Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Խնամակալության և հոգաբարձության մարմիններ գործում են թերի և ոչ պրոֆեսիոնալ 03/21/2018   16:26  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցել են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները` ՌԴ ՔԿ նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորությամբ, Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը, Հռոմի զինվորական դատախազ Մարկո Դե Պաուլիսը և այլ հյուրեր։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը նշել է, որ անչափահասների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում՝ ձևավորման պահից սկսած։

«Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, որի մասնակից են նաև անչափահասները, ովքեր, իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ հատկանիշներից ելնելով, կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ:

Հազվադեպ չեն դեպքերը, երբ այդ «վստահությունը» հանգեցնում է անչափահասին հանցավոր գործունեության մեջ ներգրավելուն կամ նրան դարձնում խոցելի վիկտիմոլոգիական տեսանկյունից:

Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, և համոզված եմ, որ արտահայտված կարծիքները և ընդունած որոշումները կունենան մեծ գիտագործնական նշանակություն»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարվող հանցավորության ընդհանուր վիճակը, համացանցում կատարվող հանցագործություններին (մահվան խմբեր, սեռական բռնություն և այլն), անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխման ոլորտում օրինաստեղծ գործունեությանը, ինչպես նաև՝ մանկահասակ հանցագործների նկատմամբ օրենսդրության մարդասիրականացման, սեռական բռնության զոհ-երեխաների հոգեբանական վերականգնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը փաստել է, որ այս, հարցը հատկապես վերջին տարիներին, բավական ակտուալ է դարձել։ ՀՀ Քննչական կոմիտեն, իր նախաձեռնությամբ, սկսել է վարել երեխաների դեմ ուղղված և ընտանեկան բռնությանը վերաբերող հանցագործությունների հատուկ վիճակագրություն, որի շնորհիվ ձևավորվել է հստակ տեղեկատվություն՝ անչափահասների մասնակցությամբ կամ նրանց դեմ կատարված հանցագործությունների շարժընթացի վերաբերյալ, ինչին էլ համապատասխան մշակվել է քրեաիրավական քաղաքականությունը, կատարվել մի շարք օրենսդրական փոփոխություններ։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ:

ՀՀ քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է ,որ 2015-2017 թթ.ընթացքում ՀՀ-ում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ:

Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Սույն վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարի նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, և փաստում է սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը։

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նման հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան։

Անչափահասների մասնակցությամբ, նրանց դեմ կատարվող հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործություններից տուժած անչափահասների կրկնակի զոհայնացումը բացառելու նպատակով կարևորվել է քննիչների մասնագիտացումը՝ ելնելով անչափահասների հոգեբանական, տարիքային, սոցիալական առանձնահատկություններից։ Քննչական կոմիտեն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնց արդյունքում նեղ մասնագիտացում է ստացել ՔԿ 21 քննիչ։ Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում կահավորվում են առանձին քննչական սենյակներ՝ անչափահասների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների համար:

ՀՀ ՔԿ նախագահը նշեց, որ հետևողականորեն կատարվող աշխատանքների արդյունքում հաջողվել է արձանագրել դրական արդյունքներ՝ թե՛ քննության մեթոդիկայի և թե՛ բացահայտման ուղղությամբ։ Այդուհանդերձ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ուղղված ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ՝ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների նվազեցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընտանեկան բռնությանը, քանի որ հաճախ է պատահում, երբ ընտանիքը, որը պետք է պաշտպանի երեխային և նրա իրավունքները, ոչ միայն չի իրականացնում սույն գործառույթը, այլ նաև խախտում է այն: Կանխարգելիչ միջոցները առաջին հերթին պետք է ուղղված լինեն երեխաների պաշտպանությանը բացասական տեղեկատվությունից, որը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման և երեխայի դաստիարակության որակի բարելավման վրա ընտանիքում, ինչպես նաև՝ դպրոցում:

Ա.Հովսեփյանը կարևորեց նաև  խնամակալության  և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, որոնք, ունենալով իրավասությունների լայն շրջանակ երեխաների պաշտպանության հարցում, գործում են թերի և ոչ պրոֆեսիոնալ, ինչին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են պետական և ոչ պետական մարմինները, և նույնիսկ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Կոնֆերանսին ելույթներ են ունեցել նաև երկու երկրների քննչական կոմիտեների, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ 

Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները՝ մասնակիցները փաստել են, որ երեխաների պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն առանձին մարմինների և կազմակերպությունների համակարգային և պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաև՝ նրանց միջև փոխշահավետ համագործակցությունից՝ ներառելով քաղաքացիական հասարակությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]