ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախորդ տարի կայացված արդարացման դատավճիռների հիմքում քրեական օրենսգրքի նորմերի խախտումների կշիռն էականորեն նվազել է 05/22/2018 11:54 | ԼՐԱՀՈՍ
Մեղադրանքի պաշտպանության ոլորտում աշխատանքի արդյունավետության կարևոր չափանիշ համարելով արդարացման դատավճիռների, մեղադրանքը վերաորակող մեղադրական դատավճիռների վիճակագրությունը և բովանդակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս 2016 թ. հատուկ ուսումնասիրվել և դեկտեմբերին հրավիրված կոլեգիայի նիստում ամփոփվել էին 2015 թ. կայացված արդարացման դատավճիռները՝ դրանց հիմքում ընկած՝ օրենքի մեկնաբանության և կիրառության օրինաչափ խնդիրները վեր հանելու և լուծելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ամփոփման արդյունքների հիման վրա ՀՀ դատախազության կոլեգիայի 2016 թ. դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշմամբ տրվել են վեր հանված խնդիրների լուծումներ, որոնք վերաբերել են վիճելի իրավամեկնաբանություններին, իրավական թերկարգավորումների կամ այլ գործնական խնդիրների պատճառով առկա խնդրահարույց իրավիճակներում օրենքի այս կամ այն կերպ կիրառությանը, դատավարական պրակտիկայում օրինաչափություն դարձած խախտումների բացառմանն ու չեզոքացմանը:
«Դատախազության կոլեգիայի նշված որոշումը փաստացի վերածվել է աշխատանքային ուղեցույցի՝ կիրառության մեկ տարվա ընթացքում էականորեն լուծելով իր առջև դրված խնդիրը: Դրա վկայությունն առաջին հերթին 2017 թ. կայացված արդարացման դատավճիռների հիմքերի որակական առանձնահատկություններն են:
2017 թ. կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությամբ կարելի է փաստել, որ 2015 թ. համեմատությամբ՝ 2017 թ. կայացված արդարացման դատավճիռների հիմքում քրեական օրենսգրքի կամ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումների տեսակարար կշիռն էականորեն նվազել է:
2017 թ. կայացված արդարացման դատավճիռների մեծամասնությունը պայմանավորված է մեղադրանքը հիմնավորելու համար քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարարության կապակցությամբ քրեական հետապնդման մարմնի և դատարանի հետևությունների տարբերությամբ: Ավելի պարզ ասած՝ երբ քրեական հետապնդման մարմնի կողմից մեղադրանքը հիմնավորելու համար բավարար դիտված ապացույցները դատարանի կողմից դրանց գնահատմամբ նույն գնահատականին չեն արժանանում: Անհերքելի է, որ ապացույցների բավարարության սահմանային իրավիճակներում ընդունելին մեղադրանքի հիմնավորվածության հենց դատական գնահատումն է, որն ապահովում է քրեական վարույթում մասնավոր շահեր հետապնդող սուբյեկտների, այդ թվում՝ տուժողի համար արդարադատության մատչելիությունը:
Այսպիսով, 2017 թ. արձանագրված դրական վիճակագրական տվյալները 2016 թ. վերջին կատարված համակողմանի վերլուծության հիման վրա տրված հանձնարարականների ընդամենը մեկ տարվա գործողության արդյունք են: Ընդ որում՝ այդ հանձնարարականները վերաբերել են ոչ միայն իրավամեկնաբանության կամ կիրառության կոնկրետ իրավիճակի լուծմանը, այլև ունեն պրակտիկայի հստակության և միասնականության ապահովման ուղղվածություն: Օրինակ՝ 2017 թ. կայացված արդարացման դատական ակտերը, որոնցում իրավունքի նորմերին տրված մեկնաբանություններն ընդունվել են, և դատական ակտերը չեն բողոքարկվել, ուղարկվել են դատախազության բոլոր ստորաբաժանումներին, քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում՝ խնդրի մասին անհապաղ իրազեկելու և հետագայում բացառելու համար:
Բացի դրանից, նշված բոլոր դեպքերում դատախազի դատավարական գործողությունները պարտադիր դարձել են քննարկման առարկա, և, ընդհանուր առմամբ, մեղադրանքի պաշտպանության ոլորտում թույլ տրված խախտումների կապակցությամբ իրականացվել է 14 ծառայողական ուսումնասիրություն, որոնցից 2-ով խախտումներ թույլ տված դատախազներն ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է արտահերթ ատեստավորում, իսկ թույլ տրված 10 խախտումները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցություններում»,- գրել է Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ