Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 15 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/15/2020   16:05 Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը. Քոչարյան 07/15/2020   15:56 Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունները. Մարուքյան 07/15/2020   15:47 Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին. Արծրուն Հովհաննիսյան 07/15/2020   15:41 Եղեգիսի ՀէԿ֊երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն 07/15/2020   15:26 Մեր զոհերը ենթադրաբար եղել են երկու «կամիկաձեների» արդյունքում. Անդրանիկ Քոչարյան 07/15/2020   15:18 Ուշադրություն. Օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի 07/15/2020   15:03 Մեկնարկել է Հնդկաստանի քաղաքացուց շորթմամբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնատար անձանց գործով նիստը 07/15/2020   15:00 Պաշտոնական. Նախագահի հրամանագրով վերջին օրերին զոհված 4 զինծառայողները պարգեւատրվել են 07/15/2020   14:53 Դավիթ Գրիգորյանի գործով դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել 07/15/2020   14:42 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրման իրավունք կտրվի ԱԺ նախագահին․ նախագիծը քննարկվում է 07/15/2020   14:37 Նախագիծը հակասում է Աշխատանքային օրենսգրքին. Իսայան 07/15/2020   14:34 Կիրականացվեն Մինսկ-Երեւան-Մինսկ, Մոսկվա-Երեւան, Լոս Անջելես-Երեւան-Բոստոն չվերթներ. Քաղավիացիայի կոմիտե 07/15/2020   14:29 Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Սամվել Մարտիրոսյան 07/15/2020   14:25 Դատարանը վերահաստատել է «Վստրեչի Ապերի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 07/15/2020   14:22 Կարող է «սամասուդի» արժանանան ու իշխանությունները չհասցնեն փրկել նրանց․ Արմեն խաչատրյանը՝ ԶԼՄ հրապարակումների մասին 07/15/2020   14:14 «Ուղղաթիռների տեղաշարժը որևէ կապ չունի սահմանին ծավալվող գործողությունների հետ». ՊՆ մամուլի խոսնակ 07/15/2020   14:03 Ադրբեջանի իշխանություններն առնվազն դեմ չէին հակահայկական ցույցին. ադրբեջանագետ 07/15/2020   13:59 Թուրքիային ներելու քարոզիչները դեռ նույն տոնայնության մե՞ջ են 07/15/2020   13:53 Ռիսկ կա, որ կարող է ստեղծենք իրավունքի չարաշահման հիմք․ Հերիքնազ Տիգրանյան 07/15/2020   13:47 Դուք ձեր իշխանության տակ ռումբ եք դնում այս նախագծով. Մարուքյան 07/15/2020   13:43 Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ 07/15/2020   13:31 Պետք է զգույշ լինել նման իրավակարգավորումներ ում. Արկադի Խաչատրյան 07/15/2020   13:27 Ադրբեջանը միշտ էլ կենդանի վահան է դարձրել իր բնակավայրերն ու քաղաքացիներին. Փորձագետ 07/15/2020   13:16 Նախագիծը պետք է վերաբերի մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում տրված անձանց՝ Նարեկ Զեյնալյանը՝ Հովակիմյանին 07/15/2020   13:10 Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան 07/15/2020   13:05 Պետք չէ ընդհանրական մոտեցում ցուցաբերել. հղի է վտանգավոր հետեւանքներով. Միրզոյանը՝ Հովակիմյանին 07/15/2020   12:45 Կապույտ մզկիթի աշխատակիցներն օգնել են ԱԻՆ ծառայողներին 07/15/2020   12:41 Բաքվում բանակին աջակցության համար կազմակերպված ցույցը վերածվել է իշխանությունների դեմ բողոքի 07/15/2020   12:33 Անաշխատունակ պատգամավորներին իշխող ուժն առաջարկում է քվեարկելու իրավունք տալ 07/15/2020   12:30 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել 07/15/2020   12:24 Հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրեական գործ 07/15/2020   12:20 Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 07/15/2020   12:17 Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ 07/15/2020   12:14 Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհված հերոսների հիշատակը 07/15/2020   12:11 Եթե հրադադարի պայմանավորվածություն լինի, այդ մասին կհայտարարենք. Արծրուն Հովհաննիսյան 07/15/2020   12:08 Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան 07/15/2020   12:06 Տարհանում չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի. Ա. Հովհաննիսյան 07/15/2020   12:04 Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում. Մարուքյան 07/15/2020   11:59 «Սպասում ենք գլխավոր շտաբի հրամանին». Վովա Վարդանով 07/15/2020   11:56 Հակառակորդը 12 կորուստ ունի. Արծրուն Հովհաննիսյան 07/15/2020   11:48 Կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան 07/15/2020   11:43 Ոստիկանության և ԱԻՆ ծառայողները քաղաքացիներին հորդորում են` չանցնել Կապույտ մզկիթի կողքով 07/15/2020   11:40 Կադրային ռակիրովկաներ ոստիկանությունում. «Հրապարակ» 07/15/2020   11:34 Վիրավորվել է 10 զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ՊՆ 07/15/2020   11:32 Հակառակորդը կիրառել է երրորդ բանակային կորպուսի սպառազինության ողջ զինանոցը. Արծրուն Հովհաննիսյան 07/15/2020   11:30 Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը. «Հրապարակ» 07/15/2020   11:25 Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում. «Փաստ» 07/15/2020   11:21 Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ. «Ժողովուրդ» 07/15/2020   11:17 Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից. «Իրավունք» 07/15/2020   11:13 Խոցվել է եւս երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում. Արծրուն Հովհաննիսյան
07/14/2020   10:33 Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ 07/13/2020   19:40 Արմեն Աֆանդյանը նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 07/13/2020   16:58 «Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը». Նաիրի Հոխիկյան 07/14/2020   13:32 «Հերիք եղավ, երբ գա ժամանակը մենք պետք է նախահարձակ լինենք». Սասուն Միքայելյան 07/13/2020   16:11 Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան 07/14/2020   14:43 Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել երկու զինծառայող 07/14/2020   23:55 Բաքվում երթ են կազմակերպել. ԱԺ պատգամավոր 07/14/2020   13:50 Առաջին կրակոցից հետո մեր տղաները կրակողին լռեցրել են. «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն 07/14/2020   19:04 Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը 07/14/2020   16:15 Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից. Լուսանկար 07/14/2020   09:28 «3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել». «Իրատես» 07/14/2020   12:38 Ադրբեջանում էլի զոհեր կան.Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   10:43 Ղազինյան. Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին 07/13/2020   19:04 Պետանվտանգությունը ձերբակալել է Ադրբեջանի Պաշպանության նախկին նախարարին 07/13/2020   16:45 «Մոտիվն, անշուշտ, աշխարհին խաղաղասեր, գերքաղաքակիրթ, «ադրբեջանցիներից բարձր» լինելու մարմաջն է». Հայկ Մարտիրոսյանը՝ Աննա Հակոբյանին 07/15/2020   11:17 Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից. «Իրավունք» 07/14/2020   14:23 Ադրբեջանցի գնդապետ Իլգար Միրզաևը ոչնչացված է 07/14/2020   20:06 Մենք հո թույլ չե՞նք տալու, որ մեր հայրենիքը ինչ - որ քոչվոր ցեղեր գան ու բզկտեն. «Արաբո» ջոկատի հրամանատար 07/15/2020   12:41 Բաքվում բանակին աջակցության համար կազմակերպված ցույցը վերածվել է իշխանությունների դեմ բողոքի 07/13/2020   18:29 Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում. Սուրենյան

Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով 04/23/2018   17:42  |  ԼՐԱՀՈՍ

Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով, որում մասնավորապես ասվում է.

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է.

«Վեհափառ Տե՛ր, Արցախի հարգարժա՛ն նախագահ, պարո՛ն վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք այս հանդիպման իմ խնդրանքին: Վաղը Ապրիլի 24-ն է՝ մեր ժողովրդի համար սուրբ օրը: Օր, որ 100 տարուց ավելի մեր ողջ ժողովուրդը նշել է որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և մեր ազգային ողբերգության օր: Սակայն այս օրերը թեժ են՝ երկրի տարբեր մասերում կան ցույցեր, Երևան քաղաքն անհանգիստ է: Ճիշտ է, սրանք մեծ մասամբ խաղաղ ցույցեր են, սակայն այս լարված վիճակը նաև պայթյունավտանգ է: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը կոչով դիմել է և՛ ժողովրդին, և՛ իշխանություններին, և՛ ոստիկանությանը, որպեսզի կարողանանք ամբողջապես պահպանել խաղաղ վիճակը՝ խաղաղ ցույցեր և խաղաղ արձագանք այդ ցույցերին:

Սակայն վաղը Ապրիլի 24-ն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա ու գնահատի վիճակի և պահի զգայունությունը, կարևորությունը: Օր է, երբ հայերը՝ ինչպիսին էլ լինեն, մեզնից յուրաքանչյուրը ինչպիսի քաղաքական կարծիք էլ ունենա, հանգստություն կամ անհանգստություն, այդ օրը՝ այդ սուրբ օրը մենք չենք կարող վտանգի ենթարկել:

Հետևաբար, խնդրել եմ, որպեսզի հավաքվենք, որպեսզի մեկ անգամ ևս կոչով դիմենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի բոլորս միասին հարգենք Ապրիլի 24-ը՝ մեր զոհերի հիշատակը: Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Եթե մենք չկարողանանք համախմբվել այս օրը՝ Ապրիլի 24-ին, անկախ մեր բոլոր տարբերություններից, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը և մեր ժողովրդին:

Հետևաբար, հրավիրել եմ ձեզ հանդիպման, որպեսզի համաձայնվենք կոչով դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհասփյուռ և հայրենիքում, որպեսզի մեր բոլոր տարբերությունները, կարծիքները գոնե մեկ օրով մի կողմ դնենք, միավորված լինենք այդ սուրբ օրվա և մեր ազգային պայքարի շուրջը և դրանից հետո՝ գուցե ամսի 25-ից սկսած, նորից անցնենք մեր խնդիրների լուծմանը:

Իսկ այդ խնդիրները, ինչպես ասել եմ մի քանի անգամ, ունեն մեկ լուծում՝ երկխոսություն, բանակցություններ»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ ոչ միայն մեզնից յուրաքանչյուրը, այլ յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ բիծ Ապրիլի 24-ի օրվա վրա, ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես երբեք չլինի: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ օրը կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր սրբադասված հայրենակիցների հիշատակին»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի զավակների համար սուրբ ու նվիրական է Ապրիլի 24-ը: Եվ տասնամյակներ շարունակ մենք աղոթքով բարձրացել ենք Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներ՝ մեր խոնարհումը բերել նրանց հիշատակին: Վաղը, նույնպես համոզված եմ, որ ազգիս յուրաքանչյուր զավակ պատասխանատվության զգացումով, զգոն, սթափ վիճակով, իր հոգում աղոթք պիտի բարձրանա հուշահամալիր և իր հարգանքը մատուցի, իր խոնարհումը բերի, հայցի սրբերի բարեխոսություն, որպեսզի մեր հայրենիքը շարունակի բնականոն կյանքով առաջ ընթանալ և անվտանգ դարձնել մեր ժողովրդի կյանքը, հաստատուն, ամուր, կայուն՝ հայոց պետականությունը: Եվ այս մաղթանքը, այս աղոթքը նվիրական պետք է լինի յուրաքանչյուր հայորդու համար, որ պիտի հնչի Ծիծեռնակաբերդի բարձունքից»,-ասել է Վեհափառ Հայրապետը:

«Մեծարգո՛ նախագահ,
Եվ՛ ես, և՛ Արցախի ժողովուրդը ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը, և ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը համարժեք կընկալի այս նախաձեռնությունը և կցուցաբերի այդ անհրաժեշտ վերաբերմունքը»,-ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո՛ նախագահներ,
Հարգարժա՛ն վարչապետ,
Վեհափա՛ռ Տեր,
Սիրելի՛ գործընկերներ,

Ես ուզում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել ձեզ, որ երեկ գիշերը, վերադառնալով արտասահմանից, անմիջապես այցելեցի և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Արարատ Միրզոյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին: Առաջինը, որ կոչ արեցի, որին միանշանակ կողմ եմ, ինչ այստեղ հնչեց՝ Ապրիլի 24-ը մեր միասնության օրն է, դա մեր սուրբ օրն է, և մենք բոլորս պետք է միասին լինենք: Ես առաջարկեցի, որ այսօրվանից սկսած մենք սկսենք մեր գործընթացը՝ նստենք սեղանի շուրջ՝ շատ մանրամասն բացատրելով իրական նպատակներն ու սպասելիքները բոլորի համար՝ ժողովրդի համար, որովհետև այն, ինչ մենք պետք է անենք, մենք ժողովրդի համար ենք անելու: Այսօր էլ հանդիպեցի «Ելք»-ից պատգամավորի, որին խնդրեցի, որ ինքն իր գործընկերներին կոչ անի, որ մենք, սեղանի շուրջ նստելով, այդ ժամանակահատվածում դադարեցնենք հավաքները, որպեսզի կարողանանք հանգիստ, առանց որևիցե ճնշման գնանք, ստեղծենք այն ճանապարհային քարտեզը, որով կարող ենք առաջ գնալ և հանգուցալուծում ունենալ: Այսինքն՝ այսօրվանից սկսած մենք այս առաջարկը պետք է արդեն տանենք առաջ»,-ասել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ապրիլի 24-ի հետ կապվածը այլընտրանք չունի, և ես չեմ կարծում, որ որևիցե հայ համակարծիք չլինի Ձեր ասածի հետ: Ես ողջունում եմ Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությունը, և դա ևս մեկ անգամ հաստատում է, որ բոլոր տարաձայնությունները, բոլոր խնդիրներն այդ օրը պետք է մի կողմ թողնել և անցկացնել Ապրիլի 24-ը: Կգա մյուս օրը, կփորձենք գտնել լուծումներ»,-ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Շնորհակալ եմ պարո՛ն նախագահ,
Ես վստահ եմ, որ նման առաջարկը մեր ժողովրդի կողմից ընկալելի կլինի: Չափազանց կարևոր օր է, և մենք խնդիր ունենք հերթական անգամ աշխարհին ապացուցելու, որ մենք՝ հայերս, նպատակները և դեմ նպատակները, որոնք ունենք, կարող ենք նստել և տրամաբանական պայմանավորվածության գալ, դա անհրաժեշտ է: Եվ ես վստահ եմ, որ մենք լուծում կգտնենք»,-ասել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման մասնակիցներին շնորհակալություն է հայտնել հնչեցրած կարծիքների և իր առաջարկությունը սատարելու համար:
Հանդիպման ավարտին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ԶԼՄ-ների առջև հանդես է եկել հայտարարությամբ.

«Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:39 22/04/2017  |  ԼՐԱՀՈՍՀայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը
12:29 22/04/2017  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀանձնարարվել է կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը
12:35 20/04/2016  |  Միջազգային լրահոսՆյու Յորքի թուրքերը ապրիլի 24-ին հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի առջև
13:50 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀեղինակավոր միջազգային ԶԼՄ-ներն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը
13:12 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍՍտամբուլի Սբ Մարիամ եկեղեցում սկսվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը
11:56 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կայքը Երեւանից ուղիղ հեռարձակում է սգո արարողությունը
11:25 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍHDP քրդամետ կուսակցությունը Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված քայլերթ է կազմակերպել
11:01 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը՝ Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարության մասին. Տխուր ներկայացում
10:46 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի վարչապետն արձագանքել է Պուտինի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը. Հարկ եղած դիվանագիտական քայլերը կձեռնարկվեն
10:23 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԿանադայի վարչապետ. Այս օրը նշում ենք ոչ թե նրա համար, որ մեղադրանք հղենք անցյալին, այլ որպեսզի այն մեզ ավելի լավ ապագա տանի

Արխիվ

[]