ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միկրոավտոբուսների վարորդները վիճաբանել են ու ձեռնամարտի դուրս եկել 04/17/2018 21:34 | Քրեական խրոնիկոն

Թիվ 39 երթուղային միկրոավտոբուսի վարորդ Հակոբ Մանուկյանը և թիվ 59 երթուղային միկրոավտոբուսի վարորդ Հրաչյա Սարգսյանը դատապարտվել են իրար նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության մեղադրանքով:
Դատարանը Հակոբ Մանուկյանին ու Հրաչյա Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 2–րդ մասով՝ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն, և դատապարտել նրանց տուգանքի 180.000 ՀՀ դրամի չափով: Այն պետք է վճարվի 12 ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 15.000 ՀՀ դրամի չափով։
Ըստ Հակոբ Մանուկյանին առաջադրված մեղադրանքի, թիվ 39 երթուղային միկրոավտոբուսի վարորդ Հակոբ Մանուկյանը, 22.07.2017թ.՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի 58-րդ շենքի դիմացի հատվածում գտնվող կանգառում չնչին առիթով՝ թիվ 59 երթուղային միկրոավտոբուսի վարորդ Հրաչյա Սարգսյանի կողմից միկրոավտոբուսը կայանելու շուրջ վերջինիս հետ ծագած վիճաբանության ընթացքում, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հասարակության՝ հիշյալ երթուղային միկրոավտոբուսների սրահում գտնվող անձանց, ինչպես նաև պատահական անցորդների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Հրաչյա Սարգսյանի հասցեին և ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով՝ անտեսելով ներկաների դիտողությունները, շուրջ 5 րոպե խաթարել է նրանց անդորրը:
Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել նաև Հրաչյա Սարգսյանին: Ըստ դրա, թիվ 59 երթուղային միկրոավտոբուսի վարորդ Հրաչյա Սարգսյանը, 22.07.2017թ.՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի 58-րդ շենքի դիմացի հատվածում գտնվող կանգառում չնչին առիթով՝ թիվ 39 երթուղային միկրոավտոբուսի վարորդ Հակոբ Մանուկյանի կողմից միկրոավտոբուսը կայանելու շուրջ վերջինիս հետ ծագած վիճաբանության ընթացքում, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հասարակության՝ հիշյալ երթուղային միկրոավտոբուսների սրահում գտնվող անձանց, ինչպես նաև պատահական անցորդների նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Հակոբ Մանուկյանի հասցեին ու ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ կրծքավանդակի շրջանի արյունազեղման և քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով՝ անտեսելով ներկաների դիտողությունները, շուրջ 5 րոպե խաթարել է նրանց անդորրը:
Գործը դատարանում քննվել է արագացված դատական քննության կարգով:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 10:56 Ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության. Ղարամյանը՝ Քյոխին
- 01/25/2021 10:39 Մակունցի Վաշինգտոն մեկնելն այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ. Սարգսյան
- 01/24/2021 22:56 Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք՝ տաղանդից. Մհեր Մկրտչյան
- 01/24/2021 22:27 Իմ թանկագին բազմաշերտ ժողովուրդ, պետականության կորուստը պարզապես բառակապակցություն չէ, հասկացի՛ր. Ռազմագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
- 01/24/2021 11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել
- 01/24/2021 11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները