ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործը կարճելու դեմ բողոք է ներկայացվել դատարան 03/31/2018 15:11 | Քրեական խրոնիկոն

Փաստաբան Վահե Դանիելյանը՝ Երևանի դատախազից մերժում ստանալուց հետո, բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել պաշտոնատար անձանց կողմից բերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց հիշյալ գործով տուժող Լևոն Սմբատյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Դանիելյանը:
Փաստաբանը խնդրում է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ա․Սահակյանի 2018 թվականի փետրվարի 9-ի քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Տուժողի ներկայացուցիչը խնդրում է պարտավորեցնել վերսկսել նախաքննությունը՝ իրականացնելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելով հանցագործության իրական հանգամանքները և դրան մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, ինչպես նաև պարտավորեցնել տուժող կողմին տրամադրել քրեական գործի ողջ նյութերի պատճենները։
Գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արամվիրի բաժին այլ անձանց հետ միասին բերման էին ենթարկվել չորս անձինք, այդ թվում՝ Լևոն Սմբատյանը, նրանց նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից բռնություններ են կիրառվել, որի հետևանքով, մասնավորապես, վերջինս բռնության և խոշտանգման ազդեցության տակ տվել է ինքնախոստովական ցուցմունքներ:
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասին 4-րդ կետով, այն է՝ խոշտանգում մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, հարուցվել էին 4 առանձին քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել էին մեկ վարույթում:
Սակայն քննիչն որոշել էր ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ ՔԿ-ի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել ու գործը կարճել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Փաստաբանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ և պատշաճ ջանասիրություն քրեական գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ դրսևորվել է անգործություն, ինչի արդյունքում վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել են տուժողի կողմից ներկայացված մի շարք միջնորդություններ, դրանք ընդհանրապես քննության առարկա չեն դարձվել և մինչ օրս տուժող կողմին դրանց վերաբերյալ պատասխաններ չեն տրվել: Բացի այդ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ Գործի արդարացի քննությունը, պահանջներն ապահովելու սկզբունքից ելնելով՝ պարտավոր էր կատարել մի շարք քննչական գործողություններ սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, ինչն ևս չի կատարել։
Մասնավորապես, տուժող Լևոն Սմբատյանի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Լևոն Սմբատյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն կատարել այն աշխատասենյակում, որտեղ Լևոն Սմբատյանը խոշտանգվել է: Ներկայացվել է նաև միջնորդություն առերես հարցաքննության ենթարկել Լևոն Սմբատյանին և բոլոր այն անձանց, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի ոստիկանության բաժնից առգրավել տեսախցիկների տեսաձայնագրությունները՝ այդպիսիք լինելու պարագայում, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդություններին որևէ ընթացք չի տրվել և մինչ օրս դրանց վերաբերյալ որևէ որոշում տուժող կողմին չի տրամադրվել։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից իր որոշման հիմքում դրվել են դեպքի վայրի զննության արձանագրությունները և դրանց կից լուսանկարչական հավելվածները, համաձայն որոնց զննվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի շենքն, այն աշխատասենյակները, որտեղ եղել են Լևոն Սմբատյանը և մյուս բերման ենթարկվածները, և քննիչի կողմից արձանագրվել է, որ հանցագործության մասին դիմումներ ներկայացրած անձինք ողջ նախաքննության ընթացքում չեն կարողացել նկարագրել աշխատասենյակներն ու դրանցում եղած գույքը, դրանց տեղակայումներն ու առանձնահատկությունները, այլ փոխարենը ներկայացրել են ընդհանրական տեղեկություններ դրանց կապակցությամբ։
«Սույն հանգամանքը ևս փաստում է տուժող կողմի այն հետևությունը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ապահովվել քրեական գործի քննության ընթացքում օբյեկտիվություն և անկողմնակալություն, այլ ընդհակառակը՝ վերջինիս գործողություններն ուղղված են եղել ՀՀ ոստիկանության աշխատակիցների օգտին, ինչի արդյունքում կայացվել է քրեական գործի փաստական հանգամանքներից չբխող որոշում։
Բացի այդ, քննիչի կողմից վերը նշված հանգամանքները, այն, որ ողջ նախաքննության ընթացքում բերման ենթարկվածները չեն կարողացել նկարագրել աշխատասենյակները և այնտեղի գույքը՝ դրանց տեղակայությամբ, եթե համապատասխանում են իրականությանը, ապա անհասկանալի է, ինչու վարույթն իրականացնող մարմնի կողմից չի կատարվել Լևոն Սմբատյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն, հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ Լևոն Սմբատյանը մանրամասն նկարագրել է այն աշխատասենյակը և այնտեղ տեղակայված գույքը, որտեղ իրեն խոշտանգման են ենթարկել ՀՀ ոստիկանության աշխատակիցները»,- նշում է փաստաբանը։
Ըստ Վահե Դանիելյանի, բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված գաղտնալսումներով փաստվում է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հանգամանքը. մասնավորապես, բերման ենթարկվածներից մեկը ներքին դիտման ժամանակ նշում է տաբատներն իջեցնելու մասին, սակայն ոստիկանը կտրուկ փոխում է խոսակցության թեման, իսկ ավելի ուշ նույն այդ անձն արդեն նշում է իրենց բերման ենթարկելիս և դրանից հետո ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 20:26 Կանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան
- 04/17/2021 20:22 Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան
- 04/17/2021 19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան
- 04/17/2021 19:32 Ես ունեմ միայն մեկ անձնական թշնամանք և այն թուրքի հանդեպ է. Արա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները