ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո 04/14/2018 16:04 | ԳՈՐԾ #

Անչափահասի կողմից ընկերոջ սպանության աղմկահարույց գործով ամբաստանյալ Ս. Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը, առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը:
Դատավճռով Ս. Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման, պատժի սկիզբը հաշվվելու է 23.03.2016թ.-ից:
Քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի. ամբաստանյալ Ս. Մուրադյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 2.243.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում: Քաղաքացիական հայցը մնացած մասով թողնվել է առանց քննության`տուժողի իրավահաջորդին իրավունք վերապահելով հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով:
Նշենք, որ տուժողի իրավահաջորդը ներկայացրել էր քաղհայց 28.791.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով, որից 25.000.000 դրամը որպես տուժողի իրավահաջորդներին՝ ծնողներին, պատճառված բարոյական վնաս, 1.500.000 դրամը որպես հուղարկավորության ծախսեր, 1.098.000 դրամը որպես գերեզմանի բարեկարգման, շիրմաքարի և տապանաքարի ծախսեր, 200.000 դրամը որպես մահվան տարելիցի կազմակերպման ծախս, 743.000 դրամն որպես տուժող Խ. Ղազանչյանին 06.01.2016թ.-ից մինչև 09.02.2016թ.-ն ընկած ժամանակահատվածում ցուցաբերված բուժօգնության ժամանակ օգտագործված դեղորայքի և բժշկական պարագաների գումար, 250.000 դրամը որպես ներկայացուցչի՝ փաստաբանի ծառայությունների դիմաց վճար:
Ըստ մեղադրանքի, Ս. Մուրադյանը 2016թ. հունվարի 6-ին ժամը 20.30-ի սահմաններում Շախսուվարյան փողոցի 8/Ա շենքի բակում ավտոտնակի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խ.Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Ստացած մարմնական վնասվածքներից Խ. Ղազանչյանն առանց գիտակցության գալու 09.02.2016թ. ժամը 06.30-ին հիվանդանոցում մահացել է:
Դատավճռի փոխարեն կայացվեց դատաքննությունը վերսկսելու որոշում
Դատաքննության ժամանակ Ս. Մուրադյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչել է մասնակի և հրաժարվել ցուցմունք տալուց: Նախաքննության ընթացքում նույնպես նա իրեն մասնակի է մեղավոր ճանաչել՝ նշելով, որ տուժողին սպանելու որևէ նպատակ չի ունեցել:
Նախաքննության ընթացքում ի պատասխան հարցի՝ Ս.Մուրադյանը հայտնել է, որ իր աթեիստ լինելու հանգամանքը կեղծիք է, ինքը կնքված է, ունի կնունքի խաչ: Իրեն թվում է, որ իր ընկերները նման պիտակ են ցանկացել կպցնել, քանի որ ինքը չի ցանկացել նրանց ցանկությունը կատարել` նրանց գումար տալ կամ նվեր առնել, որ իրենք գնան ծնունդի, ասել է անչափահաս մեղադրյալը նախաքննության ժամանակ: Անչափահաս մեղադրյալը նաև հայտնել է, որ որևէ աթեիստական միավորման, որևէ կազմակերպության չի անդամակցում և որևէ սոցիալական, աղանդավորական շարժման չի հարում, ինքը քրիստոնյա է, կնքվել է «Սուրբ Սարգիս» եկեղեցում:
Դատարանը հիմնավորված է համարել, որ անչափահաս մեղադրյալ Ս. Մուրադյանը մանուկ հասակից ընկերություն է արել տուժող Խ. Ղազանչյանի և գործով վկա Աբելի հետ։
2015թ. դեկտեմբեր ամսից նրանց հետ հարաբերությունները լարվել են, քանի որ նրանք սկսել են իրենց այլ ձև պահել Ս.Մուրադյանի նկատմամբ։ 2016թ. հունվարի 6-ին տուժողն ու վկան իրենց ընդհանուր ընկեր Գառնիկի հեռախոսահամարից զանգահարել են Ս. Մուրադյանին և ասել, որ գումար տա միասին ընդհանուր ընկեր Վլադի ծնունդին գնալու համար։ Ս. Մուրադյանը գումար չի ունեցել և այդ մասին ասել է նրանց, իսկ նրանք իր հասցեին հայհոյանք են հնչեցրել և պահանջել, որ իջնի բակ: Ժամը 20.30-ի սահմաններում շենքի բակում Ս. Մուրադյանը հանդիպել է Գառնիկին, Աբելին և տուժողին։ Հանդիպման ժամանակ Աբելն ու տուժողը նորից գումար են պահանջել, ամբաստանյալի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և վիրավորել նրան: Դրանից հետո Գառնիկն ասել է, որ գնում է տուն և բոլորով միասին Գառնիկին ճանապարհելու համար գնացել են նրանց շենք, բարձրացել են Գառնիկենց հարկ, որից հետո Գառնիկը մտել է տուն, իսկ ամբաստանյալը, տուժողը, վկա Աբելը միասին գնացել են դեպի Վլադենց տուն։ Ճանապարհին վկան ու տուժողը շարունակել են ամբաստանյալի հասցեին հայհոյանքներ տալ և վիրավորել նրան:
Դատարանն ապացուցված է համարել, որ նրանց հակաբարոյական և հակաիրավական գործողություններից Ս. Մուրադյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվելով հանկարծակի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, Շախսուվարյան փողոցի 8/Ա շենքի բակում ավտոտնակի դիմաց, Խ.Ղազանչյանին իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ /18 հարված/ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Ստացած մարմնական վնասվածքներից Խաչիկ Ղազանչյանն առանց գիտակցության գալու 09.02.2016թվականի ժամը 06.30-ին մահացել է հիվանդանոցում:
Դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել նաև, որ Ս. Մուրադյանից գումար պահանջելու, հայհոյանքներ տալու, վիրավորելու փաստը հաստատված է համարվել նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից: Ըստ դատարանի իրավական վերլուծությունների, Ս.Մուրադյանին առաջադրված մեղադրանքով, մեղադրական եզրակացությամբ ակնհայտ է, որ նախաքննության մարմինը ըստ էության հաստատված է համարել, որ Ս. Մուրադյանը գործել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, սակայն այդ հարցն ընդհանրապես քննության չի առնվել:
Դատարանն՝ իրավական ստուգման և գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գտել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում, որ անչափահաս ամբաստանյալ Ս. Մուրադյանը ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է տուժող Խ. Ղազանչյանին, այլ հիմնավորվում է, որ ամբաստանյալը տուժողի հակաբարոյական և հակաիրավական գործողությունների հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարել է սպանություն:
Բոլոր փորձագետները թե՛ իրենց եզրակացություններով, թե՛ ցուցմունքներով հիմնավորել են, որ գործով ֆիզիոլոգիական աֆեկտի առաջին երկու փուլերը՝ նախապատրաստական ու հակազդման, անվիճելիորեն առկա են ամբաստանյալ Ս. Մուրադյանի մոտ: Նրանց մոտ տարաձայնությունը կապված է ֆիզիոլոգիական աֆեկտի երրորդ փուլի` հետաֆեկտային վիճակի հետ, որը տարբեր փորձագետներ կարող են տարբեր կերպ գնահատել, այդ գնահատումն անհատական է, կոնկրետ չափորոշիչներ գիտությունը չի նախատեսում: Դրանից հետևում է, որ Ս. Մուրադյանի կողմից սպանությունը կատարվել է բուն հոգեկան խիստ հուզմունքի ժամանակ, որը դրսևորվում է ֆիզիոլոգիական աֆեկտի եռփուլային դինամիկայի երկրորդ փուլում, դրա մասին են վկայում նաև հոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները:
Ըստ դատարանի, այդ հոգեկան խիստ հուզմունքի վիճակն առկա է եղել ամբաստանյալ Ս.Մուրադյանի կողմից տուժող Խ.Ղազանչյանին մարմնական վնասվածքներ պատճառելու ժամանակ, ինչի հետևանքով տուժողը մահացել է, հոգեկան խիստ հուզմունքն առաջացել է հանկարծակի, երբ տուժողը գումար է պահանջել, հայհոյանքներ է հնչեցրել ամբաստանյալի և նրա ծնողների հասցեին, վիրավորել է նրան, և սպանությունը տեղի է ունեցել բուն հոգեկան խիստ հուզմունքի ժամանակ, ոչ թե նրանից հետո, ինչի մասին վկայում են նաև քրեական գործում առկա դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/11/2019 01:15 Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
- 02/06/2019 22:32 Ավելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան
- 02/03/2019 02:31 Դատական համակարգը պետք է կարողանա ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից.Գագիկ Խաչիկյան
- 02/01/2019 12:16 Ռոբերտ Քոչարյանի գործով այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը. Արամ Վարդեւանյան
Մեկնաբանություն
- 02/15/2019 14:13 Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով
- 02/15/2019 12:55 Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան
- 02/14/2019 18:43 Էյրբաս ընկերության փոխանցած ուղղաթիռով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ
- 02/14/2019 16:38 Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից.Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/15/2019 22:04 Հրդեհ Սեբաստիայի փողոցում. տուժածներ չկան
- 02/15/2019 01:05 Խոշոր վթար` Երանոս գյուղի մոտ. կան տուժածներ և մեկ զոհ
- 02/13/2019 13:28 Վրաերթ. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
- 02/13/2019 10:29 Ողբերգական դեպք Երևանում. բնակիչը ցած է ընկել շենքի 8-րդ հարկից և մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/15/2019 10:15 «Սիրիա առաքելություն ուղարկելը համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի կողմից». «Ժողովուրդ»
- 02/15/2019 10:02 Դավիթ Տոնոյանի ժամանակ ԱԻՆ-ում խախտումներ են եղել․ ուշագրավ բացահայտումներ․ «Ժողովուրդ»
- 02/15/2019 09:59 «Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել». «Փաստ»
- 02/15/2019 09:50 Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. «Իրատես»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը