ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին. Նալբանդյան 03/20/2018 14:49 | ԼՐԱՀՈՍ
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստին.
Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանում Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի կապակցությամբ, այս հատկանշական օրը՝ մարտի 20-ին, երբ աշխարհը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ինչպես նաև այս բացառիկ տարում, երբ Հայաստանում թևածում է Ֆրանկոֆոնիայի ոգին:
Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանն ընտրվել է որպես 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը:
Հայաստանը հպարտությամբ ընդունեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է: Այս որոշումը կայացվեց նաև 2015թ. Երևանում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի հաջողությունից հետո:
Այս հանդիպումը հնարավորություն է ընձեռում ձեզ ներկայացնելու Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի նախանշած առաջնահերթությունները։
Գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
«Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ես կասեի նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները։ Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը և ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը և բարօրությանը:
«Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին․ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը և ընդգծելով միասին ապրելու ունակության կարևորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով:
Ակնկալում ենք նաև աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման և բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարը։ Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը մասնակցություն ունենա այս միջոցառմանը և իր ներդրումն ունենա այդ փաստաթղթի ստեղծման գործում:
Գագաթաժողովի կարևոր միջոցառումներից մեկը, որը մտադիր ենք կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների և մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու և գործարար միջավայը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց:
Ցանկանալով Երևանի գագաթաժողովին հաղորդել հարուստ և բազմաշերտ բովանդակություն՝ Գագաթաժողովի ընթացքում նախատեսել ենք կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ: Մենք ցանկանում ենք, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության և համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգը:
Նախատեսում ենք նաև ստեղծել «Ֆրանկոֆոնիայի ավան»։ Այս ավանը տեղակայված կլինի մայրաքաղաք Երևանի կենտրոնում, որն, ի դեպ, գագաթնաժողովից անմիջապես առաջ մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 2800-ամյակը:
Մենք ցանկանում ենք, որ Գագաթաժողովի արդյունքները, համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի բարձր ակնկալիքներին: Թո՛ղ այս գագաթաժողովի տեսանելի արդյունքները Ֆրանկոֆոնիային բերեն միջազգային ճանաչում: Թո՛ղ այն մնա բոլոր մասնակիցների հիշողություններում՝ որպես ֆրանկոֆոն համերաշխության մի մեծ դրվագ:
Նույնը մաղթում եմ նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի այս նիստին: Յուրահատուկ կերպով նշելով Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ձեր հանդիպումը զուգադիպել է նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանի մեկնարկի հետ, որի ընթացքում ամեն տարի երկու ամսվա ընթացքում ավելի քան 600 կրթական ու մշակութային ֆրանկոֆոն միջոցառումներ են կազմակերպվում Հանրապետության ամբողջ տարածքում:
Լիակատար հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի միջև ամուր հարաբերությունների ոգուն համապատասխան:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել