Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2019   23:38 Հաշվապահը գողացել է հազարավոր ֆունտեր և ծախսել կոշիկների և պայուսակների վրա 04/25/2019   23:11 Մեր կյանքում էժան ներկայացումները գերակշռելու են գործին. Միհրան Հակոբյան 04/25/2019   22:51 Սուրենյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան չի խնդրի 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   22:18 Ծնողները հեռուստացույցի էկրանից աղերսում էին գտնել իրենց 5-ամյա որդուն, սակայն սպանողներն հենց իրենք էին 04/25/2019   21:16 Ուրալցի բնակչուհին որդուն պաշտպանելու համար կացնով հարվածել է իր հետ ապրող տղամարդուն 04/25/2019   20:30 Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելն ընդգծում է մեր երկրների հարաբերությունները. Փաշինյան 04/25/2019   20:27 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է համագործակցությունը բոլոր մարզերի հետ 04/25/2019   20:21 Նախատեսվում է փակել երկու քրեակատարողական հիմնարկ. Արտակ Զենյալյան 04/25/2019   20:20 ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը 04/25/2019   19:30 ՀՀ վարչապետը ներկա գտնվեց Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը 04/25/2019   19:28 ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին 04/25/2019   19:04 Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կվերանայվի՞. Դատախազությունը ծանոթանում է ՍԴ որոշմանը 04/25/2019   18:50 Գիտնականները անվանել են մարդկանց ճարպակալման հիմնական պատճառը 04/25/2019   18:41 Մեկնարկել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը 04/25/2019   18:37 «Սպայկա»-ի տնօրենի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննություն հետաձգվել է 04/25/2019   18:33 Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին» 04/25/2019   18:26 Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից 04/25/2019   18:22 Լևոն Տեր-Պետրոսյանը ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սերունդների գիտակցության մեջ մեխել է թեզեր, որոնք անհեթեթության գագթնակետն են. քաղաքագետը՝ Արցախի հարցի մասին 04/25/2019   18:17 ԶՈՒ ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման քրգործով նշանակված դատանյութագիտական փորձաքննության պատասխանը հայտնի է 04/25/2019   18:08 Կենսաթոշակի նվազագույն չափի բարձրացումը չի զրկի ընտանիքներին նպաստ ստանալու իրավունքից 04/25/2019   18:04 «Բա դու հեղափոխություն ես անում, մարդուն ասում ես բռնակալ և ազատության մեջ ես թողնո՞ւմ». քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանի քաղաքականություն վերադառնալու մասին 04/25/2019   18:01 Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ 04/25/2019   17:58 Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը 04/25/2019   17:50 Նախագահ Սարգսյանն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ազդարարել է նախագահական նոր ծրագրի մասին 04/25/2019   17:46 Լոռու մարզի դատախազության դատախազներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ 04/25/2019   17:42 ԲԴԽ-ն այսօր քննել է 2 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը 04/25/2019   17:41 Արցախի ՄԻՊ-ը մամուլի ասուլիսով ներկայացրել է իր գործունեության տարեկան հաղորդումը 04/25/2019   17:38 Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում 04/25/2019   17:36 «Արարատցեմենտ»-ը պատրաստ է աշխատանքային խմբի քննարկումներին օգտագործել մասնագիտական գիտելիքներն ու փորձը 04/25/2019   17:32 Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել 04/25/2019   17:29 Աննա Վարդապետյանն ընդունել է Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը 04/25/2019   17:25 Բաբկեն Թունյանը ակնկալում է սերտ համագործակցություն «ԱրարատՑեմենտ»-ի ներկայացուցիչների հետ 04/25/2019   17:24 Դատախազությունը չի բողոքարկի Էդուարդ Բաբայանի գործով դատավճիռը 04/25/2019   17:19 «Լավագույն զավակները առաջինն են խժռվում հեղափոխության կողմից››, որից հետո թերմանցքը բարձրանում է վերև. Հայկ Մարտիրոսյան 04/25/2019   17:13 Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը 04/25/2019   17:00 Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը 04/25/2019   16:42 Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից 04/25/2019   16:39 Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը 04/25/2019   16:37 ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանն ազատ է արձակվել 04/25/2019   16:36 Արտակ Զեյնալյանը ծառայողական քննություն է նշանակել «Արմավիր» ՔԿՀ-ում 04/25/2019   16:33 Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև 04/25/2019   16:08 Հանրապետության մի շարք վայրերում ապրիլի 26-ին գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ կատարելու նպատակով 04/25/2019   16:06 Արգիշտի Քարամյանը չբացառեց, որ հնարավոր է՝ ինքը ժամանակավորապես փոխարինի Սանասարյանին 04/25/2019   16:05 Կենսաթոշակ ստանալիս մարդիկ բախվում են խնդիրների․ Պաշտպանի տարեկան հաղորդման մանրամասները 04/25/2019   16:03 Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 04/25/2019   15:50 Միհրան Պողոսյանին տարան փառքով ճանապարհեցին, որ հետո չկարողանա՞ն բռնել.Էդմոնդ Մարուքյան 04/25/2019   15:40 Այսօր ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում քննվելու է Սպայկա Ընկերության հիմնադիր տնօրենի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքը 04/25/2019   15:29 Դատախազությունը բողոքարկել է Սամվել Ադյանի կալանավորումը երկարացնելու միջնորդության մերժման մասին դատարանի որոշումը 04/25/2019   15:13 Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
04/24/2019   13:22 Օպերայի թատրոնի իրավաբանական բաժնի պետի աշխատավարձը մի քանի ամսում հասել է կես միլիոն դրամի 04/24/2019   17:51 Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել 04/25/2019   14:24 ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ 04/24/2019   13:50 Դավիթ Սանասարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. Այն տեղի է ունեցել վարչապետի առանձնատանը 04/25/2019   09:24 Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ժողովուրդ» 04/25/2019   11:26 Դատավորների ճակատագիրը՝ ԲԴԽ-ի ձեռքերում 04/25/2019   09:31 Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել 04/25/2019   12:39 Ադրբեջանն այսօր մանրամասն պատրաստվում է պատերազմի. Ռուբեն Հակոբյան 04/24/2019   12:56 Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան 04/24/2019   20:23 Մայրը արթնացել է կոմայից, որում նա անցկացրել է 27 տարի և կանչել իր որդուն անունով 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   12:21 Կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում 04/25/2019   17:00 Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը 04/24/2019   15:41 «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 22-ամյա երիտասարդ է 04/24/2019   11:40 Կոնստատին Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ խարդախության, փաստաթղթեր կեղծելու եւ զենք պահելու համար 04/25/2019   16:42 Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից 04/25/2019   09:51 Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում. Դավիթ Սանասարյան 04/24/2019   17:39 Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը 04/25/2019   10:38 Սեդրակ Քոչարյանի պատիվը և բարի համբավը օրենսդրորեն պաշտպանված են, իսկ անմեղության կանխավարկածը՝ խախտված 04/25/2019   09:56 Սամվել Ալեքսանյանը «կապել է». Փաշինյանի մանկության ընկերոջ համար մեծարանքի երեկո՝ «Վիեննա»-ում. «Ժամանակ»

Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը La Stampa-ին 04/10/2018   13:47  |  ԼՐԱՀՈՍ

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ և աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» խորագիրը կրող հարցազրույցն ամբողջությամբ:

«Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում է աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Երևանում»:

«Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են»:

Պարոն Նախագահ, Ձեր ինստիտուցիոնալ հանդիպումների առիթով ի՞նչ ուղերձներ էիք բերել և ի՞նչ պատասխաններ ստացաք Ձեր երկրին առնչվող հիմնական թեմաների վերաբերյալ՝ անկախությունից ավելի քան քառորդ դար անց:

-Հինգշաբթի օրը Պապի հետ միասին մասնակցեցինք Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, ով հռչակվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ՝ որպես հայ ժողովրդի կողմից քրիստոնեական արժեքների պահպանությանն ուղղված ջանքերի ճանաչում: Նախագահ Մատարելայից հաճույքով տեղեկացա, որ նա ծրագրում է այցելել Հայաստան: Խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ ընդգծեցինք միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևորությունը, հատկապես նաև այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցում կատարելիս ոգեշնչվել ենք նաև իտալական մոդելով:

Հանդիպե՞լ եք նաև քաղաքական կառույցերի առաջնորդներին:

-«Իհարկե, հնարավորություն ենք ունեցել հանդիպելու նաև կուսակցությունների ղեկավարների հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ իրենք նույնպես մոտ ապագայում կայցելեն Հայաստան: Մենք ոգևորված ենք մեր երկրի նկատմամբ այս գործիչների դիրքորոշմամբ»: 

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորել է անել այն, ինչ նախորդ նախագահողները երբևէ չեն արել՝ այցելել Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ եք կարծում այս մասին: 

-Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Նախագահ Մատարելան, և՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Առկա է նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձևակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին: 

Կարո՞ղ է դա լինել Արցախի ճանաչման գործընթացի սկիզբը: 

-Իհարկե, ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարևորը Բաքվի կողմից ճանաչումն է:

Ալիևը կարծես թե հակված չէ համագործակցության, այլ ընդհակառակը…

-Առաջին անգամը չէ, որ Ալիևը ագրեսիվ ելույթներ է ունենում, և նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջև անհաղթահարելի նշաձող դնի, որովհետև այդպես ինքն իրեն է վնասում: Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

Ցեղասպանության վերաբերյալ. Ցեղասպանության հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, աշխարհի առաջնորդները ծառեր են տնկում՝ ի հիշատակ զոհերի: Այնտեղ ծառեր են տնկել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Ժակ Շիրակը, Վլադիմիր Պուտինը, բայց չկա Իտալիայի որևէ նախագահի անուն: Ինչո՞ւ:

-Որովհետև այս 25 տարիների ընթացքում Իտալիայի որևէ նախագահ Հայաստան չի այցելել: Հուսով եմ, որ Նախագահ Մատարելայի այցից հետո ևս մեկ ծառ կավելանա պուրակում: Դա կարևոր քաղաքական ուղերձ կլինի, սակայն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը պետք է Խորհրդարանն ընդունի: Իտալացիները մեծագույն նպաստ են ունեցել մարդկության զարգացման գործում, իսկ ցեղասպանությունը դրա հակառակ գործողությունն է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:48 06/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում արվող ցանկացած ներդրում ապահով է և պաշտպանված. Սերժ Սարգսյանը երկրի գրավչության մասին
13:55 06/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը ջանք չի խնայի ԱՄԷ հետ հարաբերությունները խորացնելու հարցում. Սերժ Սարգսյան
12:57 06/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը սկզբունքային քաղաքականության արդյունք է համարում միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցությունը
15:13 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՈրքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին. Սերժ Սարգսյան
14:41 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՔրտնաջան աշխատանք, ճշգրիտ հաշվարկներ. Հայաստանը պատրաստվում է 2018-ին սպասվող խոշոր միջոցառումներին
12:57 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍԼավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը՝ տնտեսական աճը. ՀՀ Նախագահ
12:36 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. Սերժ Սարգսյան
09:59 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահ
17:36 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին
16:50 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանին. ՀՀ Նախագահը պատասխանել է ԻՊ-ի դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների դերի մասին հարցին

Տեսանյութեր

04/22/2019   17:28 Ամերիաբանկն ու պետությունը. գործունեությունը թվերով

Տեսադարան

04/24/2019   11:05 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]