Թեմաներ
Կիրակի 07 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/04/2020   23:13 Հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին 07/04/2020   23:02 Մոսկվայից ու Վորոնեժից չարտերային չվերթներ տեղի կունենան դեպի Երեւան. տոմսեր կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   17:43 Դատական դեպարտամենը պնդում է՝ առնվազն 2 անգամ ախտահանվում են ԲԴԽ, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը 07/04/2020   17:06 Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել. միայնակ մայրը մենակ է մնացել իր խնդիրների հետ 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/04/2020   16:37 Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 07/04/2020   16:24 Կասեցումներ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոներում 07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/04/2020   15:30 Հայաստանում տուրիզմի ոլորտում ակտիվությունը հավասարվել է զրոյի 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/04/2020   14:50 «Իշխանությունները նախապատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործմանը». Վահագն Վարագյան 07/04/2020   14:31 ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության. Ղազինյան 07/04/2020   14:22 Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. Ավինյան 07/04/2020   14:15 Արսեն Թորոսյանը կարծիքով՝ Հայաստանի նման երկրները պետք է մասնակցեն ամերիկյան դեղագործական ընկերությունների փորձարկումներին, որից հետո դեղերը արտադրվեն. 07/04/2020   14:06 Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. Գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/04/2020   14:03 Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 07/04/2020   13:56 Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում.Արմեն Մելիքբեկյան 07/04/2020   13:51 28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ 07/04/2020   13:47 Զարուհի Բաթոյանի եկամուտը 2019 թվականին կազմել է 20 մլն 122հազար դրամ 07/04/2020   13:32 Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» սերունդ են փորձում կերտել իշխանությունները. Արման Աբովյան 07/04/2020   13:19 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ 07/04/2020   13:16 Աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 11 միլիոնից ավել մարդ. Worldometers.info 07/04/2020   13:11 Դատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպոյին» արդարացնելու մասին դատավճիռը՝ պահանջելով մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով 07/04/2020   13:09 Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գործընկերներին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ 07/04/2020   12:46 Հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին 07/04/2020   12:17 Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը 07/04/2020   12:04 Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ 07/04/2020   11:55 Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել 07/04/2020   11:40 Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի 07/04/2020   11:26 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 59-ամյա կին է 07/04/2020   11:25 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի 07/04/2020   11:13 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին 07/04/2020   11:04 Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ 07/04/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 580 նոր դեպք է գրանցվել 07/04/2020   10:31 Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում... . Պետրոսյան 07/04/2020   10:24 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 07/04/2020   10:09 Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» 07/04/2020   10:03 Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» . «Հրապարակ» 07/04/2020   09:54 «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի. «Հրապարակ» 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ» 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/04/2020   08:42 Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» 07/04/2020   08:39 Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավերի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ» 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/04/2020   08:22 Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ» 07/04/2020   08:19 Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել.«Հրապարակ» 07/04/2020   00:15 Գենադի Խազանովը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը 07/03/2020   23:49 Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել
07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/03/2020   17:14 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/03/2020   14:50 ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է 07/03/2020   14:21 Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/03/2020   17:22 Կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ կիրառվում է Պլակվենիլ դեղամիջոցը, որը այլ բարդություններ է առաջացնում. Բժիշկ 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/03/2020   18:32 Փակվում և փակման եզրին են հայտնվել լավագույն ռեստորանները 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/03/2020   12:49 ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. Ղազինյան 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ» 07/03/2020   15:27 Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով. Արամ Անտինյան 07/03/2020   22:58 ԱՄՆ-ում ազատ են արձակել՝ 1000 տարվա ազատազրկման դատապարտված մանկապիղծին

«Մերժիր Սերժին նախաձեռնություն»-ը հայտարարությամբ է հանդես եկել 04/14/2018   12:41  |  Քաղաքական

2018թ. ապրիլի 11-ին, Հայաստանի hանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) իր գործադիր մարմնի նիստում ամփոփել է Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահական կառավարման արդյունքները: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Մերժիր Սերժին նախաձեռնություն»-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Նիստին նաև քննարկվել է ՀՀԿ կողմից առաջադրվող վարչապետի թեկնածության հարցը: ՀՀԿ խոսնակ Շարմազանովի խոսքերով, քննարկումն անցել է միասնության, համերաշխության մթնոլորտում և բոլորն առանց բացառության ընդունել են Ս.Սարգսյանի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը: ՀՀԿ գործադիր նիստը Սերժ Սարգսյանից բացի այլ անուն չի քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չենեղել և որևէ մեկի մտքով չի էլ անցել:

ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չունի «ավելի պատասխանատու», «ավելի պատրաստված», «ավելի փորձառու», «ավելի իմաստուն», «մարտահրավերներին ավելի ճիշտ դիմակայելու և պետությունն ուգործադիր մարմինն առաջնորդելու ավելի պատրաստ» թեկնածու, քան Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ հասարակությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձևավորելու մանդատը մինչև 2022 թվականը տվել է ՀՀԿ-ին, ուստի վերջինս առաջնորդվելով իր «միակ պատվիրատուի»՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատվերով առաջադրելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.

1. Ս.Սարգսյանն իր կառավարման 10 տարիների համար հաշվետու և պատասխանատու պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև, այլ ոչ թե ընդամենը քննարկի արդյունքներն իր կուսակիցների հետ։

2. ՀՀԿ-ն ընտրություններում ստացել է առավել ձայներ ոչ արդար մրցակցության պայմաններում և համատարած ընտրակաշառքի միջոցով՝ օգտագործելով վարչական ռեսուրսները, ինչի խոսուն ապացույցն են ՀՀԿ օգտին ձայներ ապահովելու նպատակով ՍԱՍ խանութների ցանցում աշխատողների վրա գործադրվող ճնշումների և դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ակտիվ ներգրավման վերաբերյալ բացահայտումները:

3. 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը ղեկավարել է ոչ թե Ս.Սարգսյանը, այլ կուսակցության ուրիշ գործիչներ: Վերջինիս անունը նույնիսկ չի օգտագործվել ՀՀԿ նախընտրական քարոզչության նյութերում, թերևս հաշվի առնելով Ս.Սարգսյանի ցածր վարկանիշը: Ուստիև, ՀՀԿ օգտին քվեարկող և որևէ քաղաքացի իր ձայնը չի տվել Ս.Սարգսյանին:

4. ՀՀԿ-ն և նրա խոսնակը Ս.Սարգսյանին համարում են․

-«պատասխանատու»՝ այն դեպքում, երբ նա ակնհայտ ստախոս է և չի իրականացնում նույնիսկ հրապարակային կերպով տված իր խոստումները: Ս.Սարգսյանն հրաժարվում է ՀՀվարչապետ չառաջադրվելու իր իսկ տված խոստումից: Հիշեցնում ենք նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման, Երևան Ստեփանակերտ թռիչքուղու բացման, նոր ատոմակայանի կառուցման, աղետի գոտու վերականգնման մասին նրա սին խոստումները.

-«պատրաստված»՝ այն դեպքում, երբ նա առանց գրված տեքստի չի կարողանում ձևակերպել իր խոսքը և հայտնվում է զավեշտալի ու անհարմար վիճակներում: Զորօրինակ՝ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցը կամ քաղաքացիների հետ ոչ պաշտոնական շփումները․

-«փորձառու»՝ այն դեպքում, երբ նրա ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը Հայաստանի արտաքին պարտքը 1.9 մլրդ դոլարից հասցրել է 6.8 մլրդ դոլարի.

-«իմաստուն»՝ այն դեպքում, երբ Ֆրիդոմ Հաուսի «Անցումային փուլում գտնվող պետությունների 2018թ.» զեկույցի համաձայն Հայաստանը մոտեցել է լիովին կոնսոլիդացված ավտորիտար երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի և Միջին Ասիայի բռնապետությունների խմբին.

-«մարտահրավերներին ճիշտ դիմակայելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան պատերազմում 800 հա տարածքի կորուստը սկզբում փորձել է թաքցնել, այնուհետ այնանվանել է անպետք ու ամայի տարածք․

-«պետությունն առաջնորդելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ մի գիշերվա մեջ ՌԴ նախագահ Պուտինի ճնշման տակ նա կտրուկ շրջել է Հայաստանի զարգացման կուրսը և երկիրը հայտնվել է Եվրասիական տնտեսական միության կազմում:
Այսքանից հետո ՀՀԿ-ն Ս.Սարգսյանին հրամցնում է որպես միակ և անփոխարինելի վարչապետ՝ ցույց տալով կուսակցության սնանկությունը, ինչպես նաև իր անպատասխանատվությունը պետության և քաղաքացիների առաջ:

Ս.Սարգսյանը իշխանության է եկել 2008թ. մարտի 1-2-ի սպանդի միջոցով, և իր իշխանությունը վերահաստատել է 2013թ. կեղծված նախագահական ընտրությունների միջոցով: 2015թ.-ին նա կեղծված հանրաքվեի միջոցով փոխել է սահմանադրությունը և կառավարման համակարգը և այժմ պատրաստվում է իշխանության վերադառնալ վարչապետի կարգավիճակով՝ փաստացի պահպանելով նախկին նախագահի հիմնական լիազորությունները:

#ՄերժիրՍերժին նախաձեռնությունը հայտարարում է, որ իր վերջնանպատակն է Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Այս ճանապարհին ներկայիս հիմնական խոչընդոտը ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու Սերժ Սարգսյանն է, որի վերարտադրության պարագայում շարունակվելու է երկրի կողոպուտը, ժողովրդի հարստահարումը, պետության թուլացումը և արտագաղթը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:15 14/04/2018  |  ՄամուլԿեղծ օրակարգ է ընդդիմության օրակարգը. Շարմազանով «Հրապարակ»
10:06 14/04/2018Որոշել են թաքուն պահել ՀՀԿ ԳԽ նիստի ժամն ու տեղը. «Հրապարակ»
09:40 14/04/2018  |  ՄամուլԱԺ բակ մտնող մեքենաների ստուգման ռեժիմը խստացվել է. «Ժողովուրդ»
09:27 14/04/2018  |  ՄամուլՀՀԿ-ում որոշել են խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձոր քաղաքում. «Ժողովուրդ»
09:16 13/04/2018«Նիկոլից ամեն ինչ սպասելի ա». «Հրապարակ»
14:08 12/04/2018  |  Քաղաքական«Ծառուկյան» խմբակցությունն առաջիկայում կհայտնի դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ
09:24 12/04/2018Հովիկ Աբրահամյանի որդին չի ենթարկվի Ծառուկյանին և կողմ կքվեարկի. «Ժամանակ»
09:57 11/04/2018  |  Մամուլ«Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի՞ վարչապետի թեկնածությանը. «Հրապարակ»
10:43 10/04/2018  |  ՔաղաքականՎարչապետի ընտրության անցկացման մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
16:26 09/04/2018  |  ՔաղաքականՀՀԿ-ն մի քանի օրից կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը. Վահրամ Բաղդասարյան

Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]