Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/29/2020   13:53 Ոստիկանությունը բիրտ ուժ է գործադրել՝ չնայած դիմադրության բացակայության. Արթուր Դանիելյանը շարունակում է բժշկական հետազոտության ենթարկվել 01/29/2020   13:47 ԱԺ-ում պարգեւատրումները տրվել են երկու ֆոնդի շրջանակներում 01/29/2020   13:36 Վարչապետը երաշխիքներ է ուզում, առանց երաշխիքներ տալու 01/29/2020   13:25 Երբևէ որևէ խոսակցություն չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Լարիսա Մինասյան 01/29/2020   13:21 Գրիչի հետ կապված վարչապետի գրառման մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա. Ծառուկյան 01/29/2020   13:18 Երեկ տեղի ունեցած բռնել-բաց թողելու օպերացիան ինձ համար երիցս տարօրինակ էր. Տոնոյան 01/29/2020   13:11 Դևին հաղթողը սկսում է նմանվել դևին. Գորգիսյանը՝ իշխանությունների մասին 01/29/2020   13:06 Տպավորություն է առաջացել, թե իրականում ոստիկանությունը չուներ համապատասխան հիմքեր, բայց նման գործողություններ կատարեց՝ ակտիվացնելով նրանց քաղաքական կոմպոնենտը. Տարոն Սիմոնյան 01/29/2020   13:02 Գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը. Տարոն Սիմոնյան 01/29/2020   12:57 Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում է՝ հանդիպելու Արարատ Միրզոյանի հետ 01/29/2020   12:52 Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 01/29/2020   12:48 Հայաստանում մեկուսացվել է երկու չինացի 01/29/2020   12:42 Լարիսա Մինասյանը համաձայն է վարչապետի պնդման հետ, որ նախորդ ռեժիմի կողմից հիմնադրամը չփակելու պատճառը բավական նենգ էր 01/29/2020   12:39 Գեղամ Վարդանյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից 01/29/2020   12:26 Բացահայտվել է Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, ինչպես նաև վերջինիս ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքը. երեք անձի մեղադրանք է առաջադրվել 01/29/2020   12:20 Կորոնավիրուսով մահացու դեպքերն արձանագրվում են այն անձանց շրջանում, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ. Լիանա Թորոսյան 01/29/2020   12:15 Մենք ասում ենք՝ ոչ միայն մենք չենք կարող միջամտել դատավորների գործողություններին այլև որևէ այլ քաղաքական թիմ, անձ, չի կարող ազդեցություն ունենալ դատավորի վրա. Մակունց 01/29/2020   12:09 ՍԴ նախագահը հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից. Հովակիմյան 01/29/2020   12:05 Կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք է գրանցվել, որից 106-ը մահվան ելքով. Լենա Նանուշյան 01/29/2020   12:01 «ԻՄ քայլը» նախընտրում է ժամանակավորապես չարձագանքել Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Վերցնում «թայմ-աութ» 01/29/2020   11:50 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել 01/29/2020   11:40 Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզվել է 01/29/2020   11:37 Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:28 Հիմնադրամի դեմ այս արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:23 Կանցկացվե՞ն այս տարի ԱԺ արտահերթ ընտրություններ. Նման հավանականությունը բավականին բարձր եմ համարում. Ռոբերտ Քոչարյան 01/29/2020   11:16 Ժամկետային զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով 01/29/2020   10:52 Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան 01/29/2020   10:49 Բակո Սահակյանը Արտակ Դավթյանի հետ քննարկել է բանակաշինության խնդիրները 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/29/2020   10:08 Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ. պարզունակությունից մինչև բոլոր «կարմիր գծերի» տրորում. «Փաստ» 01/29/2020   09:56 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 01/29/2020   09:54 Արցախում զինծառայող է վիրավորվել 01/29/2020   09:53 Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ. «Իրավունք» 01/29/2020   09:44 «100 փաստի» Հայաստանն ու իրական Հայաստանը. որքանո՞վ են դրանք իրար մոտ. «Փաստ» 01/29/2020   09:44 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար 01/29/2020   09:39 37 թվի տնազ . «Հրապարակ» 01/29/2020   09:31 Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին. «Ավելի շատ լսել եմ Ձեր անունը». «Հրապարակ» 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/29/2020   09:25 Փաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը. Դրա ապացուցման կարեւորությունը չի նվազում . «Փաստ» 01/29/2020   09:24 Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում. իշխանությունը նախապատրաստվում է դրան. «Փաստ» 01/29/2020   09:21 Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վա՞յր է. «Հրապարակ» 01/29/2020   00:41 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպում է պահանջում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ 01/29/2020   00:33 Լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իմ աշխատանքի վրա. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:20 Քծնանքը և տղամարդկությունը անհամատեղելի բառեր են. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:14 Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգային թեմա. Հրայր Թովմասյան 01/28/2020   23:52 Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ. Հրայր Թովմասյան  01/28/2020   23:38 Նախագահ Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   23:17 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու հետ կապված. Էդմոն Մարուքյան 01/28/2020   22:56 «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/28/2020   15:29 Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է. Դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն. Նարեկ Սամսոնյան 01/29/2020   11:37 Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:40 Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզվել է 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց

Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության օրենքով չնախատեսված արարքի համար. Վերաքննիչ դատարանն արդարացրել է 05/05/2018   12:16  |  Արդարացման դատավճիռներ

Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է հրազենն անփութորեն պահպանելու մեջ մեղավոր ճանաչված, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված Արա Պետրոսյանին: 

Այդպիսով Վերաքննիչ դատարանը՝  նախագահող դատավոր Ռ. Բարսեղյան,  դատավորներ  Ռ. Մխիթարյան և Մ. Պապոյան, կազմով բավարարել է Արա  Պետրոսյանի պաշտպան Լևոն Սահակյանի վերաքննիչ բողոքը, որում նա միջնորդում էր իր պաշտպանյալի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ: 

Վերաքննիչ դատարանը բեկանել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Արա  Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝  Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը,  առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով: 

Գործի հիմքում ընկած են ժամանակին աղմկահարույց արտառոց դեպքի հանգամանքները: Դեպքն արտառոց էր այն պատճառով, որ, ըստ ականատեսների ու կոնկրետ տուժողի ցուցմունքի, վերջինիս կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասն անզգուշությամբ պատճառվել է քրոջ 2,2 տարեկան որդու կողմից: 

Նախաքննական մարմինը` Շիրակի մարզային քննչական վարչությունը,  չէր հավատացել այս վարկածին և հարուցել քրեական գործ` տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու իրական հանգամանքները պարզելու համար: Երեխան իր հասակակիցների համեմատ խոշոր էր և, ըստ փորձարարության արդյունքների, ճիշտ է, կարողանում էր բռնել ու տեղափոխել զենքը, սակայն այդուհանդերձ, նշանակված բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում հերքվել էր երեխայի կողմից վնասվածք պատճառելու հնարավորությունը: 

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ սկզբնապես 2014թ. անհայտ անձի կողմից ապօրինաբար Արթուր Ցոցիկյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, հետագայում՝ 30.12.2015թ., քննիչը որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

08.01.2016թ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ Կ. Գաբրիելյանի որոշմամբ վերացվել էր քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. դեկտեմբերի 30-ի որոշումը: Իսկ 24.02.2016թ. հարուցվել էր նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով, առանձնացվել առանձին վարույթ և կատարվել նախաքննություն: 

Նույն օրը ՇՄ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ՝ Հ. Առաքելյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կրկին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

Ըստ Արա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա ունենալով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի իր տանը դրսևորելով անգործություն, չի պահպանել իր անվամբ հաշվառված «Սայգա-410Կ» մոդելի որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները: Մասնավորապես, նա հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում տեղավորելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին, ինչը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար, այսինքն՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար: 

Դրանից հետո Արմեն Ցոցիկյանը՝ հյուրասենյակի սեղանի վրայից վերցնելով զենքի պահման մետաղյա պահարանի բանալին, բացել է պահարանի դուռը, վերցրել Արա Պետրոսյանին պատկանող կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենը: Տան հյուրասենյակում, տվյալ իրադրությունում պարտավոր լինելով, բայց չնախատեսելով իր գործողության արդյունքում տվյալ հետևանքի առաջացման հնարավորությունը, զենքից արձակել է առնվազն մեկ կրակոց և անզգուշությամբ Արթուր Ցոցիկյանի առողջությանը պատճառել է՝ ձախ վերին վերջույթի, ուսագոտու շրջանների չթափանցող կույր, կրծքավանդակի ձախ կեսի շրջանի թափանցող, կույր, ձախ ուսագոտու բազկի անոթանյարդային խրձի /անութային և բազկային զարկերակներ, անութային երակի, միջնակ նյարդի/ ձախ թոքի ստորին բլթի վնասման ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արա Պետրոսյանը հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ ազատվել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 

Վերաքննիչ դատարանն  արձանագրել  է,  որ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է:  ՀՀ քաղաքացիների կողմից զենք և փամփուշտներ պահելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ,  համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները պետք է պահվեն ըստ բնակության վայրի,  դրանց պահպանման,  ամբողջականության,  անվտանգության պայմաններն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող անկիզելի կամ մետաղյա պահարաններում,  գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում: Այսինքն`ՀՀ կառավարության կողմից սահմաված կարգի համաձայն,  զենքը և փամփուշտները պետք է պահվեն այնպիսի պայմաններում,  որն այլ պայմանների հետ միաժամանակ կբացառի կողմնակի անձանց հասանելիությունը տվյալ զենքին /փամփուշտներին/: 

Սույն դեպքում նախաքննական մարմինը ամբաստանյալ Արա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել  և առաջին ատյանի դատարանը հաստատված  է  համարել,  որ նա իր տանը դրսևորելով անգործություն,  չի պահպանել իր անվամբ հաշվառված  «Սայգա-410Կ»  մոդելի  որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները՝ հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում դնելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին,  որը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար (...): 

Վերաքննիչ  դատարանի եզրահանգմամբ, «ինչպես ակնհայտ է մեղադրանքի ձևակերպումից, ամբաստանյալ Արա Պետրոսյանն իր հրազենը պահել է բնակարանի մետաղական պահարանում, որը փակել է բանալիով, այսինքն` պահպանել  է  իր անվամբ հաշվառված հրազենի պահպանության կանոնները»: 

Անդրադառնալով  որպես ապացույց ճանաչված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության գրությանը,  ըստ որի` քաղաքացու բնակության վայրում զենքի պահպանությունն ու անվտանգությունն ապահովվելը,  ինչպես նաև կողմնակի անձնաց հասանելիությունը բացառող պայմաններ ստեղծելը նախատեսում է անկիզելի կամ մետաղյա պահարանի առկայություն,  իսկ սեյֆը պետք է ունենա բանալիով կամ գաղտանաբառով փակվելու հնարավորություն,  եթե բանալին կամ գաղտնաբառը հասանելի են այլ անձանց, ապա տվյալ դեպքում կոպտորեն խախտված է զենքի պահման օրենքով սահմանված պահանջը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել  ընդգծել,  որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ,  որը սահմանում է  զենքի պահպանության կանոնները,  որևէ խոսք չկա անկիզելի կամ մետաղյա պահարանի բանալու կամ սեյֆի պահպանության մասին: 

Զենքը համապատասխան պահարանում դնելը և այն փակելն արդեն իսկ ենթադրում է ՀՀ կառավարության սահմանած կարգի պահպանում, ուստի անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության մի արարքի համար, որը նախատեսված չէ օրենքով: 

Բացի այդ Վերաքննիչ դատարանն արձանագրել է,  որ սույն դեպքում առկա չէ նաև հանցագործության սուբյեկտիվ կողմը: Մասնավորապես,  հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը,  թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք, մինչդեռ ամբաստանյալ Արա Պետրոսյանը պարտավոր չէր և չէր էլ կարող նախատեսել,  որ մետաղյա պահարանի բանալին այլ բանալիների հետ սեղանին դնելու պարագայում Արմեն Ցոցիկյանն իրենից գաղտնի կվերցնի այն և պահարանից կհանի զենքը: 

Ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, ըստ Վերաքննիչ դատարանի,  որ դրանք ինչպես առանձին,  այնպես էլ համակցությամբ չեն հաստատում  կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանք,  ինչպիսին  է   Արա Պետրոսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ: 

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ Արա Պետրոսյանի արարքում առկա է հանցակազմ, գտել  է,  որ պետք է ճանաչել և հռչակել Արա Պետրոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության հիմքով: 

Նշենք, որ    Գլխավոր դատախազի տեղակալ     Դ.   Մելքոնյանը Վերաքննիչ դատարանի արդարացման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:35 11/04/2018  |  Արդարացման դատավճիռներԲՏԱ բանկի ոսկերիչ-գնահատողն արդարացվել է
14:33 21/03/2018  |  Արդարացման դատավճիռներՄատուցողուհին արդարացվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքում
14:05 21/03/2018  |  ՀարցազրույցԱրդարացումներն արդարադատության հայելին են, սակայն հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են. Սերժիկ Ավետիսյան
12:43 21/03/2018  |  Քրեական խրոնիկոն1 տարի 8 ամիս կալանքի մեջ է գտնվելուց հետո արդարացվել է
12:36 20/03/2018  |  Արդարացման դատավճիռներՎճռաբեկ դատարանը հաստատեց Վերաքննիչ դատարանի արդարացման որոշումը՝ կայացնելով նախադեպային որոշում. Կարեն Քամալյան
15:23 17/02/2018  |  Արդարացման դատավճիռներԹույլ է տրվել նյութական նորմի կիրառման խախտում. կայացվել է արդարացման դատավճիռ
13:21 15/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է. պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայության դեպքում
13:27 14/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է կաշառք ստանալու մեղադրանքում
13:04 07/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ
14:26 03/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին

Արխիվ

[]