Թեմաներ
Ուրբաթ 07 / 20 / 2018
Փոխարժեք
  • 557.74
    EUR
  • 624.64
    GBP
  • 7.57
    RUB
  • 480.60
    USD
+ 35 °C
+ 21 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/20/2018   14:33 Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել, հետևաբար՝ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման. Փաշինյան 07/20/2018   14:28 ՔԿՀ-ի շինարարական աշխատանքներում ներգրավված էքսկավատորի խցիկում հայտնաբերվել է թմրամիջոց 07/20/2018   14:21 Ունենք մի պայման՝ աշխատում եք օրինական դաշտում, բոլորի հետ հավասար պայմաններում. Փաշինյան 07/20/2018   14:16 կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ՝ Հայաստանում օրինականության հաստատումը. Վարչապետ 07/20/2018   14:13 Ես անձամբ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել անել.Փաշինյան 07/20/2018   14:10 Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ 07/20/2018   14:07 Փորձում են ճշտել, թե Եվրամիությունը որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին, հուսով եմ ճշտել-վերջացրել են. Նիկոլ Փաշինյան 07/20/2018   14:03 Առանց Արցախի ժողովրդի մասնակցության արցախյան հարցի լուծում չի լինելու. Փաշինյան 07/20/2018   14:00 Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. Վարչապետ 07/20/2018   13:56 Բալանսավորում պետք է լինի ոչ թե նախագահի ու վարչապետի, այլ՝ կառավարության ու Ազգային ժողովի միջև 07/20/2018   13:50 Փաշինյանն անարձագանք չի թողնի այս կամ այն կադրային նշանակումների առնչությամբ հանրային անհանգստությունները 07/20/2018   13:44 Նոր կառավարությունն անկախ դատական համակարգ ունենալու համար մեկ շաբաթում արել է ավելին, քան նախկինում է արվել Նիկոլ Փաշինյան 07/20/2018   13:39 Պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը. առաջադրվել է մեղադրանք 07/20/2018   13:20 Կառավարության արտաքին քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում են ավելի վաղ արված հայտարարություններին. Փաշինյան 07/20/2018   13:16 Թոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը դրված է կառավարության առջև. Վարչապետ 07/20/2018   13:13 Փաշինյանը՝ իր կողմից վարվող կադրային քաղաքականության մասին 07/20/2018   13:08 Կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը. ՀՀ վարչապետ 07/20/2018   13:04 Դանակահարություններ Սարի թաղում 07/20/2018   12:59 Նախագահ Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մի խումբ մասնակիցների 07/20/2018   12:40 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ. Aysor.am 07/20/2018   12:37 Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ 07/20/2018   12:17 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 07/20/2018   12:13 Առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ 07/20/2018   12:06 Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 07/20/2018   12:02 Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 07/20/2018   11:53 Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը ՀՔԾ վարույթում է 07/20/2018   11:35 Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան 07/20/2018   11:13 Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ 07/20/2018   10:37 «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում մի շարք չարաշահումներ և խախտումներ են հայտնաբերվել  07/20/2018   10:31 Նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ 07/20/2018   09:52 Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտեցումները 07/20/2018   09:45 «Հակապետական» ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտահոգված են՝ Փաշինյանի ասուլիսում իրենց հարց տալու հերթ կհասնի՞, թե՝ ոչ. «Իրատես de facto» 07/20/2018   09:40 Ֆրանկոֆոնիային ընդառաջ՝ իշխանությունների խնդիրները. Նախատեսված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր. «Հրապարակ» 07/20/2018   09:32 Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը. «Ժողովուրդ» 07/20/2018   09:28 «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը զբաղվում է չգրանցված և որպես օգնություն ստացված դեղեր վաճառքով. «Ժամանակ» 07/20/2018   09:23 Ռոբերտ Քոչարյանի որդու բաջանաղը ՊԵԿ-ում պաշտոն է ստացել. «Հրապարակ» 07/20/2018   09:17 Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը. «Հրապարակ» 07/20/2018   09:13 Կոտայքի մարզպետը գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից. «Ժամանակ» 07/19/2018   22:21 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ 07/19/2018   21:17 ԲԴԽ-ն վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու է առաջարկել 07/19/2018   20:08 «Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում 07/19/2018   20:05 Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից. նրանք կասկածվում են սոցիալական նպաստի գումարները խարդախությամբ հափշտակելու մեջ 07/19/2018   20:00 Բելառուսի կողմից «Պոլոնեզ»-ների վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան 07/19/2018   19:58 Գյուղնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է հնարավոր օժանդակության ուղղությունները 07/19/2018   19:52 Ամբուլատորիայի անբարեխիղճ տնօրենը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 07/19/2018   19:47 Մարվեց «Արշակ Բ» հայկական առաջին օպերային նվիրված նամականիշը 07/19/2018   19:43 Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին 07/19/2018   19:03 ՃՏՊ Ծովակալ Իսակովի պողոտայում. կան տուժածներ 07/19/2018   19:01 Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենը և պահեստապետը 07/19/2018   18:59 Քննչական կոմիտեում կադրային ջարդ չի լինի. Հայկ Գրիգորյան
07/18/2018   14:54 Սամվել Ալեքսանյանը տարիներ առաջ քաղաքացուց հողակտոր է գնել և մինչ այսօր հրաժարվում է գումարի չվճարած մասը վճարել 07/19/2018   19:01 Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենը և պահեստապետը 07/18/2018   17:00 Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին կաշառք է տվել 07/19/2018   13:54 Ցավում եմ և հայցում ներողամտությունդ. Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է իր՝ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությանը 07/19/2018   15:30 Ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ ԱԱԾ-ում մեծ ծավալի նյութեր կան 07/19/2018   13:45 Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածնի առևտրի կենտրոնի տնօրենը հարկադրել է քաղաքացուն իրեն նվիրել իր սեփականությունը 07/19/2018   17:19 Ովքե՞ր են այն դատավորները որոնք ցանկանում են տեղափոխվել սնանկության դատարան. 12 տեղի համար դիմել են 22 դատավոր 07/19/2018   18:59 Քննչական կոմիտեում կադրային ջարդ չի լինի. Հայկ Գրիգորյան 07/19/2018   14:20 Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին 07/18/2018   17:27 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահը պատվաստման հետ բացարձակ կապ չունի. Առողջապահության նախարարություն 07/19/2018   15:00 Քեթրինի Միհրանը հարցաքննվել է ցուցարարների դեմ բռնության գործով 07/19/2018   14:58 Ովքե՞ր են ներգրավված և ի՞նչ սխեմաներով են կատարվել Հանրային հեռուստաընկերությունում յուրացումները, կպարզվի քննությամբ. Գլխավոր դատախազ 07/19/2018   09:53 Մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին. «Ժողովուրդ» 07/18/2018   15:22 Նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և իշխանության անգործության համար 07/18/2018   19:07 1 տարի 6 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո գրավի կիրառմամբ ազատ արձակվեց 07/19/2018   21:17 ԲԴԽ-ն վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու է առաջարկել 07/18/2018   17:47 Սեքսուալ բնույթի գործողություններ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է 07/19/2018   11:46 Փանիկում տեղի է ունեցած միջադեպը սադրանք՝  ՀՀ ինքնիշխանության նկատմամբ 07/20/2018   09:45 «Հակապետական» ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտահոգված են՝ Փաշինյանի ասուլիսում իրենց հարց տալու հերթ կհասնի՞, թե՝ ոչ. «Իրատես de facto» 07/18/2018   18:32 Նշանակվել են դատարանի նախագահներ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհրապարակի սահմանված ժամկետի խախտմամբ հայտարարագրեր ներկայացրած անձանց ցանկը 04/10/2018   11:18  |  Հարցազրույց

Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարևոր խնդիրներից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անցած տարիների աշխատանքի, առաջիկա քայլերի, հանձնաժողովում քննվող գործերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ: 

Տիկին Սահակյան, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուրույն տեղն ու դերը` խնդրում եմ ներկայացրեք հանձնաժողովի առջև դրված խնդիրները, գործունեությունը հատկապես սահմանադրական բարեփոխումներից և կառավարման նոր համակարգի անցնելու համատեքստում: 

-Նախ նշեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ունի տարբեր ուղղություններ, որոնցից առանցքային են կանխարգելումը և պատժելը: Եթե զուգահեռ անցկացնենք, օրինակ, հիվանդությունների հետ, ապա գոյություն ունի հիվանդության կանխարգելում և բուժում: Ինչպես հիվանդությունների, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում դերակատարումներն առանձնացված են, իսկ տրամադրված միջոցները՝ տարբերակված: 

Կոռուպցիայի դեմ պայքարում Հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ դեր` միտված կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Հանձնաժողովը, սակայն, կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելու և պատժելու լիազորություն չունի, որը տրված է այլ մարմինների: Որպես կանխարգելող մարմին Հանձնաժողովի հիմնական խնդիրը պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրման և հանրային էթիկայի համակարգերի զարգացումն է:

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` Հանձնաժողովի խնդիրն է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը: Ուստի, Հանձնաժողովի կողմից կարևորվում է մինչև նոր մարմնի ձևավորումը օրենսդրական դրույթների կատարելագործումը, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինումը, ֆինանսական հայտարարագրերի բազմաշերտ վերլուծությունների համար տեղեկատվական բազաների կապակցումը, որոնք Հանձնաժողովն արդեն իսկ հաջողությամբ իրականացրել է:
Եվ իհարկե, Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը: 

Որքանո՞վ եք արդյունավետ համարում հանձնաժողովի աշխատանքն անցած տարիների ընթացքում և ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկայում աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ: 

-Ցանկացած մարմնի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական սուբյեկտիվ կհնչի, եթե այն հիմնված չէ օբյեկտիվ չափորոշիչների վրա: Ես` որպես կառույցի ղեկավար, զերծ կմնամ որևէ դրական ինքնագնահատական հնչեցնելուց, բայց կառաջադրեմ այն չափորոշիչները, որոնց հիման վրա միջազգային պրակտիկայում գնահատվում է համանման կառույցների աշխատանքը: Առաջին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մոնիթորինգ իրականացնող միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի գնահատականները: Այս առումով, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունքներն արդեն իսկ գնահատվել են այնպիսի հեղինակավոր և մասնագիտացված կառույցների կողմից, ինչպիսիք են ԳՐԵԿՈ (GRECO), ՏՀԶԿ (OECD), ԵՄ և Համաշխարհային բանկը: Միջազգային զեկույցներում արձանագրված է, որ կոռուպցիայի կանխարգելման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու, բարենպաստ իրավական նախադրյալներ ձևավորելու հարցում Հայաստանն արձանագրել է նշանակալի առաջընթաց:  

Երկրորդ, ներդրված ինստիտուտները և ենթակառուցվածքները, դրանց վրա ծախսված ժամանակը, տրամադրված մարդկային և ֆինանսական ռեսուրսները:Նշեմ, որ մինչև 2017 թվականի կեսերը Հանձնաժողովը գործել է 5 անդամի կազմով՝ առանց աշխատակազմի, ինքնուրույն բյուջեի՝ սահմանափակ լիազորություններով: Այդուհանդերձ, Հանձնաժողովի ջանքերով պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրերի համակարգն Հայաստանում առաջին անգամ փաստացի ներդրվեց, ապահովվեց տվյալների հանրայնացումը: Հայտարարագրումը իրավական առումով Հայաստանում ներդրվել է դեռևս 1992 թվականին: 2001 թվականին ընդունվել է ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որով օրենքի վերահսկողությունը տրվել էր լուրջ գործիքակազմով և ռեսուրսներով զինված հարկային մարմիններին: Տասնամյակից ավել այս ոլորտում գործնական արդյունք հնարավոր չի եղել ապահովել, անգամ հայտարարագրերի հավաքման և հրապարակայնացման մասով: Նույն կերպ ձախողման է դատապարտվել ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը: 

Մինչդեռ, Հանձնաժողովի ջանքերով ներդրված է ժամանակակից պահանջներով համակարգ, որը լուծում է ոչ միայն հայտարարագրերի հավաքման, հրապարակայնացման, այլև վերլուծական խնդիրներ՝ գերազանցելով հայտարարագրման երկարատև և կայացած համակարգ ունեցող երկրներին: Հայաստանի հայտարարագրման համակարգը միջազգային զեկույցներում ներկայացվում է որպես հաջողված և մրցունակ:
Ծախսված ռեսուրսների և ժամկետի առումով Հանձնաժողովի փորձը ևս աննախադեպ է և ուսանելի է այլ երկրների համար: Այսպես լավագույններից մեկը համարվող ռումինական փորձի դեպքում Ռումինիայի ազգային ինթեգրիթի գործակալությունը (ստեղծվել է 2007 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգն՝ իր վերլուծական գործիքակազմով, միայն 2014 թվականին՝ գործունեությունից շուրջ 7 տարի անց: Ընդ որում, գործակալությունն ունի շուրջ 200 աշխատակից, իսկ միայն 2014 թվականին հատկացված պետական բյուջեն կազմել է 4,5 միլիոն եվրո (չի ներառում ուղղակի ֆինանսավորումները միջազգային կառույցների կողմից, որոնք գերազանցում են մի քանի տասնյակ միլիոնը): Նույն կերպ, ԱՄՆ Կառավարության էթիկայի գրասենյակը (ստեղծվել է 1978 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգը միայն 2012 թվականին՝ առանց վերլուծական գործիքակազմի: Հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգման նպատակով առցանց  էլեկտրոնային հասանելիություն է ապահովված  տեղեկատվական բազաներին:

Շահերի բախման օրենսդրական թերի կարգավորումների և պրո-ակտիվ դերի բացակայության պայմաններում, Հանձնաժողովը նախաձեռնել և իրականացրել է խորքային ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կյանքի է կոչվել կանխարգելման ոլորտում հիմնավոր օրենսդրական քաղաքականության մշակումը, այդ թվում՝ շահերի հայտարարագրման ներմուծումը: Մի շարք ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացվել են առաջարկություններ Կառավարությանը հանրային ծառայության և այլ օրենսդրական ակտերում  միասնական և հարմոնացված քաղաքականություն ապահովելու համար:

Հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությամբ սկսել է վարքագծի կանոնագրքերի մշակման գործընթացը, ներդրել է կոռուպցիայի կանխարգելման հարցերով ուսումնական և վերապատրաստման ծրագրեր: Միաժամանակ պետք է փաստել, որ առավելապես վերջին մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նախաձեռնությամբ և ակտիվ ներգրավվածությամբ տեղի են ունեցել առկա խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական մեծածավալ բարեփոխումներ (օրինակ` ամբողջական լիազորություններով և ամուր կարգավիճակով կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորում, ապօրինի հարստացման քրեականացում, բարեվարքության համակարգի ինստիտուցիոնալացում, հայտարարատուների շրջանակի ընդլայնում, հայտարարագրերի վերլուծության և արժանահավատության լիազորության սահմանում, հայտարարագրմանն առնչվող խախտումների համար սանկցիաների սահմանում, շահերի բախման կարգավորումների վերանայում, այդ թվում՝ փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, շահերի բախման և այլ սահմանափակումների խախտումների դեպքերում իրավական հետևանքների հստակեցում, շահերի հայտարարագրման համակարգի ներդնում, հայտարարագրերի բովանդակության միասնականացում և այլն):

Պետք է նաև նշեմ, որ մեզ դեռ չի հաջողվել հանրության շրջանում ձևավորել ճշգրիտ պատկերացումներ Հանձնաժողովի դերի ու խնդիրների վերաբերյալ` պայմանավորված իրազեկման լայնածավալ միջոցառումների բացակայությամբ: Մյուս կողմից, մտահոգիչ է մնում կոռուպցիայի ընկալման համաթիվը: Հասարակական ընկալումների փոփոխման խնդիրը կենսական է և այն պահանջելու է քայլեր ինչպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այնպես էլ իրավապահ մարմինների, հանրային կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնող կառույցների, վերահսկող, աուդիտ իրականացնող մարմինների կողմից, նաև` արդյունավետ համագործակցություն միմյանց միջև:

Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հստակեցվել են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը ոչ պատշաճ ներկայացնելու դեպքում առաջացող իրավահարաբերությունները: Որքանո՞վ եք կարևորում այս փոփոխությունները, նպաստում ե՞ն դրանք հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: 

Անշուշտ, նպաստում են: Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը հայտարարագրերի վերլուծության մեթոդներն օրենսդրական ամրագրում չէին ստացել և հստակ չէր, թե հայտարարագրերի վերլուծությունն ինչ է ենթադրում: Բացի այդ, պարզ չէր, թե որոնք են հայտարարագրմանն առնչվող խախտումները, առկա չէին այդ առնչությամբ իրավական հետևանքներ նախատեսող օրինադրույթներ: 

Իրավիճակը սկզբունքորեն փոխվել է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո: Ընդ որում, լուծում է տրված ոչ միայն վերը թվարկված հարցերին: Օրենքով Հանձնաժողովին տրվել է համապատասխան մարմինների և կազմակերպությունների տեղեկատվական բազաներին հասանելիություն, ինչը չափազանց կարևոր է հայտարարագրված տվյալների ստուգման համար: Արդյունքում Հանձնաժողովն ակտիվորեն իրացնում է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու՝ օրենքով իրենց վերապահված գործառույթը և արդեն իսկ առկա են որոշակի ամփոփ ցուցանիշներ: 

-Տիկին Սահակյան, վերջերս խորհրդարանն ընդունեց օրենսդրական նախաձեռնություն, որով ընդլայնվում է բարձրաստիճան պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: 2017թ. օրենքով քրեականացվել է նաև ապօրինի հարստացումը: Արդյունավետ լուծում համարում ե՞ք այս գործիքները կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առումով:

-Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոչ միայն ընդլայնվել է  հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, այլև հայտարարագրման իմաստով ներդրվել է նոր հասկացություն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ անձի ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր ոք: Այդ առումով, հայտարարատուների շրջանակը վերանայելիս հաշվի են առնվել նաև համապատասխան ոլորտների ռիսկայնությունը: Սակայն հայտարարատուների շրջանակի ընդլայնումը կլիներ ինքնանպատակ, եթե չհստակեցվեին հայտարարագրերի վերլուծությանն առնչվող կարգավորումները, չսահմանվեին խախտումների համար վարչաիրավական և քրեաիրավական ներգործության միջոցներ: Այդ առումով, կարևորվում է նաև հայտարարատուների ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման գործընթացը, որում դերակատարում է ունենալու առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգի, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ, համագործակցելու է ՀՀ գլխավոր դատախազության հետ: Բոլոր դեպքերում Հանձնաժողովը հակակոռուպցիոն պայքարի ոլորտում ունենալու է ավելի լայն գործիքակազմ, քան գործող էթիկայի հանձնաժողովը:   

Խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ սանկցիաներ են նախատեսված այն դեպքերի համար, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ նրան փոխկապակցված անձինք սահմանված ժամկետներում չեն ներկայացնում հայտարարագիրը: 

-Նախ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան՝ հայտարարատու պաշտոն ատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը Հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում: Վերջինիս կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում: Վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը արդեն քրեորեն պատժելի է` պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա: 

Տիկին Սահակյան, խնդրում եմ ներկայացնել հանձնաժողովում այս պահին քննվող գործեր, որոնք կարող են հետաքրքիր լինել հանրության լայն շերտերի համար:

-Նախ չէի ցանկանա կոնկրետ գործերով անուններ տալ, քանի որ ստիպված կլինեմ դա անել ընտրողաբար: Միաժամանակ, կներկայացնեմ քննարկվող գործերի բնույթը:  Այս պահին Հանձնաժողովի կողմից քննվող գործերի շարքում են 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում արտացոլված տվյալների ստուգման արդյունքներով վերհանված շուրջ 170 անհամապատասխանությունների դեպքեր: 

Ներկայումս ընթացքի մեջ են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերում արժեթղթերի (այլ ներդրումների) մասով արտացոլված տվյալների արժանահավատության ստուգման արդյունքներով վերհանված անհամապատասխանությունների դեպքերի հետ կապված ընթացակարգերը: Այդ առումով, 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերում վերհանված անհամապատասխանությունների առնչությամբ առաջիկայում կնախաձեռնվեն վարութային ընթացակարգեր:

Առաջիկայում կհրապարակայնացվի այն անձանց ցանկը, ովքեր 2017 թվականի հուլիսի 1-ից հետո գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր են ներկայացրել սահմանված ժամկետի խախտմամբ: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ միայն այս տարվա ընթացքում Հանձնաժողովի որոշումներով վարչական տույժեր են կիրառվել ավելի քան յոթ տասնյակ անձանց նկատմամբ:  Հանձնաժողովը նաև ուսումնասիրում է իր իրավասության ներքո գտնվող այլ հարցերին առնչվող դիմումներն ու հրապարակումները և համապատասխան հիմքերի առկայության պարագայում ընթացք տալիս դրանց՝ արդյունքների մասին տեղեկացնելով շահագրգիռ անձանց:

 

Հարցազրույցը Շանթ Խլղաթյանի 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:15 24/03/2018  |  ՄամուլԱնգործության մատնված էթիկայի հանձնաժողովի անդամներն ահռելի աշխատավարձեր են ստանում. «Ժողովուրդ»
16:57 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
16:34 05/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ
14:12 15/05/2015  |  ԼՐԱՀՈՍՀամագործակցության հուշագրի ստորագրում՝ ՀՀ ԱՆ-ի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև
18:32 20/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը դադարեցրել է Շուշյանի լիազորություններն Էթիկայի հանձնաժողովում
11:07 06/06/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները.Էթիկայի հանձնաժողով
09:47 16/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` հայտարարագրերի ու նոր պաշտոնյաների մասին
17:23 24/02/2014  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնյաների հայտարարագրերի համար մշակվել է էլեկտրոնային նոր համակարգ՝ համեմատելու հնարավորությամբ
17:09 30/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷթիկայի հանձնաժողովն ունեցավ նոր անդամ, բայց ոչ նախագահ
13:02 29/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կունենա նոր նախագահ

Տեսանյութեր

07/19/2018   11:30 Ալեքսանդր Սարգսյանի որդին փորձել է հեռանալ Հայաստանից. քննիչը մանրամասներ է ներկայացնում

Տեսադարան

07/12/2018   15:30 Ցլերը մարդաշատ փողոցներում

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]