Թեմաներ
Հինգշաբթի 10 / 18 / 2018
Փոխարժեք
  • 559.68
    EUR
  • 635.94
    GBP
  • 7.38
    RUB
  • 483.90
    USD
+ 21 °C
+ 10 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/17/2018   23:36 36-ամյա քաղաքացուն փրկարարները հանել են Նոր Հաճնի ջրատարից 10/17/2018   22:16 Lավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին. Զախարովան անդրադարձել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը 10/17/2018   21:57 Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներքաղաքական իրավիճակը 10/17/2018   21:08 Նախագահի նստավայրում կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 10/17/2018   20:51 Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու Արցախի պետնախարարը քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր 10/17/2018   20:23 Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին 10/17/2018   20:18 Լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում. Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու առաջադրման մասին 10/17/2018   20:14 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր 10/17/2018   20:11 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ 10/17/2018   20:09 Նիկոլ Փաշինյանը նոր փոխմարզպետներ է նշանակել 10/17/2018   20:05 Բնապահպանության նախարարը մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների 2-րդ պաշտոնական նախարարական հանդիպմանը 10/17/2018   19:24 Չարագործները բռնաբարել են սուրբ ծես իրականացնող կնոջը 10/17/2018   19:09 ՀՀ-ՌԴ գործընկերությունը ռազմավարական կարեւորության է. Թորոսյան-Ցիբ հանդիպմանը նոր անելիքներ են ուրվագծվել 10/17/2018   19:02 Մխիթարյանի գրառումը Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո 10/17/2018   18:52 Ավետիք Էլոյանը մասնակցել է «Ռուսաստան-Հայաստան էքսպո 2018» միջազգային տնտեսական 8-րդ ցուցահանդեսին 10/17/2018   18:48 Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին 10/17/2018   18:42 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին 10/17/2018   18:33 Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ 10/17/2018   18:30 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը քննչական կոմիտեն ստացել է 10/17/2018   18:00 Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին 10/17/2018   17:57 Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 4 անձ. Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է 10/17/2018   17:43 18 զոհ, 50 վիրավոր՝ քոլեջում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով. կասկածյալը ինքնասպանություն է գործել 10/17/2018   17:41 80-ամյա քաղաքացին նետվել է շենքի տանիքից 10/17/2018   17:32 ՀԾԿՀ-ն մոնիթորինգի առաջին փուլի արդյունքներով ապօրինի ջրօգտագործման հարյուրավոր դեպքեր է հայտնաբերել 10/17/2018   17:04 Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ գործադիրը պատրաստ է  տարբեր զարգացումների 10/17/2018   17:01 Փաստաբանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչել 10/17/2018   16:59 Արարատ Միրզոյանը նախկին պաշտոնյաների՝ նոր պաշտոնների նշանակումը չի պայմանավորում կադրային քաղցով 10/17/2018   16:49 Ընտրական օրենսգրքի շուրջ ՀՅԴ-ի հետ կան կոնցեպտուալ տարաձայնություններ. Արարատ Միրզոյանն ամփոփեց ԱԺ խմբակցությունների հետ քննարկումները 10/17/2018   16:46 Կերչի քոլեջում պայթյունի փաստով քրեական գործ Է հարուցվել ահաբեկչություն հոդվածով. ՔԿ 10/17/2018   16:43 ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնակցել  է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին 10/17/2018   16:26 Հայաստանի շտապ բուժօգնության ավտոպարկը վերազինվում է 200 նոր ավտոմեքենայով 10/17/2018   16:24 Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին   10/17/2018   16:21 Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ 10/17/2018   16:17 Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները   10/17/2018   15:23 Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին 10/17/2018   15:17 «Ծառուկյան» խմբակցությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի հետ կապված մտահոգություններ չունի 10/17/2018   15:13 ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան 10/17/2018   15:10 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արմավիրի քաղաքապետի՝ «Իմ քայլը» թիմի թեկնածուի նախընտրական հանրահավաքին 10/17/2018   14:27 «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ». Արմեն Աշոտյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին 10/17/2018   14:08 Ոստիկանությունը պարզաբանում է 10/17/2018   14:03 «…Պարզապես հոգնել եմ».59-ամյա կինը Լոռիում ինքնասպանություն է գործել 10/17/2018   13:52 Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը 10/17/2018   13:29 Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին 10/17/2018   13:20 Նախկին վարչապետի եղբայրը կալանքից ազատ է արձակվել. Aysor 10/17/2018   13:12 Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից 10/17/2018   12:53 Գևորգ Կոստանյանը մտադիր է ընդունել Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկը 10/17/2018   12:49 Սպիտակում դաժանաբար սպանվել է 78-ամյա տղամարդ 10/17/2018   12:46 ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը 10/17/2018   12:43 Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին 10/17/2018   12:33 Վարչապետին ճիշտ չի ներկայացվում իրավիճակը. Մանվել Գրիգորյանի պաշտպան (տեսանյութ)
10/17/2018   00:04 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյն ազատ է արձակվել 10/17/2018   15:13 ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան 10/16/2018   18:12 Կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա, ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա. Հրանտ Բագրատյան 10/16/2018   09:28 Վարդան Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին Արցախում չծառայի. «Ժամանակ» 10/16/2018   14:37 Խուզարկություններ են կատարվել «Նորատուսցի Արայի» բնակարաններում 10/16/2018   22:17 Պատիվն ու արժանապատվությունը վերականգնված են. Հայաստան-Մակեդոնիա՝ 4:0 10/16/2018   12:35 Գաղտնի ձայնագրառման պատվիրատուներն ու կատարողները հայտնի են.Վանեցյան 10/17/2018   19:24 Չարագործները բռնաբարել են սուրբ ծես իրականացնող կնոջը 10/17/2018   00:20 «Սասնա Ծռեր»-ը պահանջում է աշխատանքից ազատել Վալերիյ Օսիպյանին և Հունան Պողոսյանին 10/16/2018   20:05 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց 10/17/2018   18:30 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը քննչական կոմիտեն ստացել է 10/17/2018   12:04 Նիկոլ Փաշինյանը՝ Ռիչարդ Միլսի աղմկոտ հայտարարության մասին. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ» 10/17/2018   17:01 Փաստաբանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչել 10/17/2018   17:57 Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 4 անձ. Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է 10/17/2018   10:40 Յուվեցի Կարոյի և Հարություն Ղարագյոզյանի ընտանիքները որոշել են խոսել. «Իրավունք» 10/17/2018   14:03 «…Պարզապես հոգնել եմ».59-ամյա կինը Լոռիում ինքնասպանություն է գործել 10/17/2018   14:27 «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ». Արմեն Աշոտյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին 10/16/2018   22:47 Կոտրել են ակումբի բաժակները, մոխրամանը նետել պարահրապարակ, կրակել. Արա Բանդուրյանը կալանավորվեց 10/16/2018   09:34 Դավիթ Անանյանը, հնարավոր է, լքի պաշտոնը. պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետա­ցումն է. «Ժամանակ» 10/17/2018   13:20 Նախկին վարչապետի եղբայրը կալանքից ազատ է արձակվել. Aysor

Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ. ԱԳ նախարար 05/31/2018   10:48  |  Հարցազրույց

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Բանաձև» հաղորդաշարին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Պարո՛ն Մնացականյան, նախ շնորհակալ եմ մեզ միանալու համար, և առաջին հարցը: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները Վրաստանի ղեկավարության հետ:

- Շատ ջերմ և շատ պրագմատիկ:

- Օրակարգային հարցերը արդեն պա՞րզ են, կա՞ արդեն համաձայնություն որոշակի համաձայնեցված հարցերի շուրջ:

- Գիտեք, ամենակարևոր համաձայնություններն այն են, որ բավական պրագմատիկ ձևով երկու վարչապետերը համակարծիք էին, որ մենք ունենք համապատասխան կառույցներ, որոնց շրջանակներում մենք քննարկում ենք մեր ողջ երկկողմ օրակարգը, և այդ շրջանակների մեջ նպատակ ունենք գնահատելու այն ծրագրերը, որոնք արդեն ընթանում են, գնահատելու դրանց ընթացքը, գնահատելու տարբեր խնդիրներ, որոնք կապված են դրանց հետ, գնահատելու այն նոր աշխատանքները, այն նոր ծրագրերը, որոնք մենք կարող ենք ի հայտ բերել և մեր օրակարգում ընդգրկել: Եվ նաև ավելի երկարաժամկետ ռազմավարական ուղեցույց ունենալ մեր երկկողմ հարաբերություններում:

- Պարո՛ն Մնացականյան, անցած շաբաթ ակտիվ քննարկում էր աբխազական երկաթգծի բացման հնարավոր հանգուցալուծումը: Ռուս-վրացական բանակցություններ են տեղի ունենում: Արդյո՞ք շոշափվել է այս երկաթգծի բացման հեռանկարը:

- Մենք հիմա տեղեկանում ենք՝ ինչպես է այդ գործընթացը գնում, այն դեռևս ընթացքի մեջ է:

- Պարո՛ն Մնացականյան, վաղը նախատեսված է վարչապետի այցը Ջավախք, ինչը նման մակարդակով առաջին այցն է տարածաշրջան վերջին մոտ քսան տարվա ընթացքում: Այցը ճանաչողակա՞ն է, թե կփորձեք տեղում որոշակի առումով լուծել ջավախահայության խնդիրները:

- Այդ հարցը ընդհանուր մեր մեծ օրակարգի հարցերից մեկն է, և շատ հատկանշական և խորհրդանշական է, որ երկու վարչապետերը, երկու կառավարություններն ունեն բավական տրամադրվածություն և միասին նպատակաուղղված աշխատանք տանելու մտադրություն: Այդ այցելությունը Ջավախք նաև ցույց է տալիս երկու կառավարությունների ղեկավարների մտադրությունները:

- Պարո՛ն Մնացականյան, ես գիտեմ, որ Դուք ունեք բավական հագեցած օրակարգ և մի քանի հարցեր, որոնք որ այս օրերին հրատապ են: Օրինակ, Դուք պաշտոնավարման երկրորդ օրը պաշտպանության նախարարի հետ այցելեցիք Նախիջևանի դիրքեր: Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ սահմանին ադրբեջանական ուժերը նոր հենակետեր են կառուցել՝ զբաղեցնելով գերիշխող դիրքեր: Ո՞րն է Հայաստանի պատասխանը Բաքվի այս գործողություններին:

- Ձեզ պաշտպանության նախարարն ավելի հստակ կպատասխանի Ձեր կողմից բարձրացրած հարցերին: Բայց նաև մեր այցի նպատակը կանխարգելիչ էր այն առումով, որ նման հարցերը մեր ուշադրության կենտրոնում են՝ և պաշտպանության նախարարի համար, և ինձ համար: Մենք արդեն նշել ենք, որ ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու և բացասական ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի խուսափենք նման զարգացումներից: Մենք, այսինքն՝ բոլոր կողմերը, տվյալ դեպքում խոսքն Ադրբեջանին է վերաբերում, պետք է խուսափենք ցանկացած նման զարգացումից:

Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրի մթնոլորտին, պետք է բացառվի:

- Պարո՛ն Մնացականյան, Երևանը մշտապես ընդգծում է, որ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ՝ կարգավորման համար: Խոսքը ղարաբաղյան բանակցությունների մասին է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ մթնոլորտը: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Եվ վստահաբար, որքան հասկանում եմ, Նախիջևանյան դիրքերի ամրապնդումն այդ քայլերից մեկը չէ:

- Դուք մեկ օրինակ բերեցիք: Դրան են վերաբերում նաև հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են Բաքվից, որոնց էությունը, բովանդակությունը վկայում է հակառակի մասին, վկայում է այն մասին, որ պահպանվում են նման ձևակերպումներ, նման հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն կարող գնահատվել` որպես խաղաղությանը միտված մթնոլորտին նպաստող: Սա մեզ համար շատ էական, շատ կարևոր հարց է բանակցային գործընթացի կոնտեքստում: Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում նորմալ, բնականոն գործընթացին, որը չի նպաստում իրական խաղաղության հաստատմանը:

- Պարո՛ն նախարար, հունիսին համանախագահների հետ եք հանդիպելու: Արդյո՞ք այս պահին քննարկվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորությունը և Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը:

- Եկեք չշտապենք: Դուք արդեն լսել եք, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: Սա շարունկվելու է: Մենք նպատակաուղղված, հաշվարկած քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք:

- Ինչպե՞ս ենք մենք տրամադրված: Այսինքն՝ կառաջարկե՞նք ինչ-որ նախապայմաններ Բաքվին, թե՞ կշարունակենք այնտեղից, որտեղից կիսատ են մնացել բանակցությունները:

- Գոյություն ունի գործընթաց: Մենք դա գնահատում ենք, մենք պատրաստվում ենք և մտադիր ենք անել այն, ինչ մինչ օրս արվել է, և դրա հիման վրա կառուցել գործընթացը: Մենք խոսել ենք շարունակականության մասին, խոսել ենք խաղաղ, բանակցությունների միջոցով կայուն խաղաղություն ապահովելու մասին:

- Եվ վերջին հարցը, պարո՛ն նախարար: Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները և շատ խիստ մոտեցում է որդեգրում Իրանի հետ հարաբերությունները չխզող իր գործընկերների նկատմամբ: Մենք այս ուղղությամբ աշխատո՞ւմ ենք, ո՞րն է մեր մոտեցումը: Որովհետև հասկանալի է, որ Իրանը մեր հարավային հարևանն է, մեր հիմնական կոմունիկացիան, և մենք պարզապես չենք կարող որևէ հարաբերություն չունենալ Թեհրանի հետ:

- Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. մենք ողջունել ենք համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը: Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, մենք ունենք կառուցած, ձևավորած հարաբերություններ Իրանի հետ: Մենք զգայուն ենք այս հարցերի նկատմամբ: Մենք նկատի ունենք նաև Անվտանգության խորհրդի բանաձևի դերակատարությունը և համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ:

Այս ամենը համադրում ենք, ինչպես նաև ի հայտ ենք բերում ու բացատրում, ակնհայտ ենք դարձնում այն կենսական շահերը, որոնք առկա են Հայաստանի համար բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:03 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ
15:37 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանն զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը
20:12 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
20:40 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ. Զոհրաբ Մնացականյան
15:59 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ
18:56 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Մնացականյանը հանդիպեց Կիպրոսի խորհրդարանի նախագահին
19:56 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձներ է ստանում
19:52 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ
19:31 27/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հանդիպումը
12:26 14/07/2017  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ կազմակերպված կլոր սեղան-քննարկում

Տեսանյութեր

10/17/2018   11:39 Երեխային անտեսելը ևս բռնություն է

Տեսադարան

10/17/2018   16:52 Պայթյուն՝ Կերչի քոլեջում

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]