ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խումբը մեկի դեմ սպանության փորձի գործով պաշտպանների՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վարկածն անհիմն է. դատարան 05/26/2018 13:51 | Քրեական խրոնիկոն
«Պարմա» առևտրի կենտրոնի մոտ սպանության փորձի հանգեցրած ծեծկռտուքի գործով պաշտպանական կողմը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Բողոքում կողմը միջնորդում է մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը, որով ամբաստանյալներ Արսեն Մաթևոսյանն ու Աշոտ Մնացականյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ, և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն ու դատապարտվել 13 տարվա ազատազրկման:
Պաշտպանական կողմը միջնորդում է փոփոխել Աշոտ Մնացականյանին և Արսեն Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքները, ճիշտ իրավական գնահատականի արժանացնել ամբաստանյալների գործողությունները, բեկանված մասով կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ կամ ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության նոր կազմով:
Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել այն, որ ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանը և Արսեն Մաթևոսյանը մեղավորությամբ կատարել են մի խումբ անձանց կողմից սպանության փորձ, նրանց արարքը նշված հոդվածով որակված է ճիշտ և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Բացի այդ դատարանը հիմնավորված է համարել ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանին և Արսեն Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը:
Գործով երրորդ ամբաստանյալ Էդուարդ Թորոսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դատարանն արձանագրել է, որ գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալ Էդուարդ Թորոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցավոր արարք:
Ամբաստանյալ Էդուարդ Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խմբի կազմում որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքի վերաբերյալ դատարանը գտել է, որ այն պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով:
Դատարանը փաստել է, որ ըստ «ԱրմենՏել» և «ՎիվաՍել» ընկերությունների կողմից տրամադրած հեռախոսահամարների վերծանումները զննելու մասին արձանագրության, ամբաստանյալներ Արսեն Մաթևոսյանը և Աշոտ Մնացականյանը գտնվել են դեպքի վայրը սպասարկող բջջային օպերատորների ալեհավաքների կայանների սպասարկման գոտում, այնուհետև Աշոտ Մնացականյանը զանգահարել է իր ընկեր Կարեն Ավետիսյանին, ապա մինչ տուժող Արմեն Փիլոյանի զանգը, Կարեն Ավետիսյանը, ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանը, Էդուարդ Թորոսյանը և Արսեն Մաթևոսյանը եղել են հեռախոսային կապի մեջ և արդեն Արմեն Փիլոյանի կողմից զանգ կատարելու ժամանակ հիշյալ անձինք եկել են «Պարմա» առևտրի կենտրոնն սպասարկող բջջային կայանների սպասարկման գոտի: Այսպիսով, թեև սույն քրեական գործի քննությամբ ձեռք բերված ապացույցը փաստում է այն հանգամանքը, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում ամբաստանյալները գտնվել են հեռախոսային կապի մեջ միմյանց հետ, այնուամենայնիվ, այդ հանգամանքը բավարար չէ դատարանի համար հանգելու հետևության, որ ամբաստանյալների միջև ձեռք էր բերվել տուժող Արմեն Փիլոյանին կյանքից ապօրինի զրկելուն ուղղված նախնական համաձայնություն:
Սակայն, միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104–րդ հոդվածի 2–րդ մասի 7–րդ կետն ըստ էության տարբերություն չի դնում, թե խմբի կողմից սպանության փորձը կատարվել է նախնական համաձայնությամբ, թե առանց նախնական համաձայնության, ուստի ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանին և Արսեն Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքի իրավաբանական գնահատականը փոփոխման ենթակա չէ:
Դատարանը փաստել է նաև, որ պաշտպանական կողմի դիրքրոշումն առ այն, որ ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված՝ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հանցագործության հատկանիշներին, անհիմն է:
Պաշտպանական կողմի այն դիրքորոշման առնչությամբ, ըստ որի տուժող Արմեն Փիլոյանին սպանելու դիտավորություն և ցանկություն ամբաստանյալները չեն ունեցել, քանի որ նման դիտավորություն ունենալու դեպքում միանգամայն հնարավորություն ունեին և կարող էին ավարտին հասցնել իրենց մտադրությունը և մահ պատճառեին տուժողին, դատարանը գտել է, որ քրեական գործի փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին ամբաստանյալների դիտավորությունն ուղղված է եղել տուժող Արմեն Փիլոյանին կյանքից զրկելուն, ուստի իրենց մեղսագրված հանցավոր արարքն իրականացնելուց հետո նրանց դրսևորած վարքագիծը, այն է՝ հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը, դուրս է սպանության հանցափորձի շրջանակներից, վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ հավանաբար կատարածի համար զղջալու մասին։ Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանին և Արսեն Մաթևոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը։
Ըստ դատարանի վերլուծության, քրեական գործի փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանի, Արսեն Մաթևոսյանի և Էդուարդ Թորոսյանի հանցավոր վարքագծի շարժառիթ և դրդապատճառ է հանդիսացել ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի և տուժող Արմեն Փիլոյանի փոխհարաբերությունները, սակայն հետագայում ամբաստանյալների կողմից կատարված հանցավոր արարքի մյուս հանգամանքները վկայում են այն մասին, որ անձնական դրդումներով սկսված վիճաբանություն ու կռիվը վերաճել է խուլիգանության: Մասնավորապես, ամբաստանյալների հանցավոր արարքների արդյունքում խաթարվել է «Պարմա» առևտրի կենտրոնի բնականոն աշխատանքը, այդ վայրերում գտնվող անձանց՝ աշխատակիցների և առևտրի կենտրոնի հաճախորդների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, սարսափի զգացում է առաջացել դեպքին ականատես՝ «Պարմա» առևտրի կենտրոնի աշխատակիցների և հաճախորդների մոտ, ինչն ամբաստանյալները չէին կարող չգիտակցել։
Դատարանը հատկանշական է համարել այն, որ ամբաստանյալները շարունակել են իրենց հանցավոր վարքագիծը նույնիսկ այն բանից հետո, երբ վկա Տարոն Բաղդասարյանը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և պահանջել դադարեցնել հանցավոր ոտնձգությունը: Ընդ որում, դատարանը փաստել է, որ նման պայմաններում առկա է խուլիգանության այնպիսի հատկանիշ, ինչպիսինն է անձի ձգտումը հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը՝ ցույց տալ իր գերակայությունը։
Նշենք, որ գործով երրորդ ամբաստանյալը՝ Էդուարդ Թորոսյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ նշված հանցագործության կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիքմով:
Է. Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ