Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Գլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան դեպքով քրեական գործի վարույթը կարճելու մասին 23 տարվա վաղեմության որոշումը 05/07/2018   12:53  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:

1994թ. 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Ս.-ն, ով պատիժը կրում էր Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, 1995թ. հունվարի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, մահացել է Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութի քննչական մեկուսարանի մենախցում:

Դեպքի առթիվ Կոտայքի շրջդատախազությունում 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող քննիչը տվյալներ ձեռք չի բերել Ա.Ս.-ին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ և 1995թ. մարտի 3-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Մասնավորապես հիմնավորված է համարվել, որ 1994թ. դեկտեմբերի 30-ին դաստիարակչական ուղղիչ գաղութից Ա.Ս.-ն, թվով վեց դատապարտյալների հետ, տեղափոխվել է Երևանի ալրաղաց կոմբինատ, աշխատելու, որտեղից դիմել է փախուստի: 1995թ. հունվարի 3-ին նա հայտնաբերվել և տեղափոխվել է գաղութ, որտեղ, վարչական շենքի 2-րդ հարկից կրկին ցանկացել է դիմել փախուստի, սակայն աստիճաններից գլորվել է և ստացել մարմնական վնասվածքներ:

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, քննչական մեկուսարանի տեսուչը խցից ձայն լսելով դիտանցքով տեսել է, որ Ա.Ս.-ն ընկած է մահճակալի կողքին ու չի արձագանքել իր հարցերին: Այդ մասին անմիջապես տեղեկացրել է պատասխանատու հերթապահին, ում թույլտվությամբ բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, սակայն Ա.Ս.-ն մահացել է:

2018թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է դիմել 1994թ. հոկտեմբեր ամսից մինչև 1995թ. մարտի 27-ը Աբովյան քաղաքի անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկում որպես հսկիչ աշխատած Ա. Հ.-ն և հայտնել, որ անձամբ ականատես է եղել նշված ՔԿՀ-ում Ա. Ս.-ի սպանությանը: Հաղորդման ստուգման ընթացքում Ա. Հ.-ն հավելել է, որ 1994թ. վերջին հիշյալ ՔԿՀ կալանավորների կողմից կատարված անկարգությունների ժամանակ Ա. Ս.-ն և ևս մեկ անձ դիմել են փախուստի: 1995թ. հունվար ամսին վերջիններս հայտնաբերվել են, որից հետո նշված հիմնարկի մեկուսարանում ՔԿՀ աշխատակիցները ծեծելով սպանել են Ա. Ս.-ին:

2018թ. մարտի 16-ին Կոտայքի մարզի դատախազություն է ստացվել նաև Ա. Ս.-ի հոր՝ Է. Ս.-ի դիմումը, որում վերջինս նշել է, որ որդին իրականում սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին ինքն ու ընտանիքի անդամները տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են:

Վերջինս նշել է նաև, որ 1995թ. հունվարին որդու դին տուն տանելուց հետո իրենց տունը գիշեր-ցերեկ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից հերթափոխով հսկվել է, սակայն ընտանիքի անդամները տեսախցիկով գաղտնի տեսագրել են որդու վրա շպարով ծածկված բազմաթիվ կոտրվածքները և այլ վնասվածքները:

2018թ. մարտի 16-ին Ա. Ս.-ի մահվան դեպքի մասին այս հայտարարություններն ու հաղորդումն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն, որտեղ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով այդ մահվան դեպքի առթիվ ավարտական որոշման վերանայման վարույթ է հարուցվել և քննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Քննության ընթացքում սպանված պատանու ծնողները նույնաբովանդակ բացատրություններ են տվել՝ նշելով, որ Աբովյանի ՔԿ հիմնարկի մենախցում Ա. Ս.-ին ծեծի ենթարկելով սպանել են ՔԿՀ աշխատակիցները՝ գտնվելով հարբած վիճակում: Նրանք հայտնել են նաև, որ ՔԿՀ-ում իրենց ահաբեկել են՝ ասելով, որ «կատարվածի մեջ քիթը խոթելու դեպքում» կարող են սպանել ընտանիքի մյուս անդամներին, ինչից իրենք վախեցել են և որևէ քայլի չեն դիմել:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները համադրելով հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներ հետ՝ պարզվել է, որ Ա. Ս.-ի մահվան ժամկետների հետ կապված առկա է ակնհայտ անհամապատասխանություն, բացի այդ, չեն եղել Ա.Ս.-ի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ տվյալները:

Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները կասկածի տակ են դնում Ա. Ս.-ի մահը բարձրությունից, իսկ մյուս վնասվածքները աստիճաններից վայր ընկնելու հետևանքով առաջացած լինելու վերաբերյալ վարույթն իրականացրած քննիչի հետևությունները: Վերոգրյալից ելնելով՝ առաջացել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանության հանցակազմի առկայությունը պատշաճ կարգով ստուգելու, դատապարտյալի մահվանը հանգեցրած և մյուս վնասվածքներն ստանալու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն:

Արդյունքում, նկատի ունենալով, որ ի հայտ են եկել վերացվող որոշումը կայացնելիս վարույթն իրականացնող մարմնին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ապացուցում են այն անձանց մեղավորությունը, ում նկատմամբ գործով վարույթը կարճվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է ընդունել վերացնել դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Ա. Ս.-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]