Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Ժողովրդի ընտրյալը որոշվում է ընտրություններով. Կարեն Կարապետյան 04/25/2018   14:01  |  Հարցազրույց

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցը  լրագրողների հետ

- Բարև ձեզ հարգելի գործընկերներ,  շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը: Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով: Երևի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջակելով և խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որևէ ձևաչափով հանդիպում կազմակերպվի և քննարկվեն այս քաղաքական իրավիճակից դուրս գալու խնդիրները: Ընդ որում՝ նշել եմ, որ որևէ փակ օրակարգ չկա, ընդհուպ, եթե քաղաքական կուսակցությունները համաձայնվեն, արտահերթ ընտրություններ: Նաև օգտվելով առիթից, ուզում եմ, որ դուք,  հարգելի գործընկերներ, քանի որ ամենաակտիվ քաղաքացիական շերտն եք, հանդուրժողական կոչեր անեք:

Մենք այսօր քաղաքական օրակարգում որևէ սահմանափակում չենք դնում և չենք էլ դրել, և ըստ դրա, կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները մեր Սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն, քննարկեն: Եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն և որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում: Այսինքն՝ իրենք որոշեն ու ըստ դրա շարժվենք առաջ:

Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին, երեխաներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք մենք ուզում:

Ես շատ եմ գնահատում և հարգում մեր քաղաքացիների կամքն ու կարծիքը, դժգոհությունը, ըստ դրա՝ մենք արդեն համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր: Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են, խոսելու են: Թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Սա էր իմ անհանգստությունը, որը ես ուզում եմ հղել: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը:

Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական իրավիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու:  Մենք առաջին երեք ամիսներին ունեինք 10,6 տոկոս տնտեսական աճ և լավ թրենդի վրա էինք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիների մեծ մասը կսկսի զգալ:

-Պարոն Կարապետյան, երեկ և այսօր էլ Դուք խոսեցիք արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, այսինքն Դուք պատրաստ եք նման զարգացման, նման հնարավորության: Բայց տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իշխող մեծամասնությունն Ազգային ժողովում ընտրի ժողովրդի վարչապետի թեկնածուին: Խնդրում եմ հստակ պատասխանել՝ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս առաջարկը նախ և առաջ ընտրել այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուին:

-Այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուն ո՞րն է, բացատրեք:

-Փաշինյանը բացատրել է, որ հրապարակում կոչերով ընտրվելու է թեկնածուն:

-Տեսեք, ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, այնտեղ կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ինչպե՞ս չափենք, այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ցանկանում են մեկ այլ թեկնածուի, և ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անցկացնենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է՝ ինքը կգնա: Սահմանադրությունն այսօր չի արգելում,  որպեսզի Ազգային ժողովում իրենց խմբակցությունը ներկայացնի իրենց թեկնածուին, թող ներկայացնեն և եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող, հասկանում եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս հատվածի ընտրյալն եմ, այն մյուս հատվածի ընտրյալն եմ և այլն:

- Այսինքն, դուք բացառո՞ւմ եք այս հնարավորությունը, որ իշխանությունը կգնա այդ քայլին:

– Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում,  ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, և դա իմ կամքը չի կամ ցանկությունը:

- Բայց ոչ հրապարակում և Փաշինյանի մատնանշած:

– Միանշանակ:

– Պարոն Կարապետյան, հետևյալն է, որ եթե կընտրվի իրենց վարչապետը, ժողովրդի վարչապետը, կկազմավորվի կառավարություն, օրենքներ, Ընտրական օրենսգիրք կփոխվի, Կուսակցությունների մասին  օրենք կփոխվի, նոր իրենք պատրաստ կլինեն արտահերթ ընտրության: Այս պարագայում մտավախություն կա, որ նորից կկեղծվեն ընտրությունները:

– Դա սուբյեկտիվ ցանկությունն է մի քաղաքական ուժի: Մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրություններ: Մենք բոլորս ֆիքսել ենք, որ այն ավելի լավն է եղել, քան նախորդը: Մենք հաջորդը ցանկանում ենք անել, որպեսզի ավելի լավը լինի: Մենք վստահ չենք, որ հաջորդը կամ որևիցե ընտրություն որևիցե երկրում մինչև վերջ իդեալական է, որովհետև ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական մշակույթի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները, համաձա՞յն եք իմ հետ, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մյուսի հետ բանավիճելու, խոսելու:

– Այս ընտրական օրենսգրքին և համակարգին  Փաշինյանը չի հավատում:

- Թող քաղաքական ուժերով հավաքվեն զրուցեն, դրա համար էլ հարթակ ենք ստեղծում: Թող այդ հարցը բարձրացնի, բոլոր հարցերը, որոնք հուզում են, ու մենք պետք է նստենք սեղանի շուրջ: Մենք շատ հարգում ենք մեր քաղաքացիների կարծիքը, բայց մենք ձեզ հետ մշակել ենք մի մշակույթ, Սահմանդրություն, օրենքներ, և այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, որ բացի նրանից, որ կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք ռեգուլյար կարող ենք սուբյեկտիվ ձևով մեկնաբանել «ժողովրդի ընտրյալը»: Չկա այդպիսի ժողովրդի ընտրյալ:

– Պարոն վարչապետ, ընդդիմությունը վերջերս դժգոհություն էր արտահայտում  կապված այդ ռեյտինգային ընտրակարգի հետ և պահանջում էին, որ վերացվի դա, հիմա, երբ Դուք խոսում եք արտահերթ խորհրդարանական ընտրություններից, դրանից առաջ իշխանությունը պատրա՞ստ է գնալ այդ քայլին և վերցնել այդ ռեյտինգային ընտրակարգը, որից դժգոհում են:

– Դա իշխանության խնդիրը չի, դա քաղաքական ուժերի խնդիրն է, դա խորհրդարանի խնդիրն է, և ես հայտարարել եմ, որ որևիցե սահմանափակում չկա, թող քաղաքական ուժերը հանդիպեն, ոպեսզի այնպես չլինի, որ մի քաղաքական ուժի թելանդրանքով է, կամքով է: Ամենաանկեղծ և լավ հայրենասիրական պոռթկումներից ելնելով՝ ես չեմ բացառում դա, բայց քաղաքական ուժերն որոշեն, ինչպես ենք անում արտահերթ ընտրություններ, ինչպես ենք փոխում խաղի կանոնները, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա:

- Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա և Հանրապետական կուսակցությունից ոչ մեկը պետք է  վարչապետի թեկնածու չլինի: Եթե ոչ արտահերթ ընտրությունների հնարը  չլինի   և յոթօրյա ժամկետում Հանրապետականը թեկնածու առաջադրի, ունի արդյո՞ք խմբակցությունն իր թեկնածուին: Շատ է խոսվում հենց Ձեր մասին,  որ հնարավոր է Դուք լինեք:

– Տեսեք, ես շատ եմ հարգում բոլոր մեր քաղաքական գործիչների և լիդերների քաղաքական կարծիքը, բայց երբ որ մենք խոսում ենք  քաղաքական մշակույթի մասին,  հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, բայց չի կարելի, ուլտիմատիվ ասել՝ սա չպետք է լինի, նա պետք է լինի: Ով է դա որոշում: Մի տարբերակը որոշելու՝ դա ընտրությունն է, գուցե նրան, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրում է և հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի այս կուսակցությունը պետք է վերացնենք: Մենք ինչի ենք ուզում գնալ, դիկտատուրայի՞ ենք ուզում գնալ, ուզում ենք թելադրանքի՞ գնալ, ընտրություն անենք, հասկանանք մեր զանգվածն ում է ուզում: Հաջորդ ընտրություններն էլ է ունենալու թերություններ: Ես ոչ թե կանխավ եմ ասում, որպեսզի ինչ-որ բաներ արդարացնեմ, ոչ, բայց մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, պրոբլեմները, կրթվածության մակարդակը, կախվածության մակարդակը, բոլոր այն ցավերը և հիվանդությունները, որը մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, և այդ հիվանդություններն առկա են բոլոր քաղաքական կուսակցություններում՝ այդ թվում մեր կուսակցությունում, մեր քաղաքական թիմում և ռեգուլյար մենք դրա վրա պետք է բոլորս աշխատենք, որպեսզի այն փոխվի:

– Իսկ ի՞նչ մթնոլորտ է կուսակցության ներսում, մամուլը շատ է գրում, որ կուսակցության ներսում՝ Հանրապետական կուսակցությունում, արդեն իսկ խլրտումներ կան:

– Աշխատանքային մթնոլորտ է:

-Պարոն Կարապետյան, քանի որ Դուք հստակ ասացիք, որ բացառվում է, որ հրապարակում առաջադրված թեկնածուին իշխող ուժն ընտրի որպես վարչապետ…

- Կներեք ես այդպես չեմ ասել, ես չեմ բացառում: Եվ այդ «ես»-ը մեր քաղաքական մշակույթի մեջ մենք պետք է վերացնենք: Ես չեմ բացառում:

-Իշխանությունը…

- Իշխանությունն էլ՝ չէ, օրենքը: Մենք ասել ենք, որ ժողովրդի ընտրյալը, ժողովրդի վստահության քվեն որոշվում է ընտրություններով: Եվ եթե որոշակի զանգված մեկին վստահում է… Ո՞ր հայտանիշով ենք մենք ասում, որ ինքն է ժողովրդի ընտրյալը: Մի հայտանիշն ընտրությունն է, այլ հայտանիշ չկա: Եթե դուք գիտեք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում՝ ինձ մատնանշեք:

-Շատ լավ: Օրենքն, ասում եք, արգելում է և չկա նման հնարավորություն հրապարակում ընտրել վարչապետի թեկնածու: Դուք մտավախություն չունեք, որ,  մերժելով այս առաջարկը, պահանջը, նույն սցենարը, ինչ-որ մենք տեսանք անցած օրերի ընթացքում, կրկնվի և լարվածությունը…

- Մենք չենք մերժում: Այդ քաղաքական ուժն այսօր Ազգային ժողովում հնարավորություն ունի իր թեկնածուին ներկայացնելու՝ այն Սահմանադրությամբ և  նորմերով և խաղի կանոններով, որոնք այսօր գործում են: Թող ներկայացնեն, թող իրենց ֆրակցիան ներկայացնի, բայց   չասեն՝  մենք ժողովրդի ընտրյալն ենք, երբ որ ընտրությունը չի կատարվել:

-Դուք մտավախություն չունե՞ք, որ իրավիճակը կրկին կլարվի, պարոն Կարապետյան:

- Ես մտավախություն ունեմ և ես լուծում ունեմ դրան: Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն և բանակցեն, և բանակցեն Սահմանադրության դաշտում, և բանակցեն խաղի կանոնների դաշտում: Եվ մեկս մյուսին չփորձենք կամք թելադրել: Չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքի:

-Պարոն Կարապետյան, ՀՀ նախագահն արձագանքել է արդյոք Ձեր կոչին՝ քաղաքական ուժերի հետ հանդիպում կազմակերպելու, և երբ կկայանա այդ հանդիպումը: 

- Ես կարծում եմ, որ արձագանքել է: Ես անձամբ չեմ տեսել, բայց իր հետ առավոտյան խոսել եմ, և ինքն էլ է անհանգիստ այդ իրավիճակից: Կարծում եմ, որ ինքը բացի արձագանքելուց, անձնական հեռախոսազրույցներ, հանդիպումներ կունենա: Եվ ես հուսով եմ, որ մեր բոլոր քաղաքական  ուժերը կդիմեն այս քայլին, հուսով եմ , որ մեր բոլոր քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին, որպեսզի նստեն բանակցեն և լուծումներ գտնեն: Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծում չգտնենք՝ պրոբլեմներ ենք ունենալու տնտեսության մեջ, ամեն ինչի մեջ: Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա՝ աշխատավարձ, աճ, թոշակ, զորակոչ, զբոսաշրջիկ և այլն: Մենք բազմաթիվ ներդրողներ ունենք, որոնց ծրագրերը օրակարգում էին, մեր սեղանի վրա էին, որ պետք է բանակցեինք և որոնք հետաձգել են որոշում կայացնելը:

- Բանակցությունները կարծես չեն կայանում՝  մեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կիսատ մնաց, մեկ՝  Ձեր հետ հանդիպումը չեղարկվեց:

- Դե դրա համար էլ ես խնդրել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի ստեղծի հատուկ հարթակ և, կարծում եմ, որ դուք և՛ իմ  մեկնաբանությունը, և՛ պարոն Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը մեր հանդիպման չկայացման մասին տեսել եք: Ես, ինչքան գիտեմ, այնտեղ հակասություն չկա, ուղղակի այնտեղ բանակցություն և երկխոսություն չէր ենթադրում, ցավոք, այդ դեպքում հանդիպումն ուղղակի հեռանկար չուներ: Եվ վերջին իմ խոսքը: Ես չափազանց շահագրգռված եմ, որ դուք էլ, որպես ակտիվ ՀՀ քաղաքացիներ, փորձեք հանդուրժողականություն սերմանել, որովհետև այս ամեն ինչի հետևանքները լավը չեն: Շնորհակալություն, լավ եղեք:     

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:30 25/04/2018  |  ՔաղաքականԻնչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին
13:12 25/04/2018  |  ՔաղաքականՀրաչյա Ռոստոմյանը հրաժարական տվեց
12:49 25/04/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները՝ համաժողովրդական շարժման մասնակիցներ
12:36 25/04/2018  |  ՔաղաքականՕԵԿ-ը կոչ  է անում  ընդունել շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը
12:21 25/04/2018  |  ՔաղաքականԺողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր
12:15 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկայում պատրաստվում ենք հանդիպել ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ. Նիկոլ Փաշինյան
11:16 25/04/2018  |  ՔաղաքականԺողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում. Կարեն Կարապետյանն առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
11:11 25/04/2018  |  ՔաղաքականԱնկայուն վիճակը չի կարող օգուտ տալ երկրին. Կարապետյանը ՀՀ քաղաքացիներին առավելագույնս սթափ լինելու կոչ է արել
09:55 25/04/2018  |  ՄամուլԿարեն Կարապետյանն ուզում է նոր կուսակցություն ստեղծե՞լ. «Ժամանակ»
09:51 25/04/2018  |  ՄամուլՍամվել Կարապետյանը ժամանել էր հեղափոխության օրը. Ինչ է սպասվում առաջիկայում. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]