ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավթաշենի բնակիչները մտահոգված են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմամբ 05/28/2018 20:40 | ԼՐԱՀՈՍ
Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց ուղիղ ճանապարհային կապը կտրվելու է և հնարավոր չէ վերականգնել ինչպես նախկինում էր, ասել է Քաղաքապետի տեղակալ՝ Վահե Նիկոյանը:
Դավիթաշեն համայնքի բնակիչներից շատերը տեղյակ չէին խնդիրների մասին, որը առաջացնում է նոր կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղին: Այժմ քաղաքապետարանի հայտարարությունից հետո, Դավիթաշեն համայնքի բնակիչների մոտ մեծ բողոքի ալիք է բարձրացել: 29.05.2018թ. ժամը 11:00- ին, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ տեղի է ունենալու տեղեկատվական բնույթի հավաք Դավիթաշեն 4-րդ և Իոսիֆյան փողոցների հատման կետում: Հավաքին, մտահոգված բնակիչները ցանկանում են հստակ տեղեկատվություն ստանալ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունից առաջացած խնդիրների լուծման եղանակների մասին: Համայնքի բնակիչներից կկազմվի 4-5 հոգուց բաղկացած խումբ, ովքեր կգնան Տարածքային կառավարման զարգացման փոխնախարար՝ Կարեն Իսախանյանի հետ քննարկելու առաջադրված հիմնահարցերի լուծումների տարբերակները:
Բնակիչները հարգելով հասարակական կարգերը և վարչապետ պարոն Փաշինյանի կոչը, ընտրել են հավաքի համար վայր, որը չի խաթարի ճանապարհային երթևեկությանը: Նշենք նաև, որ 25.05.2018 թ.-ին կազմակերպված բողոքի ակցիան նույնպես ճանապարհային երթևեկությանը չի խանգարել, այն իրականացվել է շինարարական ճանապարհին և նպատակ է ունեցել խոչնդոտել շինարարական աշխատանքները, քանի որ քաղաքապետարանի կողմից բնակիչների կողմից ներկայացված դիմում-ստորագրահավաքը մերժվել է: Այդ իսկ պատճառով բնակիչների կողմից տեղի ունեցավ բողոքի ակցիան ի պատասխան քաղաքապետարանի բացասական արձագանքին: Դավիթաշեն համայնքի բնակիչների ցանկությունն է որպեսզի քաղաքապետարանը հավուր պատշաճի ուշադրություն դարձնի իրենց հոզող հարցերին: Դավիթաշեն համայնքի բնակիչները չեն ցանկանում ճանապարհ փակել, նրանք ցանկանում են փակված ճանապարհները բացել:
Հիշեցնենք որ բնակիչների կողմից առաջադրված խնդիրները հետևյալն էին.
Հյուսիս-հարավ մայրուղու կառուցուման ճանապարհային լուծումները բարդացրել են Դավիթաշեն համայնքի բնակիչների դեպի մայրուղի մուտքը և ելքը: Լինելով Դավիթաշեն համայնքի բնակիչներ, անհարմարությունների ենք հանդիպում, քանի որ առաջարկված ճանապարհային լուծումները ռացիոնալ չեն բնակիչների ռեսուրսների և ծախսերի առումով:
Մասնավորապես՝ Դավիթաշեն 2-րդ փողոցը դառնում է փակուղի, որից խուսափելու համար անհրաժեշտ է Դավիթաշեն 2-րդ փողոցին մուտք տալ դեպի նոր կառուցվող մայրուղի: Բնակիչների պահանջն է՝ տրամադրել տրասնպորտային ճանապարհ Դավիթաշեն 2-րդ փողոցից դեպի նոր կառուցվող մայրուղի, ճանապարհը լինի ինչպես մուտքային, այնպես էլ ելքային:
Մայրուղու կառուցման նախագծով փակվել է Դավիթաշենի Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց մուտքը: Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց մուտք գործելու համար պետք է վարել գրեթե 0.5կմ, ապա շրջադարձ կատարել, կրկին վարել 0.5կմ հակառակ ուղությամբ, որպեսզի հնարավոր լինի մուտք գործել Հալաբյան փողոց: Բնակիչների պահանջն է վերականգնել Դավիթաշենի Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց ուղիղ ճանապարհը:
Մայրուղու շինարարական աշխատանքները սկսելուն պես, (6 ամիս) այլևս Դավիթաշեն (գյուղ) հանրային տրանսպորտ չի մտնում: Ամբողջ համայնքին սպասարկում է միայն 69 համարի միկրոավտոբուսը, որը միայնակ չի կարող բավարարել ամբողջ համայնքի տրանսպորտային պահանջները: Բնակիչների պահանջն է վերականգնել նախկինում գործող հանրային տրանսպորտի բոլոր ուղությունները, որոնք սպասարկում էին համայնքին:
25.05.2018 թ.-ին կազմակերպված բողոքի ակցիայից հետո քաղաքպետարանի անդրադարձը բնակիչների առաջադրած պահանջներին հետևյալն է.
Առաջին խնդրի լուծմանը քաղաքապետարանը կողմ էր և գծագիրը տրամադրել է Ճանապարհային Ոստիկիանությանը, որին ՃՈ-ն պետք է պատասխանի 3-5 օրվա ընթացքում: Դավիթաշեն համայնքի բնակիչները սպասում են Ճանապարհային Ոստիկանության պատասխանին:
Երկրորդ խնդրով առաջարկվել է 2 կամ 1 միկրոավտոբուս լինի Դավիթաշեն (գյուղ) համայնքում: Խնդիրը փաստացի չի լուծվել, բնակիչները դեռ սպասում են միկրոավտոբուսներին:
Երրորդ խնդրով Քաղաքապետարանի կողմից առաջարկվել է շրջադարձը մոտեցնել, իսկ Իոսիֆյան և Հալաբյան ուղիղ կապը ինչպես նախկինում է եղել հնարավոր չէ վերականգնել: Այս հարցով քաղաքապետարանը պատճառաբանում է, որ այդքան ֆինանսական ծախսեր չեն նախատեսվել: Այս պահանջը չի բավարարվել բնակիչների կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ