Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Մերի Մարգարյանն անբուժելի հիվանդ չի եղել, և միայն բժիշկների անգործության և ոչ բարեխիղճ վերաբերմունքն է հանգեցրել ծննդկանի և նրա դստեր մահվան. Մարինե Թովմասյան 04/11/2018   13:01  |  Դատական ռեպորտաժներ

Ամբաստանյալի աթոռին հայտնված «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը հավատարիմ չեն մնացել բժշկի երդմանը և անտարբերության են մատնել ընդամենն իրենցից մասնագիտական օգնություն խնդրած ծննդկանին: 

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով ճառով հանդես գալով` նշել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մարինե Թովմասյանը:

Ըստ փաստաբանի՝ նրանք պարտավոր էին շատ արագ արձագանքել ծննդկանի հիվանդագին վիճակին, պարտավոր էին ցուցաբերել հնարավոր, ընդհուպ մինչև ծայրահեղ բժշկական միջամտությունները, սակայն բժիշկների անգործությունը, ոչ պատշաճ ու ոչ բարեխիղճ վերաբերմունքը հանգեցրել է Մերի Մարգարյանի և նրա դստեր՝ Մարիա Հարությունյանի կյանքի կանգին: Մերի Մարգարյանն անբուժելի հիվանդ չի եղել, իսկ տվյալ իրավիճակում վերջինիս հիվանդագին վիճակն ևս անբուժելի չի եղել, որի պարագայում գուցեև հասկանալի կլիներ նման վարքագիծը:

Այսպիսով, գործի փաստական հանգամանքներին անդրադառնալով` փաստաբանը նշում է, որ Մերի Մարգարյանը հաշվառված է եղել «Շենգավիթ» ԲԿ-ում հղիությունը վարող բժիշկ է ընտրվել Շուշանիկ Բախշյանը:

2015 թ. հուլիսի 23-ին հղի Մերի Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, որը դրսևորվել է մարմնի բարձր ջերմությամբ և հղին այդ մասին անմիջապես տեղեկացվել է բժիշկ Շուշանիկ Բախշյանին, ով էլ հղիին չհոսպիտալացնելով և հետազոտության չենթարկելով, հեռախոսակապի միջոցով դեղորայքային նշանակումներ է կատարել՝ անտարբերություն դրսևորելով հղիի օրգանիզմում նշանակված դեղորայքային ազդեցության նկատմամբ:

Նշված փաստն հիմնավորվել է Մերի Մարգարյանի հարազատների՝ գործով հարցաքննված և դատակոչված վկաների, Շուշանիկ Բախշյանի, Հայկ Հարությունյանի դատաքննական ցուցմունքներով, քրեական գործում առկա և դատաքննության ընթացքում հետազոտված հեռախոսազանգերի վերծանումներով, հեռախոսային հաղորդագրություններով:

2015 թվականի հուլիսի 24-ին Մերի Մարգարյանի մոր՝ Թերեզա Ստեփանյանի պահանջով Շուշանիկ Բախշյանը հիվանդանոցում ընդունել է ջերմող հղիին:

Շուշանիկ Բախշյանը մակերեսային հետազոտությունից հետո Մերի Մարգարյանին և հարազատներին հավաստիացնելով, որ որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել, ճանապարհել է տուն: Տնային պայմաններում հղին շարունակել է ջերմել և ունեցել վատ ինքնազգացողություն:

2015 թվականի հուլիսի 25-ին գանգատներով՝ մարմնի թուլություն, մարմնի բարձր ջերմություն, հղին դարձյալ դիմել է «Շենգավիթ» ԲԿ՝ իրեն անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, սակայն ոչ Շուշանիկ Բախշյանի և ոչ էլ նշված օրը հերթապահ բժիշկ Անի Բաբելյանի կողմից բժշկական օգնություն չի ցուցաբերվել:

Նշված օրը հիվանդանոցում, դարձյալ հավաստիացնելով, որ հղիի և պտղի կյանքին վտանգ չի սպառնում, ինչպես նաև հոսպիտալացման անհրաժեշտություն չտեսնելով հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանն առանց հիվանդին տեսնելու ճանապարհել է տուն:

Ըստ տուժող կողմի՝ հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանի կողմից բարձր ջերմությամբ հոսպիտալացման մասին որոշում չկայացնելը հանգեցրել է անդառնալի կորստի:

Անդրադառնալով Բաբելյանի ցուցմունքներին Մարինե Թովմասյանը նշել է, որ դատաքննության ընթացքում հարցաքննված ամբաստանյալ Բաբելյանի ցուցմունքները իրենք արժանահավատ չեն համարում, մասնավորապես, այն որ Բաբելյանը հետազոտել է Մերի Մարգարյանին:

Նշված օրը Մերի Մարգարյանի հարազատներն Անի Բաբելյանին չեն տեսել, ավելին, նրանց այն պահանջին, թե ցանկություն ունեն հանդիպել հերթապահ բժշկին, բուժքույր Նինա Զոհրաբյանը պատասխանել է, որ հերթապահ բժիշկը վիրահատության է, նայել է հետազոտության արդյունքները, փոխանցել, որ ամեն ինչ նորմալ է, միաժամանակ Նինա Զոհրաբյանը Մերի Մարգարյանի հարազատներին է փոխանցել հետազոտման արդյունքները, որը սովորաբար պետք է կցվեր հիվանդության պատմագրին: Բացի դա, համաձայն «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից տրված տեղեկանքի Անի Բաբելյանը 2015 թվականի հուլիսի 25-ին, ժամը 20:10 մինչև 21:30-ը մասնակցել է վիրահատության, մինչդեռ հոսպիտալացման մերժման մատյանի մեջ գրառումը կատարվել է ժամը 19:40-ին: Իսկ Մերի Մարգարյանն ու իր հարազատները «Շենգավիթ» ԲԿ-ից դուրս են եկել մինչև ժամը 18:15-ը:

Շուշանիկ Բախշյանի կողմից բարձրացրած այն հարցին, որ ինքը ցանկացել է հետազոտությունների արդյունքով նախ հերքել հեպատիտի առկայությունը, ապա ըստ փորձագետ-մասնագետի հիմնավորման՝ Մերի Մարգարյանի մոտ առհասարակ հեպատիտի նախանշաններ առկա չեն եղել, բոլոր կլինիկական դրսևորումները խոսել են բազմաօրգանային անբավարարության մասին, որը պարտավոր էին ախտորոշել և բուժման տակտիկա մշակել:

Տուժող կողմն արժանահավատ չի համարում գործով դատակոչված վկաներ, Շենգավիթ ԲԿ-ի անձնակազմի դատաքննական ցուցմունքները, ցուցմունքներ, որոնք նախաքննության ընթացքից փաստերի խեղաթյուրմամբ շարունակվել են ընդհուպ մինչև դատաքննություն:

Փորձագետ Ռազմիկ Աբրահամյանն իր դատաքննական ցուցմունքով պնդեց, որ Մերի Մարգարյանի մոտ առաջացած ախտաբանական վիճակի լավագույն հանգուցալուծումը՝ կեսարյան հատման եղանակով ծննդալուծում իրականացնել էր, որի արդյունքում փրկությունը մեծ կլիներ՝ ինչպես Մերի Մարգարյանի, այնպես էլ նրա պտղի: Ավելին, Մերի Մարգարյանը ենթակա է եղել հոսպիտալացման դեռևս 2015 թվականի հուլիսի 23-ից, երբ գանգատվել է բարձր ջերմությունից՝ մինչ 39,4 աստիճանի:

Փաստաբանը նաև նշել է, որ փորձագետ Գագիկ Հարությունյանի դատաքննական ցուցմունքներով հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանը ենթակա է եղել հոսպիտալացման 2015 թվականի հուլիսի 23-ից, երբ գանգատվել է մարմնի բարձր ջերմությունից, ընդհանուր թուլությունից, իսկ 2015 թվականի հուլիսի 25-ին մանկաբարձ գինեկոլոգ Անի Բաբելյանի կողմից հղիին չհոսպիտալացնելն եղել է չհիմնավորված, քանի որ այն գանգատները, որոնք ներկայացրել է 2015 թվականի հուլիսի 26-ին և որի պարագայում ժամը 16:30-ին հոսպիտալացվել է, նույն գանգատները ներկայացվել է նաև 2015 թվականի հուլիսի 23-ին, 24-ին և 25-ին, սակայն անհասկանալիորեն չի հոսպիտալացվել: Տվյալ իրավիճակում, քանի որ գեստոզը, սկզբնական փուլում ընթացել է ոչ այնքան արտահայտված, ուստի նպատակահարմար էր հղիին պահել դինամիկ հսկողության տակ՝ զուգահեռաբար արտապլանային հետազոտություններ կատարել և կրկնել որոշակի ժամանակ անց, ինչը ցավոք տվյալ պարագայում չի իրականացվել:

Միևնույն ժամանակ ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ դատակոչված վկաներ Էրեբունու ԲԿ-ի բուժանձնակազմի ցուցմունքներով հիմնավորվել է, որ «Շենգավիթ» ԲԿ-ից Մերի Մարգարյանը տեղափոխվել է իրենց կենտրոն ծայրահեղ ծանր վիճակում, առանց համապատասխան հետազոտությունների արդյունքների, վիճակին ոչ համապատասխան գնահատմամբ և առանց լիարժեք ախտորոշման: Իրենք կարևորություն են տվել հիվանդի կյանքի հնարավորինս արագ փրկությանն և ոչ փաստաթղթերի ձևակերպմանը:

Նշենք նաև, որ Ըստ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի կողմից Էրեբունի ԲԿ-ին տրված էպիկրիզի՝ հղին ընդունվել է 26.07.15թ, ժամը 16:30-ին՝ գանգատվելով բարձր ջերմությունից, ընդհանուր թուլությունից: Տվյալ ջերմությունը նկատվել է 23.07.15թ.-ից՝ 37,5 0C և բարձրացել մինչև 39.10C, առաջին երկու օրվա ընթացքում օգտագործել է հեղուկներ, վիտամին C, պարացետամոլ: 26.07.15թ. ստացիոնարում կատարվել են անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտություններ, որոնք գտնվել են նորմայի սահմաններում: Մեզում հայտնաբերվել է 0,33 սպիտակուց, լեյկոցիտներ-15-17, խտությունը-1018: 26.07.15թ. ժամը 04:00-ին հիվանդի մոտ նկատվել է միանգամյա փսխում: Հետագա ուսումնասիրությունների հիման վրա ախտորոշվել է սուբարախնուիդալ արյունազեղում, խորհուրդ է տրվել ՄՌՏ հետազոտություն և բուժում բազմապրոֆիլ հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն այդ պայմաններում հղին չի հոսպիտալացվել:

Բժշկի կողմից ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մերի Մարգարյանը ծննդալուծումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ճառն անավարտ է մնացել և կշարունակվի հաջորդ դատական նիստում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:59 06/04/2018  |  Դատական ռեպորտաժներՄեղադրողը միջնորդեց մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման
18:44 13/03/2018  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածին երեխայի մահվան գործով դատաքննության ավարտ հայտարարվեց
11:49 14/02/2018  |  ԼՐԱՀՈՍԹեև բողոքի ակցիան հետաձգվել էր, սակայն կան փաստաբաններ, ովքեր շարունակում են
19:15 30/01/2018  |  Դատական ռեպորտաժներԻ՞նչ կապ ունի քննչական բաժնի ինտերնետային կապ ունենալը քրեական գործ հարուցելու հետ. Շուշանիկ Բախշյանի պաշտպանը միջնորդություններով հանդես եկավ
17:19 16/01/2018  |  Դատական ռեպորտաժներՇուշանիկ Բախշյանի գործով դատախազը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես կգա
16:03 03/10/2017Թարգմանչական կազմակերպությունն անգործության է մատնվել. Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով հիվանդության պատմագրերը պատշաճ չի թարգմանվել
12:35 25/07/2017  |  Դատական ռեպորտաժներԾննդկանի մահվան գործով ամբաստնվող բժշկուհին հրաժարվում է պատասխանել հարցերին
15:44 11/07/2017  |  Դատական ռեպորտաժներՇուշանիկ Բախշյանը գտնում է, որ ինքը թերացում չի ունեցել եւ կրկին նույն գործողությունները կաներ
19:08 27/06/2017  |  Դատական ռեպորտաժներHELLP-ի մասին ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել. պնդում է ամբաստանվող բժիշկը
10:50 13/06/2017  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրողը արձակուրդում է. դատական նիստը չկայացավ

Արխիվ

[]