Թեմաներ
Շաբաթ 03 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2020   12:12 ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   11:51 Dasaran-ը հայտնվեց աշխարհի ԹՈՓ ընկերությունների կազմում, որոնք լավագույնս իրականացնում են հեռավար կրթություն այս օրերին 03/28/2020   11:35 Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել 03/28/2020   11:32 Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը. Արտակ Զաքարյան 03/28/2020   11:22 «Աերոֆլոտը» հայտարարել է կշարունակի թռչել եվրոպական մի քանի քաղաքներ. Ինտերֆաքս 03/28/2020   11:18 Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է․ Արայիկ Հարությունյան 03/28/2020   10:40 Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից․ Սուրենյան 03/28/2020   10:33 Վեց ժամով արգելվում է որոշ սուպերմարկետների որոշ մասնաճյուղերի գործունեությունը 03/28/2020   10:16 ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/28/2020   09:55 Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:51 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:36 1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:30 Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:23 Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:20 Տնտեսական դժվարության պատճառներից մեկը․ «Հայաստանի Հանրապետություն» 03/27/2020   23:48 «Պոբեդան» հայտարարել է երկու ամսով բոլոր չվերթների դադարեցման մասին. Ինտերֆաքս 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/27/2020   22:01 Շանհայն առաջին անգամ դարձել է աշխարհի չորրորդ խոշորագույն ֆինանսական կենտրոնը 03/27/2020   21:28 Ֆրանսիայում կարանտինը երկու շաբաթով երկարաձգվել է. Ինտերֆաքս 03/27/2020   21:13 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին 03/27/2020   20:45 Պետք է լուծումներ գտնել, մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում, չպետք է սովի խնդիր ունենան. Միքայել Մելքումյան 03/27/2020   20:39 ԱԻ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս կա. ևս 11-ը մեկուսացված են 03/27/2020   20:31 Լրագրող -վարչապետը հասկանում է, որ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու. քաղտեխնոլոգ 03/27/2020   20:28 Այս ընթացքում ԱԻՆ ճգնաժամային ազգային կենտրոնը ստացել է 500 ահազանգ 03/27/2020   20:16 Բավականաչափ ՓՄՁ-ներ չեն կարողանա աջակցման ծրագրից օգտվել իրենց պատմությունների պատճառով. Մակարյան 03/27/2020   20:08 Գործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը չի ստուգվելու, օրենքը չի նախատեսել 03/27/2020   19:53 ՄԻԵԴ-ը դադարեցրել է հայցերի ընդունումը 03/27/2020   19:44 ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով. interfax.ru 03/27/2020   19:35 COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ 03/27/2020   19:28 Այսպես ասաց Սոս Սարգսյանը 03/27/2020   19:20 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում 03/27/2020   19:14 Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց. Յուրի Խաչատուրովի փաստաբան 03/27/2020   19:04 Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. Նախագահ 03/27/2020   19:00 Սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները. վարչապետ 03/27/2020   18:56 «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարբեր անտառային տեղամասերում ապօրինի հատված 257 ծառ է հայտնաբերվել. քրեական գործ է հարուցվել 03/27/2020   18:53 Ucom-ը կարանտինային հսկողության տակ գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսույթամբ 03/27/2020   18:52 Մենք առաջարկել ենք, որ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ գումարվի . Դավիթ Իշխանյան 03/27/2020   18:49 Կորոնավիրուսի հիվանդների թվով առջեւում են Երեւանն ու Կոտայքը 03/27/2020   18:42 Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/27/2020   18:33 Կառավարությանն առաջարկել էի սպասարկման և տուրիզմի ոլորտի ՓՄՁ-ներին դրամաշնորհ տրամադրել, որ ներքին ռեսուրսները լավացնեն. Գագիկ Մակարյան 03/27/2020   18:03 «Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին». Սերժ Սարգսյանի ուղերձն արցախցիներին 03/27/2020   17:56 Առաջիկայում հակակոռուպցիոն դատարան կստեղծվի, դատախազությունում էլ՝ մասնագիտական ստորաբաժանում. նախարար 03/27/2020   17:51 Չինաստանը ժամանակավորապես դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում գործող վիզա ունեցողների մուտքը երկիր. ՀՀ ԱԳՆ 03/27/2020   17:47 Փրկարարները դին իջեցրել են սարից 03/27/2020   17:41 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ 03/27/2020   17:33 Ռուսաստանի համար երկրորդական չէ, թե ով է Արցախի նախագահը. արտահոսքը հնարավոր է ազդի ընտրությունների արդյունքների վրա 03/27/2020   17:28 Քաղաքացին ահազանգում է խաղաղապահ զորքերում կան վատառողջ զինծառայողներ. ՊՆ-ն պնդում է նման գանգատներով զինծառայող բուժկետ չի դիմել 03/27/2020   17:22 Կոմունալ վճարումներն արգելված գործունեություն չէ
03/26/2020   15:15 Մարզահամերգային համալիրը կարող է վերածվել մեծ «հիվանդանոցի», որտեղ մահճակալներ կտեղադրվեն կորոնավիրուսով հիվանդների համար 03/27/2020   13:49 Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է.ընդհանուր առմամբ 5 դեպք 03/26/2020   23:47 Սյունիքում 52-ամյա տղամարդը բռնաբարել է նախկին կնոջը 03/26/2020   18:06 Երեւանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքը 03/26/2020   13:53 3 զինծառայողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրանք նախապես մեկուսացված են եղել. Դավիթ Տոնոյանի պարզաբանում է տարածել 03/27/2020   18:42 Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/27/2020   10:05 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի 03/27/2020   12:29 Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/27/2020   09:11 Հայտնի է իշխանությունների՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի անունը. Ով է նա․ «Ժողովուրդ» 03/27/2020   18:49 Կորոնավիրուսի հիվանդների թվով առջեւում են Երեւանն ու Կոտայքը 03/26/2020   17:59 Երեւանում կեղծ ոստիկանը մարդկանց է առեւանգել ու գումար հափշտակել 03/27/2020   19:14 Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց. Յուրի Խաչատուրովի փաստաբան 03/26/2020   13:56 Կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում, Կոտայքում և Երևանում են. նախարար 03/26/2020   16:26 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել 03/26/2020   19:52 Հիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան 03/27/2020   10:19 ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին հարցաքննության կկանչեն․ «Ժողովուրդ» 03/26/2020   19:21 ԲԴԽ-ն ցուցաբերում է ակնհայտ անգործություն. Նորմատիվային ակտով լուծում պահանջող հարցի քննարկումը վերահասցեագրել է Երեւանի դատարանի նախագահին 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/27/2020   09:05 Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել. Խոսքը Շմայսի որդու մասին է․ «Ժողովուրդ»

Նորագույն տեխնոլոգիաներն սահմանափակում են երեխաների խոսելու ցանկությունը. մասնագետ 04/15/2018   13:03  |  Առողջություն

Խոսքը երեխայի զարգացման գործընթացի ամենակարևոր գործոններից մեկն է, որի խանգարումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Doctors.am-ի հետ հարցազրույցում լոգոպեդ Անուշ Բաբայանը ներկայացնում է լոգոպեդական խնդիրներն ու խորհրդատվության նպատակները և խոսում առաջիկա անելիքների մասին:

-Ո՞ր խնդրի առկայության դեպքում պետք է դիմել լոգոպեդին:

-Ցանկացած խոսակցական խնդրի դեպքում լոգոպեդին դիմելու անհրաժեշտությունը ցանկալի է:
Խոսքի խանգարումները բազմաթիվ են`խոսքի լիարժեք բացակայությունից մինչև որևէ հնչյունի սխալ արտասանություն կամ փոխարինում:

Երբ մենք ունենք որևէ հնչյունի Ռ-ի , Դ-ի, Գ-ի խանգարումներ, այդ դեպքերում լոգոպեդն է զբաղվում: Կամ կարող ենք ունենալ խոսքի լիարժեք բացկայություն, խոսքի թերզարգացում ինչը այսօր շատ տարածված է հատկապես նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում, քանի որ նրանք մի քիչ սահմանափակում են երեխայի խոսելու ցանկությունը, հետ են գցում նորմայից և առաջացնում են խոսքի հապաղում:

-Որո՞նք են լոգոպեդական խորհրդատվության հիմնական նպատակները:

-Նախ պետք է հասկանալ երեխան ունի լոգոպեդի միջամտության կարիք, թե ծնողը կարող է հեշտությամբ հաղթահարել այդ խնդիրը: Լինում են դեպքեր, երբ զուտ վիրտուալ վիճակը կարող է խոսքի զարգացմանը խանգարել: Այդ դեպքում անջատում ենք վիրտուալը, երեխայի հետ սկսում ենք շփվել, խաղալ, խոսել և արդյունքում ունենում ենք խոսք: Այդ դեպքում երեխայի խոսքը բնականոն զարգանում է: Բայց եթե մենք ունենք ավելի բարդ խնդիրներ, այսինքն`խնդիրներ, որոնք բերում են խոսքի զարգացման խանգարմանը անկախ տեխնոլոգիական հնարավորություններից, այդ դեպքում ցանակալի է դիմել լոգոպեդին: Ինչքան վաղ սկսենք աշխատել երեխայի հետ, այդքան հաղթահարելու հնարավորությունը ավելի մեծ կլինի:

-Ե՞րբ պետք է անհանգստանալ և դիմել լոգոպեդին:

-Լոգպեդին դիմում են դեռևս մեկուկես տարեկանից, երբ խոսքը նոր է ձևավորվում և խոսքի ձևավորման ընթացքում նկատվում է որևէ խնդիր: Մեկուկես տարեկանում երեխան որոշակի բառապաշար, բառեր պետք է ունենա, եթե չհաշվենք կապակցված փոքրիկ արտահայտությունները` <<ջու, տո>> արտասանական ձևով: Եթե չկա համապատասխան խոսքային ինիցիատիվան, եթե չի արձագանքում ու չի ընկալում իրեն ուղղված խոսքը, իր անվանը տեր չէ, այդ դեպքում ցանկալի է դիմել մասնագետին: Լոգոպեդին դիմում են նաև ձայնային խանգարումների դեպքում:

Երբ երեխան իր տարիքային նորմատիվներին չի համապատասխանում, դա ահազանգ է, որ հնարավոր է երեխան ունի խնդիր: Շատ հավանական է նաև խոսքի հապաղումը: Դա կարող են լոգոպեդի օգնությամբ հեշտությամբ պարզել : Եթե նկատելի է ընկալման խնդիր, եթե չի համապատասխանում խոսքային զարգացումը տվյալ տարիքային շեմին, ապա լոգոպեդի խորհդրատվության կարիք ցանկալի է: 

-Ո՞ր տարիքային խմբերն են խոցելի:

-Խոցելի են հատկապես 2-3 տարեկանը, երբ կապակցված խոսքը նոր է ձևավորվում, այդ շրջանում կարող են հանդիպել տարաբնույթ խոսքային խնդիրներ՝ թլվատությունից մինչև խոսքի տեմպի, ռիթմի սահունության խնդիրներ, անխոսություն  և այլն, 6-7 տարեկանը, երբ բանավոր խոսքին միանում է նաև գրավոր խոսքի յուրացումը, ինչը ավելի բարդ և բազմաշղթա գործընթաց է, քանի որ բացի արտասանական օրգաններից այստեղ միանում են նաև մոտորիկան, կորդինացիան, վերլուծահամադրական գործընթացները, ուշադրոոթյունը, հիշողությունը: Այս բազմաշղթա գործընթացում շղթաներից որևէ մեկի գործումեության հապաղումը կամ դժվարեցումը բերում է գրավոր խոսքին տիրապետելու գործընթացի դժվարեցման: Այս դեպքում ևս կարող է օգնել լոգոպեդը։

Խոցելի են նաև  նորածնային շրջանում գտնվող երեխաները, երբ առկա են օրգանական ախտահարումներ՝ քիմքի ճեղքվածքներ, մանկական ուղեղային կաթված:

Նաև մեծահասակների մոտ կրկին օրգանական ախտահարումներով պայմանավորված կարող է լինել լոգոպեդական միջամտության կարիք, խոսքը վերաբերում է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին (ինսուլտ), ինչը կարող է բերել  խոսքի կորուստի։ Ինչևէ, ցանկացած  տարիքում լոգոպեդի խորհրդատվությունը ցանկալի է:

-Ինչքա՞ն պետք է տևի թերապիայի կուրսը, մինչև ցանկալի արդյունքին հասնելը:

-Թերապիան ըստ էության անհատական է և կախված է խոսքային խանգարման տեսակից և խոսքի ախտահարման վիճակից:
 

-Ի՞նչ արդյունքների կարելի է սպասել:

-Արդյունքը նույնպես կախված է խոսքային խանգրման ծանրության աստիճանից և լոգոպեդական աջակցությունից օգտվելու տևողությունից ու պարբերականությունից: Այսինքն` եթե նպատակաուղված, երկարատև աշխատանք ենք իրականացնում, խոսքս գնում է այն խոսքային խանգարումների մասին, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում և ավելի տեսանելի արդյունք ենք ունենում: Եթե լոգոպեդական ճիշտ աշխատանք է տարվում, այդ դեպքում արդյունքը ակնհայտ է` ունենում ենք հաղորդակցման խնդրի բացակայություն: Սակայն  կարող են լինել  շատ ծանր դեպքեր, որ նույնիսկ լոգոպեդական միջամտությունը ի զորու չէ շտկելու: Կարող են լինել դեպքեր, երբ ունենալով օջախային մեծ ախտահարում՝ ունենանք շատ լավ դինամիկա և հակառակը:

-Հայաստանում պատրաստվում եք լոգոպեդների ասոցիացիա հիմնել: Ինչպե՞ս առաջացավ միտքը:Կպատմե՞ք գաղափարի մասին:

-Միտքը ծնվել է դեռևս մի քանի տարի առաջ: Մտորում էի, ուզում էի հասկանալ` ինչպե՞ս սկսել, ո՞ւմ հետ սկսել, ի՞նչ ձևաչափով սկսել: Եվ, վերջապես, այս տարի հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, ով հանդիսանում է ՀՀ Գլխավոր լոգոպեդը, որոշեցինք ի կատար ածել լոգոպեդների կողմից այդքան սպասված  կառույցի հիմնադրումը:

Փորձում ենք միասին ստեղծել մի կառույց, որը կհամախմբի  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լոգոպեդներին, որովհետև լոգոպեդական խնդիրը այն խնդիրն է, որ կապված է կոնկրետ լեզվի կրող հիվանդների աջակցության հետ: Այսինքն, եթե հիվանդն ունի խոսքի կորուստ, որը հայոց լեզվի լեզվակիրն է, իրեն որևէ տեղ, ամենալավ հնրավորություններով հարուստ վերականգնողական կենտրոններում, եթե չկա հայալեզու մասնագետ, խոսքի վերականգնման հարցում ոչ ոք չի կարողանա օգնել:Ուստի դա սփյուռքի մեր հայ մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատել նաև մայրենի լեզվով և օգնել հայալեզու մեր ազգակցին վերականգնել կորցրած խոսքը: Կառույցը միտված է համախմբել՝ հետապնդելով հենց այդ նպատակը, որպեսզի խնդիր ունեցող անձը աշխարհի ցանկացած երկրում կարողանա դիմել ասոցիացիային և ստանա համապատասխան ուղղորդում, թե իր երկրում ով կարող է իրեն օգնել::

-Ի՞նչ ընթացքում են աշխատանքները:

-Իրավաբանական ձևակերպում շուտով կստանանք, ունենք հստակ կանոնադրություն, սահմանված նպատակներ, խնդիրներ:

-Քա՞նի լոգոպեդ է միավորվում, ինչպե՞ս կարող են դառնալ անդամ:

-Որևէ սահմանափակում չկա: Միայն լոգոպեդները չէ, որ կարող են միավորվել սաոցիացիային: Մեր առաջին խնդիրներից մեկը բազմամասնագիտական կազմի ստեղծումն է, որովհետև լոգոպեդը միայնակ ոչինչ չի կարող անել:Լոգոպեդին օգնում է հոգեբանը, բժիշկը, ֆիոզիոթերապևտը և այլն: Պետք է թիմ լինի: Ուստի լոգոպեդական ասոցիացիայի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով ունի լոգոպեդի կամ ոլորտին հարակից որևէ մասնագիտություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:39 06/04/2018  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականներն ապացուցել են կյանքի երկարացումը քաղցաբուժության միջոցով
11:23 02/04/2018  |  ԱռողջությունՏղամարդկանց մոտ անպտղությունը ևս տարածված խնդիր է
12:32 31/03/2018  |  Մամուլ Աուտիզմը դառնում է հաղթահարելի. պատանիները նաեւ հմտանում են արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում
17:06 16/02/2018  |  ԼՐԱՀՈՍԲժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ և անվճար պաշտպանություն
15:16 10/02/2018  |  Հետաքրքիր է իմանալ5 մթերք, որոնք կպաշտպանեն քաղցկեղից
14:08 07/01/2018  |  ԱնցուդարձՆիհարելու արդյունքում կարող է ամբողջությամբ փոխվել արտաքինը
10:52 07/01/2018  |  Հետաքրքիր է իմանալԴեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան՝ տարիքային փոփոխությունների դեմ պայքարի լավագույն միջոց
16:22 14/12/2017  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները նիհարելու նոր միջոց են հայտնաբերել
16:56 05/12/2017  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները պարզել են, թե ինչպես Է ճարպոտ սնունդը քայքայում օրգանիզմը
11:05 26/11/2017  |  ԱռողջությունՍեռական կյանքն ու ֆիզիկական ակտիվությունը` սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ. Սրտաբան Մարինե Օրդյանը ներկայացնում է առողջ ապրելակերպի կանոնները

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]