարկությունը թույլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում, իսկ տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից,

- սահմանել քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք դնելու հստակ տեղ` քառանկյան տեսքով, այլապես փոքր տեղամասերում ծրարի տարբեր մասերում կնիք դնելը ընձեռում է ընտրողի նույնականացման հնարավորություն:

Բազմակի քվեարկությունը: ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն քվեարկությունը:
ա) Կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.

- ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,

- թանաքի դրոշմը ընտրողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,

- ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

բ) կիրառել բոլոր մատնահետքերը հանձնելու միջոցով ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչպես սահմանված էր Ընտրական օրենսգրքում ԱԺ կողմից 2016թ.-ի հունիսին կատարված փոփոխություններով:

գ) ապահովել ընտրական ցուցակների վերահսկելիությունը և դրանք ներբեռնելու հնարավորությամբ մատչելի դարձնել բոլորի համար նաև միջընտրական ժամանակահատվածում:

Ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինականազդեցությունը: Լցոնումները:
Ընտրողների ահաբեկման և ընտրական այլ հանցագործությունների ապացուցման բեռը պետք է ստանձնի նախևառաջ պետությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են մշտադիտարկել քվեարկության ընթացքի տեսանկարահանման ընթացքը և նյութերում հանցագործության կատարման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, դրանք ընդունել որպես հաղորդում և օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստերի կապակցությամբ:

Ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները:
ա) Խստագույնս վերահսկել նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական ծախսերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, ընդլայնել ԿԸՀ վերահսկիչ ծառայության լիազորությունները:

բ) Կրճատել ընտրական գրավի չափը մինչև 7մլն. դրամ և ընտրական ծախսերի թույլատրելի շեմը` մինչև 200 մլն.դրամ:

գ) Միջոցներ ձեռնարկել հանրային լրատվամիջոցներով նախընտրական գովազդի վճարովի եթերաժամերի սակագները կրճատելու ուղղությամբ:

դ) Օրենքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրին Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է օրական 10 րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` ժամը 19:00-ից 23:00-ի միջակայքում:

Բողոքարկման համակարգը
ա) Օրենքով սահմանել, որ բողոքները կարող են ձեւակերպվել և ԸԸՀ ներկայացվել ինչպես առանձին, այնպես էլ քվեարկության օրը` նախաձեռնողի կողմից դրանք գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում: Ընդ որում, ՏԸՀ գրանցամատյանում բողոքները բողոքող կողմը կարող է գրանցել անձամբ:

բ) Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովները պարտավոր են ընթացք տալ ընտրախախտման վերաբերյալ դիմումներին, հաղորդումներին եւ բողոքներին ու քվեարկությամբ կամ այլ եղանակով չեն կարող դրանք անտեսել:

գ) ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ինչպես առանձին ներկայացված, այնպես էլ ՏԸՀ-ների գրանցամատյաններում վստահված անձանց և դիտորդների կողմից արձանագրված բոլոր բողոքների և դիտողությունների վերաբերյալ: ԿԸՀ կամ ԸԸՀ կողմից բողոքը չքննարկելը կամ ձևական քննարկելը առաջացնում է պատասխանատվություն:

դ) Փոխել և պարզեցնել վերահաշվարկի դիմումները ներկայացնելու կարգը և սահմանել, որ.

- վերահաշվարկի դիմումը կարելի է ներկայացնել նաև քվեարկության օրը` արդյունքներն ամփոփելուց հետո, գրանցելով այն ՏԸՀ գրանցամատյանում,

- վերահաշվարկի դիմումները քննարկելու հաջորդականությունը որոշել միայն վիճակահանությամբ,

- հավասարեցնել վերահաշվարկի դիմում ներկայացրած և վերահաշվարկին ներկա գտնվող կողմերի իրավունքները, մասնավորապես նախատեսելով, որ վերահաշվարկին ներկա գտնվող կողմը նույնպես ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունք ունի,

- սահմանել, որ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ պարտավոր է վերահաշվարկել այն տեղամասերի արդյունքները, որոնց ամփոփիչ տվյալները նկատելիորեն տարբերվում են հարակից այլ տեղամասերում գրանցված արդյունքներից:

ե) Ընդլայնել վստահված անձանց լիազորությունները և նրանց թույլ տալ, մասնավորապես, ստորագրել ընտրական ցուցակները:

Այլ փոփոխություն
Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարի ընտրվելու իրավունքի ժամկետային սահմանափակումը վերացված է: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ գյուղական համայնքների ղեկավարների շուրջ 70%-ը պաշտոնավարում են 10 և ավելի տարիներ: Համայնքներում ձևավորվել են տեղական փոքրիկ կլաններ, որոնց գերխնդիրը համապետական ընտրությունների ժամանակ իշխանության վերնախավի պատվերով անհրաժեշտ արդյունքների ապահովումն է: Այդ ծառայության դիմաց նրանք ստանում են անժամկետ պաշտոնավարման և համայնքի ունեցվածքի անվերահսկելի տնօրինման իրավունք: Մրցակցությունը համայնքներում փաստացի վերացված է, նոր, երիտասարդ կադրերի ձևավորման համար ոչ մի հեռանկար չի նշմարվում:

Ստեղծված իրավիճակը մեկ քայլով կամ գործողությամբ չես շտկի, սակայն որպես հրատապ քայլ առաջարկում ենք փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերականգնելով համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը երկու ժամկետով սահմանափակող դրույթը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:23 26/01/2018  |  ՄամուլԼևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չկա. «Ժամանակ»
08:47 03/04/2017  |  ՄեկնաբանությունԱռաջին նախագահը կնքեց իր քաղաքական մահը
16:51 16/02/2017  |  ՔաղաքականԼևոն Զուրաբյանը չի բացառում ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը
09:24 25/11/2016  |  ՄամուլՀԱԿ-ի կարծիքով՝ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ. «Հրապարակ»
09:14 30/03/2016  |  ՄամուլՀԱԿ-ը բանակցություններ Է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. «Հայկական Ժամանակ»
09:13 19/03/2016  |  ՄամուլՀԱԿ-ը իշխանությունների հետ թաքուն բանակցելու և ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձևաչափ է ստեղծում. «Ժամանակ»
09:37 08/05/2015  |  ՄամուլՆոր ինտրիգներ են հասունանում ՀԱԿ-ում. «Իրատես de facto»
08:50 11/04/2015  |  ՄամուլՀԱԿ խմբակցությունը կանգնած է պառակտման եզրին. «Ժամանակ»
08:12 06/03/2015  |  ՄամուլՀԱԿ-ը մարդկանց Եվրոպական երկրներում ապաստան ստանալու փաստաղթեր են տալիս. «Ժողովուրդ»
09:09 21/01/2015  |  Մամուլ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ. «Իրավունք»

Տեսանյութեր

08/13/2020   11:09 Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]