ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության պաշտոնյան արտոնյալ պայմաններ է ապահովել ձերբակալվածի համար. կայացվել է դատավճիռ 05/12/2018 16:55 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի արդեն նախկին պետ Արա Ջավադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, 1-ին մասով:
Սյունիքի մարզի դատարանի դատավճռով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը 3 տարի ժամկետով:
Ըստ մեղադրանքի, Արա Ջավադյանը՝ 2015թ. փետրվարի 14-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պետի պաշտոնը ձերբակալված տղամարդու մոտ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս ունենալն արգելելու փոխարեն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` ոչ միայն չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այլև ինքն է ձերբակալվածին փոխանցել նրա բջջային հեռախոսը` ինչի հետևանքով վերջինս զանգահարել է գործով տուժող կնոջը` ի օգուտ իրեն սուտ ցուցմունքներ տալուն հարկադրել: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել թե՛ պետության օրինական շահերին, թե՛ արդարադատության շահին:
Ոստիկանության պաշտոնյան արգելելու փոխարեն ինքն է հեռախոս տվել ձերբակալվածին
Այսպես, կնոջ հաղորդման հիման վրա բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով 2017 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 03:00-ին, ձերբակալվել է տղամարդը և կարճաժամկետ արգելանքի տակ պահվելու համար ուղարկվել ոստիկանության Սիսիանի բաժնի ՁՊՎ: Նույն բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահից տեղեկանալով քննիչի կողմից անձի ձերբակալման մասին, տնից գնացել է աշխատանքի վայր:
Այնուհետև ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսը, հեռախոսաքարտը և մյուս իրերը վերցնելով իր մոտ, ժամը 04:00-ի սահմաններում նրան ընդունել է ՁՊՎ: Արա Ջավադյանը «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով սահմանված կարգով պարտավոր լինելով ճշգրիտ և ժամանակին կատարելու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունած հրամաններն ու որոշումները, ընդառաջելով ձերբակալվածի հեռախոսազանգ կատարելու խնդրանքին, նրա համար «լավություն» անելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չի կատարել ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի պետի 2016 թվականի մարտի 23-ի հրամանով սահմանված գործառույթային պարտականությունները, այն է` ձերբակալվածներին պահելու վայրի աշխատանքների կազմակերպման, հանցագործությունների և այլ իրավախախտումների գրանցման և հաշվառման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական ծառայության` կալանավորվածների պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի որոշման հավելվածի պահանջները, այն է՝ կալանավորված և դատապարտված անձանց մոտ բջջային հեռախոս ունենալը թույլատրելու արգելքը, հակառակ դրան, ինքն է ձերբակալվածին հանձնել բջջային հեռախոս և թույլատրել իր մոտ պահել այն:
Վերջինս էլ՝ օգտվելով Արա Ջավադյանի կողմից իր համար ստեղծված արտոնյալ պայմաններից, 2017 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման հեռախոսահամարից զանգահարել է ընկերոջ բջջային հեռախոսահամարին, հեռախոսազրույց ունեցել այդ պահին վերջինիս հետ գտնվող գործով տուժողի հետ և շանտաժի սպառնալիքով հարկադրել է նրան սուտ ցուցմունքներ տալ իր վերաբերյալ գործով:
Ձերբակալվածին տրված բջջային հեռախոսից վերջինիս անարգել օգտվելն ապահովելու համար 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նույն բաժնի ձերբակալվածների պահելու վայրի ոստիկանի կողմից ծառայությունը ընդունելու ժամանակ ձերբակալվածի անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերելու պայմաններում Արա Ջավադյանը նույն անձնական շահագրգռվածությամբ ոստիկանին արգելել է կատարել «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի որոշման 20-րդ կետով սահմանված` ձերբակալվածի խուզարկության ժամանակ առգրավման ենթակա առարկաներ հայտնաբերելու վերաբերյալ արձանագրություն կազմելու իր վրա դրված պարտականությունը, իսկ հոկտեմբերի 17-ին հերթափոխն ընդունած ձերբակալվածներին պահելու վայրի մեկ այլ ոստիկանի արգելել է կատարել ինչպես ձերբակալվածի, այնպես էլ խցի խուզարկություն:
Հիշյալ արարքների ի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվողն առանց օրինական հիմքերի կատարել և ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, շանտաժի սպառնալիքով տուժողին հարկադրել է սուտ ցուցմունքներ տալ: Արդյունքում խաթարվել է նախաքննություն կատարող մարմնի բնականոն գործունեությունը, խոչընդոտներ են ստեղծվել քրեական գործով օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու օրենսդրական պահանջը կատարելու համար, խախտվել է ձերբակալված անձանց պահպանության կարգը, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Արա Ջավադյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ