ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը շուրջ տասը տարի ՄԶԲ հիմնադրամից չի վերցնում մեկուկես մլրդ դրամ, ուրեմն թաքնված շահեր կան. Հայկ Ալումյան 04/07/2018 18:47 | Վարչական իրավունք
ՀՀ ֆինանսների նախարարը գոնե առերևույթ վայր է դրել Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, սակայն մեկուկես մլրդ դրամ կազմակերպության պարտքը պետությանը այդպես էլ չի գանձվել: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց կազմակերպության արդեն նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը:
Մինչ Ֆինանսների նախարարի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները վայր դնելը, քաղաքացին ու նրա ներկայացուցիչը բարձրաձայնում էին շահերի բախման մասին՝ մի դեպքում Վարդան Արամյանը պետության ներկայացուցիչն է՝ Ֆինանսների նախարարը, այսինքն՝ պահանջատեր, մյուս կողմից՝ պետությանը միլիարդուկես դրամից ավելի պարտք ունեցող կազմակերպության փաստացի ղեկավարն է՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը, այսինքն՝ պարտապան:
Եվ այդ պարագայում նա կամ խնդիրը պետք է լուծեր հօգուտ պահանջատիրոջ, կազմակերպությունից միլիարդուկեսը վերցներ, ինչը որ դատարանի վճռով կազմակերպությունը պարտավոր է տալ պետությանը՝ կամ պետք է նախաձեռներ պարտքի հոժարակամ փոխանցումը պետությանը, իսկ եթե կազմակերպությունը հոժարակամ չի փոխանցում, գումարը պետք է գանձվեր օրենքով նախատեսված կարգով:
«Ցանկացած վարորդի հարցրեք, թե այս պետությունը 3000 դրամը ո՞նց է գանձում, մանրամասներով կբացատրեն, թե դա ոնց է արվում: Կամ ամեն ապառիկ գնված հեռախոսի համար ո՞նց են հարյուր հազար դրամը ու տույժերն ու տուգանքները մարդկանցից գանձում ու այդ 300 հազար դարձած գումարի համար բնակարանները հանում աճուրդի»,- ասաց Հայկ Ալումյանն՝ ընդգծելով, որ նախարար կարող էր որպես պետության ներկայացուցիչ այդ կազմակերպությունից գումարները գանձել, հարկադրական ճանապարհներով՝ դատական կարգով, հարկադիր կատարման ծառայության միջոցով:
«Կամ քանի որ ինքը պարտապան կազմակերպությունում որոշիչ դեր ուներ, չսպասեր, որ պետությունն՝ էլի ի դեմս իրեն, կոշտ միջոցներ ձեռնարկեր, որոշում նախաձեռներ ու այդ գումարը նորմալ փոխանցվեր պետությանը, այդ դեպքում ինքն իրոք հանդես կգար պետության կողմից: Կամ եթե ինքը գերադասում է այդ կազմակերպության շահերը, ուրեմն այդ նույն դիրքերը օգտագործելով, ինքը կազմակերպության անունից պետք է չփոխանցեր այդ գումարը պետությանը, իսկ որպես պետության ներկայացուցիչ պետք է աչք փակեր այդ հանգամանքի վրա: Շուրջ տասը տարի է, ինքն ընտրել է երկրորդ տարբերակը»,- ասաց փաստաբանը:
Կազմակերպության նկատմամբ առնվազն 2009թ. հարկային ակտով նշանակվել է շուրջ մեկուկես մլրդ դրամի տուգանք: 2009թ. գումարը համարժեք էր մոտավորապես 5 մլն դոլարին, հիմա արդեն այդ գումարը համարժեք է երեք մլն դոլարից մի քիչ ավելիին, այսինքն՝ միայն այս ձգձգման արդյունքում ուղիղ վնասները արդեն կազմել են երկու մլն դոլար՝ անուղղակի վնասները չհաշված:
«Ինչո՞ւ չի գանձվել, որովհետև այստեղ կա շահերի բախում, մենք որ դա շատ ասացինք Վարդան Արամյանը իր կամքով կամ ինչ-որ մեկի հրահանգով, կազմակերպության մեջ դադարեց պաշտոնավարել, վայր դրեց հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Տեսնում ենք՝ շահերի բախում իբր չկա, լավ ընդունենք, շահերի բախում չկա, փողն ինչո՞ւ չեն տալիս, եթե ինքը այդ կազմակերպության մեջ այլևս որևէ շահագրգռվածություն չունի, գուցե դեր ունի, բայց առերևույթ դա արդեն չի երևում»,- տեսակետ հայտնեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ փաստ է, որ պետությունն այնքան հարուստ չէ, որ մլրդուկեսի պարտքը չցանկանա ստանալ: «Մեր պետությունը պատրաստ է հազար դրամ տուգանքի համար բազմազավակ ընտանիքի հորը՝ տաքսիստին, որը քրտնաջան օրուգիշեր աշխատում է, հազար դրամի համար գույքի վրա արգելանքներ դնել, հարկադիր կատարողներն էլ կգան, տնից ինչ կա-չկա, կդնեն աճուրդի»,- ասաց նա:
Հայկ Ալումյանը նկատեց, որ կառավարությունը որոշել է մլրդուկես մեր ազգային հարստությունից վաճառել՝ պետբյուջեում մեկուկես մլրդի բացը փակելու համար: «Իսկ կառավարության նիստին նստած պաշտոնյան ինչո՞ւ չի ասում ՝ սպասեք, մլրդուկեսը կազմակերպությունը մեզ պարտք է: Ուրեմն այստեղ մի բան կա, որ այդ կազմակերպությունից այդ փողը չեն ուզում վերցնել: Թող ասեն՝ ինչ կա, բացատրեն իրավիճակը, չեն վերցնում ու չեն բացատրում, և մենք այստեղ տեսնում ենք շատ-շատ լուրջ ենթատեքստ: Ուրեմն թաքնված շահեր կան»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ