Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության օրենքով չնախատեսված արարքի համար. Վերաքննիչ դատարանն արդարացրել է 05/05/2018   12:16  |  Արդարացման դատավճիռներ

Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է հրազենն անփութորեն պահպանելու մեջ մեղավոր ճանաչված, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված Արա Պետրոսյանին: 

Այդպիսով Վերաքննիչ դատարանը՝  նախագահող դատավոր Ռ. Բարսեղյան,  դատավորներ  Ռ. Մխիթարյան և Մ. Պապոյան, կազմով բավարարել է Արա  Պետրոսյանի պաշտպան Լևոն Սահակյանի վերաքննիչ բողոքը, որում նա միջնորդում էր իր պաշտպանյալի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ: 

Վերաքննիչ դատարանը բեկանել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Արա  Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝  Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը,  առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով: 

Գործի հիմքում ընկած են ժամանակին աղմկահարույց արտառոց դեպքի հանգամանքները: Դեպքն արտառոց էր այն պատճառով, որ, ըստ ականատեսների ու կոնկրետ տուժողի ցուցմունքի, վերջինիս կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասն անզգուշությամբ պատճառվել է քրոջ 2,2 տարեկան որդու կողմից: 

Նախաքննական մարմինը` Շիրակի մարզային քննչական վարչությունը,  չէր հավատացել այս վարկածին և հարուցել քրեական գործ` տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու իրական հանգամանքները պարզելու համար: Երեխան իր հասակակիցների համեմատ խոշոր էր և, ըստ փորձարարության արդյունքների, ճիշտ է, կարողանում էր բռնել ու տեղափոխել զենքը, սակայն այդուհանդերձ, նշանակված բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում հերքվել էր երեխայի կողմից վնասվածք պատճառելու հնարավորությունը: 

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ սկզբնապես 2014թ. անհայտ անձի կողմից ապօրինաբար Արթուր Ցոցիկյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, հետագայում՝ 30.12.2015թ., քննիչը որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

08.01.2016թ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ Կ. Գաբրիելյանի որոշմամբ վերացվել էր քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. դեկտեմբերի 30-ի որոշումը: Իսկ 24.02.2016թ. հարուցվել էր նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով, առանձնացվել առանձին վարույթ և կատարվել նախաքննություն: 

Նույն օրը ՇՄ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ՝ Հ. Առաքելյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կրկին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

Ըստ Արա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա ունենալով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի իր տանը դրսևորելով անգործություն, չի պահպանել իր անվամբ հաշվառված «Սայգա-410Կ» մոդելի որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները: Մասնավորապես, նա հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում տեղավորելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին, ինչը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար, այսինքն՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար: 

Դրանից հետո Արմեն Ցոցիկյանը՝ հյուրասենյակի սեղանի վրայից վերցնելով զենքի պահման մետաղյա պահարանի բանալին, բացել է պահարանի դուռը, վերցրել Արա Պետրոսյանին պատկանող կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենը: Տան հյուրասենյակում, տվյալ իրադրությունում պարտավոր լինելով, բայց չնախատեսելով իր գործողության արդյունքում տվյալ հետևանքի առաջացման հնարավորությունը, զենքից արձակել է առնվազն մեկ կրակոց և անզգուշությամբ Արթուր Ցոցիկյանի առողջությանը պատճառել է՝ ձախ վերին վերջույթի, ուսագոտու շրջանների չթափանցող կույր, կրծքավանդակի ձախ կեսի շրջանի թափանցող, կույր, ձախ ուսագոտու բազկի անոթանյարդային խրձի /անութային և բազկային զարկերակներ, անութային երակի, միջնակ նյարդի/ ձախ թոքի ստորին բլթի վնասման ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արա Պետրոսյանը հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ ազատվել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 

Վերաքննիչ դատարանն  արձանագրել  է,  որ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է:  ՀՀ քաղաքացիների կողմից զենք և փամփուշտներ պահելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ,  համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները պետք է պահվեն ըստ բնակության վայրի,  դրանց պահպանման,  ամբողջականության,  անվտանգության պայմաններն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող անկիզելի կամ մետաղյա պահարաններում,  գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում: Այսինքն`ՀՀ կառավարության կողմից սահմաված կարգի համաձայն,  զենքը և փամփուշտները պետք է պահվեն այնպիսի պայմաններում,  որն այլ պայմանների հետ միաժամանակ կբացառի կողմնակի անձանց հասանելիությունը տվյալ զենքին /փամփուշտներին/: 

Սույն դեպքում նախաքննական մարմինը ամբաստանյալ Արա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել  և առաջին ատյանի դատարանը հաստատված  է  համարել,  որ նա իր տանը դրսևորելով անգործություն,  չի պահպանել իր անվամբ հաշվառված  «Սայգա-410Կ»  մոդելի  որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները՝ հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում դնելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին,  որը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար (...): 

Վերաքննիչ  դատարանի եզրահանգմամբ, «ինչպես ակնհայտ է մեղադրանքի ձևակերպումից, ամբաստանյալ Արա Պետրոսյանն իր հրազենը պահել է բնակարանի մետաղական պահարանում, որը փակել է բանալիով, այսինքն` պահպանել  է  իր անվամբ հաշվառված հրազենի պահպանության կանոնները»: 

Անդրադառնալով  որպես ապացույց ճանաչված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության գրությանը,  ըստ որի` քաղաքացու բնակության վայրում զենքի պահպանությունն ու անվտանգությունն ապահովվելը,  ինչպես նաև կողմնակի անձնաց հասանելիությունը բացառող պայմաններ ստեղծելը նախատեսում է անկիզելի կամ մետաղյա պահարանի առկայություն,  իսկ սեյֆը պետք է ունենա բանալիով կամ գաղտանաբառով փակվելու հնարավորություն,  եթե բանալին կամ գաղտնաբառը հասանելի են այլ անձանց, ապա տվյալ դեպքում կոպտորեն խախտված է զենքի պահման օրենքով սահմանված պահանջը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել  ընդգծել,  որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ,  որը սահմանում է  զենքի պահպանության կանոնները,  որևէ խոսք չկա անկիզելի կամ մետաղյա պահարանի բանալու կամ սեյֆի պահպանության մասին: 

Զենքը համապատասխան պահարանում դնելը և այն փակելն արդեն իսկ ենթադրում է ՀՀ կառավարության սահմանած կարգի պահպանում, ուստի անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության մի արարքի համար, որը նախատեսված չէ օրենքով: 

Բացի այդ Վերաքննիչ դատարանն արձանագրել է,  որ սույն դեպքում առկա չէ նաև հանցագործության սուբյեկտիվ կողմը: Մասնավորապես,  հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը,  թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք, մինչդեռ ամբաստանյալ Արա Պետրոսյանը պարտավոր չէր և չէր էլ կարող նախատեսել,  որ մետաղյա պահարանի բանալին այլ բանալիների հետ սեղանին դնելու պարագայում Արմեն Ցոցիկյանն իրենից գաղտնի կվերցնի այն և պահարանից կհանի զենքը: 

Ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, ըստ Վերաքննիչ դատարանի,  որ դրանք ինչպես առանձին,  այնպես էլ համակցությամբ չեն հաստատում  կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանք,  ինչպիսին  է   Արա Պետրոսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ: 

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ Արա Պետրոսյանի արարքում առկա է հանցակազմ, գտել  է,  որ պետք է ճանաչել և հռչակել Արա Պետրոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության հիմքով: 

Նշենք, որ    Գլխավոր դատախազի տեղակալ     Դ.   Մելքոնյանը Վերաքննիչ դատարանի արդարացման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:35 11/04/2018  |  Արդարացման դատավճիռներԲՏԱ բանկի ոսկերիչ-գնահատողն արդարացվել է
14:33 21/03/2018  |  Արդարացման դատավճիռներՄատուցողուհին արդարացվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքում
14:05 21/03/2018  |  ՀարցազրույցԱրդարացումներն արդարադատության հայելին են, սակայն հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են. Սերժիկ Ավետիսյան
12:43 21/03/2018  |  Քրեական խրոնիկոն1 տարի 8 ամիս կալանքի մեջ է գտնվելուց հետո արդարացվել է
12:36 20/03/2018  |  Արդարացման դատավճիռներՎճռաբեկ դատարանը հաստատեց Վերաքննիչ դատարանի արդարացման որոշումը՝ կայացնելով նախադեպային որոշում. Կարեն Քամալյան
15:23 17/02/2018  |  Արդարացման դատավճիռներԹույլ է տրվել նյութական նորմի կիրառման խախտում. կայացվել է արդարացման դատավճիռ
13:21 15/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է. պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայության դեպքում
13:27 14/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է կաշառք ստանալու մեղադրանքում
13:04 07/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ
14:26 03/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]