ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծեծի ենթարկված լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ 04/19/2018 16:07 | ԼՐԱՀՈՍ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ առավոտյան տեղի ունեցած միջադեպից, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա պատմել է, որ առավոտյան, ժամը 08:30-ին, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, ինքն էլ է գնացել նշված տարածք և փորձել է ֆիքսել մարդկանց, ում վարքագիծը տարբերվել է հավաքի մասնակիցների վարքագծից: Լրագրողը պատմեց, որ մի շարք անձանց թվում ֆիքսել էր նաև այն երկու անձանց, ովքեր հետո հարձակվել են իր վրա:
«Այդ երկուսը նկատեցին, որ ես իրենց նկարել եմ, փորձեցին հեռանալ իմ տեսադաշտից:
Նրանք հեռացան իմ տեսադաշտից, իսկ ես գնացի կառավարության երրորդ մասնաշենքի մուտքի մոտ, կանգնած էի մուտքից մոտ 30 մետր հեռավորության վրա, և տեսա, որ այդ երկուսը կողքս են:
Նրանցից մեկը սև հագուստով էր, մյուսը` կապույտ հագուստով: Կապույտ հագուստով անձը հարցրեց` ինչի՞ ես նկարել ու սկսեց բռունցքներով հարվածել ինձ: Այդ պահին միացավ նաև մյուսը և սկսեցին հարվածներ հասցնել գլխիս, մարմնիս տարբեր հատվածների: Հետո նրանք փորձում էին հեռանալ, ես փորձեցի գնալ հետևներից, որպեսզի ֆիքսեմ, հասկանամ, թե ովքեր են»,- պատմեց լրագրողը:
Նա հավելեց, որ Գարեգին Նժդեհի արձանի մոտ սև հագուստով անձը կրկին փորձել է իրեն հարվածել և իրավիճակ է ստեղծվել, որ երկուսով ընկնում են գետնին:
«Հետո նա վեր կացավ և փախավ, գնաց դեպի Մելիք-Ադամյան փողոց: Այդ ընթացքում ես մոտեցա Բուզանդի փողոցի վրա կանգնած ոստիկաններին, հրեշտակների գումարտակի մի մայորի ասացի, որ լրագրող եմ, միջադեպ է տեղի ունեցել, իսկ նրանք փախչում են: Նա արհամարհական խփեց ձեռքիս` ասելով «գիտենք, որ լրագրող ես»: Դրանից հետո ես միջադեպի մասին տեղեկացրի գործընկերներիս, նրանք ինձ առաջարկեցին շտապ օգնություն կանչել: Դրանից հետո ինձ շտապ օգնության մեքենայով բերեցին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, հետազոտվել եմ, պաշտոնապես ոչինչ դեռ չեն ասել, սակայն ես գիտեմ, որ գլխիս հատվածում ունեմ փափուկ հյուսվածքների սալջարդ»,- մանրամասնեց Տիրայր Մուրադյանը:
Բժիշկներն ասել են, որ նա մի քանի ժամ պետք է հիվանդանոցում մնա, որից հետո կկարողանան դուրս գրվել: Հիվանդանոցում լրագրողին նաև ոստիկանության աշխատակիցներն են այցելել: Տիրայր Մուրադյանը հաղորդում է տվել ոչ միայն միջադեպի, այլ նաև ոստիկանների անգործության վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է. «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ