ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ սփյուռքի նախարարը Քյոլնում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը 04/03/2018 19:39 | ԼՐԱՀՈՍ
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ ապրիլի մեկին ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով տեղի ունեցած Սբ Պատարագին, որը մատուցել է Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սերովբէ վարդապետ Իսախանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատարագից հետ նախարար Հրանուշ Հակոբյանը Քյոլնի Սբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառման: Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանավորությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Գերմանիայի Հայ գործարարների միության, Քյոլնի հայ համայնքի և «Սիլվա Կապուտիկյան» կանանց միության կողմից:
Միջոցառմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ:
Բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ելույթ է ունեցել նաև Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով ներկաներին Սուրբ Հարության հրաշափառ տոնի առթիվ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը հարություն առած ազգի պատմություն է, որը, անցնելով Ցեղասպանության գողգոթան, իր ամենաողբերգական ժամանակը դարձրեց հաղթանակի ժամանակ:
Անդրադառնալով Արցախյան ազատագրական շարժմանը՝ Սփյուռքի նախարարն ընդգծել է, որ Արցախի ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել, բռունցքվել, շարժումը դարձավ դարերով հայ ժովովրդի մեջ խտացած ազատության, միավորման կանչը, արթնացրեց ողջ հայությանը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Արցախի ներկային, նշել է, որ այն այսօր իր ժողովրդավարական համակարգով, անցկացվող ընտրությունների թափանցիկությամբ և օրինականությամբ, պետական ինստիտուտներով կայացած պետություն է:
«Հպարտությամբ պետք է նշել, որ սփյուռքահայերի, մեր դիվանագետների աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ում 6 նահանգ, Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը ճանաչեցին Արցախի Հանրապետությունը: Այսօր, իհարկե, Ղարաբաղյան հիմնահարցը միջազգային հանրության սեղանին ու օրակարգում է, խնդրի խաղաղ լուծման գործընթացը կարգավորվում է Մինսկի խմբի ձևաչափով, սակայն մենք լավ գիտենք, որ գործ ունենք տմարդի հակառակորդի հետ: Այս առումով մեր հայրենակիցները պետք է շարունակեն իրենց բնակության երկրների տեղական, նահանգային իշխանություններին ներկայացնել Ղարաբաղյան հիմնահարցը՝ օգտագործելով նաև լոբբինգի ճկուն զինանոցը: Մեզ համար Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին բանակցություններն այլընտրանք չունեն»,- ընդգծել է սփյուռքի նախարարը:
Միջոցառման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայի Հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին, միության խորհրդի անդամներին և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Շավարշ Հովասափյանին հանձնել է նախարարության պարգևներ:
Ապրիլի 2-ին Գերմանիա աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Քյոլնի հայ համայնքի վարչության անդամներին: Նախարարը կարևորել է համայնքի կազմակերպվածությունը, համայնքի վարչության անդամների կատարած աշխատանքը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորել է համայնքում սրբորեն պահպանել մայրենի լեզուն, հայ ինքնությունն ու կապը Հայրենիքի հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» փառատոնին, «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը, հուլիսի 6-8-ը կայանալիք համահայկական երիտասարդական հավաքին:
Սփյուռքի նախարարը հանդիպել է Գերմանահայ գործարարների միության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրին, հնարավորություններին ու հեռանկարներին, զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամների հետ: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված տոնակատարությունների անցկացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայ համայնքներում:
Ապրիլի 3-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Բոխումի համալսարանի «Սփյուռք և ցեղասպանություն» հետազոտությունների կենտրոն և հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար Միհրան Դաբաղի հետ: Երկուստեք կարևորվել է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ