ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի գործողությունների պլանը փոխվե՞լ է 04/26/2018 14:59 | Քաղաքական
Նախօրեին ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօրվանից՝ ժամը 12-ից, անց են կացվելու քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ փողոցների ու կամուրջների շրջափակում, գործադուլ, դասադուլ, իսկ ակցիաների սկսվելուց հինգ րոպե անց ընթացքի մեջ գտնվող մեքենաները պետք է քսան րոպեով կանգ առնեն։
Այսօր արդեն Փաշինյանը Երևանի փողոցներում երթի դուրս եկած քաղաքացիներին հորդորում է դադարեցնել ճանապարհների փակումը: Ավելին՝ կոչ է անում պահպանել երթեւեկության կանոնները։
«Խնդրում ենք բոլոր համարները տեղադրել, բացել և նոր միայն երթևեկել: Մենք ինչի՞ համար պետք է փակենք մեր դեմքը»,- հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանի նախաձեռնած շարժումը կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք, մաքուր պահել տարածքը, բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները, ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները:
«Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից»,-նշել են նրանք:
Այլ խոսքով՝ հորդորում է պահպանել հասարակական կարգը, ինչը խախտվել էր հենց նրա իսկ շարժման կոչով։ Հարկ ենք համարում նշել, որ այս օրերին առանց պետհամարանիշների կամ փակված պետհամարանիշներով մայրաքաղաքի փողոցներով մեծ արագությամբ բազմաթիվ ավտոմեքենաներ ենք նկատում, ինչի կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ են տարածվել ոստիկանության կողմից՝ արձանագրելով, որ ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցող անձինք, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Բայց Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ չէր լսում այդ հորդորները, մինչեւ որ ողբերգական վթարը չխլեց մեկ տարեկան երեխայի կյանքը։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ փողոցներ, կամուրջներ, որոնք, ի դեպ, ունեն ռազմավարական նշանակություն, պետական շենքեր արգելափակելը իրավախախտումների չեն հանգեցնում եւ տեղավորվում են խաղաղ հավաքների տրամաբանության մեջ։ Իսկ այսօր կոչ է անում չխախտել երթեւեկության կանոնները։
Անօրինականությունների դեմ պայքարող Փաշինյանը, ով վարչապետի պաշտոնին է հավակնում, այսօր արդեն իր գործողություններով ցույց է տալիս, որ կարծես թե չի տարբերվելու, եւ ըստ քաղաքական նպատակահարմարության երթեւեկության կանոնների ակներեւ խախտումները, որոնք վտանգում են քաղաքացիների կյանքը եւ ստեղծում քաոսային իրավիճակի, կներկայացնի որպես քաղաքացիական անհնազանդություն, բայց հետո՝ հանդես կգա հասարակական կարգի պաշտպանության դիրքերից։
Ասենք զարմանալ պետք չէ։ Հանրահավաքի առաջնորդները պարաբերաբար խոսում են բուհերն ու դպրոցները ապաքաղաքականացնելուց, բայց հենց իրենք պարտադրում, որպեսզի դպրոցականները դասադուլ հայտարարեն եւ մասնակցեն իրենց քաղաքական ակցիաների։
Ասել է թե՝ դպրոցների ապաքաղաքականացում վերաբերում է միայն ՀՀԿ-ին, նրանք չպետք է մասնակցեն ՀՀԿ-ի միջոցառումներին, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հանրահավաքներին՝ այո։
Սակայն գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, իսկ այսօրինակ երկակի չափանիշների կիրառումը որեւէ դրական բանի չի հանգեցնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ