Թեմաներ
Կիրակի 05 / 27 / 2018
Փոխարժեք
  • 589.19
    EUR
  • 671.23
    GBP
  • 8.52
    RUB
  • 481.17
    USD
+ 26 °C
+ 14 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2018   00:47 Ռեալը՝ 3-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող 05/27/2018   00:37 Նիկոլ Փաշինյանի որդին զինվորական ծառայությունը կիրականացնի Արցախում 05/27/2018   00:04 Նախագահ Արմեն Սարգսյանը ընթրել է Երեւան ժամանած լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնի հետ 05/26/2018   22:53 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարևոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները. Դավիթ Սանասարյան 05/26/2018   22:39 Մադինայի գյուղապետը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումար վատնելու մեջ 05/26/2018   21:39 Երեւանում գտնվող զորամասում կապիտան է մահացել 05/26/2018   20:53 Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետ 05/26/2018   19:35 ԵՊՀ-ն հյուրընկալել էր Հայաստանի առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչների ժառանգների հետ 05/26/2018   19:10 «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան 05/26/2018   18:18 Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել ԱԱԾ բացահայտումները 05/26/2018   17:17 Թվով 60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել 05/26/2018   17:12 «Վալենսիա»-ում ծանր հետևանքներ առաջացել են միայն մեկ ամբաստանյալի գործողություններից, մյուս ամբաստանյալը արդարացվել է 05/26/2018   17:03 Խորդանոցի հատակին հայտնաբերվել է տարեց քաղաքացու դի 05/26/2018   16:57 Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը 05/26/2018   16:35 Իտալացի ֆուտբոլիստը նախ սպանել է ընկերուհուն, այնուհետև` ինքնասպանություն գործել 05/26/2018   16:17 Մշակվել են ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման կանոնների ուղեցույց  05/26/2018   16:10 Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին 05/26/2018   15:59 «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան 05/26/2018   15:44 Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին 05/26/2018   15:23 Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար 05/26/2018   15:05 Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին ԿՀԴՊԳՎ ծառայողները հայտնաբերել են (տեսանյութ) 05/26/2018   14:37 Դպրոցներում դրամահավաքի դեպքերը բավականին պակասել են. ԿԳ նախարար 05/26/2018   14:34 Առողջապահության նախարարը դիմել է ԿԳՆ-ին կլինիկական օրդինատուրայի տեղերն ավելացնելու համար 05/26/2018   14:31 ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանը թողնում է պաշտոնը 05/26/2018   14:14 Լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործը դատարանում է 05/26/2018   13:59 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարաի շնորհավորական ուղերձը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ 05/26/2018   13:54 Իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն 05/26/2018   13:51 Խումբը մեկի դեմ սպանության փորձի գործով պաշտպանների՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վարկածն անհիմն է. դատարան 05/26/2018   13:42 Էրեբունիում անկարգությունների գործով կասկածյալը լեզվաբան Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալի հա՞յրն է 05/26/2018   13:26 Նախկին շրջկոմի շենքի պատը փլուզվել է՝ վնասելով հարևան տանը կից ծածկը 05/26/2018   13:22 Առանձին հատվածներում սպասվում է կարկուտ 05/26/2018   13:05 Խուլիգանության գործով նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի եղբայրը միակ կալանավորվածը չէ. կալանավորվեցին ևս երեքը 05/26/2018   12:58 Գաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում 05/26/2018   12:55 Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան 05/26/2018   12:52 Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Նախագահի հետ 05/26/2018   12:29 Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին 05/26/2018   11:51 Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը 05/26/2018   10:42 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին 05/26/2018   10:40 Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում նշվում են «Արցախյան օրերը» 05/26/2018   10:37 Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսիում 05/26/2018   10:35 ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը 05/26/2018   10:32 Տեղի է ունեցել պայթյուն. բռնկվել է կայանած ավտոմեքենան 05/26/2018   10:28 49-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից 05/26/2018   10:20 Արմեն Գրիգորյանը ՌԴ նկատմամբ մոտեցումները փոխե՞լ է. «Ժողովուրդ» 05/26/2018   10:07 Կալանավորվել են մի քանի օլիգարխների մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ. «Ժամանակ» 05/26/2018   10:04 Ճոյտը իրեն պատկերացնում է միայն պատգամավորի կարգավիճակով. «Ժամանակ» 05/26/2018   09:49 Գլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել. «Հրապարակ» 05/26/2018   09:38 Մարզպետները ոտ ու ձեռ են ընկել. «Հրապարակ» 05/26/2018   09:31 Աղվան Վարդանյանին ՀՀԿ-ականներն էին համոզե՞լ. «Փաստ» 05/26/2018   09:23 Ի՞նչ է ցույց տալիս ՀՀԿ-ական գյուղապետերի ու քաղաքապետերի պահվածքը. «Ժամանակ»
05/26/2018   21:39 Երեւանում գտնվող զորամասում կապիտան է մահացել 05/25/2018   21:56 ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա 05/25/2018   16:56 Սուրիկ Խաչատրյանը չի ներկայանում դատարան՝ առանց որևէ պատճառաբանութան. Վահան Հովհաննիսյան 05/26/2018   22:39 Մադինայի գյուղապետը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումար վատնելու մեջ 05/25/2018   13:32 Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները կաշառք են պահանջե՞լ 05/25/2018   16:26 Քեթրինի Միհրանի օգնականը մեղադրանքը չի ընդունում 05/25/2018   19:43 Հստակեցվում են Էրեբունիում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը (տեսանյութեր) 05/26/2018   13:05 Խուլիգանության գործով նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի եղբայրը միակ կալանավորվածը չէ. կալանավորվեցին ևս երեքը 05/25/2018   11:50 «Սփայս» տեսակի թմրամիջոցի՞ց է մահացել 29-ամյա երիտասարդը. Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով 05/25/2018   12:00 Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար 05/25/2018   17:47 Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց 05/26/2018   22:53 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարևոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները. Դավիթ Սանասարյան 05/26/2018   10:07 Կալանավորվել են մի քանի օլիգարխների մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ. «Ժամանակ» 05/26/2018   15:05 Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին ԿՀԴՊԳՎ ծառայողները հայտնաբերել են (տեսանյութ) 05/27/2018   00:04 Նախագահ Արմեն Սարգսյանը ընթրել է Երեւան ժամանած լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնի հետ 05/25/2018   15:11 Ովքե՞ր են այն դատավորները, դեսպաններն ու քննիչները, ովքեր չեն ներկայացրել տարեկան հայտարարագրեր 05/25/2018   09:42 Աշխատանքից ազատվելու դիմում է գրել 6-րդ վարչության պետի առաջին տեղակալը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան.«Չորրորդ իշխանություն» 05/25/2018   15:57 Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ 05/26/2018   17:12 «Վալենսիա»-ում ծանր հետևանքներ առաջացել են միայն մեկ ամբաստանյալի գործողություններից, մյուս ամբաստանյալը արդարացվել է 05/25/2018   18:52 Էներգետիկայի նախարարը բացահայտել է իրանական գազի գինը սահմանին

«Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքեր»-ի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը. ՍԴ 05/15/2018   12:29  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը, 1-ին կետի դրույթները՝ «Եզրափակիչ մասում» բառակապակցության մասով, համապատասխանում են Սահմանադրությանը:

Ըստ վիճարկվող դրույթի, նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` 1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Գործը Սահմանադրական դատարանում քննվում էր քաղաքացի Արամ Շահբազյանի անհատական դիմումի հիման վրա:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 20-ի վճռով Արամ Շահբազյանի հայցը բավարարվել է մասնակիորեն. Ն. Մամիկոնյանից հօգուտ Արամ Շահբազյանի բռնագանձվել է 385.350 ՀՀ դրամ՝ որպես համապարտ պատասխանատվությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գումար, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, իսկ մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Արամ Շահբազյանի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2015 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի հուլիսի 23-ի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արամ Շահբազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու ժամկետը վերականգնելու և պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ Արամ Շահբազյանի միջնորդությունները մերժվել են, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ Արամ Շահբազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Արամ Շահբազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Ըստ դիմողի, քաղաքացիական գործով դիմողի նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները՝ «եզրափակիչ մասում» բառակապակցությունը, որը և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրության մոտ տասնյակ հոդվածների պահանջներին:

Դիմողը, մասնավորապես, մատնանշել է, որ 2017 թվականի հուլիսի 26-ի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման՝ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը բաժնում նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևությանը, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող է ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

Այնուհետև՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հղում է կատարել վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետին՝ որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքները սահմանող իրավանորմ, որը սահմանում է, որ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ըստ դիմողի, վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ վիճարկվող օրենքի դրույթները սահմանում են կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրվել է մեկնաբանություն, որի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված վիճարկվող օրենքի դրույթները ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն եզրափակիչ մասում չի բացահայտում դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը, թե ինչպես պետք է այն մեկնաբանվի, ապա այդ պարագայում դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանք առկա չէ:

Դիմողը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, որոնք արտահայտված են որոշման պատճառաբանություններ բաժնում, չունեն իրավական հետևանքներ առաջացնելու նշանակություն և չեն կարող համարվել նոր հանգամանքի հիմք:

Այսինքն՝ վիճարկվող դրույթը կամ դրան իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը տարբերակում է մտցնում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների միջև՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշման տարբեր մասերում դրանց տեղակայված լինելու հանգամանքով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

05/27/2018   00:53 Պետք չէ սպեկուլյացիաներ արվեն. Ռուբեն Վարդանյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

Տեսադարան

05/24/2018   13:38 Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքումը՝ լուսանկարներով

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]