ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնաբերվել են հարկային պարտավորությունից խուսափելու դեպքեր. հարուցվել են քրեական գործեր 04/27/2018 15:30 | Քրեական խրոնիկոն
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայություն:
Նախապատրաստված նյութերից մեկով «Ա. Գ.» ՍՊԸ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարկային տեսչությունում առկա տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ՝ ընկերության 2014-2015թթ. իրականացրած գործունեության արդյունքներով կազմված և հարկային մարմին ներկայացված շահութահարկի տարեկան հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցվել: Դրա հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 20.937.752 դրամ շահութահարկ վճարելուց:
Մեկ այլ դեպքում «Դ. Մ. 1» ՍՊԸ վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությունը 2017թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներից իրականացրել է 16.627.640 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով թվով վեց ներմուծում:
Սակայն ընկերության կողմից համապատասխան արձանագրության և օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացվել է միայն երկու ներմուծման հարկային հայտարարագիր: Չներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերի հետևանքով չհաշվարկված ներմուծման ԱԱՀ-ի գումարը կազմել է ավելի քան 3մլն դրամ: Հարկ վճարողի կողմից նաև չի ներկայացվել 2017թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների ԱԱՀ-ի հաշվարկ, ինչի հետևանքով բյուջե չվճարված ԱԱՀ-ի և շահութահարկի գումարը ընդհանուր կազմել է 4.158.122 դրամ:
Մեկ այլ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Մ...» ՍՊԸ իրականացրած տնտեսական գործունեության արդյունքում պետական բյուջեի հանդեպ գոյացած հարկային պարտավորությունները կազմել են 45.348.910 դրամ: Գումարը հաշվարկվել և առաջադրվել է 2017թ. ընթացքում հարկային մարմին ներկայացրած հաշվարկներից ու ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող և օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերաբերյալ կազմված ստուգման ակտից:
Նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ ընկերության պարտավորությունները զգալիորեն գերազանցում են ակտիվներին: Հետևաբար զուտ հաշվապահական ու տնտեսագիտական տեսանկյունից ընկերությունը հնարավորություն չուներ մարելու պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները:
Միևնույն ժամանակ, սակայն, նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տվյալ ընկերության տնօրինության կողմից, անձնական շահերից ելնելով, ստեղծվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ: Վերջինս արտահայտվել է ընկերության ֆինանսական միջոցներն առանց բավարար հիմնավորումների փոխկապակցված մեկ այլ ընկերությանն ուղղելու գործողությունից՝ ունեցած կասկածելի պարտավորությունները մարելու նպատակով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ առերևույթ առկա են հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների վճարումից խուսափելու, իսկ վերջինի դեպքում՝ կանխամտածված սնանկության հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում այս դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ առաջինի դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդի դեպքում՝ 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ երրորդի դեպքում՝ 193-րդ հոդվածով:
Հարուցված 3 քրեական գործերի նախաքննությունն էլ հանձնարավել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ