Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Արտաքին հարաբերությունների մեջ կտրուկ փոփոխությունները, կտրուկ շարժերը բավական վտանգավոր են. ԱԳ նախարար 06/04/2018   11:58  |  Հարցազրույց

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին. ՄԱՍ1-ին

-Հունիսի մեկից ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Այն ութսուն տոկոսով, փաստորեն, գործելու է մինչև համաձայնագրի վավերացումը Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից: Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև այս համաձայնագիրը:

- Գիտեք, շատ հստակ է, որ այս համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին: Սա միգուցե այդ լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին, այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը:

Դուք շատ լավ գիտեք, որ համաձայնագիրը բավական համապարփակ է և ընդգրկում է մեր առօրյա կյանքի բավական լայն շրջանակ, հնարավորություն է տալիս ուղղակի օգտագործել այդ փորձը, օգտագործել այս համագործակցության այն լավ օրինակը, որը ծառայելու է մեր ներքին նպատակներին:

- Պարո՛ն նախարար, հիմա մի քիչ խոսենք Հայաստանի ինքնիշխանության խնդրի մասին: 2013թ., երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, շատերը մտածեցին, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի ճնշման տակ, որ Հայաստանը, կարծես թե, կորցրեց սուվերեն որոշում կայացնելու իր հնարավորությունների մի որոշ մասը, գոնե եվրոպական ժողովրդավարությունների հետ հարաբերվելու առումով, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու առումով: Կարողանո՞ւմ ենք հիմա վերականգնել այդ հնարավորությունները, թե՞ Դուք այլ կերպ եք մտածում:

- Չէի ուզենա կտրուկ այսպես սև-սպիտակի մեջ տանել այս ամենը և պնդել, որ մենք կորցրեցինք և վերականգնեցինք, որովհետև որպես ինքնիշխան սուվերեն պետություն՝ Հայաստանը քսանյոթ տարվա ընթացքում, լինելով ՄԱԿ-ի անդամ, թեև միգուցե ՄԱԿ-ի անունը տալով իմ նախկին գործին եմ անդրադառնում, բայց որպես ինքնիշխան պետություն Հայաստանը իր ինքնուրույն քաղաքականությունը տարել է քսանյոթ տարվա ընթացքում, և այս ամենը նաև տեղի է ունենում իրականության մեջ։ Իսկ իրականությունը այն է, որ մենք հարյուր իննսուներեք անդամներից մեկն ենք այս աշխարհում, ունենք տարածաշրջան, ունենք անմիջական հարևանություն, ունենք անմիջական անվտանգության ձևավորված համակարգ, ունենք տարբեր հարցեր, խնդիրներ, նպատակներ և մարտահրավերներ, որի մեջ մենք կառուցում ենք և տեղավորում մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, որոնց հիմնական նպատակը մեկն է՝ ապահովված պահել մեր անվտանգության համակարգը և ապահովված պահել մեր զարգացման նպատակներին ուղղված բոլոր հնարավոր լծակները, որոնք օգտակար են, որոնք կարող են օգտագործվել միջազգային համագործակցության միջոցով:Այս դեպքում մենք եկանք մի հանգրվանի, որտեղ կիրառական առումով կարողանալու ենք օգտագործել այդ լծակները:

- Պարո՛ն նախարար, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների բնույթի մասին խոսենք:

Նախորդ իշխանությունների օրոք որևէ արտաքին քաղաքական շոշափելի հարց պետք է համաձայնեցվեր Մոսկվայի հետ: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն գոյություն ուներ Արևմուտքում: Մարդկանց հետ, փորձագիտական շրջանակների, վերլուծաբանների, հետազոտական կենտրոնների հետ իմ շփումներում պարզ էր դառնում՝ նրանք հավատացած են ուղղակի, որ Հայաստանն արտաքին քաղաքական որևէ կարևոր հարց չի կարող լուծել, եթե, այսպես ասած, «դաբրո» չստանա Մոսկվայից: Եվ ինչ-որ իմաստով դրա անուղղակի վկայություն կարող է դառնալ այն, որ, օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանը հաճախ էր հայտնվում այն երկրների շարքում, որոնք Մոսկվայի հետ քվեարկում էին, ենթադրենք, Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման հարցերի շուրջ տեղի ունեցած քվեարկություններում, և, ըստ էության, Հայաստանը հայտնվում էր այն երկրների կողքին, որոնք ավելի շատ տոտալիտար, բռնապետական վարչակարգեր են համարվում:

Այ հիմա ի՞նչ կարող եք ասել: Հիմա Մոսկվան ինչպե՞ս կվերաբերվի, եթե Հայաստանը հանկարծ սկսի անկախ որոշումներ կայացնել, ինչպես օրինակ ՄԱԿ-ում կամ այլ կառույցներում: Ի՞նչ կարող եք ասել։ Հիմա ի վերջո ուրիշ Հայաստան է, մենք ուրիշ Հայաստանում ենք ապրում:

- Շատ շնորհակալ եմ հարցի համար և հարցի հիմնավորման։ Դուք ի սկզբանե հղում կատարեցիք Ձեր տարբեր գործընկերներին կամ տարբեր աղբյուրներին, որոնք իրենց վերլուծություններում նման եզրակացությունների են եկել:

Գիտեք՝ ինչպես է. մենք ունենք ձևավորված հարաբերություններ մեր հիմնական գործընկերների հետ, որոնք ներդրող են մեր անվտանգության համակարգի մեջ, և դրանք տարբեր ուղղություններով են՝ թե՛ տարածաշրջանից դուրս, թե՛ տարածաշրջանի ներսում․ Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ ձևավորված հարաբերությունները իրենց համապարփակության մեջ ձևավորում են մեր ամբողջական անվտանգության համակարգը:

Ռուսաստանի հետ մենք ունենք շատ յուրահատուկ, շատ կարևոր և ռազմավարական հարաբերություններ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, տարածաշրջանում Վրաստանի հետ, Իրանի հետ և այլն: Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը:

Մենք մեր քաղաքականության մեջ հիմնվում ենք մեր ազգային շահերի վրա: Մենք մեր դիրքորոշումները շատ հստակ բացատրում ենք անկախ ամենից։ Ես Ձեզ նման նույնպես լսել եմ, առնչվել եմ նման մեկնաբանությունների հետ: Եվ նաև առնչվել եմ մյուս մեկնաբանությունների հետ, որոնք համաձայն են իմ հետ այն առումով, որ այս վերլուծությունները սև-սպիտակի մեջ տեղավորելն ավելի շատ նման է, ինչպես որ իմ որոշ գործընկերների հետ ձևակերպեցինք, ծույլ վերլուծության՝ «lazy thinking», որովհետև մեր մտածելը շատ ավելի բազմագույն, շատ ավելի բազմաշերտ է և ուղղված է մեկ նավի վրա՝ մեր ազգային շահերի վրա: Եվ մենք բացատրում ենք մեր դիրքորոշումները: Դուք օրինակ բերեցիք ՄԱԿ-ում մեր որոշ քվեարկություններ, ես կառաջարկեմ որպեսզի մենք ավելի համապարփակ վերլուծենք Հայաստանի քվեարկությունների ամբողջ ծավալը, և կտեսնեք որքան գույնզգույն է, որքան ավելի հարուստ է գույներով Հայաստանի դիրքորոշումների արտահայտությունը:

Դուք բերեցիք Ուկրաինայի օրինակը, ես կարող եմ շարունակել Ձեզ հետ, բերեք Սիրիայի օրինակը, և ես Ձեզ հստակ կարող եմ բացատրել, թե ինչպես է հիմնավորվում Հայաստանի դիրքորոշումը, որի հիմքում դրված է՝ ինչպես է դա առնչվում մեզ, մեր շահերին, և դրա շրջանակը, դրա հաշվարկը շատ ավելի բարդ է, քան ուղղակի տեսնել մեզ ինչ-որ մեկի ուղղության մեջ: Այդպես չէ և չի լինելու երբեք, որովհետև դա անմիջական վտանգ ստեղծել է մեր շահերին: Եվ այդ առումով մենք ցանկացած դիրքորոշման համար ունենք և՛ երկխոսություն, և՛ բացատրություն, և՛ բացատրում ենք մեր գործընկերներին, և՛ առնչվում ենք միջազգային հանրության մեր մյուս գործընկերների հետ՝ հստակ դարձնելով, որ մենք գիտենք՝ ինչ ենք անում: Եվ այդ առումով ես շատ վստահ եմ եղել և շարունակում եմ վստահ լինել, որ մենք կարող ենք դա անել, կարող ենք շատ հստակ ի հայտ բերել այն, ինչ կարևոր է մեզ համար: Ի վերջո սա է դրված մեր դիրքորոշումների ձևավորման հիմքում, և դա լինելու է միշտ:

- Շատ լավ, պարո՛ն նախարար, բայց, օրինակ լավ կլիներ, որ այդ մասին մի քիչ էլ հրապարակային քննարկումներ լիներ: Օրինակ, լավ է, որ Դուք հիմա ասում եք դա, որպեսզի շատ հստակ ասվի, որ Հայաստանը պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարում, և այս քվեարկությունը ոչ թե դեմոկրատական և ոչ դեմոկրատական հարցերի շուրջ է, այլ այս քվեարկութան հիմքը Հայաստանի պետական, ազգային շահերն են: Այդ մասին հրապարակային նախկինում չի ասվել:

- Եթե ինձ հետ միասին այստեղ լինեիք, ես Ձեր ձեռքը կսեղմեի և կասեի՝ համաձայնություն ունենք: Եվ Ձեր հորդորը ես ընդունում եմ, և վստահ եղեք, որ այդ առումով ես Ձեր գործընկերն եմ:

- Իսկապես երբեմն վիրավորական է լինում, երբ հանդիպում ես բավականին հայտնի արևմտյան վերլուծաբանների հետ, որոնք այդպես են մտածում և, ինչպես Դուք եք ասում՝ «ծույլ մտածողության» կրողներ են: Սակայն նրանք առանձնապես չեն էլ զբաղվում Հայաստանով՝ արդեն համարելով դա կորած հարց՝ «lost case». Հայաստանն այլևս Ռուսաստանի ազդեցության տակ է, և այնտեղ որևէ բան փոխել հնարավոր չէ: Դժբախտաբար այսպես են մտածում:

Եվ հիմա Դուք պատրաստվում եք այս կարծրատիպը փոխել՝ որպես նոր ժողովրդավարական կառավարության արտաքին գործերի նախարար: Պարո՛ն Մնացականյան, մենք գիտենք, որ Դուք Ձեր հայացքներով նույնպես դեմոկրատ եք, ժամանակին հարցեր են եղել, որ Դուք Հայաստանի համար ճիշտ դիրքորոշումներ եք ունեցել, հիմա ես չեմ ուզում մանրամասնել այդ ամենը, բայց հիմա Դուք ի՞նչ եք մտածում այս կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն կա, թե՞՝ ոչ:

- Կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն միանշանակ կա, որովհետև մեր արտաքին քաղաքականության հիմքում մնում է մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը։ Եվ այդ ազգային շահի մեջ, նորից եմ կրկնում, մենք հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, որոնք առնչվում են մեր երկրի, մեր ժողովրդի, մեր հասարակության, համայն հայության տարբեր հարցերի, շահերի, անվտանգության համապարփակությունը պահպանելուն։ Եվ այստեղ նորից մենք ունենք տարբեր չափի, տարբեր ձևաչափի, տարբեր խորության հարաբերություններ, որովհետև մենք միայնակ չենք, այսինքն՝ Լուսնի վրա չենք, ապրում ենք միջազգային հանրության մեջ, այդ միջավայրում, առավել ևս այն պայմաններում, երբ որ տուրբուլենտությունը միջազգային հարաբերություններում առավել բարձր է, իհարկե մենք շատ ավելի զգոն ենք և շատ ավելի զգույշ ենք մեր հաշվարկներում։ Բայց հիմքում եղել և մնում է մեկ բան՝ ինչպես է Հայաստանի անվտանգությունը, անվտանգության համապարփակությունը մնում անխափան։

Եվ այդ առումով կրկնում եմ՝ ընդունում եմ Ձեր հորդորը և՛ ներգրավվել, և՛ խոսել․ վստահ եմ իմ գործընկերները միշտ փորձել են դա անել, ես էլ ավելի կփորձեմ անել դա, որպեսզի մենք շատ տրամաբանական, բնականոն երկխոսության մեջ փորձենք բացատրելի դարձնել մեզ և լսել նաև քննադատություն, որովհետև կարող ենք լսել շատ օգտակար բաներ։ Վստահ եմ՝ լսելու ենք շատ օգտակար մեկնաբանություններ, օգտակար հորդորներ, քննադատություն և սա բնականոն, նորմալ երևույթ է, սա է ժողովրդավարության իմաստը, սա է այդ մեր առավելությունը, որ մենք բաց հասարակության մեջ կարող ենք ի հայտ բերել բազմաթիվ կարծիքներ և գտնել առավելագույն ճիշտ ուղին, որը ծառայում է բոլորիս շահերին։

- Պարո՛ն նախարար, նաև ժամանակին կար այսպես կոչված փոխլրացման արտաքին քաղաքականություն, որը Վարդան Օսկանյանի ժամանակ էր հատկապես ասվում, այսպես կոչված, կոմպլեմենտարության քաղաքականություն։ Սակայն իրականում այդպիսի սկզբունքով են շարժվում բազմաթիվ՝ տարածաշրջանի, թե տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ երկրներ, որոնք առանձնապես իրենց հզորությամբ, իրենց արտաքին քաղաքական կարողություններով չեն կարող համեմատվել գերտերությունների և խոշոր տերությունների հետ, և դա բնական է։ Փոխլրացումը միշտ էլ պետք է լինի, այսինքն, եթե լավ հարաբերություններ ունես Ռուսաստանի հետ, պետք է նաև փորձես լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, Եվրամիության հետ, հատկապես, երբ դրա համար կան հիմքեր։ Այդպիսի ձևակերպմամբ արտաքին քաղաքականությունն այդ ձևաչափի մեջ դնելը և, ընդհանրապես, նման ձևակերպում տալը, չե՞ք կարծում, որ սա ավելի շուտ, չի արտացոլում Հայաստանի այն իրական արտաքին քաղաքականությունը, որն, ըստ էության, մատուցվում է։ Այդտեղ որևէ առանձնահատուկ բան չկա, փոխլրացման քաղականությունը ցանկացած արտաքին քաղաքականություն պետք է ունենա իր մեջ, այդպես չէ՞։

- Ես Ձեզ հետ ուղղակի զուգահեռ մտածում եմ։ Գիտեք, տեղավորել մեր արտաքին քաղաքականության տրամաբանությունը մեկ, շատ խիստ ձևակերպված շրջանակի մեջ, ես չէի ուզենա նման դաշտ գնալ, որովհետև նորից եմ կրկնում, մենք ունենք գերակա խնդիր, և այդ գերակա խնդիրը Հայաստանի արտաքին հարաբերությունների, արտաքին աշխարհի հետ առնչվելու այդ ձևաչափի օգտագործումն է մեր ազգային շահերի համար, անվտանգության և զարգացման համար։ Մենք արդեն ունենք ձևավորված համակարգ, որը բխում է մեր շահերից և հաշվարկված է արտաքին աշխարհի իրողությունների հիման վրա։ Արտաքին հարաբերությունների մեջ կտրուկ փոփոխությունները, կտրուկ շարժերը բավական վտանգավոր են։ Եվ Դուք լսել եք վարչապետի կողմից և վստահ եմ՝ առիթ ունեցել եք տեսնել կառավարության ծրագիրը, և այնտեղ շատ հստակ երևում է արտաքին ոլորտում շարունակականության սկզբունքը։ Սա նույնպես արտահայտում է այն, որ մենք արտաքին ոլորտի այդ հաշվարկները տեղավորում ենք մեր ազգային նպատակների համար և կառուցում ենք հարաբերությունները մեր տարբեր գործընկերների հետ, ըստ համագործակցության չափի ձևավորված ներգրավվածության, ըստ գերակայությունների տեղավորում ենք դրանք մեր նպատակների մեջ։ Եվ կրկնեմ, որ նաև շատ զգոն ենք, հստակ ուշադիր հետևում և առնչվում ենք զարգացումների հետ, որոնք բավական արագ զարգացող աշխարհի, միջազգային հարաբերություններում մենք նույնպես զգում ենք այդ պարտավորությունը՝ զգոն լինելու, ուշադիր լինելու, որպեսզի շարունակենք համապարփակությունը պահել և համադրել դա նաև այն զարգացումների հետ, որոնք բավական ծանր նոր իրողություններ և մարտահրավերներ են բերում մեր առջև։ Սա այն գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, և կտրուկ շարժերի առումով կամ խիստ ձևակերպումների մեջ ձևավորելով՝ մենք որևէ օգտակարություն չենք բերելու մեր նպատակներին։

- Պարո՛ն նախարար, երբ վարչապետն իր ելույթներում մշտապես ասում է՝ այո, մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ և նույնիսկ բարելավենք և ավելի սերտացնենք այդ հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է խորացնենք հարաբերությունները Եվրամիության հետ, Արևմուտքի հետ։ Մասնավորապես, ռուսական որոշ շրջանակներում վարչապետի այս հայտարարությունների ընդհանրապես որոշակի կասկածով են վերաբերվում։ Դուք ի՞նչ կարող եք ասել, խոսքն իհարկե, ոչ պաշտոնական շրջանակների մասին է։ Ի՞նչ կարող եք ասել վարչապետի այս ձևակերպման մասին․ դա չի նշանակում, որ մենք չպետք է խորացնենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, այսինքն, կարծես թե, այս բնագավառը նախորդ իշխանությունների ժամանակ աչքաթող էր արված, այսինքն Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, ըստ էության, պետք է բացառեր խորացված հարաբերությունները Եվրամիության հետ։ Կարո՞ղ ենք դա այդպես մեկնաբանել, թե դա ուրիշ բան է նշանակում, կարո՞ղ եք մի քիչ լուսավորել մեզ։

- Մենք միասին հիմա փորձում ենք, հասնում ենք մեկ սահմանի, որը քիչ առաջ՝ մեր զրույցի սկզբում, միասին պայմանավորվեցինք կամ համաձայնեցինք, որ պետք է բացառել՝ դա սև-սպիտակի աշխարհն է, որի մեջ մենք ցանկություն չունենք տեղավորվելու։ Որքան որ աշխարհի մեկ հատվածում համարում ենք, որ այս ուղղության մեջ շատ ավելի խորացած ենք, բոլոր եզրակացությունները բխում են դրանից։ Դուք օրինակը բերեցիք՝ նույն տիպի մտածելակերպ կարելի է գտնել մյուս դաշտում, որտեղ, եթե մենք անում ենք մի բան, դա ի վնաս է, դրա համար կարելի է զուգահեռներ անցկացնել այլ իրադարձությունների հետ, բայց մենք կանք, ինչ որ կանք, և մեր ներքաղաքական զարգացումներն այնպիսին էին, ինչ որ կային, դա հայկական գործընթաց էր, ամբողջովին Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական իրողության մեջ տեղավորվող, այդպես եղել է, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես նույնն է լինելու։ Եթե մենք կարիք ունենք էլ ավելի բացատրելու մեկ դաշտում, թե մյուս դաշտում, մենք պետք է մեր ջանքերը ներդնենք և բացատրենք հնարավորինս պարզ և հստակ, որ մենք հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին կամ հակառակը երբեք չենք կառուցել և նպատակ չունենք կառուցելու։

Ռուսաստանի հետ մենք ունենք շատ խորը հարաբերություններ, շատ կարևոր հարաբերություններ, դրանք շարունակվելու են: Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական և բացատրելի, և մենք խնդիր չունենք դա շատ հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին։ Բայց մյուս կողմից զարգացնելով հարաբերությունները կամ շարունակելով այն հիմքերը, մենք խոսեցինք Եվրամիության հետ համաձայնագրի մասին, այդ համաձայնագիրը չի ստորագրվել և չի իրականացվում հակառակ մյուս ուղղությունների, բայց համալրում է այն ամենն ինչը մենք անում ենք մեր շահերի համար։ Եթե մենք պետք է էլ ավելի բացատրենք, ուրեմն մենք պետք է դա անենք։

Լուսանկարը՝ Sputnik-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:48 31/05/2018  |  ՀարցազրույցԲանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ. ԱԳ նախարար
19:03 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ
15:37 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանն զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը
20:12 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
20:40 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ. Զոհրաբ Մնացականյան
15:59 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ
18:56 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Մնացականյանը հանդիպեց Կիպրոսի խորհրդարանի նախագահին
19:56 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձներ է ստանում
19:52 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ
19:31 27/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]