Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ

Վերաքննիչ  դատարանն իրավացիորեն  է  կայացրել   քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը. Վճռաբեկ դատարան 05/05/2018   15:20  |  Վարչական իրավունք

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և  վարչական պալատը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության  քաղաքացի Լուսինե Հովսեփյանի հայցի գործով վերջինիս ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի և Ծովինար Բալայանի վճռաբեկ բողոքը:

Օրինական ուժի մեջ  է թողնվել  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որով  բեկանվել ու փոփոխվել էր  առաջին ատյանի դատարանի վճիռը և  կարճվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լուսինե Հովսեփյանի հայցի գործով վարույթը:

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Լուսինե Հովսեփյանի 200,000  ՀՀ դրամ՝ որպես ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, բռնագանձելու պահանջով հայցը:

Վճռաբեկ դատարանն  արձանագրում   է,  որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ,  այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:  Վճռաբեկ դատարանը  գտնում  է,  որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման կառուցակարգի վերաբերյալ,  կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Տվյալ գործի փաստերի համաձայն,  ՀՀ վարչական դատարանը 09.07.2015 թվականի վճռով,  որը մտել է օրինական ուժի մեջ,  ոչ իրավաչափ է ճանաչել Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում 04.09.2013 թվականին երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները: Լուսինե Հովսեփյանը,  առանց ոչ իրավաչափ վարչարարությամբ իրեն պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու պահանջով ՀՀ ոստիկանությանը դիմելու,  հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ ոստիկանության կողմից իրեն անազատության մեջ ապօրինի պահելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Դատարանը բավարարել է Լուսինե Հովսեփյանի հայցը՝  ՀՀ վարչական դատարանը 09.07.2015 թվականի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով նախադատելի համարելով:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ոստիկանության, վերաքննիչ բողոքը և կարճել  գործի վարույթը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը,  գործողությունը կամ անգործությունը (ինչը տվյալ դեպքում առկա է),  ինչից հետո անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին,  որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վնասի հատուցումը պահանջել դատական կարգով:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է՝ Լուսինե Հովսեփյանը,  սույն գործով դիմելով դատարան,  հետապնդել է ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրեն առերևույթ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում ստանալու նպատակ: Մինչդեռ Լուսինե Հովսեփյանը չի պահպանել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր ենթադրյալ իրավունքի իրացման պատշաճ ընթացակարգը: Մասնավորապես՝ Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում 04.09.2013 թվականին երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո Լուսինե Հովսեփյանը ոչ նյութական վնասի հատուցման պահանջով պետք է դիմեր ոչ իրավաչափ գործողություն կատարած վարչական մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը: Վերջինիս  կողմից ոչ նյութական վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքում Լուսինե Հովսեփյանը կարող էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանությանը ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով:

Սակայն Լուսինե Հովսեփյանը՝   շրջանցելով ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր ենթադրյալ իրավունքի իրացման վերոգրյալ պատշաճ ընթացակարգը,  իրեն վարչական ձերբակալման ռեժիմում երեք ժամից ավելի պահելուն ուղղված` ՀՀ ոստիկանության գործողությունները դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո միանգամից դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Իսկ ըստ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված իրավահարաբերությունից բխող վեճերն ընդդատյա են  Վարչական դատարանին և ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար սույն գործով Լուսինե Հովսեփյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև բարձրացված վեճը, որը բխում է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հետ կապված հանրային իրավահարաբերությունից,  ընդդատյա չէ ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը,  որ գործի՝ առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը,  ի տարբերություն Վարչական դատարանի,  իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով,  որի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը,  եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Հիմք ընդունելով հիշյալ  իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է,  որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման այն հիմքով,  որ վեճը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության,  քանի որ սույն գործով վեճը բխում է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հետ կապված հանրային իրավահարաբերությունից և ընդդատյա չէ ընդհանուր իրավասության դատարանին:

Փաստորեն,  Վերաքննիչ դատարանն իրավացիորեն  է  կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, ասվում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 31/03/2018  |  Քրեական խրոնիկոնԲերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործը կարճելու դեմ բողոք է ներկայացվել դատարան
15:22 21/03/2018  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն կարճել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման գործը՝ տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին
12:35 11/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱվազակության մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճվել է
16:57 12/10/2017  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի միջնորդության դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարճվել է
12:02 09/09/2017  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության հայցի գործի վարույթն ընդդեմ քաղաքացու կարճվել է
17:41 28/04/2017  |  ԼՐԱՀՈՍՀանցակազմի բացակայության հիմքով ՀԿԳ քննիչը քրեական գործի վարույթը կարճել է. երիտասարդը նաև ծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել
11:46 21/03/2017  |  Քրեական խրոնիկոնԳործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ՀՔԾ քննիչը կարճել է գործի վարույթը
12:33 14/02/2017  |  Քրեական խրոնիկոնԴատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց. ՀՔԾ-ում էլ քննվող քրեական գործի վարույթը կարճվեց
18:53 03/02/2017  |  Քրեական խրոնիկոնՎարորդը ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել. քրեական գործը կարճվել է
11:54 03/02/2017  |  Քրեական խրոնիկոնԵրթևեկության կանոնների խախտում թույլ է տվել տուժողը և ոչ թե վարորդը. քրեական գործը կարճվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]