ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բացարձակ անհրաժեշտ» տերմինը վերաբերում է ուժի կիրառմանը, ոչ թե մահերին. Կոստանյանը՝ մարտի 1-ի դեպքերի մասին 03/21/2018 13:37 | ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը կտրականապես հերքում է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները, թե Հայաստանի կառավարությունը 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ին տրված առարկություններում ասել է, որ մարտի 1-ին գրանցված մահվան դեպքերը «բացարձակ անհրաժեշտություն են եղել»:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանը պարզաբանեց, որ ընդդիմադիրները նման հայտարարություններ են անում՝ հիմնվելով ՄԻԵԴ-ին կառավարության ներկայացրած 55-էջանոց փաստաթղթի առաջին և վերջին էջերի վրա, ինչը խնդիրներ է առաջացնում:
«Եվրոպական դատարանը, երբ գործը վարույթ է ընդունում, կողմերին տալիս է հարցեր, որոնց կողմերը պետք է պատասխանեն: Կառավարությունն իր պատասխանի առաջին էջում գրում է, որ Եվրոպական դատարանի կողմից կառավարությանը տրվել են հետևյալ հարցերը և շարադրում է հարցերը: Եթե դուք կարդաք այդ փաստաթուղթը և ոչ թե միայն լուսանկարեք և հրապարակեք, կտեսնեք, որ Եվրոպական դատարանը հարց է տալիս՝ արդյոք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ և առաջացրե՞լ է մարդու կյանքի իրավունքի խախտում, թե ոչ: Սա Եվրոպական դատարանի հարցադրումն է, ոչ թե կառավարությունն է այդպես ասում: Ընդ որում, «բացարձակ անհրաժեշտ»-ը չակերտների մեջ է գրված, որովհետև դա կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը կամ զենքի կիրառումը, որը պետական ծառայողի կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ, պետք է լինի համաչափ, իրավաչափ և «բացարձակ անհրաժեշտ»:
«Բացարձակ անհրաժեշտ»-ը նշանակում է՝ արդյոք ոստիկանը այլ ելք չի ունեցել, դրա համա՞ր է ուժ կիրառել: Պատահական չէ, որ հենց Եվրոպական դատարանն է չակերտների մեջ վերցնում այդ բառակապակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Կոստանյանը:
Նա փաստեց, որ տվյալ դեպքում բացարձակ անհրաժեշտությունը վերաբերում է ուժի կիրառմանը, ոչ թե մահվան դեպքերին:
«Հարցադրման մեջ Եվրոպական դատարանը կառավարությանը խնդրում է մանրամասն ներկայացնել, թե մահվան յուրաքանչյուր դեպքով ինչ է կատարվել և ինչ է կատարվում: Կառավարությունը 55-էջանոց առարկության մեջ առանձին-առանձին մահվան բոլոր դեպքերին անդրադարձել է և փաստել, որ մահվան դեպքերով քննությունը շարունակվում է: Կառավարությունը իր ներկայացրած առարկությունների 55 էջում նշում և հիմնավորում է, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել, որովհետև դա ուղղված էր հասարակական կարգի պահպանությանը»,- պարզաբանեց Գևորգ Կոստանյանը:
Պատգամավորը շեշտեց, թե կառավարությունը փաստել է, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը եղել է բացարձակ անհրաժեշտ և չի առաջացրել կյանքի իրավունքի խախտում: «Բայց մենք չենք կարող ժխտել 10 մահվան փաստը, մենք չենք կարող ժխտել, որ 10 մահով քրեական գործեր են հարուցված: Մենք մինչև հիմա մարտի 1-ի մահվան դեպքերով քրեական գործեր ենք քննում, հետևաբար աբսուրդ ու անհեթեթ կլիներ իմ կողմից՝ որպես կառավարության ներկայացուցիչ, նման հայտարարություն անելը: Նման մեջբերումներն աբսուրդ են: Իսկ այդ առարկությունների երկու էջի հրապարակումը էթիկայի խախտում է: Ինչևէ, ես ցանկանում եմ ևս մեկ անգամ փաստել՝ «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը կոնվենցիոն է, որը վերաբերում է ուժի կիրառմանը, որովհետև մարդու մահվան կամ սպանության բացարձակ անհրաժեշտության մասին խոսելն անհեթեթություն է»,- եզրափակեց Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը