Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Մասիսի ԲԿ-ում կրկին սկանդալ է հասունանում. որոշ աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, տնօրենի պարզաբանումը 05/14/2018   10:24  |  ԼՐԱՀՈՍ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուրեր էին շրջանառվում, որ ամիսներ առաջ սկանդալային պատմության կենտրոնում հայտնված Մասիսի հիվանդանոցի որոշ աշխատակիցներ մարտ և ապրիլ ամիսներին աշխատավարձ չեն ստացել: «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց պարզել` համապատասխանում է այն արդյոք իրականությանը, և որոնք են ուշացման պատճառները:

Հիվանդանոցի բժիշկներից մեկը, ով չցանկացավ նշել անունը, հաստատեց տեղեկությունը: «Սպասում ենք ֆինանսավորման, բուժքույրերի մի մասը ստացել է աշխատավարձը, իսկ բժիշկներն ընդհանրապես չեն ստացել: Տնօրենն ասում է, որ ֆինանսավորում հունվարին չի եղել, աշխատողները շատ են, բյուջեն չի բավարարում: Եվ իրոք բյուջեն կրճատվել է, չի բավականացնում աշխատավարձին: Բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր: Թող նախարարությունը վերանայի, բյուջեն ավելացնի, մենք էլ ստանանք մեր աշխատավարձը»,-ասաց բժիշկն ու հավելեց, որ չեն ստացել մարտին և ապրիլին:

Հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանի խոսքով` հարցն ավելի գլոբալ է:

«Այս տարվա մեր բյուջեն նախորդ տարվա համեմատ  կրճատվել է մոտ 50 մլն-ով: Ես ընդունվել եմ Մասիսի ԲԿ աշխատանքի նախորդ տարվա մայիսի 27-ին: Ինֆորմացիային տիրապետելուց հետո հասկացա, որ 2017 թվականին մոտ 6-7 ամիս, ինչպես նաև նախորդ տարիներին եղել են թերակատարումներ: Ինչ-ինչ պատճառներով բազմաթիվ վիրահատություններ և բուժօգնություններ այս հիվանդացում չեն արվել, սակայն, որի հնարավորությունը մենք ունեցել ենք: Եվ քանի որ յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատվում է նախորդ տարվա կատարողականի հիման վրա, իսկ նախորդ տարի բավականին թերակատարումներ են եղել, հետևաբար մոտ 50 միլիոնը բյուջեից կրճատվել է»,-հիմնավորեց Նունե Ավանեսյանն ու հավելեց, որ բյուջեն կրճատվել է ոչ միայն թերակատարումների համար: 2017-ի հունվարին հաստատած բյուջեն 538 մլն է եղել: 2017-ի վերջին բյուջեն նախարարությունից հաստատվել է մոտ 513 մլն դրամ, այսինքն՝ կատարած աշխատանքի չափով: 2018-ի հունվարի 1-ին հաստատել են ոչ նույն թվով, այլ՝ մոտ 477 մլն: Հարցին, թե որն է պատճառը, Ավանեսյանն ասաց` իրենք չգիտեն:

Տնօրենի խոսքով` աշխատողները աշխատավարձ չեն ստացել ոչ թե երկու ամիս, այլ պարզապես նրանց մի մասը` մոտ հիսուն տոկոսը չի ստացել ապրիլ ամսին: Սակայն դրամարկղի ընթացիկ վճարումներից օրական մի քանի հոգու աշխատավարձ արդեն տալիս են:  Իսկ ապրիլ ամսի համար նախատեսված աշխատավարձը, որը պետք է տրվի մայիսի սկզբին, աշխատողները պետք է ստանան մինչ այս ամսվա 15-ը: Առողջապահության ոլորտում դեռ ոչ ոք ֆինանսավորում չի ստացել, այդ թվում Մասիսի ԲԿ-ն: «Ես անձամբ զանգել եմ Պետական առողջապահության գործակալություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, և ինձ հավաստիացրել են, որ առավելագույնը մինչ երկուշաբթի` մայիսի 14-ին գումարները կգան: Եվ մենք դրանով կվճարենք աշխատակիցներին: Այսինքն՝ մենք մայիս ամսվա համար ուշացում չունենք»,-նշեց Ավանեսյանն ու հավելեց, որ մեկ շաբաթ առաջ ժողով են արել, և ինքն աշխատակիցներին տեղեկացրել է, որ շուտով աշխատավարձերը կլինեն:  

Ավանեսյանը նշեց նաև, որ հիվանդանոցի թիմային աշխատանքի շնորհիվ իրենք ավելի շատ մարդկանց ներգրավել իրենց առողջապահական ծառայություններում և ապրիլին 50 մլն-ից 8 մլնը վերականգնել:

Հարցին՝ թե եղած բյուջեն ինչի վրա է ծախսվել, Ավանեսյանն ասաց՝ հոսանքի, կոմունալ վճարումների, դեղորայքի, բենզինի, ջրի, աղբահանության, համակարգչային ծառայությունների,  պահակային ծառայության համար, հարկերի, Շտապ օգնության մեքենաների ծախսերի վճարման, հիվանդանոցի ծառայողական մեքենաների կարմիր գծերի խախտման համար, որը կազմում է 13000 դրամ և այլն: Տնօրենը հավաստիացրեց` ավելորդ ոչ մի ծախս չի կատարվել,  բոլորը հիմնավորված են:

Հիվանդանոցի հաշվապահ Գոհար Կիրակոսյանի փաստմամբ` այս տարվա հունվարի պետպատվեր չեն ունեցել, և միայն վճարովի ծառայությունից ունեցել են 13 մլն-ի եկամուտ: Առաջին ֆինանսավորումը պետպատվերի գծով ունեցել են փետրվարին՝ 46 մլն 144 հազար, իսկ ընդհանուր եկամուտը` վճարովի ծառայության հետ կազմել է 54 մլն 21 հազար: Մարտին ընդհանուր եկամուտը կազմել է 51 մլն 387 հազար դրամ, ապրիլին՝48 մլն 389 հազար դրամ:

Դիտարկմանը՝ նշված ամիսների բյուջեների տարբերությունն ահռելի չէ, ինչպե ՞ս է ստացվել, որ մի ամիս ստացել են, իսկ մյուսին` ոչ, հաշվապահը հիմնավորեց` յուրաքանչյուր հաջորդ ամսվա ֆինանսավորման հաշվին են կատարվում աշխատավարձի վճարումները: «Կոնկրետ մարտին 51 մլն 387 հազար եկամուտ ենք ունեցել, սակայն փետրվարի աշխատավարձը հաշվարկել ենք մարտին: Մայիսին պետք է վճարվեն ապրիլի համար: Դա հաջորդական եկել է պակաս ֆինանսավորման պատճառով: Հունվարին ֆինանսավորում չենք ունեցել և տվել ենք դեկտեմբերի աշխատավարձ: Հունվարին ոլորտում ոչ ոք չի ստանում ֆինանսավորում»,-նշեց նա:

Մանկական բաժանմունքի բուժքույր Անուշ Միքայելյանը, անդրադառնալով քույրերի բողոքի ակցիա կազմակերպելու լուրերին, ասաց, որ նման բան չի եղել: «Ուղղակի մենք բաժանմունքի քույրերով որոշել ենք մոտենալ մեր տնօրենին և հարցնել, թե ինչ պատճառով աշխատավարձ չենք ստանում: Տնօրենը մեզ ասել է՝ սպասենք մինչ երկուշաբթի»,-ասաց նա ու հավելեց, որ աշխատավարձ չեն ստացել մարտ և ապրիլ ամիսներին:

Ավանեսյանին ուղղված դիտարկմանը` թե ավելի վաղ ասում էր, որ մարտին ստացել են, նա պատասխանեց, որ աշխատակիցների հիսուն տոկոսն է ստացել, կան մարդիկ, ովքեր չեն ստացել: Աշխատակիցները նշեցին, որ նախքան դա երբևիցե չեն ունեցել աշխատավարձի խնդիր:

Ավելի վաղ` այս տարվա փետրվար ամսին նույն հիվանդանոցի լաբորատորիայում տնօրեն Ավանեսյանը մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխաններ:

Աննա Գրիգորյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]