Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն 04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   17:41 Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 04/15/2024   17:40 Գերմանիայում թույլ են տվել տարին մեկ անգամ փոխել սեռը 04/15/2024   17:15 Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն նոր կյանք ստացավ. այն վերահրատարակվել է 43 տարի անց (տեսանյութ) 04/15/2024   17:11 Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում 04/15/2024   17:04 Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը 04/15/2024   16:55 «Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին 04/15/2024   16:51 Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձի Ադրբեջանի խաղաղության ջանքերը. Ջեյհուն Բայրամով 04/15/2024   16:47 Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին 04/15/2024   16:43 Ադրբեջանում տիկտոկերի են ձերբակալել 04/15/2024   16:31 Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ)
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/14/2024   10:07 Իրանը զանգվածային գրոհ է կազմակերպել. շուրջ 300 օդային հարված է հասցրել Իսրայելին 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/14/2024   10:27 Իրանը հայտարարել է թիրախները ոչնչացնելու ու Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Պատշաճ չի գնահատվել հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը՝ սպանության գործով պատիժը խստացվել է 03/23/2018   14:17  |  Քրեական խրոնիկոն

Սիրած աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած սպանության գործով ՀՀ վերաքննիչ դատարանը երկու տարով խստացրել է ամբաստանյալ Գոռ Սարգսյանի պատժաչափը:

 Այսպիսով, Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մ.Պետրոսյանի նախագահությամբ ու դատավորներ  Ռ.Մխիթարյանի ու Ս.Համբարձումյանի մասնակցությամբ, մերժել է պաշտպանական կողմի բողոքը, իսկ տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը՝ մասնակի բավարարել: 

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, ամբաստանյալ Գոռ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանությունը,  1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 11 տարի ժամկետով:  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: 

Գործի հանգամանքները հետևյալն են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Ազատ Աբրահամյանը համակրել և 2015թ.-ի հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ընկերություն է արել իր համակուրսեցի աղջկա հետ։ Այնուհետև աղջկա ցանկությամբ դադարեցրել են իրենց հարաբերությունները,  թեև Ա.Աբրահամյանն ամեն կերպ,  տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, որն արդյունք չի տվել։ 

2016թ.-ի մարտից  աղջկա հետ մտերիմ հարաբերություններ է հաստատել Սևան քաղաքի բնակիչ Գոռ Սարգսյանը։  Նա աղջկա  հետ շփման ընթացքում տեղեկացել է վերջինիս և Ա.Աբրահամյանի միջև նախկինում եղած հարաբերությունների մասին ու ցանկացել է հանդիպել Ա.Աբրահամյանին` այդ հարցի վերաբերյալ զրուցելու նպատակով։ 

Այդ նպատակով 2016թ.-ի ապրիլի 4-ին Գ.Սարգսյանը ՀՊՏՀ-ի մասնաշենքի մոտակայքում հանդիպել և զրուցել է Ա.Աբրահամյանի հետ,  որի ընթացքում վերջինս հայտնել է իր և աղջկա միջև նախկինում տեղի ունեցած սեռական հարաբերության մասին,  միաժամանակ տեղեկացնելով,  որ վերջինս  «տուն տանելու աղջիկ» չէ։ Ա.Աբրահամյանի հայտնած տեղեկություններից մտահոգվելով` Գ.Սարգսյանը սիրած աղջկան տարել է բժշկական կենտրոն` գինեկոլոգիական հետազոտություններ անցնելու, որի արդյունքում պարզել է վերջինիս կույս լինելու հանգամանքը։

Այնուհետև Գ.Սարգսյանն Ա.Աբրահամյանի կողմից աղջկան վարկաբեկելու և իրեն սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման նպատակով իր ընկերների հետ միասին 2016թ.-ի ապրիլի 8-ին` ժամը 13։30-ից 14։00-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքին հարող տարածքում հանդիպել է Ա.Աբրահամյանին և նրա մի խումբ ընկերներին,  որից հետո Ա.Աբրահամյանին առաջարկել է առանձնանալ և զրույցը ծավալել մյուսներից անջատ պայմաններում։ Առանձնանալով մյուսներից` Գ.Սարգսյանն ու Ա.Աբրահամյանը քայլել են դեպի Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասի կողմը, որտեղ էլ, օգտվելով մեկուսի պայմաններից, մեկ անգամ գլխով հարվածել է Ա.Աբրահամյանի դեմքի շրջանին` աջ աչքի ստորին կոպի հատվածում պատճառելով քերծվածքի տեսքով, առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք,  ապա` Ա.Աբրահամյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգաններին,  այն է` կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` ձախից թոքամզի,  ձախ թոքի վերին բլթի ստորին եզրի,  սրտի ձախ փորոքի կողմնահետին մակերեսի հատվածներում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ,  ու Երևան քաղաքի Չարենցի փողոցով դիմել է փախուստի։ 

Դրանից հետո Ա.Աբրահամյանը Չարենցի փողոցից տեղափոխվել է Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց,  որտեղ ժամը 17։45-ին  ստացած մարմնական վնասվածքների հետևանքով  գիտակցության չգալով՝  մահացել է։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործով նախաքննությամբ  ձեռք բերված ու առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատվում է ամբաստանյալ Գ.Սարգսյանի մեղքը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, ինչի վերաբերյալ Դատարանը քննության արդյունքում հանգել է օրինական և հիմնավորված եզրակացության: 

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման տեսաձայնագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու պաշտպանական կողմի փաստարկները: Ըստ պաշտպանական կողմի, ամբաստանյալ Գ.Սարգսյանի ինքնակամ ներկայանալու անկանխատեսելիության պայմաններում ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը 09.04.2016թ` ժամը 06:50-ից մինչև 08:30-նն ընկած ժամանակահատվածում միջնորդություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին,  վերջինս նույն միջնորդությամբ հանդես է եկել դատարանում,  այնուհետև դատարանի կողմից միջնորդությունը քննարկելուց և բավարարելուց հետո ձեռնամուխ եղել հիշյալ օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացմանը, այսինքն, մինչև ամբաստանյալ Գ.Սարգսյանի 09.04.2016թ. ժամը 06:50-ին ինքնակամ ներկայանալը օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնող մարմինն իմացել է,  թե որ ժամին պետք է իրականացնի «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ փաստարկն անհիմն է քանի որ այդ ապացույցը ձեռք է բերվել քրեադատավարական օրենքի նորմերի պահպանմամբ,  այն անթույլատրելի ճանաչելու հարցին արդեն իսկ անդրադարձել է Դատարանն իր դատավճռով` հանգելով ճիշտ հետևության այն մասին,  որ  մինչև ոստիկանության բաժին Գ.Սարգսյանի ներկայանալը,  ոստիկանության բաժնում ստացված է եղել նրա ինքնակամ ներկայանալու մասին օպերատիվ տեղեկություն։ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ-ի ավագ օպերլիազոր Ա.Նիկողոսյանի 09.04.2016թ. զեկուցագրից հետևում է,  որ մինչև ոստիկանության բաժին Գ.Սարգսյանի ինքնակամ ներկայանալը,  նրա հետ տարվել են բացատրական աշխատանքներ,  որոնց արդյունքում էլ նա ներկայացել է ոստիկանության բաժին։ 

Ինքնակամ ներկայանալու մասին ամբաստանյալի դիմումում` որպես այն գրելու ժամ,  նշված է 05:15, այսինքն` նշված ժամի դրությամբ նա արդեն իսկ ցանկություն է հայտնել ինքնակամ ներկայանալ,  ինչի մասին արդեն իսկ իմացել են ոստիկանության բաժնում։ 

Հետևաբար, նշվում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ, ամբաստանյալի ինքնակամ ներկայանալն անկանխատեսելի չի եղել և ոստիկանությունն ունեցել է բավարար ժամանակ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար նախապես միջնորդությամբ դիմելու դատարան։ 

Վերաքննիչ դատարանը՝ անդրադառնալով սպանության մեղադրանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության վերաորակելու պաշտպանական կողմի փաստարկներին, արձանագրել է, որ  ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության  եզրակացությամբ և այդ կապակցությամբ փորձագետի կողմից տրված պարզաբանումներով  հաստատված և հիմնավորված է համարում այն հանգամանքը, որ ամբաստանյալը  տուժողին կյանքից զրկելիս չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում,  այլ գործել է ուղղակի դիտավորությամբ,  այն է` նախատեսել է տուժողին կյանքից զրկելու հնարավորությունը և ցանկացել է տուժողին մահ պատճառել: 

Ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավելագույն` 15 տարի ժամկետով պատիժ նշանակելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքի  պահանջը Վերաքննիչ դատարանը մասնակի է բավարարել:  

Վերաքննիչ դատարանը գտել  է,  որ ամբաստանյալ Գոռ Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս թեև Դատարանը փաստել է, որ հաշվի է առնում վերջինիս կողմից կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,  սակայն իր իսկ կողմից մատնանշված այդ  հանգամանքն օբյեկտիվ ու բազմակողմանի քննության չի ենթարկել և այն գնահատելիս ճիշտ եզրակացության չի հանգել: 

Մասնավորապես, Դատարանը պատշաճ չի գնահատել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ ամբաստանյալը ոտնձգել է առողջության և այն ապահովող այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա` առաջ բերելով ծանր հետևանքներ` տուժողի մահվան:  Պատշաճ չի գնահատվել հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ`այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում,  նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը, ինչպես նաև պատշաճ չի գնահատվել, որ ամբաստանյալը հանրորեն վտանգավոր արարքը կատարել է նախապես վերցրած դանակի գործադրմամբ: 

Առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ, պատշաճ չի գնահատել  նաև հանցագործության եղանակը և հանգամանքները` այն,  որ ամբաստանյալ Գ.Սարգսյանը,  իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար,  ի սկզբանե զրուցելու պատրվակով առանձնացել է Ա.Աբրահամյանի հետ,  ապա,  օգտվելով մեկուսի պայմաններից,  մեկ անգամ գլխով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին,  որից անմիջապես հետո,  իր մոտ գտնվող ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով հարվածել է տուժողի կենսականորեն կարևոր օրգաններին:  Պատշաճ  չի  գնահատվել   պատճառված մարմնական վնասվածքների քանակը` այն,  որ մեկ անգամ գլխով հարվածել է Ա.Աբրահամյանի դեմքի շրջանին,  ապա ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգաններին,  պատճառված մարմնական վնասվածքի տեղակայումը և բնույթը` այն,  որ ամբաստանյալը հարվածները հասցրել է տուժողի դեմքի շրջանին` աջ աչքի ստորին կոպի հատվածում պատճառելով քերծվածքի տեսքով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք,  ապա կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` ձախից թոքամզի, ձախ թոքի վերին բլթի ստորին եզրի,  սրտի ձախ փորոքի կողմնահետին մակերեսի հատվածներում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչպես նաև դատարանը պատշաճ չի գնահատել հանցագործության առանձնահատուկ հանգամանքները` այն,  որ ամբաստանյալը տուժողի կենսական կարևոր օրգաններին վնաս պատճառելուց հետո,  անմիջապես դիմել է փախուստի: 

Այդ հիմքերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը՝ հաշվի առնելով Գոռ Սարգսյանի կողմից կատարած հանցագործության հանգամանքները, եղանակը, պատճառած մարմնական վնասվածքների քանակը,  տեղակայումը և բնույթը,  հանցավորի անձը բնութագրող տվյալները,  այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցության մեջ,  հանգել է հետևության,  որ ամբաստանյալ Գ.Սարգսյանի ուղղվելը հնարավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով առավել խիստ պատիժ նշանակելու միջոցով:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]