Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 21 / 2018
Փոխարժեք
  • 554.26
    EUR
  • 624.17
    GBP
  • 7.37
    RUB
  • 485.09
    USD
+ 11 °C
+ 2 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2018   14:31 ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը 11/21/2018   14:19 Դավիթ Տոնոյանն Աֆղանստանի «Քեմփ Մարմալ» ռազմաբազայում ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին 11/21/2018   14:16 Նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար 11/21/2018   14:15 Առեղծվածային դեպք՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում. ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը տեղեկանալով, որ գումարն ինկասացվել է ՝ հեռացել է 11/21/2018   14:13 Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան 11/21/2018   14:02 Հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերող ներդրումային յուրաքանչյուր նախագիծ պետք է իրականացվի մրցակցային եղանակով. Փաշինյան 11/21/2018   13:34 Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան 11/21/2018   13:31 Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից 11/21/2018   13:28 Արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն կա. Նիկոլ Փաշինյան 11/21/2018   13:25 «Իմ քայլը» դաշինքն ընտրություններին կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով 11/21/2018   13:19 Քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ընտրողների կամքը. Փաշինյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է 11/21/2018   13:15 Սպասվում են տեղումներ 11/21/2018   13:08 ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի կապակցությամբ ստեղծված Քննիչ հանձնաժողովը անգործության է մատնվել 11/21/2018   12:53 Նիկոլ Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքը. Աշոտյան 11/21/2018   12:48 Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից 11/21/2018   12:36 Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված 11/21/2018   12:25 Հլը մի հատ քո թիմին նայի ու մեր. Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին 11/21/2018   12:16 2018թ. ընթացքում հանրապետության բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ 11/21/2018   12:10 Արմեն Սարգսյանը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ նախադրյալ է համարում երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի կայունությունը 11/21/2018   11:52 «Շերեմետեւո»-ում Հայաստանի քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի հետաքննությունը կտեւի տասն օր 11/21/2018   11:47 Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26 11/21/2018   11:37 Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յուրացվել է ընդհանուր 5.500.000-ից ավելի դրամ 11/21/2018   11:29 Աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում 11/21/2018   11:22 «Կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ». Արթուր Ղազինյան 11/21/2018   11:15 Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է մրցույթ 11/21/2018   11:08 Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ 11/21/2018   11:03 Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան 11/21/2018   11:03 Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լիազորությունները վայր չի դնում, այս պահին նա արձակուրդում է 11/21/2018   10:50 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ 11/21/2018   10:47 Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով 11/21/2018   10:37 Ո՞վ է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը. «Ժամանակ» 11/21/2018   10:26 Քաղաքացիներին հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, թե ԼԳԲՏ ներկայացուցիչներ են. Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11/21/2018   10:20 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում կհանդիպի բնակիչների հետ 11/21/2018   09:57 8 տարեկան երեխան մնացել է վերելակում 11/21/2018   09:53 Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա. Ով է արդարադատության նախարարի պաշտոնի նոր հավակնորդը. «Ժամանակ» 11/21/2018   09:47 «Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել». «Հրապարակ» 11/21/2018   09:46 Բժշկականի խորհրդում աժիոտաժ է. Միմյանց հետ մրցում են փոխնախարարները. «Հրապարակ» 11/21/2018   09:44 Ինչ ունեցվածք ունի Քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը. «Փաստ» 11/21/2018   09:39 Թանկացումների նոր ալիք է սպասվում. ինչ կկատարվի շուկայում. «Ժողովուրդ» 11/21/2018   09:32 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները պատրաստվում են վայր դնել լիազորությունները. «Ժողովուրդ» 11/21/2018   09:24 Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը մրցակից-ցուցակակիցներին հասկացրել է, որ ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն».«Փաստ» 11/21/2018   09:15 Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց. «Ժողովուրդ» 11/20/2018   23:57 Տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն. Դավիթ Անանյան 11/20/2018   22:50 ՀՀԿ ընտրական շտաբի կոչը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 11/20/2018   21:20 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է 11/20/2018   20:39 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 11/20/2018   20:34 Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա 11/20/2018   20:29 ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Դունյա Միյատովիչին 11/20/2018   20:24 Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում 11/20/2018   20:17 Քրտնաջան և թափանցիկ աշխատանք` բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին
11/20/2018   18:34 Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդել 11/19/2018   21:37 «Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը կհամագործակցեն 11/19/2018   17:28 Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը. Hetq.am 11/20/2018   14:33 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների նկատմամբ սեռական ոտնձգության համար 11/20/2018   10:25 Ողբերգական վթար՝ «Կոնտինենտալ» հյուրանոցի մոտ, կան զոհեր 11/21/2018   10:47 Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով 11/20/2018   15:57 Իրանի քաղաքացին Հայաստանում փորձել է բանկից 1 մլն. եվրո հափշտակել 11/19/2018   17:12 Առողջապահության նախարարը նոր մամուլի քարտուղար ունի 11/21/2018   11:03 Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լիազորությունները վայր չի դնում, այս պահին նա արձակուրդում է 11/19/2018   16:35 «Առաջիկա օրերին կիմանաք».Արթուր Վանեցյանը՝ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի մասին 11/19/2018   23:13 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան.Tert.am 11/20/2018   10:36 Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ. «Հրապարակ» 11/19/2018   16:03 Ինձ ավելի շատ հուզում է նախագահ Արմեն Սարգսյանի դերը. նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան 11/21/2018   11:29 Աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում 11/19/2018   15:35 ՀՀ քաղաքացին պիտի իր եկամուտից պետությանը հարկ վճարի. Դանիել Իոաննիսյանը՝ «խոպանչիներին» հարկելու մասին 11/20/2018   09:26 Չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով. «Ժամանակ» 11/20/2018   11:47 Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է 11/20/2018   22:50 ՀՀԿ ընտրական շտաբի կոչը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 11/20/2018   15:21 Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել 11/21/2018   09:47 «Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել». «Հրապարակ»

Ծախսեր կան, որ պետք է արվեն. Արարատ Միրզոյան 06/02/2018   11:50  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ամփոփել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները: ֆեյսբուքյան իր էջում արած գրառման մեջ Միրզոյանը հայտնել է, որ մայիսի 31 - հունիսի 1 Դուշանբեում կայացած խորհրդի նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել են երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«ԱՊՀ երկրների վարչապետերի հետ շփվեցինք նաև ոչ ֆորմալ միջավայրում, այդ թվում և «առանց փողկապների» ընթրիքի ընթացքում։ Թե՛ ոչ ֆորմալ շփումների, թե՛ պաշտոնական հանդիպումների ընթացքում մեր գործընկերներին փոխանցեցի մի քանի կարևոր ուղերձներ, այդ թվում այն մասին, որ Հայաստանը շարունակելու է ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացումը։

Նաև տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորություններն, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ առաջին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձևաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը»,- հայտնել է նա։

Միրզոյանը տեղեկացրել է, որ պատվիրակության անդամներ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հնարավորություն են ունեցել առարկայական հանդիպումներ ունենալ իրենց գործընկերների հետ, քննարկել տնեսության համար հեռանկարային մի շարք հարցեր, այդ թվում էներգակիրներին, ոսկեգործությանը, գյուղատնտեսությանը վերաբերող կոնկրետ ծրագրեր։

«Թե՛ այցի ընթացքում տեղի ունեցած շփումները, թե՛ քննարկված կոնկրետ ծրագրերը, թե՛ ստորագրված համաձայնագրերը գնահատում եմ շատ դրական և մեր երկրի համար իսկապես կարևոր»,- ասել է փոխվարչապետը։

Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարություններին այն մասին, որ փոխվարչապետը կարող էր Դուշանբե մեկնել սովորական ինքնաթիռով, այլ ոչ թե՝ վարչապետի ինքնաթիռով՝ Միրզոյանը նշել է. «Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի և հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին և վերադառնալ հունիսի 2-ին։ Այս երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ և վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

11/19/2018   16:40 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը

Տեսադարան

10/17/2018   16:52 Պայթյուն՝ Կերչի քոլեջում

գործընկերներ

Արխիվ

[]