ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենազոր գումարը… բավական է վճարել և հասարակական սննդի կետերում ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվությունն առկա է, իսկ անվտանգության կանոնները քաղաքային իշխանություններին չեն հետաքրքրում 04/05/2018 15:26 | Վերլուծություններ
Ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն որոտաց: Ըստ նախնական վարկածի՝ պայթել էր գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը. արդյունքում 8 անձինք տուժեցին, այդ թվում նաև՝ անչափահասներ:
Դեպքից օրեր են անցել, իրավապահները պայթյունի հանգամանքներն են պարզում, հանձնարարականներ են տրվում ընդհուպ մինչև երկրի վարչապետի կողմից՝ սեղմ ժամկետներում վերացնել հանրային օբյեկտներում տեխնիկական անվտանգության խնդիրները:
Ի՞նչ է ստացվում, ողբերգական ելքով միջադեպ պետք է գրանցվեր, որպեսզի խնդրին լուրջ մոտեցում ցուցաբերվե՞ր, իսկ ով կարող է վստահեցնել, որ Երևանում գործող տասնյակ հարյուրավոր սննդի կետերում առկա չէ նմանատիպ իրավիճակ:
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ սննդի կետերում ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն տալուց հետո որևէ կառույցի կողմից տեղազննություն չի իրականացվում շինությունում՝ պարզելու համար արդյո՞ք անվտանգության կանոնները պահպանվում է, թե՝ ոչ:
Այսպիսով, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը 2017 թվականի նոյեմբերին, օրենքով սահմանված կարգով, ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, սակայն այդ թույլտվության ժամկետը լրացել է մեկ ամիս անց՝ 2017 թվականի դեկտեմբերին։
Հաջորդիվ ընկերությունը դիմել է՝ թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանն ստանալու շարունակել է վաճառել ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ լցնովի գարեջուր:
Կենտրոն վարչական տարածքի ղեկավարը հայտարարել է, թե տնտեսվարող սուբյեկտը չի դիմել՝ երկարացնելու համար, մինչդեռ «Փաստինֆո»-ն ունի ապացույցներ, որ անգամ ալկոհոլային խմբիչքների վաճառքի համար տնտեսվարող սուբյեկտը հունվարի 8-ին կատարել է համապասխան բյուջետային փոխանցումը, սակայն թույլտվության տրամադրման փաստաթուղթը չի ձևակերպվել իրավասու մարմինների կողմից։ Պաշտոնապես պատճառաբանվում է, թե հայտ չեն ստացել, իսկ որ տնտեսվարողը գումար է փոխանցել, դա, պարզվում է, վարչական տարածքի ղեկավարությանը չի մտահոգել և ոչ էլ հարկ են համարել վերադարձնել, անգամ այս ամիսների ընթացքում հարկ չեն համարել նախազգուշացնել, որ տնտեսվարողը անօրինականան գործունեություն է իրականացնում:
Բացի այդ, պարզվում է, որ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն տրամադրելիս նախատեսված չի կատարել շինության տեղազննություն, այլ հիմք է հանդիսանում բացառապես վճարման անդորրագիրը և ներկայացված համապատասխան հայտը:
Թերևս այդ մասին, ի պատասխան վարույթն իրականացնող մարմնի, հայտնել է Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
Ի՞նչ է ստացվում՝ ով գումար ունի և կարող է վճարել ձեռք բերել թույլտվություն սննդի կետերում ալկոհոլային խմիչքների վաճառքի վերաբերյալ, ապա կարող է հանգիստ վաճառել ոգելից և ալկոհոլային խմիչքներ, քանի որ որևէ մեկը չի այցելելու և տարածքում զննություն չի իրականացնելու, թե որքանով են անվտանգության պայմաններն ապահովված: Նկատենք, որ խոսքը չի գնում միայն շշալցված ալկոհոլային խմիչքների վաճառքի, այլ օրինակ լցնովի գարեջրի կամ գազավորված ոչ ալկոհոլային խմիչքների մասին։
Որտե՞ղ պետք է տեղադրվեն ճնշումն ապահովող բալոնները, ջեռոցների կողքին կարո՞ղ են տեղադրվել, թե՝ ոչ, ի՞նչ պայմանների դրանք պետք է համապատասխանեն։ Կենտրոն համայնքի ղեկավարն ասում է, թե նման պահանջներ չկան, այսինքն՝ միայն իրենց փողի տերն են և ոչինչ, որ դրանից կարող են տուժել հաճախորդները։
Նման պարագայում հարց է առաջանում՝ Երևանում քանի՞ այդպիսի սննդի կետեր են գործում և ո՞վ կարող է վստահեցնել, որ հերթական պայթյունը չի գրանցվի և չի վտանգվի հաճախորդների կյանքն ու անվտանգությունը։
Հիշեցնենք, որ պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Նախնական վարկածի համաձայն՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը, որի պատճառները պարզելու համար նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն։
Հեղինակ՝ Էլեն Առաքելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ