Թեմաներ
Հինգշաբթի 05 / 13 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2021   16:27 Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ ՄԽ նիստի ժամանակ ներկայացրել է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական սադրիչ գործողությունները 05/13/2021   16:25 Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին 05/13/2021   16:22 Սև լճի շուրջ բանակցությունները շարունակվում են Ներքին Խնձորեսկում 05/13/2021   16:17 Փաստաբանը միջնորդեց վերացնել Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. Դատախազն առարկեց 05/13/2021   16:10 ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ 05/13/2021   16:07 Հայտնի են միասնական քննության օրերը.ԳԹԿ 05/13/2021   15:57 Կա՛մ պետք է գերեվարեին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին և փոխանակեին մեր գերիների հետ, կա՛մ էլ ոչնչացնեին նրանց.Վահե Հակոբյան 05/13/2021   15:56 Այսօր մեկնարկել է պետական դավաճանության գործով դատավարությունը 05/13/2021   15:42 Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիքի մարզ 05/13/2021   15:33 Օրենսդրական փոփոխություններ, որոնք հանգեցրին ԱԱԾ թուլացմանը 05/13/2021   15:26 Ադրբեջանը փորձում է ամրապնդվել Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում և վերահսկել Սյունիքը. Մելիք-Շահնազարյան 05/13/2021   15:21 Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի. Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Սյունիքում ստեղծված իրավիճակին 05/13/2021   15:12 Դատախազները դեմ են, որ Սերժ Սարգսյանի գործով բոլոր նյութերը տրամադրվեն պաշտպանական կողմին 05/13/2021   15:00 Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով աշխատակիցը չի կալանավորվի. Դատարանը մերժել է միջնորդությունը 05/13/2021   14:49 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը 05/13/2021   14:35 Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. պաշտպանները միջնորդեցին տրամադրել գործի նյութերը 05/13/2021   14:11 Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է սկանդալային մեկնաբանության ձայնագրությունը 05/13/2021   13:54 Իշխանությունը պարտավոր էր Իշխանաձորի կողմից 3․5 կմ ՀՀ սահման ներթափանցած ադրբեջանցի 200 դիվերսանտներին ձերբակալել՝ մեր գերիների հետ նրանց փոխանակման հարցը դնելով, սակայն՝ չարեց 05/13/2021   13:46 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է իրավական գնահատական տալ Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձություններին 05/13/2021   13:33 "Սև Լիճը" և Աստվածաբանական հին վեճը. Ստեփան Դանիելյան 05/13/2021   13:26 Ներկայիս վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերակագնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին.ՀՀԿ գործադիր մարմին 05/13/2021   13:25 Հարց է առաջանում՝ արդյո՞ք այնքան է բարձրանում աշխատավարձը, որ գիտաշխատողներն այդ գումարով համաձայնվեն կորցնել Հայրենիքը. Բաբայան 05/13/2021   13:13 Ամերիկացի կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն կոչ է անում դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը 05/13/2021   13:05 Կապիտուլյացիային հաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղվել է ամեն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց.Միքայել Մինասյան 05/13/2021   12:56 Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանը. Զոհրաբյան 05/13/2021   12:55 ԳՇ պետը Կառավարության շենքում է․ սպասվում է Անվտանգության խորհրդի նիստ 05/13/2021   12:52 Ինչու՞ չներեցիք Լելե Թեփեյի կորուստը, որն աններելի է իսկապես , բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին՝ իմանալով դրա վտանգները.Սոֆյա Հովսեփյան 05/13/2021   12:46 Ադրբեջանցիների կողմից երեկ Սև Լճի տարածքում՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությանը կտրվի քրեաիրավական գնահատական 05/13/2021   12:40 Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի. Արշավիր Ղարամյան 05/13/2021   12:38 Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Ֆրենկ Փալոուն 05/13/2021   12:36 Որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում.Գեղարքունիքի մարզպետ 05/13/2021   12:19 Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում կկառուցվեն հանրակրթական դպրոցների մոդուլային շենքեր 05/13/2021   12:12 Ես ձեզ երբեւէ հարցրե՞լ եմ՝ քանի՞ երեխա ունեք, ձեր կինն ի՞նչ սեռ ունի՝ արակա՞ն, թե՞ իգական, ինչո՞վ էր զբաղված ձեր կինը պատերազմի ժամանակ.լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին 05/13/2021   12:09 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 05/13/2021   12:07 Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ վարքագծով. ՀԺՄ հայտարարությունը 05/13/2021   12:03 Հայաստանում գիտնականի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ. Փաշինյան 05/13/2021   11:59 Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև 05/13/2021   11:37 Մանկապարտեզում գտնվելու ընթացքում երեխան պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ և հմտություններ. Փաշինյան 05/13/2021   11:31 Ինչու՞ է Ադրբեջանի նախագահը հայտարարում, որ միջանցքի հարցում այդ աշխատանքային խմբում արդեն ահագին աշխատանք է կատարվել. քաղաքագետ 05/13/2021   11:22 Չկա՞ր մեկը, որ այդ պատահականության ականջին շշնջար, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում հակառակորդը. Հասրաթյան 05/13/2021   11:19 Կառավարության նիստից հետո կանցկացնենք ԱԽ նիստ. Կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. Փաշինյան 05/13/2021   11:19 Որ երեկ Սյունիքում չեն կրակել ու մարդ չի զոհվել, դա դեռևս չի նշանակում, որ իրավիճակի հետ պետք է հաշտվել.Արտակ Զաքարյան 05/13/2021   11:15 Իրադրությունը Սյունիքում ռազմական էսկալացիայի չի հասել. Աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ. Փաշինյան 05/13/2021   11:13 Մեկ շաբաթը բավարար ժամանակ էր Սև լճի տարածքում մեր կողմից 2 վաշտ տեղակայելու և թեման մեկընդմիշտ փակելու համար. Վրթանեսյան 05/13/2021   11:10 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 267 նոր դեպք, 19 մարդ մահացել է 05/13/2021   11:06 Սև լիճն ամբողջությամբ թշնամու վերահսկողության ներքո է. Սյունեցին պատրաստ է ցանկացած զարգացման. Մենուա Հովսեփյան 05/13/2021   11:01 Սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ և իր մեջ առավել խորքային խնդիրներ է պարունակում. Աբրահամյան 05/13/2021   10:57 Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար, կորցնելով լճի վերահսկողությունը վտանգվում է այդ գյուղացիների եկամուտը և կյանքը.Ջորջ Տաբակյան 05/13/2021   10:52 Մեր պետությունը կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց». Վարուժան Գեղամյան 05/13/2021   10:39 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
05/12/2021   18:57 Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացումը նկատել էին հայ խաղաղապահները, որոնց թույլ չի տրվել կրակ բացել եւ հակառակորդը մուտք է գործել ՀՀ տարածք. Ռուս փորձագետը՝ Սյունիքի միջադեպի մասին 05/12/2021   12:52 Հակառակորդը գիշերն առաջացել է Իշխանասարի ուղղությամբ. այժմ բանակցություններ են ընթանում 05/12/2021   18:47 Ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում. Մետաքսե Հակոբյան 05/12/2021   19:34 Եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել. Մովսես Հակոբյան 05/13/2021   00:11 Սյունիքի Սև լիճն ամբողջությամբ անցել է թշնամու հսկողության տակ. «Զանգեզուր» TV 05/12/2021   15:29 Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են. Պնդում է Սյունիքի մարզպետը, մինչդեռ ՊՆ-ն այլ հայտարարություն է անում 05/12/2021   13:32 Ադրբեջանցիները Քելբաջարի կողմից բարձրացել են և ծուղակի մեջ են գցել մեր տղաներին.Վահե Հակոբյան 05/11/2021   21:53 Աբովյան 26 հասցեում գարեջուր վաճառող Աշոտ Փաշինյանի անվտանգությունն ապահովում է 4 ախրանիկ. Mediaport 05/12/2021   13:02 Թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն. Գորիսի փոխքաղաքապետ 05/11/2021   19:36 Վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը երբ ՝է վերջին անգամ տեխզննում անցել 05/12/2021   10:13 Կդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է զեկույց. «Իրավունք» 05/13/2021   14:11 Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է սկանդալային մեկնաբանության ձայնագրությունը 05/11/2021   23:41 Դու կապիտուլյանտ ես. Ռուբեն Մխիթարյանի նոր տեսահոլովակը 05/12/2021   22:49 Սյունիքի մարզպետարանն ստում է. Մարզպետի հարցազրույցի ձայնագրությունը պահպանվել է 05/13/2021   12:12 Ես ձեզ երբեւէ հարցրե՞լ եմ՝ քանի՞ երեխա ունեք, ձեր կինն ի՞նչ սեռ ունի՝ արակա՞ն, թե՞ իգական, ինչո՞վ էր զբաղված ձեր կինը պատերազմի ժամանակ.լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին 05/11/2021   17:54 Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 7 երեխա 05/12/2021   16:45 Սև լճի տարածքում իրավիճակը սկսել է կայունանալ. Ռուս սահմանապահները հսկողության տակ են պահում իրավիճակը. Wargonzo 05/12/2021   14:20 Քաղաքացիներն ահազանգում են՝ զորահավաք է իրականացվում. ՊՆ-ի պարզաբանումը 05/12/2021   17:19 Հակառակորդը Սև լճի ուղղությամբ հետ է գնացել. հիմա Սեւ լճի կողքն են կանգնած. Մենուա Հովսեփյան 05/11/2021   18:33 Սպասենք հաջորդ ոչխարներին, եթե Փաշինյանի ընտրազանգվածը դա է ուզում. Արտակ Ավետիսյան

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում խուլիգանության և սպանության գործով դատախազության վերաքննիչ բողոքը 03/21/2018   11:19  |  Քրեական խրոնիկոն

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:

Ապօրինաբար Արթուր Իրիցյանին դիտավորությամբ կյանքից զրկելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով քննված քրեական գործով կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորված էր համարվել, որ Արմեն Գորոյանը, Էդգար և Էդուարդ Սրքոյանները, Աշոտ Ավետիսյանը, Գառնիկ Նիկողոսյանը և Արիստակես Բարսեղյանը գործով չպարզված 4-5 անձանց հետ, 2015թ. հունվարի 26-ին՝ ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկման կետերի տարածք, որտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին:

Վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրը հեգնական տոնով հարցնելուց և նրան կանչելու պահանջ ներկայացնելուց հետո, խմբի կազմում խուլիգանություն կատարելու նպատակով, նրանք անտեսելով տարածքում անձանց ներկայությունը, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների, այդ թվում՝ հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող անձանց նկատմամբ:

Այդ ընթացքում Արմեն Գորոյանը, անտեսելով տարածքում այլ անձանց ներկայությունը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ցանկությամբ, տևական ժամանակ՝ շուրջ 5 րոպե, տվել է բարձրաձայն հայհոյանքներ և նախապես ձեռքը վերցրած որպես զենք օգտագործվող մահակով մեկ անգամ հարվածել է Արայիկ Իրիցյանի գլխին՝ պատճառելով արյունազեղում:

Այնուհետև Արմեն Գորոյանը նույն օրը, ժամը 15:20-ի սահմաններում, գտնվելով Լիճք գյուղի «Արցախյան պատերազմում զոհվածների» հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը՝ Արայիկ Իրիցյանի եղբայրը, և իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են, և Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածում է Աշոտ Ավետիսյանին: Արմեն Գորոյանն ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից, իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետևանքով վերջինս Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է:

Նշված արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝ Արմեն Գորոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գառնիկ Նիկողոսյանին, Արիստակես Բարսեղյանին, Էդուարդ Սրքոյանին և Էդգար Սրքոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի 2017թ. հուլիսի 14-ի դատավճռով՝ Արմեն Գորոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը:

Դատավճռով Աշոտ Ավետիսյանին և Արիստակես Բարսեղյանին առաջադրված մեղադրանքները վերաորակվել են և վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դատապարտվելով տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ Գառնիկ Նիկողոսյանը, Էդուարդ Սրքոյանը և Էդգար Սրքոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացվել են:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քրեական գործի քննության արդյունքում 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Արմեն Գորոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 10 տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտելով 4 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ Արմեն Գորոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 13 տարի ժամկետով ազատազրկումը:

Աշոտ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկումը:

Արիստակես Բարսեղյանը, Գառնիկ Նիկողոսյանը, էդուարդ Սրքոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը: էդգար Սրքոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:19 21/02/2018  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանը կայացրել է օբյեկտիվ և մարդասիրական որոշում. Ռաֆայել Ամիրխանյան
19:57 16/11/2017  |  Դատական ռեպորտաժներԿեղծ հավաքարարների գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և՛ պաշտպանները, և՛ մեղադրողը
14:21 16/09/2017  |  Քաղաքացիական իրավունքՀայցը բավարարելն իրավաչափ չէ. Վերաքննիչ դատարան
17:36 18/05/2017  |  Քրեական խրոնիկոնՇուրջ 7 ամիս անազատության մեջ գտնվողի խափանման միջոցը վերաքննիչ դատարանը փոփարինել է գրավով
13:59 01/02/2017  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ դատարանը բեկանել է 14 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու գործով դատական ակտը
13:23 05/07/2016  |  Արդարացման դատավճիռներԳեղարքունիքի մարզի դատարանը արդարացման դատավճիռ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարան
18:05 12/02/2013  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը բողոքում է. վերաքննիչ բողոքները չեն բավարարվում

Արխիվ

[]