Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Արձագանք. Երեք անձի սպանության հանգամանքները ներկայացվել են խեղաթյուրված 05/16/2018   18:50  |  Քրեական խրոնիկոն

2018թ. մայիսի 12-ին «1in.am» լրատվական կայքի էջում հրապարակվել է «Աղվան Հովսեփյանի «Խորենացին» կամ՝ հարազատին «թշնամացնողները»» վերտառությամբ  հոդվածը, որտեղ հեղինակը,  անդրադառնալով 2017թ. սեպտեմբերին Հրազդան քաղաքում 2 անձի և 2013թ. հունվարին Երևանում տեղի ունեցած մեկ անձի սպանությունների բացահայտմանը, խեղաթյուրված է ներկայացրել գործով ձեռք բերված փաստական հանգամանքները։ Ընթերցողներին տրամադրվել է ոչ ճիշտ տեղեկատվություն՝ փորձելով ձևավորել թյուր, աղավաղված հանրային կարծիք՝ 3 անձի սպանության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Այս մասին պարզաբանմամբ է հանդես եկել Քննչական կոմիտեն՝  հիշեցնելով, որ Հրազդանի երկու բնակիչների անհետ կորելու վերաբերյալ ահազանգերն ստացվել են 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության  օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցված, մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Հրազդանի բնակիչները դարձել են սպանության զոհ, բացահայտվել ոչ միայն նրանց, այլ նաև՝ տարիներ առաջ տեղի ունեցած մեկ այլ սպանություն։

Նշված քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ նախկինում պարբերաբար տրամադրվել է տեղեկատվություն, սակայն նկատի ունենալով, որ հոդվածագիրն  աղավաղված է ներկայացրել գործով պարզված հանգամանքները և կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, կրկին ներկայացնում ենք նշված քրեական գործի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը,  չի վտանգի վարույթի մասնակիցների իրավունքները։

Այսպես՝ 2017թ. սեպտեմբերի  20-ին Հրազդանի բնակչուհի Վարդուհի Սիմոնյանի հարազատներից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, նա դուրս է եկել իրենց տանից, և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ.Սիմոնյանի հեռախոսը սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20.5 կմ հատվածում` օտարերկրյա քաղաքացու կողմից։ 2017թ. սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդում է ստացվել Հրազդանի մեկ այլ բնակչի՝ Սամվել Ալիխանյանի անհետ կորելու վերաբերյալ և նախապատրաստված նյութերով նրա անհետ կորելու դեպքի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ։ Նշված երկու քրեական գործերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի կողմից դրանք ընդունվել են վարույթ և ձեռնարկվել միջոցառումներ՝ Վ.Սիմոնյանի և Ս.Ալիխանյանի անհետ կորելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անհետ կորած համարվող Հրազդանի երկու բնակիչները ճանաչում են միմյանց, և վերջին անգամ նրանց տեսել են միասին։

Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում պարզվել է, որ նրանք դարձել են բռնության զոհ, սպանվել, հայտնաբերվել են դիակները, բացահայտվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս հանդիսանում է Հրազդանի բնակիչ, ինչպես նաև՝ վերջինիս և տուժողների առնչությունը  միմյանց հետ, սպանության շարժառիթը:

Նախնական քննությամբ հիմնավորվել  է, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան տուժողները Հրազդանի բնակիչ Լ.Հակոբյանի հետ նրա կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են վերջինիս հայրական տուն, որտեղ առաջացել է վիճաբանություն՝ գումարային հարցերի շուրջ։ Լ.Հակոբյանը ծեծի է ենթարկել Ս.Ալիխանյանին և Վ.Սիմոնյանին՝  վերջինիցս պահանջելով  գումար։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մերժում ստանալով՝ տղամարդը մետաղական լարով խեղդամահ է արել նախ Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան: Այնուհետև՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթել է պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր և թաքցրել դիերը, որտեղ էլ դրանք հայտնաբերվել են։ Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցները վկայել են Հրազդանի բնակչի կողմից Վ.Սիմոնյանի և Ս.Ալիխանյանի սպանության մասին։ Երկու անձի սպանության հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տված անձանց տվյալները քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նրանց իսկ դատավարական իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով։

Լ.Հակոբյանի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են արյան նմուշներ և նշանակված դատագենետիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ այն 99,99 տոկոս հավանականությամբ համապատասխանում է տուժող Վ.Սիմոնյանի ԴՆԹ-ին:

Քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանության զոհ դարձած Ս.Ալիխանյանն առնչություն է ունեցել տարիներ առաջ՝ 2013թ. հունվարին, Երևանում տեղի ունեցած Մամիկոն Ասատրյանի սպանության հետ։ Նշված դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հունվարի 18-ին՝ Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն հետագայում վարույթը կասեցվել՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Ասատրյանի սպանությունը կատարվել է շահադիտական  դրդումներով՝ պատվերով, պարզվել հանցակցություն ունեցած անձանց շրջանակը։ Կասեցված վարույթը 2017 թվականի դեկտեմբերին վերսկսվել է և քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ միացվել Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործին։

Նախնական քննության տվյալներով՝  Մ.Ասատրյանի սպանությունը պատվիրվել ու կազմակերպվել է վերջինիս կնոջ կողմից, ինչը համապատասխան վարձատրության դիմաց ստանձնել է իրականացնել ազգականը՝ Ս.Ալիխանյանը։ Այդ մասին են վկայում քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ։ Վկաների ցուցմունքների համաձայն՝ սպանության համար Ս.Ալիխանյանին խոստացվել էր 20.000 ԱՄՆ դոլար։

Դեպքի շուրջ, ի թիվս այլ անձանց, հարցաքննվել է նաև տուժողի կինը, ով տվել է իրարամերժ ցուցմունքներ, ընդ որում՝ էական հակասություններ են արձանագրվել նաև նրա՝ 2013 և 2017 թվականին տված ցուցմունքների միջև։ Բացի այդ, պարզվել է, որ որոշ դեպքերում նրա հայտնած հանգամանքները  չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես՝ հատկանշական է, որ 2013թ. սպանված Մամիկոն Ասատրյանի կինը 2013 թվականին ցուցմունք էր տվել այլ վարկածների վերաբերյալ և չէր հիշատակել իր ազգական Ս.Ալիխանյանի անունը,իսկ 2017թ. դեկտեմբերի 13-ին ցուցմունք տվել առ այն, որ իրականում ինքն է հորաքրոջ որդուն՝ Ս.Ալիխանյանին խնդրել խոսել ամուսնու հետ անձնական հարցերի շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. հունվարի 17-ին կինը պետք է բացակայեր տանից, որպեսզի Ս.Ալիխանյանը նրա ամուսնու հետ անկաշկանդ զրուցի, իսկ երբ հունվարի 18-ին վերադարձել է տուն՝ ամուսնուն հայտնաբերել է սպանված և հասկացել, որ հենց Ս.Ալիխանյանն է կատարել սպանությունը: Ըստ կնոջ ցուցմունքի՝ օրեր անց իրենց տանը Ս.Ալիխանյանն իրենից պահանջել է կանխիկ գումար՝ պատճառաբանելով, որ եթե այդ գումարը չտա, ապա Մամիկոն Ասատրյանի սպանության հետ կապված խնդիրներ կունենան, որից հետո ինքը «վախից», նրան է տվել 5.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն հետագայում հերքել է իր կողմից տրված ցուցմունքները:

Բացի այդ, կինը  հայտնել էր, թե, իբր, 2013 թվականի հունվարի 17-ին զանգահարել է ամուսնուն՝ իմանալու նրա որպիսության մասին, ինչը քննությամբ հերքվել է. հեռախոսահամարների  վերծանումների համաձայն՝ ոչ մի զանգ չի եղել: Բացի այդ, կինը հերքել էր իր՝ Ս.Ալիխանյանի և վերջինիս ընկերուհի Վ.Սիմոնյանի միջև հեռախոսակապը, մինչդեռ ձեռք բերված ապացույցները հակառակի մասին են վկայել. իրականում քննությանը հետաքրքրող ժամանակահատվածում՝ սպանությունից առաջ և հետո, տուժողի կինը մի քանի անգամ մուտքային զանգ է ընդունել Վ.Սիմոնյանի համարից:

Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ պատվիրված սպանության մասին հայտնի է դարձել մեկ այլ անձի, ում լռելու համար տրվել են թանկարժեք ոսկյա զարդեր։ Անձի ճանաչում դատավարական գործողության ժամանակ վկան մատնացույց է արել տուժողի կնոջը՝ լռության դիմաց որպես իրեն ոսկյա զարդեր տված անձի։

Այսպիսով՝ սույն քրեական գործ շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի. Հրազդանի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հրազդանի բնակչի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ սպանությունը պարտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ.Ասատրյանի կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքներին քրեաիրավական վերջնական գնահատական կտա դատարանը, որտեղ կհետազոտվեն մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:16 04/09/2017Մահացել է վիճաբանության ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից. պարզվել է կասկածյալների ինքնությունը
13:42 10/08/2017  |  Դատական ռեպորտաժներՍպանությունը պայմանավորված է տուժողի վարքագծի հակաբարոյականությամբ. ամբաստանյալը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
15:41 12/05/2017  |  Քրեական խրոնիկոնՆոր Հաճնի բնակչի սպանությունը բացահայտվել է. սպանվածի համադասարանցու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
09:28 25/12/2015  |  ՄամուլԻնչու՞ է Հանքավանում սպանված եղբայրների հայրը մեղադրում ԱԺ պատգամավորին. «Հրապարակ»
18:05 17/10/2015  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են 41-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. հանկարծամահությունը հերքվել է (Տեսանյութ)
16:26 13/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳցել էր գետնին և երեք-չորս անգամ ոտքով հարվածել գլխին (Տեսանյութ)
13:12 12/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿոտայքի մարզում փեսան սպանել է աներոջը, վիրավորել աներորդուն
09:35 27/05/2014  |  ՄամուլԲնակարանը՝ տատին սպանելու պատճառ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]