Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Դատավորների կարծիքով դատական ակտերի կատարման ընթացքը հեռու է արդյունավետ լինելուց 05/21/2018   15:13  |  ԼՐԱՀՈՍ

Մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք court.am-ից:

Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԲԴԽ նախագահը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի քառասունօրյա գործունեության ընթացքում արված հիմնական աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Գագիկ Հարությունյանն իր խոսքում առանձնացրել է առանցքային այն հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր է արդարադատության ինստիտուցիոնալ իրականացման համար: Այդ խնդիրները վերլուծելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծվել է երեք հանձնախումբ, որոնք ուսումնասիրում են դատարանների ծանրաբեռնվածության ու գործերի բաշխման, նյութատեխնիկական սպասարկման և դատական իշխանությանն առնչվող օրենսդրական խնդրահարույց հարցերը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Արդարադատության նախարարին ներկայացրել է որոշ հարցերի հետ կապված իր մտահոգությունները: «Շատ տարօրինակ վիճակներ կան, որոնք Խորհուրդը պետք է անպայման քննարկի նախարարության հետ: Հայաստանի 49 դատարանների շենքերից և նստավայրերից 30-ը գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռում, որոնց զգալի մասն այսօր զբաղեցնում են տարբեր տիպի կազմակերպություններ, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում կան դատարաններ, որոնք նույնիսկ չունեն նիստերի դահլիճ»,-ասել է Գագիկ Հարությունյանը և հավելել, որ որոշ ուղղություններում ուսումնասիրություններ են կատարվում, որից հետո ամփոփ առաջարկությունների փաթեթը պատրաստ լինելուց հետո պատրաստվում են այն ներկայացնել նախարարին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձ է կատարել դատարանների շրջափակման խնդրին՝ նշելով. «Որքան էլ մեզ համար հասկանալի է, ծանոթ եմ վարչապետի և Ձեր հայտարարություններին, այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է դատարանների շուրջ, պարզապես արագ հաղթահարման անհրաժեշտություն ունի: Կալանավորները ներսում են, դատական գործընթաց իրականացնել հնարավոր չէ: Եթե հարցն ունի քաղաքական բաղադրիչ, պետք է քաղաքական լուծում ունենա, եթե քաղաքականից զատ՝ արդարադատական բաղադրիչ, պետք է արդյունավետ իրականացման պայմաններ ապահովել»:

Գագիկ Հարությունյանն առաջարկել է համատեղ աշխատել՝ իրավիճակի համար լուծումներ գտնելու ուղղությամբ, նաև նախանշելու իսկապես անկախ և արդյունավետ դատական իշխանության երաշխավորման որոշակի քայլեր:

Խորհրդի նախագահի կողմից մատնանշված մյուս առանցքային խնդիրը վերաբերում էր դատարանների ծանրաբեռնվածությանը:

«2013 թվականին Հայաստանում քննվել է 49 հազար քաղաքացիական գործ, 2017 թվականին՝ 137 հազար: 2,8 անգամ ավելացել են այս բնագավառին առնչվող գործերը: Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այդ ավելացումներն ունեն նաև օրենսդրության փոփոխություններով պայմանավորված լուծումներ, քանի որ շատ հաճախ նույնիսկ ոչ դատարանին բնորոշ գործերը բարդվել են դատարանների վրա»,- նշել է Գագիկ Հարությունյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ, իր հերթին ողջունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, վստահեցրել է, որ նախարարությունը տեղյակ է բարձրացված առկա հիմնախնդիրների մասին, դրանք ընդգրկված են նախարարության ծրագրերում և լուծման հնարավոր ուղիներ են փնտրում:

«Համոզված ենք, որ պետք է բարելավել դատավորների սոցիալական երաշխիքները, շենքային պայմանները, որոշակիորեն արտադրողականությունը բարձրացնելու նպատակով էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը կնպաստի դրան: Եթե մենք հետևողականորեն ավելացնենք դատավորների քանակը՝ մոտեցնելով օպտիմալին, ապա նաև շենքային պայմանների խնդիրներ ենք ունենալու, օրենսդրական բազմաթիվ լուծումներ կան, որոնք պետք է բեռնաթափեն դատարանների ծանրաբեռնվածությունը»:

Նախարարն ընդգծել է նաև այն փաստը, որ ծանրաբեռնված են ոչ միայն քաղաքացիական գործերով դատարանները, այլև վարչական դատարանները:

«Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 2 միլիոն վարչական տուգանքի որոշում, որոնցից բողոքարկվում է ընդամենը 800-ից մեկը: Սա վկայում է այն մասին, որ ապահովված չի դատական կարգով և արտադատական կարգով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը: Եթե դրանցից ընդամենը 10 տոկոսն էլ բողոքարկվի, ապա ամբողջ համակարգը կոլապսի կենթարկվի»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ սա անհամաչափ, անարդյունավետ կառավարման դրսևորում է, և նախարարությունն այսօր իր առջև դրել է խնդիր՝ դրանք ներդաշնակեցնել, բերել համաչափության:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը նախարարին է փոխանցել Խորհրդի մտահոգությունը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքի որակի բարելավման, օրենսդրական և կազմակերպչական լրջագույն խնդիրների լուծման հետ կապված:

Իր հերթին Արտակ Զեյնալյանն էլ առաջարկել է ուշադրություն դարձնել կատարողական թերթերի հարցին՝ նշելով, որ դատավորի կողմից հայցի առարկան պետք է առաջարկվի այնպես փոփոխել, որ բավարարելու դեպքում այն դառնա կատարողական թերթ:

Հանդիպման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս կարևորել է Արդարադատության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը հատկապես դատական վարույթների ինքնարժեքները որոշելու և էլեկտրոնային արդարադատության կայացման հարցում: Նա նաև ուշադրություն է հրավիրել դատարանների բեռնաթափման համար կարևոր ինստիտուտի՝ վեճերի լուծման այլընտրանքային միջոցներից մեկի՝ հաշտատարության ինստիտուտի կայացման վրա: Հայկ Հովհաննիսյանը փաստել է, որ Նախարարությունն այդ ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել է, և ցանկալի կլինի, որ դրանք լինեն շարունակական: Խորհուրդն այժմ մշակում է հաշտարարության ներդրման ամբողջական հայեցակարգ, որը ևս կրկին կփոխանցվի նախարարությանը:

Արդարադատության նախարարի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած մտահոգությունների վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնել և առաջարկներ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը, Անի Մխիթարյանը, Ռուզաննա Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:45 18/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը խոսել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին  
10:22 17/05/2018  |  ՄամուլՈվ կլինի վճռաբեկ դատարանի նախագահը. «Հրապարակ»
15:22 16/05/2018  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար համալիր հետազոտություններ է իրականացնում
12:57 16/05/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի անդամները հանդիպել են Վճռաբեկ դատարանի դատավորների հետ
14:23 04/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար կառաջադրվի դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունը
17:06 27/04/2018  |  ԼՐԱՀՈՍԽորհրդի գերագույն խնդիրն է՝ ապահովել դատավորի լիարժեք անկախությունը և դրա օգնությամբ արդարադատության անկախությունը
15:45 19/04/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ
09:35 17/04/2018  |  ՄամուլԳագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել. «Հրապարակ»
17:51 13/04/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդ. Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն
14:59 13/04/2018  |  ԼՐԱՀՈՍԴատավորը պետք է գիտակցի իր դերը՝ որպես իրավունքի պաշտպանության երաշխավորի. Գագիկ Հարությունյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]