ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ 05/23/2018 14:49 | Քաղաքական
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, առաջիկա 7 օրերի ընթացքում կշարունակի մնալ Ազգային ժողովի պատգամավոր:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ կանոնակարգ-օրենքի կարգավորումներն այն դեպքում, երբ պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնում:
«Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, այսօրվա ամսաթվով դիմում է գրել պատգամավորական մանդատից հրաժարվելու: Պարոն Սիմոնյանն այսօր քվեարկել է, մասնակցել է նիստին և դա իրավազոր և իրավական է: Դիմումը ներկայացնելուց հետո առնվազն 7 օր Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավոր է մնալու և օգտվելու է պատգամավորի բոլոր իրավասություններից և պարտավորություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեկնաբանեց Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ նման շատ օրինակներ են եղել, երբ պատգամավորները մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, սակայն ևս 7 օր շարունակել են կատարել պատգամավորի պարտականությունները, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ չի տալիս դիմում ներկայացնելուց հետո անմիջապես զրկել պատգամավորին իր լիազորություններից: «Դիմումի մուտքագրելուց հետո առնվազն 7 օր նա դեռ մնում է Ազգային ժողովի պատգամավոր՝ անկախ ցանկությունից և դիմումի բովանդակությունից: Այսինքն` առնվազն 7 օր մենք ունենալու ենք Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով պատգամավոր՝ անկախ իմ, Արա Բաբլոյանի և Ալեն Սիմոնյանի կամքից»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:
Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, Շարմազանովը պատասխանեց. «Ավագանու անդամ լինելը ես չեմ մեկնաբանում: Ես իրավաբան չեմ: Ավագանու հետ կապված դիմեք կամ իրավաբաններին կամ Երևանի ավագանի: Ես Ազգային ժողովի փոխնախագահն եմ և մեկնաբանում եմ Ազգային ժողովի կանոնակարգը: Նրա դիմումն այսօր է մուտքագրվել, մինչև ամսի 30-ը ներառյալ ինքը ԱԺ պատգամավոր է»:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ի երեկոյան հայտարարեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Իր որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է շարունակել աշխատանքը Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում և լուծում տալ Երևանում առկա բազմաթիվ խնդիրներին: Խորհրդարանում Ալեն Սիմոնյանը փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ