Թեմաներ
Շաբաթ 10 / 20 / 2018
Փոխարժեք
  • 554.58
    EUR
  • 630.39
    GBP
  • 7.37
    RUB
  • 483.80
    USD
+ 22 °C
+ 12 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/20/2018   12:00 Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն է անցկացվել 10/20/2018   11:57 Տիգրան Ավինյանը և «Վալլեքսե խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդիրը 10/20/2018   11:48 Երևան-Սևան ճանապարհին իրավիճակը լարված է․ քաշքշուկ սկսվեց. Armeniasputnik 10/20/2018   11:43 Թե օրհասական պահին, թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին. Բակո Սահակյանը՝ Արամ Ա-ին 10/20/2018   11:29 «Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով». Գագիկ Սուրենյան 10/20/2018   11:03 Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործից նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ» 10/20/2018   10:53 Հունան Պողոսյանն անձամբ Շանթ Հարությունյանի հանդեպ բռնություն չի գործադրել. Շահեն Հարությունյան. «Հայկական ժամանակ» 10/20/2018   10:45 Համոզե՞լ են, թե՞ ճնշել, պարտադրել. «168 Ժամ» 10/20/2018   10:35 Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի պատասխասխանը Պավլիկ Մանուկյանին 10/20/2018   10:25 Ծառուկյան-Փաշինյան հուշագրի պտուղները. նախկին պաշտոնյան վերադարձել է. «Ժողովուրդ»   10/20/2018   10:17 Քննչականներում հրահանգվել է այսուհետ որեւէ գործի մասին ոչինչ չխոսել. «Ժողովուրդ» 10/20/2018   10:06 Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը. «Փաստ» 10/20/2018   10:00 Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները. «Ժամանակ» 10/20/2018   09:54 ՀՀԿ-ական թաղապետերից ով կշարունակի պաշտոնավարել. «Փաստ» 10/20/2018   09:46 Ճամբարափոխ են եղել. «Հրապարակ» 10/20/2018   09:37 Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը. «Հրապարակ» 10/20/2018   09:30 «Ծաղիկ Ռուբոն» հույս ունի, որ ինքն ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում. «Ժամանակ» 10/20/2018   09:23 Ի՞նչ դիրքորոշում ունի Սերժ Սարգսյանը. ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ. «Ժամանակ» 10/20/2018   09:17 Խախտվում է Վենետիկի հանձնաժողովի գործունեության ավանդույթը, և հանձնաժողովը, այնուամենայնիվ, եզրակացությունը չի տալու. «Ժողովուրդ» 10/20/2018   09:11 Արմեն Գևորգյանը փորձել է տարբեր սխեմաներով թաքցնել իր ունեցվածքի ծագման սկզբնաղբյուրը. «Ժամանակ» 10/19/2018   21:52 Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին. ՀՀ կառավարություն 10/19/2018   20:57 Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք 10/19/2018   20:07 Չինացիները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով 10/19/2018   19:40 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների 10/19/2018   19:36 ՀՀ գլխավոր դատախազությունում Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության նոր ծրագրեր 10/19/2018   19:23 Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. Առաջադրվել են մեղադրանքներ 10/19/2018   19:15 Հունան Պողոսյանը նշանակվել է մարզպետ` ապահովելու համար Սյունիքի քաղաքացիների ազատությունը. Նիկոլ Փաշինյան 10/19/2018   18:54 «Շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին» 10/19/2018   18:49 Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի համար մեղադրանք է առաջադրվել բեռնատարի վարորդին 10/19/2018   18:49 Հայաստանում օլիգարխիան տապալված է, հաստատվել է ժողովրդի իշխանություն. Նիկոլ Փաշինյան 10/19/2018   18:35 Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից 10/19/2018   18:26 Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան 10/19/2018   17:26 Ահազանգում են ճարտարապետները. Ազնավուրի կեցավայրը, առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխության է ենթարկվել 10/19/2018   17:13 ՏՄՊՊՀ-ն 13 տնտեսվարողի նկատմամբ վարույթ է հարուցել անբարեխիղճ մրցակցային գործունեության համար 10/19/2018   17:09 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան 10/19/2018   17:06 «Այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, որ աշխատելու եմ նոր Հայաստանում». Հունան Պողոսյան 10/19/2018   17:04 Եռամսյակային արդյունքների ամփոփում 3-րդ զորամիավորման շտաբում 10/19/2018   16:42 «Ազատ արձակվելուց հետո Գարեգին Չուքասզյանի, Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ չեմ հանդիպել, չեմ զրուցել և, ազնվորեն ասած` ցանկություն էլ չունեմ: Տհաճ է արդեն». Պավել Մանուկյան. Factor.am 10/19/2018   16:38 Բակո Սահակյանն այցելել է զորամասերից մեկի մարտական հենակետեր 10/19/2018   16:32 Բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար (տեսանյութ) 10/19/2018   16:12 Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելեց Արդարադատության ակադեմիա 10/19/2018   15:58 Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի 10/19/2018   15:49 Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հորդորեց կոլխոզներ ստեղծել 10/19/2018   15:30 Պարզվել է, թե ով է լքված երկվորյակ երեխաների մայրը 10/19/2018   15:19 Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 10/19/2018   15:06 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ 10/19/2018   14:50 Այս ընտրություններին գնում են հանունի, ոչ թե՝ ընդդեմի. Միքայել Մելքումյան 10/19/2018   14:43 Օրենքի պահանջների խախտմամբ իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել  10/19/2018   14:39 Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն 10/19/2018   14:32 ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը
10/19/2018   16:42 «Ազատ արձակվելուց հետո Գարեգին Չուքասզյանի, Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ չեմ հանդիպել, չեմ զրուցել և, ազնվորեն ասած` ցանկություն էլ չունեմ: Տհաճ է արդեն». Պավել Մանուկյան. Factor.am 10/19/2018   19:23 Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. Առաջադրվել են մեղադրանքներ 10/19/2018   15:30 Պարզվել է, թե ով է լքված երկվորյակ երեխաների մայրը 10/18/2018   18:09 Հայաստանում ներդրվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ. բալերը սպառած վարորդը որոշակի ժամկետով կզրկվի վարելու իրավունքից 10/18/2018   17:11 Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Օշականցի Գեւորիկի» մերձավորներին 10/19/2018   12:47 Ոլորել է ձեռքերը, քաշել մազերից, պառկեցրել ավտոմեքենայի նստարանին ու բռնաբարել 10/18/2018   12:45 Ընտանեկան վիճաբանության ժամանակ ծնողը փորձել է մուրճով հարվածել մանկահասակ երեխային, պարանով խեղդամահ անել թե՛ նրան, թե՛ իրեն 10/20/2018   10:35 Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի պատասխասխանը Պավլիկ Մանուկյանին 10/18/2018   17:58 Ոտնձգություն` անչափահասի նկատմամբ (տեսանյութ) 10/19/2018   00:41 Սեքսի այլընտրանքը՝ ըստ հարցվածների 10/19/2018   09:17 Փորձաքննությամբ ապացուցվել է՝ հայտնի ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ. «Ժողովուրդ» 10/19/2018   09:11 Իշխանամերձ աղբյուրներն արդեն «արձանագրում» են ապագա խորհրդարանի 4 ուժերին. Ի՞նչ է ուզում Փաշինյանը. «Իրատես de facto» 10/18/2018   17:55 Փաշինյան. «Հայաստանում օլիգարխներ չկան» 10/19/2018   09:26 «Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում. «Ժողովուրդ» 10/20/2018   09:54 ՀՀԿ-ական թաղապետերից ով կշարունակի պաշտոնավարել. «Փաստ» 10/19/2018   13:45 Անչափահասը մասնակի արդարացվեց 10/19/2018   10:06 ՀՀԿ-ն որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին. Ովքեր են ցուցակի առաջին հինգ անդամները. «Ժամանակ» 10/19/2018   14:04 Ինչու «Սասնա Ծռերը» չարձագանքեցին Միլսի հայտարարությանը 10/18/2018   18:17 Ծառուկյանը՝ լրագրողներին. Ոնց որ այս երկրի չարիքները լինեք 10/19/2018   10:49 Հայկ Մարությանը մտադիր է պահել Կամո Արեյանին. «Ժողովուրդ»

Ժողովրդի ընտրյալը որոշվում է ընտրություններով. Կարեն Կարապետյան 04/25/2018   14:01  |  Հարցազրույց

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցը  լրագրողների հետ

- Բարև ձեզ հարգելի գործընկերներ,  շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը: Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով: Երևի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջակելով և խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որևէ ձևաչափով հանդիպում կազմակերպվի և քննարկվեն այս քաղաքական իրավիճակից դուրս գալու խնդիրները: Ընդ որում՝ նշել եմ, որ որևէ փակ օրակարգ չկա, ընդհուպ, եթե քաղաքական կուսակցությունները համաձայնվեն, արտահերթ ընտրություններ: Նաև օգտվելով առիթից, ուզում եմ, որ դուք,  հարգելի գործընկերներ, քանի որ ամենաակտիվ քաղաքացիական շերտն եք, հանդուրժողական կոչեր անեք:

Մենք այսօր քաղաքական օրակարգում որևէ սահմանափակում չենք դնում և չենք էլ դրել, և ըստ դրա, կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները մեր Սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն, քննարկեն: Եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն և որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում: Այսինքն՝ իրենք որոշեն ու ըստ դրա շարժվենք առաջ:

Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին, երեխաներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք մենք ուզում:

Ես շատ եմ գնահատում և հարգում մեր քաղաքացիների կամքն ու կարծիքը, դժգոհությունը, ըստ դրա՝ մենք արդեն համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր: Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են, խոսելու են: Թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Սա էր իմ անհանգստությունը, որը ես ուզում եմ հղել: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը:

Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական իրավիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու:  Մենք առաջին երեք ամիսներին ունեինք 10,6 տոկոս տնտեսական աճ և լավ թրենդի վրա էինք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիների մեծ մասը կսկսի զգալ:

-Պարոն Կարապետյան, երեկ և այսօր էլ Դուք խոսեցիք արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, այսինքն Դուք պատրաստ եք նման զարգացման, նման հնարավորության: Բայց տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իշխող մեծամասնությունն Ազգային ժողովում ընտրի ժողովրդի վարչապետի թեկնածուին: Խնդրում եմ հստակ պատասխանել՝ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս առաջարկը նախ և առաջ ընտրել այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուին:

-Այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուն ո՞րն է, բացատրեք:

-Փաշինյանը բացատրել է, որ հրապարակում կոչերով ընտրվելու է թեկնածուն:

-Տեսեք, ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, այնտեղ կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ինչպե՞ս չափենք, այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ցանկանում են մեկ այլ թեկնածուի, և ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անցկացնենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է՝ ինքը կգնա: Սահմանադրությունն այսօր չի արգելում,  որպեսզի Ազգային ժողովում իրենց խմբակցությունը ներկայացնի իրենց թեկնածուին, թող ներկայացնեն և եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող, հասկանում եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս հատվածի ընտրյալն եմ, այն մյուս հատվածի ընտրյալն եմ և այլն:

- Այսինքն, դուք բացառո՞ւմ եք այս հնարավորությունը, որ իշխանությունը կգնա այդ քայլին:

– Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում,  ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, և դա իմ կամքը չի կամ ցանկությունը:

- Բայց ոչ հրապարակում և Փաշինյանի մատնանշած:

– Միանշանակ:

– Պարոն Կարապետյան, հետևյալն է, որ եթե կընտրվի իրենց վարչապետը, ժողովրդի վարչապետը, կկազմավորվի կառավարություն, օրենքներ, Ընտրական օրենսգիրք կփոխվի, Կուսակցությունների մասին  օրենք կփոխվի, նոր իրենք պատրաստ կլինեն արտահերթ ընտրության: Այս պարագայում մտավախություն կա, որ նորից կկեղծվեն ընտրությունները:

– Դա սուբյեկտիվ ցանկությունն է մի քաղաքական ուժի: Մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրություններ: Մենք բոլորս ֆիքսել ենք, որ այն ավելի լավն է եղել, քան նախորդը: Մենք հաջորդը ցանկանում ենք անել, որպեսզի ավելի լավը լինի: Մենք վստահ չենք, որ հաջորդը կամ որևիցե ընտրություն որևիցե երկրում մինչև վերջ իդեալական է, որովհետև ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական մշակույթի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները, համաձա՞յն եք իմ հետ, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մյուսի հետ բանավիճելու, խոսելու:

– Այս ընտրական օրենսգրքին և համակարգին  Փաշինյանը չի հավատում:

- Թող քաղաքական ուժերով հավաքվեն զրուցեն, դրա համար էլ հարթակ ենք ստեղծում: Թող այդ հարցը բարձրացնի, բոլոր հարցերը, որոնք հուզում են, ու մենք պետք է նստենք սեղանի շուրջ: Մենք շատ հարգում ենք մեր քաղաքացիների կարծիքը, բայց մենք ձեզ հետ մշակել ենք մի մշակույթ, Սահմանդրություն, օրենքներ, և այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, որ բացի նրանից, որ կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք ռեգուլյար կարող ենք սուբյեկտիվ ձևով մեկնաբանել «ժողովրդի ընտրյալը»: Չկա այդպիսի ժողովրդի ընտրյալ:

– Պարոն վարչապետ, ընդդիմությունը վերջերս դժգոհություն էր արտահայտում  կապված այդ ռեյտինգային ընտրակարգի հետ և պահանջում էին, որ վերացվի դա, հիմա, երբ Դուք խոսում եք արտահերթ խորհրդարանական ընտրություններից, դրանից առաջ իշխանությունը պատրա՞ստ է գնալ այդ քայլին և վերցնել այդ ռեյտինգային ընտրակարգը, որից դժգոհում են:

– Դա իշխանության խնդիրը չի, դա քաղաքական ուժերի խնդիրն է, դա խորհրդարանի խնդիրն է, և ես հայտարարել եմ, որ որևիցե սահմանափակում չկա, թող քաղաքական ուժերը հանդիպեն, ոպեսզի այնպես չլինի, որ մի քաղաքական ուժի թելանդրանքով է, կամքով է: Ամենաանկեղծ և լավ հայրենասիրական պոռթկումներից ելնելով՝ ես չեմ բացառում դա, բայց քաղաքական ուժերն որոշեն, ինչպես ենք անում արտահերթ ընտրություններ, ինչպես ենք փոխում խաղի կանոնները, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա:

- Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա և Հանրապետական կուսակցությունից ոչ մեկը պետք է  վարչապետի թեկնածու չլինի: Եթե ոչ արտահերթ ընտրությունների հնարը  չլինի   և յոթօրյա ժամկետում Հանրապետականը թեկնածու առաջադրի, ունի արդյո՞ք խմբակցությունն իր թեկնածուին: Շատ է խոսվում հենց Ձեր մասին,  որ հնարավոր է Դուք լինեք:

– Տեսեք, ես շատ եմ հարգում բոլոր մեր քաղաքական գործիչների և լիդերների քաղաքական կարծիքը, բայց երբ որ մենք խոսում ենք  քաղաքական մշակույթի մասին,  հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, բայց չի կարելի, ուլտիմատիվ ասել՝ սա չպետք է լինի, նա պետք է լինի: Ով է դա որոշում: Մի տարբերակը որոշելու՝ դա ընտրությունն է, գուցե նրան, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրում է և հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի այս կուսակցությունը պետք է վերացնենք: Մենք ինչի ենք ուզում գնալ, դիկտատուրայի՞ ենք ուզում գնալ, ուզում ենք թելադրանքի՞ գնալ, ընտրություն անենք, հասկանանք մեր զանգվածն ում է ուզում: Հաջորդ ընտրություններն էլ է ունենալու թերություններ: Ես ոչ թե կանխավ եմ ասում, որպեսզի ինչ-որ բաներ արդարացնեմ, ոչ, բայց մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, պրոբլեմները, կրթվածության մակարդակը, կախվածության մակարդակը, բոլոր այն ցավերը և հիվանդությունները, որը մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, և այդ հիվանդություններն առկա են բոլոր քաղաքական կուսակցություններում՝ այդ թվում մեր կուսակցությունում, մեր քաղաքական թիմում և ռեգուլյար մենք դրա վրա պետք է բոլորս աշխատենք, որպեսզի այն փոխվի:

– Իսկ ի՞նչ մթնոլորտ է կուսակցության ներսում, մամուլը շատ է գրում, որ կուսակցության ներսում՝ Հանրապետական կուսակցությունում, արդեն իսկ խլրտումներ կան:

– Աշխատանքային մթնոլորտ է:

-Պարոն Կարապետյան, քանի որ Դուք հստակ ասացիք, որ բացառվում է, որ հրապարակում առաջադրված թեկնածուին իշխող ուժն ընտրի որպես վարչապետ…

- Կներեք ես այդպես չեմ ասել, ես չեմ բացառում: Եվ այդ «ես»-ը մեր քաղաքական մշակույթի մեջ մենք պետք է վերացնենք: Ես չեմ բացառում:

-Իշխանությունը…

- Իշխանությունն էլ՝ չէ, օրենքը: Մենք ասել ենք, որ ժողովրդի ընտրյալը, ժողովրդի վստահության քվեն որոշվում է ընտրություններով: Եվ եթե որոշակի զանգված մեկին վստահում է… Ո՞ր հայտանիշով ենք մենք ասում, որ ինքն է ժողովրդի ընտրյալը: Մի հայտանիշն ընտրությունն է, այլ հայտանիշ չկա: Եթե դուք գիտեք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում՝ ինձ մատնանշեք:

-Շատ լավ: Օրենքն, ասում եք, արգելում է և չկա նման հնարավորություն հրապարակում ընտրել վարչապետի թեկնածու: Դուք մտավախություն չունեք, որ,  մերժելով այս առաջարկը, պահանջը, նույն սցենարը, ինչ-որ մենք տեսանք անցած օրերի ընթացքում, կրկնվի և լարվածությունը…

- Մենք չենք մերժում: Այդ քաղաքական ուժն այսօր Ազգային ժողովում հնարավորություն ունի իր թեկնածուին ներկայացնելու՝ այն Սահմանադրությամբ և  նորմերով և խաղի կանոններով, որոնք այսօր գործում են: Թող ներկայացնեն, թող իրենց ֆրակցիան ներկայացնի, բայց   չասեն՝  մենք ժողովրդի ընտրյալն ենք, երբ որ ընտրությունը չի կատարվել:

-Դուք մտավախություն չունե՞ք, որ իրավիճակը կրկին կլարվի, պարոն Կարապետյան:

- Ես մտավախություն ունեմ և ես լուծում ունեմ դրան: Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն և բանակցեն, և բանակցեն Սահմանադրության դաշտում, և բանակցեն խաղի կանոնների դաշտում: Եվ մեկս մյուսին չփորձենք կամք թելադրել: Չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքի:

-Պարոն Կարապետյան, ՀՀ նախագահն արձագանքել է արդյոք Ձեր կոչին՝ քաղաքական ուժերի հետ հանդիպում կազմակերպելու, և երբ կկայանա այդ հանդիպումը: 

- Ես կարծում եմ, որ արձագանքել է: Ես անձամբ չեմ տեսել, բայց իր հետ առավոտյան խոսել եմ, և ինքն էլ է անհանգիստ այդ իրավիճակից: Կարծում եմ, որ ինքը բացի արձագանքելուց, անձնական հեռախոսազրույցներ, հանդիպումներ կունենա: Եվ ես հուսով եմ, որ մեր բոլոր քաղաքական  ուժերը կդիմեն այս քայլին, հուսով եմ , որ մեր բոլոր քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին, որպեսզի նստեն բանակցեն և լուծումներ գտնեն: Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծում չգտնենք՝ պրոբլեմներ ենք ունենալու տնտեսության մեջ, ամեն ինչի մեջ: Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա՝ աշխատավարձ, աճ, թոշակ, զորակոչ, զբոսաշրջիկ և այլն: Մենք բազմաթիվ ներդրողներ ունենք, որոնց ծրագրերը օրակարգում էին, մեր սեղանի վրա էին, որ պետք է բանակցեինք և որոնք հետաձգել են որոշում կայացնելը:

- Բանակցությունները կարծես չեն կայանում՝  մեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կիսատ մնաց, մեկ՝  Ձեր հետ հանդիպումը չեղարկվեց:

- Դե դրա համար էլ ես խնդրել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի ստեղծի հատուկ հարթակ և, կարծում եմ, որ դուք և՛ իմ  մեկնաբանությունը, և՛ պարոն Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը մեր հանդիպման չկայացման մասին տեսել եք: Ես, ինչքան գիտեմ, այնտեղ հակասություն չկա, ուղղակի այնտեղ բանակցություն և երկխոսություն չէր ենթադրում, ցավոք, այդ դեպքում հանդիպումն ուղղակի հեռանկար չուներ: Եվ վերջին իմ խոսքը: Ես չափազանց շահագրգռված եմ, որ դուք էլ, որպես ակտիվ ՀՀ քաղաքացիներ, փորձեք հանդուրժողականություն սերմանել, որովհետև այս ամեն ինչի հետևանքները լավը չեն: Շնորհակալություն, լավ եղեք:     

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:30 25/04/2018  |  ՔաղաքականԻնչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին
13:12 25/04/2018  |  ՔաղաքականՀրաչյա Ռոստոմյանը հրաժարական տվեց
12:49 25/04/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները՝ համաժողովրդական շարժման մասնակիցներ
12:36 25/04/2018  |  ՔաղաքականՕԵԿ-ը կոչ  է անում  ընդունել շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը
12:21 25/04/2018  |  ՔաղաքականԺողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր
12:15 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկայում պատրաստվում ենք հանդիպել ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ. Նիկոլ Փաշինյան
11:16 25/04/2018  |  ՔաղաքականԺողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում. Կարեն Կարապետյանն առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
11:11 25/04/2018  |  ՔաղաքականԱնկայուն վիճակը չի կարող օգուտ տալ երկրին. Կարապետյանը ՀՀ քաղաքացիներին առավելագույնս սթափ լինելու կոչ է արել
09:55 25/04/2018  |  ՄամուլԿարեն Կարապետյանն ուզում է նոր կուսակցություն ստեղծե՞լ. «Ժամանակ»
09:51 25/04/2018  |  ՄամուլՍամվել Կարապետյանը ժամանել էր հեղափոխության օրը. Ինչ է սպասվում առաջիկայում. «Հրապարակ»

Տեսանյութեր

10/19/2018   11:21 Հաղթահարելով կնոջ դիմադրությունը՝ ամուսինը տան աստիճանավանդակի բարձրությունից կնոջը գլխիվայր ցած է նետել դեպի տան նկուղային հարկ

Տեսադարան

10/17/2018   16:52 Պայթյուն՝ Կերչի քոլեջում

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]