Թեմաներ
Երկուշաբթի 12 / 10 / 2018
Փոխարժեք
  • 551.29
    EUR
  • 618.85
    GBP
  • 7.25
    RUB
  • 484.99
    USD
+ 7 °C
+ 1 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/10/2018   18:10 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ 12/10/2018   18:07 Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը 12/10/2018   18:03 «Տիգրան Ուրիխանյանի նշած խնդիրը միայն մեխանիկական վրիպման հետևանք է եղել». Տիգրան Մուկուչյան 12/10/2018   17:57 ENEMO դիտորդական խումբը միջազգային չափանիշներին համապատասխանող է համարում ԱԺ արտահերթ ընտրությունները 12/10/2018   17:53 Ներկայիս իշխանությունների քաղաքական կամքը հնարավորություն տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ. ԵԽԽՎ դիտորդական խումբ 12/10/2018   17:40 Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 12/10/2018   17:35 ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՊՆ թեժ գծով ստացվել է 55 զանգ 12/10/2018   17:31 Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եկատերինբուրգ 12/10/2018   17:29 Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 12/10/2018   17:27 Արտյոմ Մխոյանի գլխավորած պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն 12/10/2018   17:12 Սերժ Թանկյանի պատասխանը Լևոն Քոչարյանին 12/10/2018   17:07 Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին 12/10/2018   17:04 Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով 12/10/2018   17:03 ՖՈՏՈ. Գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները. Տիգրան Ուրիխանյան 12/10/2018   16:38 «Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ». Գարո Փայլան 12/10/2018   16:37 Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 12/10/2018   16:34 Այդ մարդկանց դիրքորոշման հետ որևէ մեկը Հայաստանում չի կարող հաշվի չնստել. Մարուքյան 12/10/2018   16:30 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 12/10/2018   16:17 «Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը». ՀՀԿ ընտրական շտաբ 12/10/2018   16:07 Ձեր յուրաքանչյուր քվեն իմ և իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է. Գագիկ Ծառուկյան 12/10/2018   16:05 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 12/10/2018   16:02 «Սա պարտություն է, սակայն ոչ` մեր ընտրողների». ՀՅԴ հայտարարությունը 12/10/2018   15:51 Չորս անձի դանակահարություն Կոտայքում 12/10/2018   15:46 Պետական անկախության մասին հանրաքվեն եւ Արցախի Մայր օրենքի ընդունումը կանխորոշեցին երկրի հետագա ընթացքն ու զարգացման ուղին. ԱԺ նախագահ 12/10/2018   15:42 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ազատ ու արդար է գնահատել խորհրդարանական ընտրությունները՝ առանց «քվեների առքուվաճառքի» 12/10/2018   15:39 ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը և մինչև հաջորդ օրը ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունում գրանցվել է 296 հաղորդում 12/10/2018   15:37 Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է, սկսում ենք պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն. Շարմազանով 12/10/2018   15:33 Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ 12/10/2018   15:27 Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների 12/10/2018   15:13 «Լուսավոր Հայաստան»-ը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը. ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել 12/10/2018   15:02 Նախընտրական ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության աշխատակիցները ակնհայտորեն չարաշահել են իրենց լիազորությունները.հայտարարություն 12/10/2018   14:49 Քվեարկության ընթացքում խոչընդոտել են երկու լրագրողի մասնագիտական գործունեությանը 12/10/2018   14:47 ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունների ընթացքը որակում է թափանցիկ և բաց 12/10/2018   14:42 «Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար. քաղաքագետ 12/10/2018   14:27 ԿԸՀ նախագահը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր չի համարում 12/10/2018   14:11 Դատախազությունը ստացել է ԱԺ արտահերթ ընտրություններին լրագրողների գործունեությանը խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկություն 12/10/2018   13:18 Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ 12/10/2018   12:47 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին 12/10/2018   12:45 Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 10-ի ժամը՝ 12:00-ի դրությամբ ստացել է 55 հաղորդում 12/10/2018   12:25 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ 12/10/2018   12:02 Համաշխարհային մամուլն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում 12/10/2018   11:31 Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան 12/10/2018   11:16 Հայտնի են ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները 12/10/2018   10:59 Ցեղասպանությունից 103 տարի անց հայերն ապացուցել են ամբողջ աշխարհին, որ լույսը և բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան 12/10/2018   10:55 Սյունիքում ջուր չի լինի 12/10/2018   10:52 «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է 12/10/2018   10:44 Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը էապես նվազել են 12/10/2018   10:29 «Ընտրությանը մասնակցած ընտրելու իրավունք ունեցողների կեսի 70 տոկոսը ողջ ժողովուրդը չէ». Արթուր Մարտիրոսյան 12/10/2018   10:22 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել 12/10/2018   10:12 Մենք հաստատակամ ենք ու վճռական՝ պահպանելու ու ամրապնդելու քաջ հայորդիների արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը. Բակո Սահակյան
12/09/2018   16:12 Դեկտեմբերի 10-ից հանրապետությունում կսկսվեն պիկետներ և հանրահավաքներ. հայտարարություն 12/10/2018   11:16 Հայտնի են ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները 12/09/2018   22:59 29 ընտրատեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակը եզրափակում է Դաշնակցությունը 12/10/2018   10:52 «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է 12/10/2018   08:11 Նախնական տվյալներով՝ խորհրդարանում ներկայացված կլինեն Իմ քայլը, ԲՀԿ-ն եւ Լուսավոր Հայաստանը 12/09/2018   19:47 Նարեկ Սարգսյանը կմնա նախնական կալանքի տակ, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով 12/10/2018   00:14 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ Իմ քայլը, ԲՀԿ, ՀՅԴ 12/09/2018   22:30 Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով՝ առջեւում է Իմ քայլը, իսկ ՀՀԿ-ն՝ 4-ը 12/10/2018   10:22 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել 12/10/2018   09:56 «Այն, որ մասնակցության տոկոսը շատ ավելի ցածր է, քան ենթադրվում է, դա պետք է մտահոգի  բոլորին». Դավիթ Հարությունյան. news.am 12/09/2018   17:16 Առաջին անգամ ընտրություններին չեմ մասնակցում.Ղազինյան 12/09/2018   21:41 Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնին. Արմեն Աշոտյան 12/09/2018   22:49 Որոշ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներով ՀՀԿ-ն երկրորդ տեղն է զբաղեցնում 12/09/2018   00:31 Մխիթարյանը կարող է լինել Արսենալի երբևէ կատարած ամենավատ տրանսֆերը. երկրպագուները դժգոհ են 12/09/2018   12:21 Ուղղորդման փորձ ընտրատեղամասերում.168.am 12/09/2018   14:51 Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար. Արմեն Աշոտյան 12/09/2018   20:52 Ընտրակաշառք՝ «Միլենա» տաքսի ծառայության միջոցով. Զբաղվում է դատախազությունը 12/09/2018   11:46 Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի հստակ հոդվածներով.Վանեցյան 12/10/2018   01:18 Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ 12/10/2018   09:58 Սերժ, իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Ռոբերտ Քոչարյանի որդու գրառումը

Արտաքին հարաբերությունների մեջ կտրուկ փոփոխությունները, կտրուկ շարժերը բավական վտանգավոր են. ԱԳ նախարար 06/04/2018   11:58  |  Հարցազրույց

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին. ՄԱՍ1-ին

-Հունիսի մեկից ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Այն ութսուն տոկոսով, փաստորեն, գործելու է մինչև համաձայնագրի վավերացումը Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից: Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև այս համաձայնագիրը:

- Գիտեք, շատ հստակ է, որ այս համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին: Սա միգուցե այդ լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին, այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը:

Դուք շատ լավ գիտեք, որ համաձայնագիրը բավական համապարփակ է և ընդգրկում է մեր առօրյա կյանքի բավական լայն շրջանակ, հնարավորություն է տալիս ուղղակի օգտագործել այդ փորձը, օգտագործել այս համագործակցության այն լավ օրինակը, որը ծառայելու է մեր ներքին նպատակներին:

- Պարո՛ն նախարար, հիմա մի քիչ խոսենք Հայաստանի ինքնիշխանության խնդրի մասին: 2013թ., երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, շատերը մտածեցին, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի ճնշման տակ, որ Հայաստանը, կարծես թե, կորցրեց սուվերեն որոշում կայացնելու իր հնարավորությունների մի որոշ մասը, գոնե եվրոպական ժողովրդավարությունների հետ հարաբերվելու առումով, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու առումով: Կարողանո՞ւմ ենք հիմա վերականգնել այդ հնարավորությունները, թե՞ Դուք այլ կերպ եք մտածում:

- Չէի ուզենա կտրուկ այսպես սև-սպիտակի մեջ տանել այս ամենը և պնդել, որ մենք կորցրեցինք և վերականգնեցինք, որովհետև որպես ինքնիշխան սուվերեն պետություն՝ Հայաստանը քսանյոթ տարվա ընթացքում, լինելով ՄԱԿ-ի անդամ, թեև միգուցե ՄԱԿ-ի անունը տալով իմ նախկին գործին եմ անդրադառնում, բայց որպես ինքնիշխան պետություն Հայաստանը իր ինքնուրույն քաղաքականությունը տարել է քսանյոթ տարվա ընթացքում, և այս ամենը նաև տեղի է ունենում իրականության մեջ։ Իսկ իրականությունը այն է, որ մենք հարյուր իննսուներեք անդամներից մեկն ենք այս աշխարհում, ունենք տարածաշրջան, ունենք անմիջական հարևանություն, ունենք անմիջական անվտանգության ձևավորված համակարգ, ունենք տարբեր հարցեր, խնդիրներ, նպատակներ և մարտահրավերներ, որի մեջ մենք կառուցում ենք և տեղավորում մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, որոնց հիմնական նպատակը մեկն է՝ ապահովված պահել մեր անվտանգության համակարգը և ապահովված պահել մեր զարգացման նպատակներին ուղղված բոլոր հնարավոր լծակները, որոնք օգտակար են, որոնք կարող են օգտագործվել միջազգային համագործակցության միջոցով:Այս դեպքում մենք եկանք մի հանգրվանի, որտեղ կիրառական առումով կարողանալու ենք օգտագործել այդ լծակները:

- Պարո՛ն նախարար, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների բնույթի մասին խոսենք:

Նախորդ իշխանությունների օրոք որևէ արտաքին քաղաքական շոշափելի հարց պետք է համաձայնեցվեր Մոսկվայի հետ: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն գոյություն ուներ Արևմուտքում: Մարդկանց հետ, փորձագիտական շրջանակների, վերլուծաբանների, հետազոտական կենտրոնների հետ իմ շփումներում պարզ էր դառնում՝ նրանք հավատացած են ուղղակի, որ Հայաստանն արտաքին քաղաքական որևէ կարևոր հարց չի կարող լուծել, եթե, այսպես ասած, «դաբրո» չստանա Մոսկվայից: Եվ ինչ-որ իմաստով դրա անուղղակի վկայություն կարող է դառնալ այն, որ, օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանը հաճախ էր հայտնվում այն երկրների շարքում, որոնք Մոսկվայի հետ քվեարկում էին, ենթադրենք, Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման հարցերի շուրջ տեղի ունեցած քվեարկություններում, և, ըստ էության, Հայաստանը հայտնվում էր այն երկրների կողքին, որոնք ավելի շատ տոտալիտար, բռնապետական վարչակարգեր են համարվում:

Այ հիմա ի՞նչ կարող եք ասել: Հիմա Մոսկվան ինչպե՞ս կվերաբերվի, եթե Հայաստանը հանկարծ սկսի անկախ որոշումներ կայացնել, ինչպես օրինակ ՄԱԿ-ում կամ այլ կառույցներում: Ի՞նչ կարող եք ասել։ Հիմա ի վերջո ուրիշ Հայաստան է, մենք ուրիշ Հայաստանում ենք ապրում:

- Շատ շնորհակալ եմ հարցի համար և հարցի հիմնավորման։ Դուք ի սկզբանե հղում կատարեցիք Ձեր տարբեր գործընկերներին կամ տարբեր աղբյուրներին, որոնք իրենց վերլուծություններում նման եզրակացությունների են եկել:

Գիտեք՝ ինչպես է. մենք ունենք ձևավորված հարաբերություններ մեր հիմնական գործընկերների հետ, որոնք ներդրող են մեր անվտանգության համակարգի մեջ, և դրանք տարբեր ուղղություններով են՝ թե՛ տարածաշրջանից դուրս, թե՛ տարածաշրջանի ներսում․ Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ ձևավորված հարաբերությունները իրենց համապարփակության մեջ ձևավորում են մեր ամբողջական անվտանգության համակարգը:

Ռուսաստանի հետ մենք ունենք շատ յուրահատուկ, շատ կարևոր և ռազմավարական հարաբերություններ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, տարածաշրջանում Վրաստանի հետ, Իրանի հետ և այլն: Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը:

Մենք մեր քաղաքականության մեջ հիմնվում ենք մեր ազգային շահերի վրա: Մենք մեր դիրքորոշումները շատ հստակ բացատրում ենք անկախ ամենից։ Ես Ձեզ նման նույնպես լսել եմ, առնչվել եմ նման մեկնաբանությունների հետ: Եվ նաև առնչվել եմ մյուս մեկնաբանությունների հետ, որոնք համաձայն են իմ հետ այն առումով, որ այս վերլուծությունները սև-սպիտակի մեջ տեղավորելն ավելի շատ նման է, ինչպես որ իմ որոշ գործընկերների հետ ձևակերպեցինք, ծույլ վերլուծության՝ «lazy thinking», որովհետև մեր մտածելը շատ ավելի բազմագույն, շատ ավելի բազմաշերտ է և ուղղված է մեկ նավի վրա՝ մեր ազգային շահերի վրա: Եվ մենք բացատրում ենք մեր դիրքորոշումները: Դուք օրինակ բերեցիք ՄԱԿ-ում մեր որոշ քվեարկություններ, ես կառաջարկեմ որպեսզի մենք ավելի համապարփակ վերլուծենք Հայաստանի քվեարկությունների ամբողջ ծավալը, և կտեսնեք որքան գույնզգույն է, որքան ավելի հարուստ է գույներով Հայաստանի դիրքորոշումների արտահայտությունը:

Դուք բերեցիք Ուկրաինայի օրինակը, ես կարող եմ շարունակել Ձեզ հետ, բերեք Սիրիայի օրինակը, և ես Ձեզ հստակ կարող եմ բացատրել, թե ինչպես է հիմնավորվում Հայաստանի դիրքորոշումը, որի հիմքում դրված է՝ ինչպես է դա առնչվում մեզ, մեր շահերին, և դրա շրջանակը, դրա հաշվարկը շատ ավելի բարդ է, քան ուղղակի տեսնել մեզ ինչ-որ մեկի ուղղության մեջ: Այդպես չէ և չի լինելու երբեք, որովհետև դա անմիջական վտանգ ստեղծել է մեր շահերին: Եվ այդ առումով մենք ցանկացած դիրքորոշման համար ունենք և՛ երկխոսություն, և՛ բացատրություն, և՛ բացատրում ենք մեր գործընկերներին, և՛ առնչվում ենք միջազգային հանրության մեր մյուս գործընկերների հետ՝ հստակ դարձնելով, որ մենք գիտենք՝ ինչ ենք անում: Եվ այդ առումով ես շատ վստահ եմ եղել և շարունակում եմ վստահ լինել, որ մենք կարող ենք դա անել, կարող ենք շատ հստակ ի հայտ բերել այն, ինչ կարևոր է մեզ համար: Ի վերջո սա է դրված մեր դիրքորոշումների ձևավորման հիմքում, և դա լինելու է միշտ:

- Շատ լավ, պարո՛ն նախարար, բայց, օրինակ լավ կլիներ, որ այդ մասին մի քիչ էլ հրապարակային քննարկումներ լիներ: Օրինակ, լավ է, որ Դուք հիմա ասում եք դա, որպեսզի շատ հստակ ասվի, որ Հայաստանը պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարում, և այս քվեարկությունը ոչ թե դեմոկրատական և ոչ դեմոկրատական հարցերի շուրջ է, այլ այս քվեարկութան հիմքը Հայաստանի պետական, ազգային շահերն են: Այդ մասին հրապարակային նախկինում չի ասվել:

- Եթե ինձ հետ միասին այստեղ լինեիք, ես Ձեր ձեռքը կսեղմեի և կասեի՝ համաձայնություն ունենք: Եվ Ձեր հորդորը ես ընդունում եմ, և վստահ եղեք, որ այդ առումով ես Ձեր գործընկերն եմ:

- Իսկապես երբեմն վիրավորական է լինում, երբ հանդիպում ես բավականին հայտնի արևմտյան վերլուծաբանների հետ, որոնք այդպես են մտածում և, ինչպես Դուք եք ասում՝ «ծույլ մտածողության» կրողներ են: Սակայն նրանք առանձնապես չեն էլ զբաղվում Հայաստանով՝ արդեն համարելով դա կորած հարց՝ «lost case». Հայաստանն այլևս Ռուսաստանի ազդեցության տակ է, և այնտեղ որևէ բան փոխել հնարավոր չէ: Դժբախտաբար այսպես են մտածում:

Եվ հիմա Դուք պատրաստվում եք այս կարծրատիպը փոխել՝ որպես նոր ժողովրդավարական կառավարության արտաքին գործերի նախարար: Պարո՛ն Մնացականյան, մենք գիտենք, որ Դուք Ձեր հայացքներով նույնպես դեմոկրատ եք, ժամանակին հարցեր են եղել, որ Դուք Հայաստանի համար ճիշտ դիրքորոշումներ եք ունեցել, հիմա ես չեմ ուզում մանրամասնել այդ ամենը, բայց հիմա Դուք ի՞նչ եք մտածում այս կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն կա, թե՞՝ ոչ:

- Կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն միանշանակ կա, որովհետև մեր արտաքին քաղաքականության հիմքում մնում է մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը։ Եվ այդ ազգային շահի մեջ, նորից եմ կրկնում, մենք հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, որոնք առնչվում են մեր երկրի, մեր ժողովրդի, մեր հասարակության, համայն հայության տարբեր հարցերի, շահերի, անվտանգության համապարփակությունը պահպանելուն։ Եվ այստեղ նորից մենք ունենք տարբեր չափի, տարբեր ձևաչափի, տարբեր խորության հարաբերություններ, որովհետև մենք միայնակ չենք, այսինքն՝ Լուսնի վրա չենք, ապրում ենք միջազգային հանրության մեջ, այդ միջավայրում, առավել ևս այն պայմաններում, երբ որ տուրբուլենտությունը միջազգային հարաբերություններում առավել բարձր է, իհարկե մենք շատ ավելի զգոն ենք և շատ ավելի զգույշ ենք մեր հաշվարկներում։ Բայց հիմքում եղել և մնում է մեկ բան՝ ինչպես է Հայաստանի անվտանգությունը, անվտանգության համապարփակությունը մնում անխափան։

Եվ այդ առումով կրկնում եմ՝ ընդունում եմ Ձեր հորդորը և՛ ներգրավվել, և՛ խոսել․ վստահ եմ իմ գործընկերները միշտ փորձել են դա անել, ես էլ ավելի կփորձեմ անել դա, որպեսզի մենք շատ տրամաբանական, բնականոն երկխոսության մեջ փորձենք բացատրելի դարձնել մեզ և լսել նաև քննադատություն, որովհետև կարող ենք լսել շատ օգտակար բաներ։ Վստահ եմ՝ լսելու ենք շատ օգտակար մեկնաբանություններ, օգտակար հորդորներ, քննադատություն և սա բնականոն, նորմալ երևույթ է, սա է ժողովրդավարության իմաստը, սա է այդ մեր առավելությունը, որ մենք բաց հասարակության մեջ կարող ենք ի հայտ բերել բազմաթիվ կարծիքներ և գտնել առավելագույն ճիշտ ուղին, որը ծառայում է բոլորիս շահերին։

- Պարո՛ն նախարար, նաև ժամանակին կար այսպես կոչված փոխլրացման արտաքին քաղաքականություն, որը Վարդան Օսկանյանի ժամանակ էր հատկապես ասվում, այսպես կոչված, կոմպլեմենտարության քաղաքականություն։ Սակայն իրականում այդպիսի սկզբունքով են շարժվում բազմաթիվ՝ տարածաշրջանի, թե տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ երկրներ, որոնք առանձնապես իրենց հզորությամբ, իրենց արտաքին քաղաքական կարողություններով չեն կարող համեմատվել գերտերությունների և խոշոր տերությունների հետ, և դա բնական է։ Փոխլրացումը միշտ էլ պետք է լինի, այսինքն, եթե լավ հարաբերություններ ունես Ռուսաստանի հետ, պետք է նաև փորձես լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, Եվրամիության հետ, հատկապես, երբ դրա համար կան հիմքեր։ Այդպիսի ձևակերպմամբ արտաքին քաղաքականությունն այդ ձևաչափի մեջ դնելը և, ընդհանրապես, նման ձևակերպում տալը, չե՞ք կարծում, որ սա ավելի շուտ, չի արտացոլում Հայաստանի այն իրական արտաքին քաղաքականությունը, որն, ըստ էության, մատուցվում է։ Այդտեղ որևէ առանձնահատուկ բան չկա, փոխլրացման քաղականությունը ցանկացած արտաքին քաղաքականություն պետք է ունենա իր մեջ, այդպես չէ՞։

- Ես Ձեզ հետ ուղղակի զուգահեռ մտածում եմ։ Գիտեք, տեղավորել մեր արտաքին քաղաքականության տրամաբանությունը մեկ, շատ խիստ ձևակերպված շրջանակի մեջ, ես չէի ուզենա նման դաշտ գնալ, որովհետև նորից եմ կրկնում, մենք ունենք գերակա խնդիր, և այդ գերակա խնդիրը Հայաստանի արտաքին հարաբերությունների, արտաքին աշխարհի հետ առնչվելու այդ ձևաչափի օգտագործումն է մեր ազգային շահերի համար, անվտանգության և զարգացման համար։ Մենք արդեն ունենք ձևավորված համակարգ, որը բխում է մեր շահերից և հաշվարկված է արտաքին աշխարհի իրողությունների հիման վրա։ Արտաքին հարաբերությունների մեջ կտրուկ փոփոխությունները, կտրուկ շարժերը բավական վտանգավոր են։ Եվ Դուք լսել եք վարչապետի կողմից և վստահ եմ՝ առիթ ունեցել եք տեսնել կառավարության ծրագիրը, և այնտեղ շատ հստակ երևում է արտաքին ոլորտում շարունակականության սկզբունքը։ Սա նույնպես արտահայտում է այն, որ մենք արտաքին ոլորտի այդ հաշվարկները տեղավորում ենք մեր ազգային նպատակների համար և կառուցում ենք հարաբերությունները մեր տարբեր գործընկերների հետ, ըստ համագործակցության չափի ձևավորված ներգրավվածության, ըստ գերակայությունների տեղավորում ենք դրանք մեր նպատակների մեջ։ Եվ կրկնեմ, որ նաև շատ զգոն ենք, հստակ ուշադիր հետևում և առնչվում ենք զարգացումների հետ, որոնք բավական արագ զարգացող աշխարհի, միջազգային հարաբերություններում մենք նույնպես զգում ենք այդ պարտավորությունը՝ զգոն լինելու, ուշադիր լինելու, որպեսզի շարունակենք համապարփակությունը պահել և համադրել դա նաև այն զարգացումների հետ, որոնք բավական ծանր նոր իրողություններ և մարտահրավերներ են բերում մեր առջև։ Սա այն գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, և կտրուկ շարժերի առումով կամ խիստ ձևակերպումների մեջ ձևավորելով՝ մենք որևէ օգտակարություն չենք բերելու մեր նպատակներին։

- Պարո՛ն նախարար, երբ վարչապետն իր ելույթներում մշտապես ասում է՝ այո, մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ և նույնիսկ բարելավենք և ավելի սերտացնենք այդ հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է խորացնենք հարաբերությունները Եվրամիության հետ, Արևմուտքի հետ։ Մասնավորապես, ռուսական որոշ շրջանակներում վարչապետի այս հայտարարությունների ընդհանրապես որոշակի կասկածով են վերաբերվում։ Դուք ի՞նչ կարող եք ասել, խոսքն իհարկե, ոչ պաշտոնական շրջանակների մասին է։ Ի՞նչ կարող եք ասել վարչապետի այս ձևակերպման մասին․ դա չի նշանակում, որ մենք չպետք է խորացնենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, այսինքն, կարծես թե, այս բնագավառը նախորդ իշխանությունների ժամանակ աչքաթող էր արված, այսինքն Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, ըստ էության, պետք է բացառեր խորացված հարաբերությունները Եվրամիության հետ։ Կարո՞ղ ենք դա այդպես մեկնաբանել, թե դա ուրիշ բան է նշանակում, կարո՞ղ եք մի քիչ լուսավորել մեզ։

- Մենք միասին հիմա փորձում ենք, հասնում ենք մեկ սահմանի, որը քիչ առաջ՝ մեր զրույցի սկզբում, միասին պայմանավորվեցինք կամ համաձայնեցինք, որ պետք է բացառել՝ դա սև-սպիտակի աշխարհն է, որի մեջ մենք ցանկություն չունենք տեղավորվելու։ Որքան որ աշխարհի մեկ հատվածում համարում ենք, որ այս ուղղության մեջ շատ ավելի խորացած ենք, բոլոր եզրակացությունները բխում են դրանից։ Դուք օրինակը բերեցիք՝ նույն տիպի մտածելակերպ կարելի է գտնել մյուս դաշտում, որտեղ, եթե մենք անում ենք մի բան, դա ի վնաս է, դրա համար կարելի է զուգահեռներ անցկացնել այլ իրադարձությունների հետ, բայց մենք կանք, ինչ որ կանք, և մեր ներքաղաքական զարգացումներն այնպիսին էին, ինչ որ կային, դա հայկական գործընթաց էր, ամբողջովին Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական իրողության մեջ տեղավորվող, այդպես եղել է, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես նույնն է լինելու։ Եթե մենք կարիք ունենք էլ ավելի բացատրելու մեկ դաշտում, թե մյուս դաշտում, մենք պետք է մեր ջանքերը ներդնենք և բացատրենք հնարավորինս պարզ և հստակ, որ մենք հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին կամ հակառակը երբեք չենք կառուցել և նպատակ չունենք կառուցելու։

Ռուսաստանի հետ մենք ունենք շատ խորը հարաբերություններ, շատ կարևոր հարաբերություններ, դրանք շարունակվելու են: Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական և բացատրելի, և մենք խնդիր չունենք դա շատ հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին։ Բայց մյուս կողմից զարգացնելով հարաբերությունները կամ շարունակելով այն հիմքերը, մենք խոսեցինք Եվրամիության հետ համաձայնագրի մասին, այդ համաձայնագիրը չի ստորագրվել և չի իրականացվում հակառակ մյուս ուղղությունների, բայց համալրում է այն ամենն ինչը մենք անում ենք մեր շահերի համար։ Եթե մենք պետք է էլ ավելի բացատրենք, ուրեմն մենք պետք է դա անենք։

Լուսանկարը՝ Sputnik-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:48 31/05/2018  |  ՀարցազրույցԲանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ. ԱԳ նախարար
19:03 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ
15:37 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանն զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը
20:12 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
20:40 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ. Զոհրաբ Մնացականյան
15:59 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ
18:56 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Մնացականյանը հանդիպեց Կիպրոսի խորհրդարանի նախագահին
19:56 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձներ է ստանում
19:52 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ
19:31 27/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հանդիպումը

Տեսանյութեր

11/24/2018   15:28 Բացահայտվել է բնակարանային գողության 41 դեպք

Տեսադարան

12/03/2018   16:06 Վատթարագույն բողոքի ակցիաները Փարիզում վերջին 50 տարիների ընթացքում

գործընկերներ

Արխիվ

[]