Թեմաներ
Շաբաթ 03 / 23 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/22/2019   21:07 Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն 03/22/2019   20:58 Հունիսի մեկը հռչակեք ՀՀ ամենակարևոր տոն, Նիկոլ Փաշինյանի ծնունդն ա. Շարմազանով 03/22/2019   20:49 Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը 03/22/2019   20:46 Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր 03/22/2019   20:43 Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին 03/22/2019   19:50 Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել 03/22/2019   19:43 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին 03/22/2019   19:17 Կորել է քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն 03/22/2019   19:08 Վախճանվել է Հայկական ԽՍՀ երկարամյա դատախազ Սուրեն Օսիպյանը 03/22/2019   19:03 ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին 03/22/2019   19:01 Փաստաբանների պալատը և Արարատի մարզպետարանը համագործակցության հուշագիր են ստորագրել 03/22/2019   18:55 Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը 03/22/2019   18:42 Լոռի բերդ գյուղին հարակից ձորում գետն ընկած 15-ամյա երեխան մահացել է 03/22/2019   18:30 Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից 03/22/2019   17:55 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը 03/22/2019   16:48 ՀՔԾ-ն մերժել է Միհրան Պողոսյանին եւ պահանջել հայտնել՝ Հայաստան վերադառնալու ժամկետները 03/22/2019   16:27 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը 03/22/2019   16:19 Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բանակցություններին Արցախի մասնակցությունը պարտադիր է համարում 03/22/2019   16:06 Գիտնականները պարզել են, որ տաք թեյը մահացու վտանգավոր է 03/22/2019   16:03 Մարտի 23-ի համապետական մաքրության օրվա կոնտակտային հեռախոսահամարները 03/22/2019   15:59 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար 03/22/2019   15:50 Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը 03/22/2019   15:41 Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների 03/22/2019   15:36 Այո, ունեմ տեղեկություններ, բայց ոչ կհաստատեմ, ոչ կհերքեմ. Արթուր Վանեցյանը՝ Նաիրի Հունանյանի գործակալ լինելու մասին 03/22/2019   15:34 Գորիսի ավտոճանապարհներին թույլ ձյուն և մառախուղ է 03/22/2019   15:32 Նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին 03/22/2019   15:29 Քաղաքականացնել ԱԱԾ-ի տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնը չարժե. ԱԱԾ տնօրեն 03/22/2019   15:19 «Մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը». Արսեն Բաբայանը՝ ԱԺ մաքրուհիների մասին 03/22/2019   15:02 «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի». Արմեն Աշոտյան 03/22/2019   14:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին 03/22/2019   14:41 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին 03/22/2019   14:35 Իրաքում Տիգրիս գետում խորտակվել է լաստանավ. մահացել է 79 մարդ 03/22/2019   14:32 Էդուարդ Բաբայանի գործով վկա-ոստիկանի ցուցմունքում առկա են հակասություններ 03/22/2019   14:30 «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Aysor.am 03/22/2019   14:25 Նախարար Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր 03/22/2019   14:22 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը 03/22/2019   14:19 Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում 03/22/2019   14:17 Խելացի շունը մի ամբողջ ընտանիք փրկել է մահից 03/22/2019   14:11 ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն Արագածոտի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին 03/22/2019   13:57 Facebook-ը խոստովանել է, որ օգտատերերի գաղտնաբառերը պաշտպանված չեն եղել. պահվել են բաց 03/22/2019   13:54 Տանտերը դիմադրել է զինված չարագործներին 03/22/2019   13:45 Գյումրիում երիտասարդները ծեծել են խանութի աշխատակիցներին 03/22/2019   13:34 Ավակովն Սաակաշվիլիի հնարավոր վերադարձը Կիև համարել է «300 դոլարանոց փիար» 03/22/2019   13:17 «Ջինիշյան» հիմնադրամը նախատեսում է Սևանի ԲԿ-ի կազմում մանկական վերականգնողական կենտրոն կառուցել 03/22/2019   13:14 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել 03/22/2019   13:07 Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր 03/22/2019   12:52 ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն 03/22/2019   12:44 Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերներ Թութին և Ստեֆանո Լազարետտոյին 03/22/2019   12:42 «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցների զանգվածային թունավորման վերաբերյալ քրգործը կարճվել է 03/22/2019   12:39 Առանց տեղումների եղանակը կպահպանվի
03/21/2019   19:32 ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը 03/21/2019   16:06 «Հայինկասացիա» ՓԲԸ–ից 20.000 դոլար հափշտակելու մեջ կասկածվող վարորդը հեռացել է Հայաստանից 03/21/2019   14:28 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների. նախարարը փոփոխություններ է առաջարկել 03/22/2019   18:30 Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից 03/22/2019   11:11 Մ. Սեդրակյանի և Գ. Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. ՀՔԾ 03/22/2019   16:48 ՀՔԾ-ն մերժել է Միհրան Պողոսյանին եւ պահանջել հայտնել՝ Հայաստան վերադառնալու ժամկետները 03/21/2019   13:17 ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ) 03/21/2019   09:29 «Այդ աթոռին իր անիմաստ կյանքն է երկարացնում». Արթուր Դավթյանի հանդիպումը «Իմ քայլի» հետ հետաձգվել է. «Հրապարակ» 03/21/2019   18:42 ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է 03/21/2019   15:28 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժի բոլոր աշխատակիցները կպարգեւատրվեն. ՔԿ նախագահի հանձնարարականը 03/21/2019   14:00 Ժամանակին կնքվել են ստրկատիրական պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում. Սաթիկ Սեյրանյան 03/22/2019   14:32 Էդուարդ Բաբայանի գործով վկա-ոստիկանի ցուցմունքում առկա են հակասություններ 03/21/2019   09:18 Պաշտոնյային անհարիր պահվածք. Հայտնի է Փաշինյանի արած հայտարարության հասցեատերը. «Ժողովուրդ» 03/21/2019   09:55 Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգը. «Հրապարակ» 03/22/2019   09:59 Վանեցյանից էլ են բիզնես խլում. Ինչպես է ուզում Փաշինյանը «պարգևատրել» իր «հավատարիմ» աջակիցներին. «Իրատես» 03/21/2019   17:24 Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ) 03/21/2019   17:00 Առանձնակի դաժանությամբ սպանել է ընտանիքի երեք անդամներին. հետախուզվողը հայտնաբերվել է 03/21/2019   13:01 Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը շարունակում է հացադուլը 03/21/2019   18:09 9-ամյա երեխային մահվան պատճառ դարձած վթարի գործով վարորդը ձերբակալվել է 03/21/2019   20:38 Մանկապիղծը 10 տարի շարունակ տղային պահել է ստրկության մեջ

100 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները 04/15/2018   12:23  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում հանցավորության ընդհանուր վիճակն ու շարժընթացը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների կատարած աշխատանքների եռամսյակային արդյունքները:

Ելնելով հանցագործության հիմնական տեսակներով առկա վիճակից և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ դրանց համադրությունից՝ առանձին հանցատեսակներով ի հայտ բերված որոշ մտահոգիչ միտումների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանցագործությունների հատկապես նախականխմանն ու կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողությունների նախաձեռնման հանձնարարականներ: Մասնավորապես, Արթուր Դավթյանը հանձնարարել է առանձին-առանձին ուսումնասիրել կատարված յուրաքանչյուր ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի դրդապատճառները, պարզել դրանց նպաստող գործոնները և դատախազական ներգործության ողջ զինանոցի կիրառմամբ օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում համապատասխան միջնորդագրեր ներկայացնել ինչպես հետաքննության և նախաքննության մարմինների տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ պատկան մարմինների ղեկավարներին և ուշադրության կենտրոնում պահել դրանց հիման վրա հետագա միջոցառումների իրականացումը:

Առանձին քննարկման առարկա է դարձել ճանապարհատրանսպորտային երթևեկության հետ կապված հանցագործությունների շարժընթացի, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների կանխարգելման, քննության հետ կապված խնդիրները:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 100 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և որ առավել մտահոգիչ է՝ 30 դեպքով կամ 115 տոկոսով ավելացել են երթևեկության կանոնների խախտման՝ մահվան ելքով դեպքերը: Զեկուցվել է նաև, որ դրանց կառուցվածքում շոշափելի քանակ են կազմել ինքնավթարները:

Հաշվի առնելով նշված միտումները, ինչպես նաև հատկապես երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել դատախազական ողջ գործիքակազմը՝ այս հանցատեսակի կանխարգելման, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով օպերատիվ կերպով ապահովել դատախազների անմիջական մասնակցությունը օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներին, իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ շեշտել է ճանապարհային երթևեկության հետ կապված առերևույթ հանցագործություններին առնչվող քրեական գործերով նախաքննությունը հնարավորինս կարճ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ օբյեկտիվ ելակետեր, իսկ նշանակվող փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվեն և տրամադրվեն նախաքննության մարմնին:

Խնդիր է դրվել այս գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս, պահպանելով օրենսդրության պահանջներն ու առաջնորդվելով ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներով առանձնահատուկ ուշադրության արժանացնել ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքները:

Որպես այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման միջոց, ըստ Արթուր Դավթյանի, առկա է պատժողական քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտություն: Մասնավորապես, հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս առանցքային համարել հատկապես պատժի կանխարգելիչ նպատակը՝ մեղադրական ճառերում պատշաճ փաստարկելով այն: Բացի դրանից, հանձնարարվել է հետևել, որպեսզի կատարված հանցավոր արարքներին լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն դատարանների կողմից, ինչպես նաև, կիրառելով դատախազական ներգործության բոլոր հնարավոր կառուցակարգերը՝ հետևել պատիժների հստակ և աներկբա կատարմանը:

Խնդիր է դրվել նաև, ուսումնասիրելով միջազգային փորձը, սեղմ ժամկետներում մշակել օրենսդրական փոփոխությունների և դրանցից ածանցվող ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ: Այն ուղղված կլինի ինչպես ՃԵԿ խախտումների համար վարչական պատասխանատվության, վարորդական իրավունքի տրամադրման, դրանից զրկելու իրավակարգավորումների, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը:

Այս նպատակով Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել 2017թ. ընթացքում ճանապարհային երթևեկության հետ կապված հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը և ներկայացնել հնարավորինս հստակ մոտեցումներ պարունակող առաջարկություններ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/18/2019   13:45 Վրաստանի խորհրդարանում ծեծել են միմյանց

Տեսադարան

03/15/2019   12:23 Ինչպես են ապամոնտաժվում սրճարանները

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]