Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահի վերաբերյալ գործով վկաները բերման կենթարկվեն 04/11/2018   18:24  |  Դատական ռեպորտաժներ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի վերաբերյալ դատարանում քննվում է առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, որն առաջացրել է ծանր հետևանքներ, մեղադրանքով գործը:

Ըստ մեղադրանքի, Արա Կիրակոսյանը՝ հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը, նույն Բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնուն` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և հիշատակված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է «Էրմանո» ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ որոշումը: Դրա արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:

2013թ. փետրվարի դրությամբ «Հայբիզնեսբանկի» ծրագրային վարկավորման վարչության պետ, գործով վկա Հրաչյա Պետրոսյանը հայտնեց, որ մասնակցել վարկային կոմիտեի նիստին, սակայն ի՞նչ է որոշվել, չի հիշում, որքան հիշում է, «Էրմանո» ՍՊԸ-ին վարկի տրամադրումը հաստատելուն կողմ է քվեարկել, սակայն հաստատ չի կարող ասել: Որևէ մեկը բանկի ղեկավարությունից իրեն չի խնդրել կողմ քվեարկել: Ըստ վկայի, ինքը չի հիշում նաև, թե որքան գումարի վարկ է տրամադրվել:

Վկան հայտնեց, որ Բանկի վարչության նախագահի ու վարկառու կազմակերպության սեփականատիրոջ միջև բարեկամական կապի մասին իմացել է գործի քննության ընթացքում:

Էական հակասությունների պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում նա, մասնավորապես, նշել է Բանկի վարչության նախագահի՝ վարկառու կազմակերպության սեփականատիրոջ հետ բարեկամական կապի մասին: Վկան նախաքննության ժամանակ՝ ի պատասխան քննիչի հարցին, հայտնել է, որ բանկի վարչության նախագահն իր վերադասն է, և ինքը լիազորություն չի ունեցել, որպեսզի բարեկամական կապի առկայության հետ կապված արգելի վարչության նախագահին մասնակցել քվեարկությանը: Վկան հայտնել է նաև, որ Արա Կիրակոսյանը չի առաջարկել իրեն կողմ քվեարկել:

Դատարանում պաշտպանական կողմի ու վկայի միջև քննարկում ծավալվեց բարեկամ-ազգակից հասկացությունների միջև տարբերությունների ու վկայի սուբյեկտիվ ընկալումների շուրջ: Ի պատասխան՝ հնչեց ընդհանրական պատասխան՝ ում ճանաչում ես, բարեկամ է, ի պատասխան դատարանի ճշտող հարցի՝ վկան պատասխանեց՝ կան հարևաններ, որ բարեկամից էլ մոտ են: Ուրեմն, ոչ բոլոր ճանաչածներն են բարեկամ, եզրահանգեց դատարանը:

2013թ. փետրվարի դրությամբ Բանկի վարչության նախագահի տեղակալ, վկա Խաչատուր Տոնոյանը հայտնեց, որ հաճախորդը նախկինում ունեցել է վարկ, հետագայում չի մարել վարկը, սեփականատերը որոշել է, որ առկա է իրավապահների ուշադրությանն արժանի արարք:
Ըստ վկայի, բանկի վարչության նախագահի ու վարկառուի միջև փեսա-աներ հարաբերությունների մասին իմացել է սկզբնական վարկը տալուց հետո: Խնդրե՞լ են, որ վարկի տրամադրումը հասատատելուն կողմ քվեարկեք հարցին վկան պատասխանեց՝ ընդհանրապես նման բան չի եղել:

Վկան նաև նշեց, որ կարևոր է ճանաչել ո՞վ է վարկառուն, ի՞նչ հեղինակություն ունի:

Արա Կիրակոսյանի դիրքորոշումն ազդե՞լ է վկայի դիրքորոշման վրա՝ պաշտպանական կողմի հարցին, վկան բացասական պատասխան տվեց:

Ա.Կիրակոսյանի պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու դեմ՝ ընդգծելով, որ վկան ասում է՝ չի հիշում, այսինքն՝ նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև հակասություններ չկան:

Դատարանը, սակայն, գտավ, որ արդար դատաքննության սկզբունքից ելնելով՝ նախաքննական ցուցմունքը պետք է հրապարակվի:

Քրեական դատավարության շրջանակներում արդար դատաքննության սկզբունքը միայն ու միայն վերաբերվում է պաշտպանական կողմին, սակայն դատարանը՝ պաշտպանական կողմին հակառակ գործողություններ է անում, դատարանի որոշման դեմ առարկեց Հայկ Ալումյանը:

Նախաքննության ժամանակ վկան հայտնել է, որ հետագայում իմացել է, որ վարկառուն Արա Կիրակոսյանի բարեկամը կամ ծանոթն է: Վկան հայտնել է նաև, որ իր լիազորությունների մեջ չի մտել բանկի վարչության նախագահին արգելել մասնակցելու քվեարկությանը:

Այսօր դատարանում հարցաքննվեց նաև վկա Առաքել Գաբրիելյանը, ով 2013թ. փետրվարի դրությամբ զբաղեցրել է բանկի ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, նա Արա Կիրակոսյանի մորաքրոջ որդին է: Նա հայտարարեց, որ վարկի տրամադրման մանրամասներ չի հիշում: Մասնակցե՞լ եք վարկային կոմիտեի նիստին՝ չեմ հիշում, ասաց վկան: Իմացել եք, որ Ձեր ազգականի ամուսնու հարցն է քննարկվում՝ չեմ հիշում մանրամասները: Վկան չհիշեց նաև, թե հիշյալ նիստին ով էր նախագահում: Պաշտպանական կողմի հարցին, թե ամբաստանյալն որևէ կերպ իր կարծիքը հայտնե՞լ է վարկի տրամադրման մասին, վկան պատասխանեց՝ ոչ:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ցուցմունքը՝ անգամ չնշելով դատաքննության ցուցմունքների հետ հակասությունների մասին: Դատարանը՝ համաձայնվելով պաշտպան Ալումյանի հետ, որ չնշվեց ցուցմունքները հրապարակելու որևէ հիմք, սակայն արդար դատաքննության սկզբունքից ու արդարադատության շահից ելնելով բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստին բերման կենթարկվեն մի շարք վկաներ, այդ թվում՝ Արմեն Հովհաննիսյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:39 04/12/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման գործով ամբաստանյալի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ կյանքի համար վտանգ ներկայացնող. պաշտպան
14:56 07/10/2017  |  Քրեական խրոնիկոնՓողերի լվացման աղմկահարույց գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
13:26 19/05/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման վերաբերյալ գործով վերջին խոսքի փուլում փոխվեց ամբաստանյալի պաշտպանը
19:04 02/05/2017  |  Դատական ռեպորտաժներՈրևէ առնչություն չունեմ և ոչնչի հետ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախկին նախագահը հերքում է
19:57 15/03/2016  |  Քրեական խրոնիկոնՓողերի լվացման գործով սկսվեց գրավոր ապացույցների հետազոտումը
16:43 18/12/2014  |  Քրեական խրոնիկոնԴատախազին բացարկելու միջնորդությունը մերժվեց. բացարկների մարտավարությունը կշարունակվի
08:52 27/11/2014  |  Մամուլ«Հայբիզնեսբանկ»-ի նախկին նախագահի ուտարածքային զարգացման և ՏՏ դեպարտամենտի տնօրենի գործը դատարանում է. «Ժողովուրդ»

Արխիվ

[]