ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ աճուրդի լոտերի գներն արհեստականորեն բարձրացվել են 05/10/2018 15:30 | Քրեական խրոնիկոն
ՀՀ դատախազության ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հայեցողական ընթացակարգերով աճուրդների իրականացման չարաշահումների սողանցքներ. Կառավարությանն առաջարկություններ են ներկայացվել
2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հիմնարկներին ամրացված տրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ 2017 թվականի հունվարի 31-ին կազմակերպված աճուրդի որոշ մասնակիցներ լոտերի գներն արհեստականորեն բարձրացրել են՝ դրանց համար առաջարկելով անտրամաբանական գներ: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Դրանից հետո նրանք հրաժարվել են իրենց առաջարկած գների 3 տոկոսի չափով գումարները վճարելուց, իսկ նշված լոտերի վերաբերյալ աճուրդը նույն օրը՝ ժամեր անց, վերսկսվել է, և դրանք վաճառվել են մեկնարկային գներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված աճուրդում արհեստականորեն բարձր գներ առաջարկած անձանց հետ առնչություն չունեցող մյուս մասնակիցների կողմից լոտերի համար առաջարկվել են դրանց մեկնարկային գներից զգալիորեն բարձր գներ, սակայն աճուրդի որոշ մասնակիցների ոչ իրավաչափ գործողություններից հետո բարեխիղճ մասնակիցները հեռացել են աճուրդի վայրից, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր խմբի համար նշված լոտերը նույն օրը մեկնարկային գներով ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար գործնականում օգտագործվել են հրապարակային սակարկությունների ոլորտը կարգավորող իրավական ակտի բացերը: Մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ օրենսդիր մարմինը լոտը չվաճառվելու, այդ թվում՝ աճուրդում հաղթողի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում նույն լոտի վերաբերյալ աճուրդը վերսկսելու մեկ եղանակ է նախատեսել, այն է՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ աճուրդի ընդհանուր կարգով կազմակերպումը և անցկացումը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգով չի հստակեցվել, թե աճուրդում հաղթող համարված մասնակցի կողմից տեղում, 30 րոպեի ընթացքում, իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումարը չվճարելու պայմաններում աճուրդը մեկնարկային գնից վերսկսվում է նո՞ւյն օրը, թե՞ այն կազմակերպվում և անցկացվում է ընդհանուր կարգով, այսինքն՝ առնվազն տասնհինգ օր առաջ աճուրդի մասին ծանուցումը կրկին հրապարակելուց հետո:
Փաստորեն, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի իրավակարգավորումները չեն նպաստում պետության շահերի պատշաճ ապահովմանը, ինչպես նաև աճուրդի բարեխիղճ մասնակիցների օրինական շահերին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից սույն թվականի մարտ ամսին ՀՀ վարչապետին ներկայացվել են առաջարկություններ՝ քննարկվող ոլորտում չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները՝ իրավական ակտերի անհստակությունները և աճուրդների կազմակերպիչների հայեցողական մոտեցումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգում աճուրդում հաղթողի կողմից առաջարկված գումարը չվճարելու կապակցությամբ աճուրդի վերսկսման և անցկացման միասնական կարգ սահմանել՝ միաժամանակ բացառելով աճուրդի անցկացման և կազմակերպման ընդհանուր կարգի շեղումները:
ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի՝ 2018 թվականի ապրիլի 6-ի համապատասխան հրամանով աճուրդի անցկացման կանոնակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ վերոհիշյալ չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ