Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/05/2020   17:17 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կմեկնի Լիբանան 08/05/2020   17:12 Ռոբերտ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին 08/05/2020   17:04 Հայկական բնապահպանական ճակատ 08/05/2020   16:50 Մարսելի մոտակայքում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր քաղաքացիների տարհանում են. Հայեր կան 08/05/2020   16:42 «M Group» գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են. ոստիկաններն առգրավվել են փաստաթղթեր 08/05/2020   16:37 Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար 08/05/2020   16:28 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ 08/05/2020   16:27 Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել 08/05/2020   16:24 Այս պահին կարիքների գնահատում է կատարվում, որի արդյունքում կորոշվի, թե ինչ ինչպես Հայաստանը կարող է աջակցել Լիբանանին. վարչապետի խոսնակ 08/05/2020   16:18 Ոստիկանության ծառայողներն առաջինն են ոտնատակ տալիս օրենքը.Մակինյան 08/05/2020   16:08 Բեյրութում 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի. Ռուսաստանը 5 օդանավ է ուղարկում Բեյրութ, որտեղ վաղը կլինի նաև Ֆրանսիայի նախագահը 08/05/2020   15:51 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տվյալներ է հրապարակել դեպի Երևան ու Երևանից սպասվող չվերթների մասին 08/05/2020   15:37 Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում 08/05/2020   15:33 «ՀՀ ոստիկանության ապօրինություններն արդեն չափ ու սահմանն անցնում է» Վահագն Չախալյան 08/05/2020   15:26 Լիբանանում հացահատիկի պաշարը մեկ ամսից էլ քիչ կբավականացնի 08/05/2020   15:22 «Ես խորհուրդ կտամ պարոն Թորոսյանին վերապատրաստման համար իրավաբանական կամ բժշկական դասընթաց պատրաստել». Գևորգ Գրիգորյան 08/05/2020   15:04 Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները 08/05/2020   15:01 «Այսօր ժամը 17։00-ից ընտանիքներով հավաքվում են Ջերմուկի տաքսիների կանգառում. Այնտեղից գնալու ենք Ամուլսար» Շիրակ Բունիաթյան 08/05/2020   14:56 Քննչական կոմիտեն հարցաքննել է Վանաձորի գլխավոր ճարտարապետին, քաղաքապետը չի հրավիրվել 08/05/2020   14:50 Կորսված ամառ 08/05/2020   14:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին 08/05/2020   14:24 Ռուբեն Հայրապետյանն այլ երկրի քաղաքացի հանդիսանալով առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու. հրապարակումներն ուղարկվել են ՔԿ 08/05/2020   14:09 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ 08/05/2020   14:05 Արցախը Լիբանանի հետ է․ Արայիկ Հարությունյանն իր զորակցությունն է հայտնել Արամ Ա կաթողիկոսին 08/05/2020   13:59 Նախագահը ստացել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի աշխատանքից ազատելու վերաբերյալ առաջարկությունը 08/05/2020   13:52 Բողոք-հայտարարություն կառավարող ուժին՝ Ամուլսարի հետ կապված 08/05/2020   13:37 Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվը հասել է 6-ի․ ԱԳՆ 08/05/2020   13:26 «Լիդիան Արմենիա». Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ 08/05/2020   13:24 ՀՀ ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին 08/05/2020   13:21 Խուզարկություն է կատարվում առանց դատարանի որոշման 08/05/2020   13:17 Պայթյունից ապակիները կոտրվեցին. Փողոցում մարդիկ էին նստած կամ պառկած. Լիբանանցի մարզիկը պատմում է Բեյրութից 08/05/2020   13:08 «Հրատապ Բեյրութ-Երևան չարտերային չվերթ կազմակերպել». Նաիրա Զոհրաբյան 08/05/2020   13:01 «Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ». Իվետա Տոնոյան 08/05/2020   12:58 «Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով ողջ ազգին դարձնի չբեր և հաշմանդամ».բողոքի ակցիայի մասնակից 08/05/2020   12:52 Ոստիկանապետի տեղակալներն ազատվելու դիմումներ են ներկայացրել 08/05/2020   12:40 Ոստիկանապետը ամեն ինչ ասում է՝ մի քանի տասնյակ օրինազանցներին «չնեղացնելու» համար. Նասիբյան 08/05/2020   12:30 «Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին». Սարգիս Տեր-Եսայան 08/05/2020   12:20 Բեյրութի քաղաքապետը լացում է. Պայթյունը նման է Հիրոսիմային կամ Նագասակիին. Morocco world news 08/05/2020   12:11 «Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին». նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին 08/05/2020   11:53 Նորամարգի դպրոցի ուսուցիչները բողոքում են. Մարզպետարանը տապալում է տնօրենի մրցույթները 08/05/2020   11:31 Կոչ եւ ահազանգ. Լիբանահայությանն այս պահից սպառնում են համաճարակը, սովը, անիշխանականությունը. Լիբանանահայ գործարար 08/05/2020   11:23 Մշակովի այգիներում հայտնաբերել են ծառից կախված 25-ամյա տղայի դին 08/05/2020   11:11 Սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը.Արարատ Միրզոյան 08/05/2020   11:03 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի 08/05/2020   10:58 Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է 08/05/2020   10:49 Ա. Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է 08/05/2020   10:42 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 288-ով 08/05/2020   10:41 Բեյրութում պայթյունի հետևանքով մահացել է երեք հայ, վնասվել՝ 100 հայ. ԱԳՆ խոսնակ 08/05/2020   10:41 Բեյրութում հայտնել են 4-րդ հայ զոհի մասին 08/05/2020   10:35 Պետք է անենք ամենը՝ Բեյրութի վերքերը բուժելու համար. Կարո Փայլան
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/05/2020   12:20 Բեյրութի քաղաքապետը լացում է. Պայթյունը նման է Հիրոսիմային կամ Նագասակիին. Morocco world news 08/05/2020   10:58 Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է 08/05/2020   13:21 Խուզարկություն է կատարվում առանց դատարանի որոշման 08/03/2020   19:14 «Ի՞նչ անենք, որ վերնախավում պադոշներ են նստած». Մանուել Մանուկյան 08/05/2020   15:51 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տվյալներ է հրապարակել դեպի Երևան ու Երևանից սպասվող չվերթների մասին 08/03/2020   18:35 Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է 08/03/2020   19:38 Վարդաշենցիներն ամեն վայրկյան կարող են փլատակների տակ հայտնվել 08/05/2020   12:58 «Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով ողջ ազգին դարձնի չբեր և հաշմանդամ».բողոքի ակցիայի մասնակից 08/05/2020   10:42 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 288-ով 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/03/2020   20:49 Հա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/03/2020   21:27 Տղամարդը 11-րդ հարկից ցած է նետվել

ՀՔԾ-ն կարճել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման գործը՝ տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին 03/21/2018   15:22  |  Քրեական խրոնիկոն

Փաստաբան Վահե Դանիելյանը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին՝ խնդրելով վերացնել պաշտոնատար անձանց կողմից բերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց հիշյալ գործով տուժող Լևոն Սմբատյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Դանիելյանը, բողոքում ինքը Երևանի դատախազին խնդրել է հանձնարարել վերսկսել նախաքննությունը՝ պարտավորեցնելով նախաքննական մարմնին իրականացնելու բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելու հանցագործության իրական հանգամանքները և դրան մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, ինչպես նաև պարտավորեցնել տուժող կողմին տրամադրել քրեական գործի ողջ նյութերի պատճենները։

Գործի նախապատմությունն հետյալն է՝ գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արամվիրի բաժին այլ անձանց հետ միասին բերման էին ենթարկվել չորս անձինք, այդ թվում՝ Լևոն Սմբատյանը, նրանց նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից բռնություններ են կիրառվել, որի հետևանքով, մասնավորապես, վերջինս բռնության և խոշտանգման ազդեցության տակ տվել է ինքնախոստովական ցուցմունքներ:

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասին 4-րդ կետով, այն է՝ խոշտանգում մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, հարուցվել էին 4 առանձին քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել էին մեկ վարույթում:

Սակայն քննիչն որոշել էր ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ ՔԿ-ի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել ու գործը կարճել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ փաստաբանի, վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ և պատշաճ ջանասիրություն քրեական գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ դրսևորվել է անգործություն, ինչի արդյունքում վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել են տուժողի կողմից ներկայացված մի շարք միջնորդություններ, դրանք ընդհանրապես քննության առարկա չեն դարձվել և մինչ օրս տուժող կողմին դրանց վերաբերյալ պատասխաններ չեն տրվել: Բացի այդ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ Գործի արդարացի քննությունը, պահանջներն ապահովելու սկզբունքից ելնելով՝ պարտավոր էր կատարել մի շարք քննչական գործողություններ սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, ինչն ևս չի կատարել։
Մասնավորապես, տուժող Լևոն Սմբատյանի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Լևոն Սմբատյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն կատարել այն աշխատասենյակում, որտեղ Լևոն Սմբատյանը խոշտանգվել է: Ներկայացվել է նաև միջնորդություն առերես հարցաքննության ենթարկել Լևոն Սմբատյանին և բոլոր այն անձանց, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի ոստիկանության բաժնից առգրավել տեսախցիկների տեսաձայնագրությունները՝ այդպիսիք լինելու պարագայում, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդություններին որևէ ընթացք չի տրվել և մինչ օրս դրանց վերաբերյալ որևէ որոշում տուժող կողմին չի տրամադրվել։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից իր որոշման հիմքում դրվել են դեպքի վայրի զննության արձանագրությունները և դրանց կից լուսանկարչական հավելվածները, համաձայն որոնց զննվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի շենքն, այն աշխատասենյակները, որտեղ եղել են Լևոն Սմբատյանը և մյուս բերման ենթարկվածները, և քննիչի կողմից արձանագրվել է, որ հանցագործության մասին դիմումներ ներկայացրած անձինք ողջ նախաքննության ընթացքում չեն կարողացել նկարագրել աշխատասենյակներն ու դրանցում եղած գույքը, դրանց տեղակայումներն ու առանձնահատկությունները, այլ փոխարենը ներկայացրել են ընդհանրական տեղեկություններ դրանց կապակցությամբ։

«Սույն հանգամանքը ևս փաստում է տուժող կողմի այն հետևությունը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ապահովվել քրեական գործի քննության ընթացքում օբյեկտիվություն և անկողմնակալություն, այլ ընդհակառակը՝ վերջինիս գործողություններն ուղղված են եղել ՀՀ ոստիկանության աշխատակիցների օգտին, ինչի արդյունքում կայացվել է քրեական գործի փաստական հանգամանքներից չբխող որոշում։

Բացի այդ, քննիչի կողմից վերը նշված հանգամանքները, այն, որ ողջ նախաքննության ընթացքում բերման ենթարկվածները չեն կարողացել նկարագրել աշխատասենյակները և այնտեղի գույքը՝ դրանց տեղակայությամբ, եթե համապատասխանում են իրականությանը, ապա անհասկանալի է, ինչու վարույթն իրականացնող մարմնի կողմից չի կատարվել Լևոն Սմբատյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն, հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ Լևոն Սմբատյանը մանրամասն նկարագրել է այն աշխատասենյակը և այնտեղ տեղակայված գույքը, որտեղ իրեն խոշտանգման են ենթարկել ՀՀ ոստիկանության աշխատակիցները»,- նշել է փաստաբանն իր բողոքում։


Ըստ Վահե Դանիելյանի, բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված գաղտնալսումներով փաստվում է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հանգամանքը. մասնավորապես, բերման ենթարկվածներից մեկը ներքին դիտման ժամանակ նշում է տաբատներն իջեցնելու մասին, սակայն ոստիկանը կտրուկ փոխում է խոսակցության թեման, իսկ ավելի ուշ նույն այդ անձն արդեն նշում է իրենց բերման ենթարկելիս և դրանից հետո ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու մասին:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/05/2020   12:02 5-րդ հայ զոհը. 2 երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]