ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքեր»-ի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը. ՍԴ 05/15/2018 12:29 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը, 1-ին կետի դրույթները՝ «Եզրափակիչ մասում» բառակապակցության մասով, համապատասխանում են Սահմանադրությանը:
Ըստ վիճարկվող դրույթի, նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` 1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Գործը Սահմանադրական դատարանում քննվում էր քաղաքացի Արամ Շահբազյանի անհատական դիմումի հիման վրա:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 20-ի վճռով Արամ Շահբազյանի հայցը բավարարվել է մասնակիորեն. Ն. Մամիկոնյանից հօգուտ Արամ Շահբազյանի բռնագանձվել է 385.350 ՀՀ դրամ՝ որպես համապարտ պատասխանատվությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գումար, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, իսկ մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Արամ Շահբազյանի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2015 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի հուլիսի 23-ի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արամ Շահբազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու ժամկետը վերականգնելու և պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ Արամ Շահբազյանի միջնորդությունները մերժվել են, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ Արամ Շահբազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Արամ Շահբազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Ըստ դիմողի, քաղաքացիական գործով դիմողի նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները՝ «եզրափակիչ մասում» բառակապակցությունը, որը և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրության մոտ տասնյակ հոդվածների պահանջներին:
Դիմողը, մասնավորապես, մատնանշել է, որ 2017 թվականի հուլիսի 26-ի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման՝ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը բաժնում նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևությանը, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող է ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Այնուհետև՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հղում է կատարել վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետին՝ որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքները սահմանող իրավանորմ, որը սահմանում է, որ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ըստ դիմողի, վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ վիճարկվող օրենքի դրույթները սահմանում են կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրվել է մեկնաբանություն, որի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված վիճարկվող օրենքի դրույթները ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն եզրափակիչ մասում չի բացահայտում դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը, թե ինչպես պետք է այն մեկնաբանվի, ապա այդ պարագայում դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանք առկա չէ:
Դիմողը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, որոնք արտահայտված են որոշման պատճառաբանություններ բաժնում, չունեն իրավական հետևանքներ առաջացնելու նշանակություն և չեն կարող համարվել նոր հանգամանքի հիմք:
Այսինքն՝ վիճարկվող դրույթը կամ դրան իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը տարբերակում է մտցնում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների միջև՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշման տարբեր մասերում դրանց տեղակայված լինելու հանգամանքով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ