Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն 04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   17:41 Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 04/15/2024   17:40 Գերմանիայում թույլ են տվել տարին մեկ անգամ փոխել սեռը 04/15/2024   17:15 Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն նոր կյանք ստացավ. այն վերահրատարակվել է 43 տարի անց (տեսանյութ) 04/15/2024   17:11 Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում 04/15/2024   17:04 Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը 04/15/2024   16:55 «Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին 04/15/2024   16:51 Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձի Ադրբեջանի խաղաղության ջանքերը. Ջեյհուն Բայրամով 04/15/2024   16:47 Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին 04/15/2024   16:43 Ադրբեջանում տիկտոկերի են ձերբակալել 04/15/2024   16:31 Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/15/2024   16:07 Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:00 ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) 04/15/2024   15:31 Վրաստանի խորհրդարանում լուրջ ծեծկռտուք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ընթացքում (տեսանյութ) 04/15/2024   15:28 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող անձանց 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ)
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/14/2024   10:07 Իրանը զանգվածային գրոհ է կազմակերպել. շուրջ 300 օդային հարված է հասցրել Իսրայելին 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/14/2024   10:27 Իրանը հայտարարել է թիրախները ոչնչացնելու ու Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

ԵՊՀ-ն հյուրընկալել էր Հայաստանի առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչների ժառանգների հետ 05/26/2018   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների թոռների ու ծոռների հետ։

Հանդիպումը հանրությանը և հատկապես համալսարանականներին տրված բացառիկ հնարավորություն էր ճանաչելու Հայաստանի առաջին Հանրապետության հայտնի գործիչների ժառանգներին, ինչպես նաև անձամբ նրանցից լսելու ընտանեկան պատմությունները և ուշագրավ հիշողությունները:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ Համազասպ Օհանջանյանի թոռնուհի Լիզա Մեհրաբյանը, ՀՀ պետական գործիչ, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջյանի (Արմեն Գարո) եղբոր՝ Վահան Փաստրմաջյանի թոռնուհի տիկին Աննա-Մարին, Երևանի ոստիկանապետ Արտավազդ Ատոմյանի թոռները՝ Վիկտորը և Արթուրը, ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարար Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի և հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ Քրիստափոր Աբակումյան-Վերմիշյանի թոռ Միքայել Վերմիշյանը, ՀՀ առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի թոռ Արմեն Սահակյանը, մշակութային ու հասարակական գործիչ Հայկ Սերենկուլյանի թոռնուհի Ալիս-Սեդա Սերենկուլյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից և իրականացնողներից Արամ Երկանյանի ծոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը:

Միջոցառման նախաձեռնող, Հայոց նորագույն պատմության ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր և ղեկավար Մայքլ Բաբայանը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրեց նշանավոր գործիչների կենսագրությունը, ծանոթացրեց նրանց գործունեությանը և կարևոր դերակատարությանը:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի առաջին Հանրապետության նշանավոր գործիչները լքեցին հայրենիքը և ստիպված այլ վայրերում հաստատվեցին: Տարբեր երկրներում բնակություն հաստատելուց հետո մեր նվիրյալների ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին: Եվ այսօր զարմանալի չէ, որ նրանց ժառանգների մեծ մասն արտասահմանից են ժամանել Հայաստան»,- իր խոսքում ասաց Մայքլ Բաբայանը:

Հայկ Սերենկուլյանի թոռնուհի Ալիս-Սեդա Սերենգուլյանը ներկաներին ասաց, որ պապիկին չի հասցրել լավ ճանաչել և նրա մասին պատմությունները տատիկից է լսել. «Գիտեմ, որ մեծ գործունություն է իրականացրել հայ որբերին ապաստան տալու հարցում: Բավականին դժվար պայմաններում դպրոց է հիմնել, և երբ քեմալիստները հասել են նրանց, 1918 թ.-ին որբերի հետ Հայաստան է եկել: Իր կյանքի ընթացքում լինելով արտասահմանում՝ մեծ օգնություն է տրամադրել նաև հայ փախստականներին»:

Արտավազդ Ատոմյանի թոռ պարոն Արթուրը պատմեց, որ իր պապի մեծագույն ցանկությունն անկախ պետականությունն էր. «Երազանքի իրականացումից երկու տարի անց՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արտավազդ Ատոմյանը մեկնել է Բուլղարիա, այնուհետև հաստատվել Ռումինիայում: Մայրիկս այնտեղ է մեծացել: Մի շարք երկրներ տեղափոխվելուց հետո ընտանիքը հաստատվել է Գերմանիայում, որտեղ էլ պապիկս մահացել է, որից հետո տատիկս երեխաների հետ մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ»:

Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի և Քրիստափոր Վերմիշյանի թոռ Միքայել Վերմիշյանը ցավով նշեց, որ երկու պապերին էլ չի տեսել, բայց նրանց արխիվները պահպանվել են, որոնք հիմա տեղափոխվել են պետական արխիվ. «Երկու պապերս էլ նշանավոր գործիչներ են եղել և ակտիվ գործունեություն իրականացրել: Արխիվներում նրանց երկուսի պատմություններն էլ պահպանված են»: Ի դեպ, Միքայել Վերմիշյանն ապրում է Հայաստանում:

Ավետիք Սահակյանի թոռ Արմեն Սահակյանը ժամանել է Լոնդոնից: Նա ներկաներին պատմեց, որ մայրը բնիկ երևանցի է, տեսել է այդ ժամանակաշրջանի ամբողջ անցուդարձը, իսկ հայրը ծնվել է Լոռիում, մեծացել է Թիֆլիսում. «Հայր Աբրահամը խորհրդարանի նախագահն էր: Կարգերի փոփոխությունից հետո մոտ տասը հազար մարդկանց հետ ընտանիքով արտագաղթել է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ պապիկս և նրա ընկերներն են խորհրդարանի հիմքը դրել, որը ժողովրդի լիազոր մարմինն էր: Ներկայիս Հայաստանում այսօր էլ գործում է նույն համակարգը, որը փաստում է, որ նրանք ճիշտ ճանապարհին են եղել»: Լրագրողների հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց, որ իր անձնական միջոցներով Ստեփանավանում հրապարակ է հիմնել, որտեղ կտեղադրվի պապու՝ Ավետիք Սահակյանի արձանը:

Վահան Փասրմաջյանի թոռնուհի տիկին Աննա-Մարին ասաց, որ պապիկի մասին հիշողությունները շատ չեն, քանի որ վերջինս մահացել է, երբ տիկին Աննա-Մարին 7 տարեկան էր. «Բայց ես լավ հիշում եմ և հետո էլ լսել եմ, որ նա շատ բարի մարդ էր և սիրում էր ծիծաղաշարժ պատմություններ պատմել: Նա իր գործունեության մասին շատ չի պատմել ընտանիքի անդամներին՝ չցանկանալով, որ նրանք իմանան իր ապրած դժվարությունների մասին: Այստեղ ես ծանոթացել եմ ընտանիքիս պատմությանը և երջանիկ եմ, որ այժմ Հայաստանում եմ»:

Օհանջանյանի թոռնուհի Լիզա Մեհրաբյանը պատմեց, որ պապիկի մասին շատ տեղեկություններ չի ունեցել, քանի որ իր ներկայությամբ հարազատները գրեթե չեն խոսել նրա գործունեության մասին. «Գիտեմ, որ նա էլ է արտագաղթել հայրենիքից, եղել է Իտալիայում, ապրել է Գերմանիայում: Այնուհետև, մեկնելով Եթովպիա՝ դարձել է թագավորի անձնական բժիշկը, հետո էլ տեղափոխվել Եգիպտոս ու անվճար բուժել սոցիալապես անապահով մարդկանց: Նա մահացել է Եգիպտոսում, աճյունն էլ մինչ այժմ ամփոփված է Կահիրեում»: Տիկին Լիզան այսօր նույնպես ապրում է Հայաստանում:

Արամ Երկանյանի ծոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ապրում է Արգենտինայում, որտեղ հաստատվել էր տատիկի հայրը. «Մեր ընտանիքում բոլորս հայի հետ ենք ամուսնացել, որովհետև սիրում ենք հայի տեսակը»: Ալեքսիա Ասատուրյանն ասաց, որ ամուսնու հետ հաճախ է այցելում Հայաստան. «Մեզ համար կարևոր էր այս օրերին լինել Հայաստանում, քանի որ Արամ Երկանյանը հարյուր տարի առաջ մեծ գործունեություն է իրականացրել և իսկական զինվոր է եղել: Ցավոք, նա իր զավակին չի տեսել, մենք էլ նրան չենք ճանաչել, բայց երբ նկարին նայում ենք, զգացողություն է, որ կարծես նրան միշտ ճանաչել ենք»: Ալեքսիա Ասատուրյանն ասաց նաև, որ վերջին փոփոխությունները նոր հույսեր են արթնացրել իրենց համայնքում, և 40 արգենտինահայ երիտասարդներ որոշել են տեղափոխվել և ապրել Հայաստանում:

Հանդիպման ընթացքում ներկաները նաև իրենց հուզող հարցերն ուղղեցին Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների ժառանգներին:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]