ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀԿ-ն դեմ չէ ընտրական օրենսգրքի փոփոխություններին 05/25/2018 14:06 | Ընտրական իրավունք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քաղաքական ուժերի կոնսենսուսի գալու պարագայում չի բացառում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունը: ԱԺ նախագահը նման կարծիք հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների հետ ճեպազրույցում: Հիշեցնենք, որ նա նաեւ նշել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք չի տեսնում այս պահին։
«Տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն: Կարծում եմ՝ ժողովրդավարական մոտեցումները և Սահմանադրությունը պաշտպանելու իմաստն այն է, որ կարողանանք մեր քայլերը համահունչ կազմակերպել և չստեղծել նախադեպ՝ Սահմանադրությունից դուրս որևէ քայլ իրականացնելու: Եթե քաղաքական ուժերը գան կոնսենսուսի, որ պետք է որոշակի փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, ինչ խոսք, կկատարվի»,-ասաց Բաբլոյանը:
«Ամեն քաղաքական ուժ իրավունք ունի իր դիրքորոշումը ներկայացնելու: Եվ դրանք կարող են փոխվել, շտկվել միայն բանակցությունների և քննարկումների արդյունքում»,-նշեց նա:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն սկսել է ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքները։
«Ազատության» եթերում Իոաննիսյանը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին Ընտրական նոր օրենսգիրքն արդեն պատրաստ կլինի։ Ըստ նրա՝ Ընտրական օրենսգիրքը պետք է վերջնական ուժի մեջ մտած լինի ընտրություններից առնվազն երկու ամիս շուտ։
«Իմ մասով և մեր թիմի մասով ասեմ, որ մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ հունիսի 20-ին ունենանք նախագիծը՝ արդեն գրված տեսքով, որը կարտացոլի նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության կառավարության տեսլականը։ Մենք հիմա սերտորեն կառավարության հետ ենք աշխատում, մենք աշխատում ենք հասարակական կազմակերպությունների հետ, այլ հասարակական կազմակերպությունների, որոնք, օրինակ, հաշմանդամների իրավունքներով են զբաղվում, ազգային փոքրամասնություններով, քաղաքական ուժերի հետ ենք մենք հանդիպում»,- ասել է Իոաննիսյանը։
Հարցին, թե խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության հետ հանդիպում լինելո՞ւ է, ի վերջո մեծամասնությունն Ազգային ժողովում իրենք են և իրենց միջոցո՛վ օրենսդրական փոփոխությունները պետք է կայանան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը պատասխանեց. «Մենք պլանավորում ենք իրենց հետ քննարկել, բայց մենք չենք իրենց համոզողը, իրենց համոզելու ֆունկցիան մեզ վրա չէ։
Ես համարում եմ, որ իրենց համոզելը հնարավոր կլինի, բայց դա մենք չէ, որ պետք է անենք։ Մեր խնդիրն առավելագույնս լավ նախագիծ ստեղծելն է, այսինքն՝ մենք դրա համար Հանրապետականների և մյուսների հետ խոսելու ենք բովանդակությունից և ոչ թե իրենց համաձայնությունը ձեռք բերելուց, որովհետև ինչքան ես հասկանում եմ, ռեյտինգային ընտրակարգի հետ կապված իրենք այդքան էլ դրական չեն տրամադրված, բայց ռեյտինգային ընտրակարգը դա մի բան է, որը քննարկման անգամ առարկա չի լինելու»։
Լուսանկարը՝ Sputnik-ի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ